Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-291-24.06.2013-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով, հետեւյալ բովանդակությամբ՝ «4. ըստ մասնագիտությունների ուսանողական վարձավճարների վերին շեմի սահմանում»:

Հոդված 2 . Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2013-2014 ուսումնական տարում:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՆ  ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Նախագծի  ընդունումը  պայմանավորված  է  Հայաստանի Հանրապետության  կառավարության ծրագրում ամրագրված  ուսման  վարձավճարների վերին շեմը սահմանելու սկզբունքով:

Ներկայացված  նախագծի ընդունումը հնարավորություն կտա հնարավորինս նվազեցնել տարբեր կրթական հաստատություններում միեւնույն մասնագիտությունների  համար սահմանված ուսման վարձավճարների էական տարբերությունները, միեւնույն ժամանակ լիազոր մարմինը` ՀՀ գիտության եւ կրթության նախարարությունը, նկատի ունենալով երկրում գործող նվազագույն աշխատավարձի չափը եւ սոցիալական վիճակը, հնարավորթյուն կունենա  սահմանելու ուսանողական վարձավճարների կանխատեսելի եւ մատչելի  վերին շեմ: