Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 1698 -րդ հոդվածի 3-րդ մասի «սոցիալական ապահովության քարտը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը:» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը:» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1698 -րդ հոդվածի 3-րդ մասի «Հանրային ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նեյեմբերի 30-ի ՀՕ-288-Ն օրենքում ամրագրված հասկացության համապատասխանեցմամբ, նկատի ունենալով, որ նշված օրենքով 2012 թվականի հունիսի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Չնայած դրան նույ օրենքի համաձայն « Այն դեպքերում, երբ քաղաքացիների իրավունքների իրացման համար օրենսդրությամբ նախատեսվում է հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) պարտադիր առկայություն, սակայն քաղաքացին հրաժարվել է ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) եւ չի ստացել նույնականացման քարտ, ապա բնակչության պետական ռեգիստր վարող մարմինը վերջինիս տրամադրում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, որի հիման վրա պետական մարմինները կամ պաշտոնատար անձինք ապահովում են քաղաքացու իրավունքների իրացումը», իսկ դրանցից որեւէ մեկ չներկայացնելու դեպքում գործատուն ազատվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1698 -րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված աշխատավարձ չվճարելու համար սահմանված պատասխանատվությունից:
Այդ իրավունքները իրացնելու նպատակով ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 419-Ն որոշման համաձայն, սկսած 2012 թվականի հունիսի 1-ից, հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքները, անձի դիմումի հիման վրա, տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում կամ անձի բնակության վայրի տարածքային անձնագրային ծառայությունում:
Ընդ որում, նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերը կարող են օգտագործվել օրենքով նախատեսված նպատակներով` որպես հանրային ծառայությունների համարանիշ: