Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-270-21.04.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի 2-րդ հոդվածի՝

18-րդ հասկացությունը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«զբոսավար՝ զբոսաշրջիկներին վճարովի էքսկուրսային տեղեկատվական, կազմակերպչական ծառայություն եւ մասնագիտական օգնություն մատուցող ֆիզիկական անձ.»

19-րդ հասկացությունը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«ուղեկցորդ՝ զբոսաշրջիկներին վճարովի կազմակերպչական ծառայություն եւ մասնագիտական օգնություն մատուցող ֆիզիկական անձ.»

3) 23-րդ հասկացությունը «բնական» բառից հետո լրացնել «,գիտական եւ այլ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի՝

1) 7-րդ մասը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«7. Հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները որակավորվում են որակավորման չորս կարգով, որոնք նշվում են հնգաթեւ աստղերով:»

2) 8-րդ մասի «երիտասարդական» բառը փոխարինել «մանկապատանեկան,» բառով:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի՝

1-ին մասը «լիցենզավորվում է» բառերից հետո լրացնել «,բացառությամբ այն անձանց գործունեության, որոնք զբոսավարի կամ ուղեկցորդի գործունեություն են իրականացնում բացառապես այն զբոսաշրջային օբյեկտի սահմաններում, որի աշխատողն են հանդիսանում:» բառերով:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«3) զբոսաշրջիկների հանգստի եւ ճանաչողական նպատակներով, մասնավորապես՝ թանգարաններ, հուշարձաններ եւ զբոսաշրջային այլ օբյեկտներ այցելությունների կազմակերպված ծառայություններ.»

2-րդ մասի 1-ին կետը «2-րդ» բառից հետո լրացնել «եւ 3-րդ» բառերով:

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի՝

2-րդ մասում «7-8-րդ մասերի» բառերը փոխարինել «9-10-րդ մասերի» բառերով:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՒ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

«Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում զբոսավարի եւ ուղեկցորդի սահմանումների համաձայն իրականացվող գործունեությունը փաստացիորեն եւ անուղղակիորեն առնչվում է նաեւ այնպիսի կազմակերպությունների (զբոսաշրջային օբյեկտների) աշխատակիցների գործունեությանը, որոնք ներկայացնելով իրենց իսկ կազմակերպության արդյունքի մասին տեղեկատվություն, միաժամանակ իրենց իսկ օբյեկտի սահմաններում մատուցում են նաեւ էքսկուրսային ծառայություններ: Մասնավորապես, թանգարանները այդ գործունեության համար ունեն աշխատակիցներ, որոնք հանդիսանում են թանգարանային զբոսավարներ, գիտական հիմնարկները գիտական աշխատողներին են ներգրավում նման գործընթացների մեջ, իսկ արտադրական ձեռնարկությունները նմանօրինակ գործառույթները իրականացնում են նեղ մասնագիտության աշխատակիցների միջոցով եւ այլն: Նման պարագայում այդ անձանց էքսկուրսային տեղեկատվական ծառայությունները կրում են խիստ լոկալ եւ մասնագիտական բնույթ, եւ պետության կողմից՝ վերջիններիս լիցենզավորման միջոցով վերահսկման եւ պահանջների ներկայացման անհրաժեշտություն չկա: Ըստ այդմ ներկայացվող նախագծով հստակեցվում եւ տարանջատվում են այն զբոսավարներն ու ուղեկցորդները, որոնց գործունեությունը լիցենզավորման ենթակա չէ: Նախագծում առկա մյուս փոփոխությունները հիմնականում բխում են վերը առաջարկվող փոփոխությունից, ինչպես նաեւ կրում են խմբագրական բնույթ: