ՀՈԴՎԱԾ 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքը (այսուհետ` օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1 հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 3.1. ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ
Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող հիվանդի եւ նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության եւ սպասարկման տեսակ է, որը նպատակ ունի մեղմել հիվանդի ցավը եւ հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգեւոր եւ այլ խնդիրները` դրանք վաղ հայտնաբերելու, գնահատելու եւ անհրաժեշտ միջամտություններ իրականացնելու միջոցով:
Պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: