Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2923-24.06.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի» բառերը փոխարինել «փոստային կապի ազգային օպերատորի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական դատավարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

«Վարչական դատավարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ:

2. Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

«Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը ներկայացնելու հետ խնդիր առաջացավ համապատասխան փոփոխություն կատարել «Վարչական դատավարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

«Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն փաստաթղթերի հատուկ առաքումը հանդիսանում է փոստային կապի ունիվերսալ ծառայության տեսակ: «Փոստային կապի մասին փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ներկայացված նախագծով առաջարկվում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սահմանումից հանել փաստաթղթերի հատուկ առաքումը:

4. Կարգավորման նպատակը

Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սահմանումը համապատասխանեցնել եվրոպական երկրներում գործող փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սահմանմանը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի փոստի վարչության կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Վարչական դատավարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ նախատեսվում է փոստային կապի ոլորտի օրենսդրական դաշտի համապատասխանեցում Եվրոպական Միության փոստային կապի կանոնակարգին: