Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-294-27.06.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապե-տության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-501-Ն օրենքի 4-րդ հոդվածում «դրամարկ-ղային գիրք`» բառերից հետո լրացնել «թղթային կամ էլեկտրոնային» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հիմնավորում
«Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի ներկայացումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2013 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» թիվ 240-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2013 թվականի միջոցառումների ծրագրի 1.3 կետով նախատեսված միջոցառման կիրարկումն ապահովելու անհրաժեշտությունից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Ներկայումս գործող «Դրամակղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ դրա հիման վրա ընդունված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1408-Ն որոշմամբ հաստատված` դրամարկղային գործառնությունների իրականացման կարգով նախատեսված է միայն թղթային դրամակղային գրքերի վարման հնարավորություն:

Խնդիրը կայանում է նրանում, որ թղթային կրիչներով դրամարկղային գրքերի վարումը մեծացնում է հարկային հաշվառման ու գրանցումների վրա ծախսվող ժամանակը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Ներկայումս ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հարկային հաշվառման համար հարկ վճարողների կողմից ծախսվող ռեսուրսների կրճատման միջոցով Հայաստանի գործարար միջավայրի առավելագույն չափով բարելավմանը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծի կարգավորման նպատակը դրամարկղային գրքերն էլեկտրոնային եղանակով վարելու հնարավորության ստեղծումն է:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ձեւավորվել համապատասխան օրենսդրական հիմքեր դրամարկղային գրքերն էլեկտրոնային եղանակով վարելու համար: