Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-306-23.07.2013-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի ՀO-135-Ն օրենքի (այuուհետ` oրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի «80» թիվը փոխարինել «96», իսկ 68-րդ կետի «12» թիվը` «4» թվով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի.

1. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Խաղողագործական տարածաշրջաններում տարբեր բնակլիմայական առանձնահատկություններ ունեցող խաղողագործական տարածքների առկայության դեպքում` ըստ անհրաժեշտության կարող են առանձնացվել մեկ կամ մի քանի խաղողագործական միկրոշրջաններ:

2. 4-րդ մասից հանել «տարածաշրջանների եւ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «կառավարության» բառը փոխարինել «օրենքով» բառով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ՀՈԴՎԱԾ 17. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՈՎ ԳԻՆԻՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Աշխարհագրական նշումով գինիներ արտադրողը եւ (կամ) վերամշակողը եւ (կամ) պահեստավորողը պարտավոր է առանձին հաշվառել եւ փաստաթղթավորել աշխարհագրական նշումով գինիների արտադրության համար նախատեսված խաղողի, հումքի, պատրաստի արտադրանքի մնացորդների, արտադրության եւ շրջանառության փուլերում դրանց շարժի եւ պատրաստի արտադրանքի ստացման ու իրացման քանակները:

2. Աշխարհագրական նշումով գինիների արտադրության համար նախատեսված խաղողի, հումքի, պատրաստի արտադրանքի մնացորդների, արտադրության եւ շրջանառության փուլերում դրանց շարժի եւ պատրաստի արտադրանքի ստացման ու իրացման քանակների հաշվառման փաստաթղթերը պահպանվում են դրանց վերջին խմբաքանակի իրացումից կամ օգտագործումից հետո առնվազն երեք տարի:

3. Հաշվառման փաստաթղթերի ձեւերը սահմանում է լիազոր մարմինը:»

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ՀՈԴՎԱԾ 23. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Հայկական կոնյակ եւ (կամ) հայկական կոնյակի սպիրտ արտադրողը եւ (կամ) վերամշակողը եւ (կամ) պահեստավորողը պարտավոր է առանձին հաշվառել եւ փաստաթղթավորել հայկական կոնյակի արտադրության համար նախատեսված խաղողի, հումքի, պատրաստի արտադրանքի մնացորդների, արտադրության եւ շրջանառության փուլերում դրանց շարժի եւ պատրաստի արտադրանքի ստացման ու իրացման քանակները:

2. Հայկական կոնյակի եւ հայկական կոնյակի սպիրտի արտադրության համար նախատեսված խաղողի, հումքի, պատրաստի արտադրանքի մնացորդների, արտադրության եւ շրջանառության փուլերում դրանց շարժի եւ պատրաստի արտադրանքի ստացման ու իրացման քանակների հաշվառման փաստաթղթերը պահպանվում են դրանց վերջին խմբաքանակի իրացումից կամ օգտագործումից հետո առնվազն երեք տարի:

3. Հաշվառման փաստաթղթերի ձեւերը սահմանում է լիազոր մարմինը:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Խաղողի օղիներն եւ խաղողի օղիների պատրաստման համար նախատեսված թորվածքներն աշխարհագրական նշում են ստանում կամ այդ նշումից զրկվում են օրենքով սահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 44-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ՀՈԴՎԱԾ 44. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՈՎ ԽԱՂՈՂԻ ՕՂԻՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Աշխարհագրական նշումով խաղողի օղիներ արտադրողը եւ (կամ) վերամշակողը եւ (կամ) պահեստավորողը պարտավոր է հաշվառել եւ փաստաթղթավորել աշխարհագրական նշումով խաղողի օղիների արտադրության համար նախատեսված խաղողի, հումքի, պատրաստի արտադրանքի մնացորդների, արտադրության եւ շրջանառության փուլերում դրանց շարժի եւ պատրաստի արտադրանքի ստացման ու իրացման քանակները:

2. Աշխարհագրական նշումով խաղողի օղիների արտադրության համար նախատեսված խաղողի, հումքի, պատրաստի արտադրանքի մնացորդների, արտադրության եւ շրջանառության փուլերում դրանց շարժի եւ պատրաստի արտադրանքի ստացման ու իրացման քանակների հաշվառման փաստաթղթերը պահպանվում են դրանց վերջին խմբաքանակի իրացումից կամ օգտագործումից հետո առնվազն երեք տարի:

3. Հաշվառման փաստաթղթերի ձեւերը սահմանում է լիազոր մարմինը:»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 46-րդ եւ 47-րդ հոդվածների 1-ին մասերի «անչափահասների, հղի կանանց, մեխանիզմների հետ աշխատող օպերատորների, որոշակի առողջական խնդիրներ ունեցողների համար այդ արտադրանքի օգտագործման սահմանափակումների եւ» բառերը փոխարինել «այդ արտադրանքի օգտագործման հակացուցումները,» բառերով:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 50-րդ հոդվածի.

1. Վերնագրի «ՎԵՐԱՄՇԱԿՈՂԸ» բառը փոխարինել «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԸ» բառով:

2. 1-ին մասի «միայն» բառը փոխարինել «գինեգործական արտադրանքի արտադրությունից» բառերով:

3. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2. Գինեգործական արտադրանքի մնացորդներ վերամշակողը պարտավոր է առանձին հաշվառել եւ փաստաթղթավորել վերամշակման համար նախատեսված գինեգործական արտադրանքի մնացորդների, վերամշակումից ստացված արտադրանքի, մասնավորապես` թորումից ստացված սպիրտի մնացորդների, արտադրության ու շրջանառության փուլերում դրանց շարժի եւ ստացված ու իրացված արտադրանքի քանակները:»:

4. 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերը`

«3. Գինեգործական արտադրանքի մնացորդների, վերամշակումից ստացված արտադրանքի մնացորդների, արտադրության ու շրջանառության փուլերում դրանց շարժի եւ ստացված ու իրացված արտադրանքի քանակների հաշվառման փաստաթղթերը պահպանվում են դրանց վերջին խմբաքանակի իրացումից կամ օգտագործումից հետո առնվազն երեք տարի:

4. Հաշվառման փաստաթղթերի ձեւերը սահմանում է լիազոր մարմինը:

5. Գինեգործական արտադրանք արտադրողը եւ (կամ) վերամշակողը պարտավոր է յուրաքանչյուր տարի` մինչեւ դեկտեմբերի 1-ը լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն խաղողի տվյալ տարվա բերքի գնման քանակների եւ միջին գնի մասին:

6. Գինեգործական արտադրանքի մնացորդներ վերամշակողը պարտավոր է յուրաքանչյուր տարի` մինչեւ հաջորդող տարվա փետրվարի 1-ը լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն վերամշակված գինեգործական արտադրանքի մնացորդների եւ ստացված պատրաստի արտադրանքի, մասնավորապես` թորումից ստացված սպիրտի քանակների մասին:»:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 54-րդ հոդվածի.

1. 2-րդ մասի «Իզոտոպային տվյալների ազգային բանկը» բառերը փոխարինել «Լիազոր մարմինը» բառերով:

2. 3-րդ մասի «իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկ» բառերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով:

3. 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1-րդ մասը.

«3.1 Կառավարությունը սահմանում է գինեգործական արտադրանք արտադրողների կողմից արտադրության մեջ օգտագործվող, իզոտոպային բաղադրության փորձաքննության համար անհրաժեշտ, խաղողագործական ու գինեգործական արտադրանքի նմուշների լիազոր մարմնին տրամադրման կարգը:»:

4. 5-րդ մասի «, նմուշառման կարգը եւ նմուշների քանակը սահմանում է կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանվում է Հայաստանի ազգային ստանդարտով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի.

1. 2-րդ կետից հանել «25-րդ հոդվածի 1-5-րդ մասերի, 26-րդ հոդվածի 1-ին մասի,» բառերը»:

2. 3-րդ կետի «44-րդ հոդվածի 1-ին մասի» բառերը փոխարինել «44-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի» բառերով:

3. 3-րդ կետից հետո լրացնել նոր 4-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ՝

«4) զրկվում է հայկական կոնյակ նշումից գինեգործական այն արտադրանքը, որն արտադրվել է սույն օրենքի 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ եւ 28-րդ հոդվածների դրույթների խախտումներով:»:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի.

1. 1-ին կետը ճանաչել ուժը կորցրած:

2. 2-րդ կետի «2015» թիվը փոխարինել «2017» թվով:

3. 3-րդ եւ 5-րդ կետերի «2018» թիվը փոխարինել «2015» թվով:

4. 6-րդ կետի «2017» թիվը փոխարինել «2018» թվով:

5. 9-րդ կետի «2015» թիվը փոխարինել «2018» թվով:

ՀՈԴՎԱԾ 13. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Օրենքի 54-րդ հոդվածի գործողությունը կասեցնել մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը` խաղողագործական եւ գինեգործական արտադրանքի իզոտոպային բաղադրության որոշման համար անհրաժեշտ լրացուցիչ աշխատանքներով պայմանավորված:

2. Մինչեւ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը օրենքի 54-րդ հոդվածով նախատեսվող հարաբերությունները կարգավորվում են տվյալ հարաբերությունների համար մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը գործող կարգով եւ պայմաններով:

ՀՈԴՎԱԾ 14. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

1. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 7-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Անհրաժեշտությունը - «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքում (այսուհետ` օրենք) տեղ գտած անճշտությունների շտկման, արդի իրավիճակից բխող որոշ պահանջների վերանայման ու խստացման, նոր դրույթներով լրացման, եւ առանձին դրույթների գործողության մեջ մտնելու ժամկետներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները - Օրենքում տեղ գտած որոշ անճշտությունների շտկման, հանրապետության տնտեսության եւ ոլորտում գործող ձեռնարկությունների ներկայիս հնարավորություններից ելնելով` օրենքի առանձին դրույթներով սահմանված պահանջների փոփոխության եւ դրանցով պայմանավորված համապատասխան դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետների վերանայման կարիք է առաջացել, մասնավորապես, օրենքի.

1. 6-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով ՀՀ կառավարությունը պետք է սահմանի խաղողի մշակության տարածաշրջանների եւ միկրոշրջանների սահմանները, մինչդեռ նույն հոդվածի 1-ին մասով արդեն իսկ սահմանվել են խաղողի մշակության տարածաշրջանները: Այդ պատճառով օրենքի նշված հոդվածն անհրաժեշտ է շարադրել նոր խմբագրությամբ:

2. 17-րդ եւ 36-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջով ՀՀ կառավարությունը պետք է սահմանի գինիներին, դրանց պատրաստման համար նախատեսված գինեգործական արտադրանքներին, խաղողի օղիներին եւ խաղողի օղիների պատրաստման համար նախատեսված թորվածքներին աշխարհագրական նշում տալու եւ այդ նշումից զրկելու կարգը, սակայն նկատի ունենալով, որ ուժի մեջ է մտել «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքը եւ դրանից բխող ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 310-Ն որոշմամբ հաստատված` «Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան եւ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերը լրացնելու, ներկայացնելու եւ քննարկելու կարգը», որոնցով ամբողջությամբ կարգավորում է աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման իրավական պահպանությունը եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները` վերը նշված կարգը սահմանելու անհրաժեշտությունը վերանում է:

3. 17-րդ, 23-րդ եւ 44-րդ հոդվածներով, հնարավոր կեղծումները կանխարգելելու նպատակով` սահմանվել են, որ եթե հայկական կոնյակ, աշխարհագրական նշումով գինի կամ խաղողի օղի արտադրողը արտադրում է նաեւ գինեգործական այլ արտադրանք, ապա պարտավոր է դրանց արտադրությունը եւ պահեստավորումն իրականացնել առանձնացված արտադրական տարածքներում: Այսինքն, տնտեսավարողներին պարտադրվում է արտադրական եւ պահեստային տարածքներն առանձնացնելու համար կատարել լրացուցիչ ծախսեր, սակայն արդյունքում ըստ էության չի լուծվում կեղծումների կանխարգելման խնդիրը:

4. 10-րդ գլուխը կրում է «Գինեգործական արտադրանքի մնացորդների վերամշակումը եւ թորումը» վերնագիրը, մինչդեռ այդ գլխում ներառված 50-րդ հոդվածով նշված գործընթացներն ամբողջությամբ, մասնավորապես` գինեգործական արտադրանքի մնացորդների թորման գործընթացի իրականացումը չի կարգավորվում:

5. 54-րդ հոդվածում առանձին ձեւակերպումներ անհրաժեշտ է ներկայացնել նոր խմբագրությամբ: Նույն հոդվածի 5-րդ մասով հանձնարարված է ՀՀ կառավարությանը սահմանել գինեգործական եւ խաղողագործական արտադրանքի H2 եւ C13 իզոտոպային բաղադրության միջուկային մագնիսական ռեզոնանսի փորձաքննության մեթոդը, նմուշառման կարգը եւ նմուշների քանակը, մինչդեռ, ինչպես միջազգային պրակտիկայում, այնպես էլ Հայաստանում փորձարկման մեթոդները սահմանվում են ազգային ստանդարտներով:

6. Օրենքի 54-րդ հոդվածով լիազոր մարմինը 2013 թվականի հունվարի 1-ից պետք է վարի խաղողագործական եւ գինեգործական արտադրանքի իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկը: Նշված արտադրանքի իզոտոպային բաղադրությունը որոշվում է ատոմամագնիսական ռեզոնատոր (SNIF-NMR) լաբորատոր սարքավորման միջոցով: Նման սարքավորում Հայաստանի Հանրապետության ոչ մի լաբորատորիայում առկա չէ: Ուստի, դրա ձեռքբերման, գործարկման եւ կադրերի ուսուցման համար անհրաժեշտ ժամկետներով պայմանավորված` լիազոր մարմնի կողմից ազգային բանկի վարման գործառույթի իրականացումը 2013 հունվարի 1-ից իրատեսական չէ:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը – Գինեգործական արտադրանքը, մասնավորապես կոնյակն ու կոնյակի սպիրտը Հայաստանից արտահանվող հիմնական արտադրատեսակներից են եւ ունեն ծավալային աճի մեծ ներուժ: Բացի այդ, Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ կոնյակագործությունն ընդգրկվել է առաջնային ոլորտների շարքում: Այդ պատճառով, ինչպես նաեւ իրականացվող եվրաինտեգրման պետական քաղաքականության շրջանակներում անհրաժեշտ է ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրությունն ու թողարկվող արտադրանքի ցուցանիշները համապատասխանեցնել միջազգային ընդունված պահանջներին:

Կարգավորման նպատակը եւ բնույթը -

- Սույն նախագծով ճշգրտվում եւ խմբագրվում են օրենքի առանձին դրույթներ, իսկ որոշ դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետները փոփոխվում են.

- հայկական կոնյակի, աշխարհագրական նշումով գինու կամ խաղողի օղու արտադրությունը գինեգործական այլ արտադրանքների արտադրությունից առանձնացված տարածքներում իրականացնելու պահանջը փոխարինվում է դրանց շարժը փաստաթղթավորելու մասին պահանջով,

- օրենքը լրացվում է գինեգործական արտադրանք արտադրողների եւ(կամ) վերամշակողների կողմից խաղողի տվյալ տարվա բերքի գնման քանակների եւ միջին գնի, ինչպես նաեւ վերամշակված գինեգործական արտադրանքի մնացորդների եւ ստացված պատրաստի արտադրանքի, մասնավորապես` թորումից ստացված սպիրտի քանակների վերաբերյալ լիազոր մարմնին տեղեկատվություն տրամադրելու մասին պահանջով,

- օրենքը լրացվում է վերամշակման համար նախատեսված գինեգործական արտադրանքի մնացորդները, վերամշակումից ստացված արտադրանքը, մասնավորապես` թորումից ստացված սպիրտի մնացորդները, արտադրության ու շրջանառության փուլերում դրանց շարժը եւ ստացված ու իրացված արտադրանքի քանակները փաստաթղթավորելու մասին պահանջներով:

Նախագծի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունումը -

Նախագծի կիրարկումն ապահովելու նպատակով.

1) մինչեւ 2015 թվականի մարտի 3-րդ տասնօրյակը

ա. նախագծի 4-րդ, 5-րդ եւ 7-րդ հոդվածների 3-րդ մասերի հիման վրա պետական գրանցման նպատակով ՀՀ արդարադատության նախարություն կներկայացվեն աշխարհագրական նշումով գինիների, հայկական կոնյակների եւ հայկական կոնյակի սպիրտների եւ աշխարհագրական նշումով խաղողի օղիների արտադրության համար նախատեսված խաղողի, հումքի, պատրաստի արտադրանքի մնացորդների, արտադրության եւ շրջանառության փուլերում դրանց շարժի եւ պատրաստի արտադրանքի ստացման ու իրացման քանակների հաշվառման փաստաթղթերի ձեւերը հաստատելու մասին ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանները,

բ. նախագծի 9-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա պետական գրանցման նպատակով ՀՀ արդարադատության նախարություն կներկայացվեն գինեգործական արտադրանքի մնացորդների, վերամշակումից ստացված արտադրանքի մնացորդների, արտադրության ու շրջանառության փուլերում դրանց շարժի եւ ստացված ու իրացված արտադրանքի քանակների հաշվառման փաստաթղթերի ձեւերը հաստատելու մասին ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանը.

2) մինչեւ 2017 թվականի մարտի 3-րդ տասնօրյակը նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ եւ 13-րդ հոդվածի 1-ին մասերի հիման վրա ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվեն «Գինեգործական արտադրանք արտադրողների կողմից արտադրության մեջ օգտագործվող, իզոտոպային բաղադրության փորձաքննության համար անհրաժեշտ, խաղողագործական ու գինեգործական արտադրանքի նմուշների լիազոր մարմնին տրամադրման կարգը սահմանելու մասին» եւ «Խաղողագործական եւ գինեգործական արտադրանքի իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկի վարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք – Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից եւ լրամշակվել է Հայկական կոնյակագործների եւ Հայ գինեգործների միությունների առաջարկությունների հիման վրա:

Ակնկալվող արդյունքը - Սույն որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետորեն կանխարգելելու հայկական կոնյակների, աշխարհագրական նշումով գինիների եւ խաղողի օղիների կեղծումները` առանց ոլորտում գործող տնտեսավարողների կողմից լրացուցիչ ներդրումներ կատարելու, բացի այդ օրենքի որոշ դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետների փոփոխությունը հնարավորություն կընձեռի խուսափելու տնտեսության եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության վրա դրանց բացասական ազդեցությունից: