Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-293-25.06.2013-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության   2005 թվականի հոկտեմբերի  24-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)  22-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) դիմում, որում դիմողը լրացնում է իր եւ երեխաների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները (փաստաթղթերի պատճենները կցելով դիմումին), ինչպես նաեւ նպաստի վճարման եղանակը (կանխիկ կամ անկանխիկ), իսկ անկանխիկ վճարման եղանակը ընտրելու դեպքում՝ նաեւ բանկային հաշվի համարը:».

բ) 1-ին մասի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

գ) 1-ին մասի 4-րդ կետում «1-ին, 2-րդ եւ 3-րդ » բառերը փոխարինել «1-ին եւ 2-րդ» բառերով.

դ) 1.1-րդ մասը շարադրել հետրյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո՝  5 աշխատանքային  օրվա ընթացքում, տարածքային մարմինը ճշտում է դիմումում հայտարարագրված տվյալները եւ 10 աշխատանքային օրվա ընթացքում նշանակում նպաստ:».

ե) 3.1-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3.1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը ծնողին վճարվում է նպաստի նշանակման օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում:

զ) 3.2-րդ մասում  «(միեւնույն բնակության վայրում փաստացի բնակվող, ինչպես նաեւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողների եւ ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների)» բառերը հանել:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) դիմում, որում դիմողը լրացնում է իր եւ երեխայի անձը հաստատող փաստաթղթերի տվյալները (փաստաթղթերի պատճենները կցելով դիմումին), ինչպես նաեւ նպաստի վճարման եղանակը (կանխիկ կամ անկանխիկ), իսկ անկանխիկ վճարման եղանակը ընտրելու դեպքում՝ նաեւ բանկային հաշվի համարը:».

բ) 1.1-րդ մասը շարադրել հետրյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո՝  5 աշխատանքային  օրվա ընթացքում, տարածքային մարմինը ճշտում է դիմումում հայտարարագրված տվյալները եւ 10 աշխատանքային օրվա ընթացքում նշանակում նպաստ:».

գ) 3-րդ մասի առաջին նախադասությունը հանել:

դ) 7-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

ե) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Երեխայի խնամքի նպաստը ծնողին վճարվում է նպաստի նշանակման օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում:

զ) 10-րդ մասի «դ» կետը լրացնել «, բացառությամբ կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման դեպքի)» բառերով.

է) 10-րդ մասի «զ» կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 
 

Հիմնավորում
 
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

Նախագծով առաջարկվում է  հեշտացնել ընտանեկան նպաստի փաստագրման գործընթացը, ինչը ստեղծում է դժվարություններ տնային տնտեսությունների համար՝  կապված բոլոր պահանջվող փաստաթղթերը հավաքելու համար անհրաժեշտ ժամանակի ու ջանքերի հետ:

Գործող պահանջներով բազմաթիվ աղքատ ընտանիքներ ի վիճակի չեն, կամ կարծում են, որ ի վիճակի չեն, ներկայացնել պահանջվող բոլոր փաստաթղթերը, եւ այդ պատճառով չեն դիմում սոցիալական ծառայություններին, ինչը հանգեցնում է ընտանեկան նպաստի ծրագրում աղքատների ընդգրկվածության ցածր ցուցանիշի:

Արդյունքում,  ունենում ենք բարձր հասցեականության եւ ցածր ընդգրկվածության ցուցանիշներ: