Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ մասով.
«5. Գործին մասնակցող անձը դատարանի կողմից համարվում է պատշաճ ծանուցված նաեւ այն դեպքում, երբ նա ծանուցվել է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքով՝ ինտերնետի միջոցով անհատական ծանուցման համար նախատեսված կարգով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: