Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-269-19.04.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Համալիր ծրագիր մշակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունըմինչեւ 2004 թվականի սեպտեմբերի 1-ը իրականացնում է ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի գույքագրում:

Հոդված 2. Գույքագրման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակում եւ հաստատում է ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերակառուցմանեւ վերանորոգման համալիր ծրագիր:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծի հետ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում իր կողմից հաստատված ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերակառուցման եւ վերանորոգմանտարեկան ծրագիրը:

Տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ծախսերն արտացոլվում են համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում:

Հոդված 4. Տարեկան ծրագիրը ներառում է`

ա/ ծրագրի հիմնական խնդիրները.

բ/ նախատեսված աշխատանքների ծավալները եւ իրականացման ժամանակացույցը.

գ/ ծրագրի կատարման սկզբունքները եւ նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները.

դ/ նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները.

ե/ ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերակառուցման եւ վերանորոգմանաշխատանքների իրականացման ու դրանց ֆինանսավորման (այդ թվում` օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված օգնությունների հաշվին ) գործընթացի վերահսկողության կարգը:

Հոդված 5. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունն արտացոլվում է համապատասխան տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: