Հոդված 1. «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-11) 2-րդ հոդվածի՝
1) 18-րդ հասկացությունը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.
«զբոսավար՝ զբոսաշրջիկներին վճարովի էքսկուրսային տեղեկատվական, կազմակերպչական ծառայություն եւ մասնագիտական օգնություն մատուցող ֆիզիկական անձ.».
2) 19-րդ հասկացությունը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.
«ուղեկցորդ՝ զբոսաշրջիկներին վճարովի կազմակերպչական ծառայություն եւ մասնագիտական օգնություն մատուցող ֆիզիկական անձ.».
3) 23-րդ հասկացությունը «բնական» բառից հետո լրացնել «, գիտական եւ այլ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի՝
1) 7-րդ մասը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.
«7. Հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները որակավորվում են որակավորման չորս կարգով, որոնք նշվում են հնգաթեւ աստղերով:».
2) 8-րդ մասի «երիտասարդական» բառը փոխարինել «մանկապատանեկան,» բառով:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի՝
1-ին մասը «լիցենզավորվում է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն անձանց գործունեության, որոնք զբոսավարի կամ ուղեկցորդի գործունեություն են իրականացնում բացառապես այն զբոսաշրջային օբյեկտի սահմաններում, որի աշխատողն են հանդիսանում:» բառերով:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.
«3) զբոսաշրջիկների հանգստի եւ ճանաչողական նպատակներով, մասնավորապես՝ թանգարաններ, հուշարձաններ եւ զբոսաշրջային այլ օբյեկտներ այցելությունների կազմակերպված ծառայություններ.».
2) 2-րդ մասի 1-ին կետը «2-րդ» բառից հետո լրացնել «եւ 3-րդ» բառերով:
Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի՝
2-րդ մասում «7-8-րդ մասերի» բառերը փոխարինել «9-10-րդ մասերի» բառերով: