Armenian ARMSCII Armenian
Պ-884-02.03.2021,09.04.2021-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետում «նախագծման» բառից հետո լրացնել «ելակետային տվյալներ կամ» բառերը:

Հոդված 2. Օրենքի 22.1-րդ հոդվածի 1-ին մասի

1) 1-ին պարբերությունում «էլեկտրամատակարարում» բառից հետո լրացնել «, գազամատակարարում» բառը, իսկ «նախագծման» բառից հետո լրացնել «Կառավարության որոշմամբ սահմանված ելակետային տվյալները (այսուհետ`ելակետային տվյալներ) կամ» բառերը:

2) 2-րդ պարբերությունում «Տեխնիկական» բառը փոխարինել «Ելակետային տվյալները կամ տեխնիկական» բառերով:

3) 2-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններ.

«Ինժեներական սպասարկում իրականացնող ծառայությունները ելակետային տվյալները կամ տեխնիկական պայմանները տրամադրում են ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրող մարմնի հարցումը ստանալուց հետո Կառավարության սահմանած ընթացակարգով եւ ժամկետներում: Նշված ընթացակարգի կամ ժամկետների խախտմամբ ելակետային տվյալի կամ տեխնիկական պայմանի տրամադրումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Ելակետային տվյալները կամ տեխնիկական պայմանները տրամադրվում են ելնելով քաղաքաշինական օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների համակարգի թողունակության, հուսալիության, այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը չխախտելու եւ կառուցապատողի համար դրանց միացման համար անհրաժեշտ աշխատանքները նվազագույն ծախսերով իրականացնելու պայմաններից:

Համայնքի ղեկավարի կողմից ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության հարցման պատասխանի ժամկետը սահմանվում է Կառավարության կողմից:»:

Հոդված 3. Օրենքի 22.1-րդ հոդվածի 6-րդ մասում «կարգով» բառը փոխարինել «ընթացակարգով եւ ժամկետներում» բառերով:

Հոդված 4. Oրենքի 22.1-րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ մասով.

«8. Համայնքի ղեկավարը ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը կարող է մերժել միայն օրենսդրությամբ նախատեսված որեւէ հիմքի առկայության դեպքում:»:

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2. Կառավարությունը պարտավոր է անհրաժեշտ լրացումներ եւ փոփոխություններ կատարել Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն եւ Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 1317-Ն որոշումներում՝ այն համապատասխանեցնելով սույն օրենքների պահանջներին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

3. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված կարգավորումները գործելու են սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված Կառավարության որոշումներն ուժի մեջ մտնելու պահից: