Armenian ARMSCII Armenian
Կ-930-12.04.2021-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասում «Հիմնադիր ժողովն» բառերը փոխարինել «Ընկերության բաժնետերերի հիմնադիր ժողովը (այսուհետ` հիմնադիր ժողով)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) «դ» եւ «ե» կետերում «, ինչպես նաեւ արտոնյալ բաժնետոմսերի դասերը» բառերը փոխարինել «եւ դասերը» բառերով,

2) լրացնել նոր «թ.1» կետ.

«թ.1) Ընկերության բաժնետոմսերով դրանց սեփականատերերին տրամադրվող ձայների առավելագույն քանակը.»:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի ամբողջ տեքստում «սեփականատերերի» բառերից հետո հանել «կամ» բառերը, իսկ «խորհրդի միաձայն որոշմամբ» բառերից հետո լրացնել «, եթե այդ իրավասությունը սույն օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան վերապահված է խորհրդին» բառերը:

Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասում, 49-րդ հոդվածի 1-ին մասում, 56-րդ հոդվածում, 65-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետում «տեսակի (դասի)» բառերը փոխարինել «տեսակի կամ դասի» բառերով:

Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերությունում «բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսի սեփականատեր հանդիսացող» բառերը փոխարինել «բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակի առնվազն 10 տոկոսին տիրապետող» բառերով:

Հոդված 7. Օրենքի 31-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի՝

ա. առաջին պարբերության առաջին նախադասությունից հանել «փաստաթղթային (տպագրական եղանակով պատրաստված) կամ ոչ փաստաթղթային ձեւի» բառերը.

բ. առաջին պարբերության երկրորդ նախադասությունը ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասի առաջին պարբերությունում «տեսակին» բառը փոխարինել «դասին, իսկ դրանց բացակայության դեպքում միեւնույն տեսակին» բառերով.

3) 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ պարբերությունները ուժը կորցրած ճանաչել.

4) 3-րդ մասում «տեսակի» բառը փոխարինել «դասի, իսկ դրանց բացակայության դեպքում միեւնույն տեսակի» բառերով:

Հոդված 8. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 32. Ընկերության բաժնետոմսերը

1. Ընկերությունը կարող է թողարկել ոչ փաստաթղթային ձեւի մեկ կամ մի քանի դասի հասարակ (սովորական) եւ արտոնյալ բաժնետոմսեր: Ընկերության թողարկած արտոնյալ բաժնետոմսերի ընդհանուր անվանական արժեքը չպետք է գերազանցի նրա կանոնադրական կապիտալի քսանհինգ տոկոսը:

2. Սույն օրենքի իմաստով բաժնետոմսերի միեւնույն դասին, իսկ դրանց բացակայության դեպքում միեւնույն տեսակին են դասվում միանման տարբերակիչ բնորոշ առանձնահատկություններ` անվանական արժեք, հավաստող իրավունքներ, արտոնություններ եւ սահմանափակումներ ունեցող բաժնետոմսերը:

3. Ընկերության կողմից թողարկված բաժնետոմսերի տեղաբաշխումն ավարտվելուց հետո Ընկերությունը բաժնետերերի բաժնետոմսերը պետք է գրանցի իր բաժնետերերի ռեեստրի (գրանցամատյանի) բաժնետերերի անձնական հաշիվներում` սույն օրենքի VI գլխի դրույթներին համապատասխան:

4. Բաժնետոմսն անբաժանելի է (ամբողջական բաժնետոմս), բացառությամբ կոտորակային բաժնետոմսեր առաջանալու դեպքերի: Եթե երկու կամ ավելի անձինք սեփականատեր են մեկ բաժնետոմսի, ապա նրանք համարվում են մեկ բաժնետեր:

5. Կոտորակային բաժնետոմսով դրա սեփականատիրոջը տրամադրվում են համապատասխան դասի, իսկ դրանց բացակայության դեպքում համապատասխան տեսակի բաժնետոմսերով տրամադրվող բոլոր իրավունքները՝ տվյալ բաժնետոմսի՝ իրեն պատկանող կոտորակին (մասին) համամասնորեն: Կոտորակային բաժնետոմսեր առաջանալու դեպքում, եթե դրանց հանրագումարը կոտորակային թիվ է, ապա Ընկերության կանոնադրությունում տեղաբաշխված բաժնետոմսերի քանակը սահմանվում է կոտորակային թվով:

6. Միեւնույն անձին միեւնույն դասի, իսկ դրանց բացակայության դեպքում միեւնույն տեսակի երկու կամ ավելի կոտորակային բաժնետոմսեր պատկանելու դեպքում, այդ կոտորակային բաժնետոմսերը ձեւավորում են ամբողջական կամ կոտորակային բաժնետոմս՝ դրանց հանրագումարին համապատասխան:

7. Կանոնադրությամբ կարող են սահմանվել մեկ բաժնետիրոջը պատկանող որոշակի տեսակի կամ դասի բաժնետոմսերի թվի, գումարային անվանական արժեքի, ինչպես նաեւ մեկ բաժնետիրոջը տրամադրվող ձայների առավելագույն թվի սահմանափակումներ` տեղաբաշխված բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ: Ընկերության որոշակի դասի հասարակ (սովորական) յուրաքանչյուր բաժնետոմսով դրանց սեփականատիրոջը տրամադրվող ձայների քանակը չի կարող գերազանցել տասը ձայնը: Սույն սահմանափակումները պետք է վերաբերեն միեւնույն տեսակի կամ դասի բաժնետոմսերի բոլոր սեփականատերերին հավասարապես եւ չեն կարող կիրառվել առանձին բաժնետիրոջ կամ բաժնետերերի խմբի նկատմամբ:»

Հոդված 9. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության ամբողջ տեքստում «տեսակի» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում՝ նաեւ դասի)» բառերը:

Հոդված 10. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում «տեսակի» բառից հետո լրացնել «կամ դասի» բառերը:

Հոդված 11. Օրենքի 35-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի 2-րդ պարբերության «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) լրացուցիչ տեղաբաշխվող յուրաքանչյուր դասի (առկայության դեպքում) հասարակ (սովորական) եւ արտոնյալ բաժնետոմսերի քանակը` այդ բաժնետոմսերի հայտարարված քանակի սահմաններում.».

2) 7-րդ մասի երկրորդ նախադասությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1) առաջին պարբերության`

ա. առաջին նախադասությունում «օրենքով» բառից հետո լրացնել «կամ այլ իրավական ակտերով» բառերը.

բ. երկրորդ նախադասությունից հանել «սույն» բառը, իսկ «օրենքով» բառից հետո լրացնել «կամ այլ իրավական ակտերով» բառերը.

2) երկրորդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 13. Օրենքի 37-րդ հոդվածի`

1) 1-ին մասի առաջին պարբերությունում «Ընկերության» բառից հետո լրացնել «որոշակի դասի» բառերը.

2) 2-րդ մասի առաջին պարբերությունում «Հասարակ (սովորական)» բառերից առաջ լրացնել «Համապատասխան դասի» բառերը, «նրան պատկանող» բառերից հետո լրացնել «տվյալ դասի» բառերը, իսկ «բաժնետոմսերի» բառից հետո հանել «անվանական արժեքից եւ» բառերը.

3) 3-րդ մասի առաջին պարբերությունում «սահմանում է խորհուրդը» բառերից հետո լրացնել «, եթե այդ իրավասությունը կանոնադրությամբ վերապահված չէ Ընկերության ժողովին կամ գործադիր մարմնին» բառերը:

Հոդված 14. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «սեփականատերերի հետ» բառերից հետո լրացնել «, իսկ հասարակ (սովորական) բաժնետոմսերի դասերի առկայության դեպքում՝ ամենաբարձր չափով շահութաբաժիններ ստանալու իրավունք վերապահող բաժնետոմսերի դասի սեփականատերերի հետ» բառերը:

Հոդված 15. Օրենքի 39-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 16. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի  վեցերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 17. Օրենքի 41-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 41. Ընկերության աշխատակիցներին տրամադրվող բաժնետոմսերը

1. Ընկերությունը կարող է կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի կողմից հաստատված աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով սահմանված կարգով իր աշխատակիցների միջեւ տեղաբաշխել (տրամադրել) Ընկերության բաժնետոմսեր եւ այնպիսի ածանցյալ ֆինանսական գործիքներ (գործարքներ), որոնցով պարտավորությունների վերջնահաշվարկը կարող է իրականացվել Ընկերության բաժնետոմսերով (այսուհետ՝ ածանցյալ ֆինանսական գործիքներ): Սույն հոդվածի իմաստով աշխատակից է համարվում նաեւ Ընկերության ղեկավար պաշտոնատար անձը:

2. Աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրը Ընկերության ներքին իրավական ակտ է, որով առնվազն նախատեսվում են Ընկերության աշխատակցի կողմից Ընկերության բաժնետոմսերի կամ ածանցյալ ֆինանսական գործիքների ձեռքբերման, օգտագործման, օտարման եւ հետգնման դեպքերը, պայմաններն ու կարգը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն աշխատակիցների միջեւ տեղաբաշխված կամ ածանցյալ ֆինանսական գործիքների վերջնահաշվարկի արդյունքում տրամադրվող բաժնետոմսերի գումարային անվանական արժեքը չպետք է գերազանցի կանոնադրական կապիտալի 25 տոկոսը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն աշխատակիցների միջեւ տեղաբաշխված (տրամադրված) բաժնետոմսերի կամ ածանցյալ ֆինանսական գործիքների տնօրինման հնարավորությունը կարող է սահմանափակվել կանոնադրությամբ կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով սահմանված ժամկետով, բայց ոչ ավելի քան երեք տարով` սկսած տվյալ բաժնետիրոջը դրանց տեղաբաշխման (տրամադրման) օրվանից:

5. Աշխատակիցների բաժնետոմսերը կամ ածանցյալ ֆինանսական գործիքները տեղաբաշխվում (տրամադրվում) են աշխատակիցների միջեւ վերջիններիս գրավոր համաձայնությամբ: Աշխատակցի բաժնետոմսերը կամ ածանցյալ ֆինանսական գործիքները կարող են տրամադրվել առանց վճարի, իսկ բաժնետոմսերի դիմաց վճարվող գումարը կարող է ընկերության համապատասխան տեսակի կամ դասի բաժնետոմսերի անվանական արժեքից ցածր լինել:

6. Աշխատակցի հետ աշխատանքային կամ ծառայությունների մատուցման հարաբերությունների դադարեցման դեպքում, բացառությամբ կենսաթոշակի անցնելու դեպքերից, Ընկերությունը իրավունք ունի հետ գնել աշխատակցի բաժնետոմսերը, եթե գործում են սույն հոդվածի 4-րդ մասում նշված սահմանափակումները: Սույն մասով նախատեսված դեպքերում Ընկերությունը իրավունք ունի հետ գնել աշխատակցի բաժնետոմսերը դրանց շուկայական, սակայն անվանական արժեքից ոչ պակաս գնով:

7. Աշխատակցի բաժնետոմսերը օրենքով նախատեսված դեպքերում հարկադիր օտարելիս բաց Ընկերությունը, եթե գործում են սույն հոդվածի 4-րդ մասում նշված սահմանափակումները, եւ փակ ընկերությունը՝ անկախ նշված սահմանափակումներից, նախապատվության իրավունք ունեն ձեռք բերել աշխատակցի՝ օտարման ենթակա բաժնետոմսերը տվյալ բաժնետոմսերի շուկայական, սակայն անվանական արժեքից ոչ պակաս գնով:

8. Աշխատակցի բաժնետոմսերի սեփականատիրոջ ժառանգները, եթե գործում են սույն հոդվածի 4-րդ մասում նշված սահմանափակումները, իրավունք ունեն Ընկերությունից պահանջել տվյալ բաժնետոմսերի հետգնումը դրանց շուկայական գնով, սակայն ոչ պակաս անվանական արժեքից, կամ պահանջել դրանք փոխարկել Ընկերության այլ բաժնետոմսերի, եթե այդպիսիք հայտարարված են Ընկերության կողմից, եւ եթե այդպիսի փոխարկման հնարավորությունը համապատասխան տեսակի (իսկ առկայության դեպքում` նաեւ դասի) աշխատակիցների բաժնետոմսերի տեղաբաշխման ժամանակ նախատեսված է եղել կանոնադրությամբ: Աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով կամ կանոնադրությամբ կարող են նախատեսվել աշխատակիցների բաժնետոմսերը հետ գնելու կամ ածանցյալ ֆինանսական գործիքներով նախատեսված պարտավորությունները դադարեցնելու Ընկերության պարտավորության այլ դեպքեր, ինչպես նաեւ դրանց իրականացման կարգն ու պայմանները:

9. Աշխատակցի բաժնետոմսի սեփականատերերը, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նշված սահմանափակման, օգտվում են նույն իրավունքներից, ինչպիսիք սահմանված են սույն օրենքով եւ կանոնադրությամբ` դրանց համապատասխանող տեսակի կամ դասի բաժնետոմսերի սեփականատերերի համար:

10. Աշխատակցի բաժնետոմսերի անվանական արժեքը չպետք է տարբերվի Ընկերության համապատասխան տեսակի կամ դասի բաժնետոմսերի անվանական արժեքից:

11. Աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրը հաստատելու մասին, ինչպես նաեւ աշխատակիցների բաժնետիրացման հետ կապված կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրից բխող որոշումները ընդունում է ընդհանուր ժողովը` դրան մասնակցող` քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ: Աշխատակիցների բաժնետիրացման հետ կապված կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրից բխող որոշումների ընդունումը Ընկերության խորհրդին վերապահված լինելու դեպքում Ընկերության խորհուրդը դրանք ընդունում է խորհրդի անդամների ձայների 3/4-ով, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ:

12. Աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի շրջանակներում Ընկերության աշխատակիցների բաժնետիրացման դեպքում Ընկերության այլ բաժնետերերի կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքը չի կիրառվում:»:

Հոդված 18. Օրենքի 42-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ընկերության հիմնադրման ժամանակ տեղաբաշխված բաժնետոմսերը պետք է լրիվ վճարվեն ընկերության հիմնադրման մասին որոշմամբ կամ պայմանագրով կամ կանոնադրությամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան Ընկերության պետական գրանցման պահից` երեք ամսվա ընթացքում: Եթե սահմանված ժամկետում կանոնադրական կապիտալի վճարումը լրիվ չի կատարվել, ապա չվճարված գումարին համապատասխանող բաժնետոմսերը փոխանցվում են Ընկերության տրամադրության տակ եւ դրանց նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 6-րդ մասի 4-րդ պարբերությամբ նախատեսված սահմանափակումները: Ընկերությունը պարտավոր է բաժնետոմսերը փոխանցվելուց հետո՝ երկամսյա ժամկետում Ընկերության հիմնադրման ժամանակ տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց վճարած բաժնետերերի համաձայնությամբ տեղաբաշխել այդ բաժնետոմսերը նրանց միջեւ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ որոշում կայացնել այդ բաժնետոմսերը մարելու եւ կանոնադրական կապիտալը նվազեցնելու մասին: Եթե Ընկերության պետական գրանցման համար սահմանված եռամսյա ժամկետում կանոնադրական կապիտալը առհասարակ չի վճարվում, ապա Ընկերության հիմնադիրները պարտավոր են մեկամսյա ժամկետում որոշում կայացնել Ընկերության լուծարման մասին:».

2) լրացնել հետեւյալ բովանդակության 2.1-ին մաս.

«2.1. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում կանոնադրական կապիտալի նվազեցման կամ Ընկերության լուծարման մասին որոշումը չի ընդունվել, ապա Ընկերության բաժնետերերը, հիմնադիրները, պարտատերերը կամ լիազորված մարմիններն իրավունք ունեն պահանջել Ընկերության լուծարում` դատական կարգով:».

3) 4-րդ մասի առաջին պարբերությունում «անկախ գնահատողի կողմից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի եւ այլ արժեթղթերի ձեռքբերման ժամանակ դրանց դիմաց վճարվող գույքի դրամական գնահատականը ժողովի միաձայն որոշմամբ սահմանված լինելու դեպքերի» բառերը:

4) 5-րդ մասում «թույլատրվում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն Օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված` կանոնադրությամբ կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով աշխատակիցներին տրամադրվող բաժնետոմսերի» բառերը:

Հոդված 19. Օրենքի 43-րդ հոդվածի`

1 ) 3-րդ մասի 2-րդ պարբերության երկրորդ նախադասությունը ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ պարբերություն.

«Եթե երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո պարզվում է, որ Ընկերության զուտ ակտիվների արժեքը կազմում է բացասական մեծություն կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով կանոնադրական կապիտալի նվազագույն չափ սահմանված լինելու դեպքում` Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է սահմանված չափից, ապա Ընկերության գործադիր մարմինը պարտավոր է խորհրդին ներկայացնել արտահերթ ժողովի գումարման պահանջ: Նման դեպքերում արտահերթ ժողովում պետք է որոշում կայացվի Ընկերության լուծարման կամ դրա գործունեությունը շարունակելու մասին: Ընդ որում` գործունեությունը շարունակելու մասին որոշում կարող է ընդունվել, եթե խորհրդի, իսկ Ընկերությունում խորհուրդ ստեղված չլինելու դեպքում՝  գործադիր մարմնի կողմից ներկայացվել է գրավոր եզրակացություն Ընկերության գործունեությունը զուտ ակտիվների առկա չափի պարագայում շարունակելու նպատակահարմարության եւ հիմնավորվածության վերաբերյալ՝ հիմք ընդունելով Ընկերության գործունեության ուղղությունները, ոլորտը, առանձնահատկությունները, գործունեության ծրագրերը եւ այլ հանգամանքներ: Գործունեությունը շարունակելու մասին որոշում ընդունելու դեպքում Ընկերությունը պարտավոր է այդ մասին տասը աշխատանքային օրվա ընթացքում հայտարարություն տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ գործունեությունը շարունակելու մասին որոշումը ներկայացնել Ընկերության պետական գրանցումն իրականացրած մարմնին:».

3) 4-րդ մասում  «լուծարման» բառից հետո լրացնել «կամ գործունեությունը շարունակելու» բառերը:

Հոդված 20. Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր «գ» կետ.

«գ) սույն օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգով տեղաբաշխում է աշխատակիցներին տրամադրվող բաժնետոմսեր:»:

Հոդված 21. Օրենքի 51-րդ հոդվածի 5-րդ մասում «սեփական բաժնետոմսերի» բառերից հետո լրացնել «կամ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով իր հետ փոխկապակցված անձի բաժնետոմսերի» բառերը:

Հոդված 22. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Ընկերության բաժնետերերի ռեեստրում բաժնետիրոջ կամ անվանատիրոջ վերաբերյալ գրառումը կատարվում է բաժնետիրոջ կամ անվանատիրոջ պահանջով: Ընկերության բաժնետերերի ռեեստրում այլ գրառումները, ինչպես նաեւ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով հատկացվող բաժնետոմսերի վերաբերյալ գրառումները կատարվում են նաեւ Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի կամ այլ լիազորված անձի պահանջով: Եթե Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրառման համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված պահանջներին եւ առկա չեն գրառումը չկատարելու` օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված հիմքեր, ապա գրառումը կատարվում է փաստաթղթերը ներկայացնելու պահից` 3 աշխատանքային օրվա ընթացքում:»:

Հոդված 23. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «գ» կետում «տեսակի» բառից հետո լրացնել «(առկայության դեպքում՝ նաեւ դասի)» բառերը.

2) լրացնել նոր «դ.1» կետ.

«դ.1) համապատասխան դասի բաժնետոմսերով դրանց սեփականատիրոջը տրամադրվող ձայների քանակը.».

3) «թ» կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«թ) օրենքով եւ այլ իրավական ակտերով սամանված այլ տեղեկություններ:»:

Հոդված 24. Օրենքի 54-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունից հանել «սույն» բառը, իսկ «օրենքով» բառից հետո լրացնել «կամ այլ իրավական ակտերով» բառերը.

2) 2-րդ մասում «90 տոկոսից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ բաժնետոմսերի ձեռքբերումը իրականացվում է ժողովի որոշմամբ» բառերը:

Հոդված 25. Օրենքի 56-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունում «արժեքով» բառից հետո լրացնել «, եթե դրանց սեփականատերը Ընկերության բաժնետոմսերի համախմբման (կոնսոլիդացիայի) մասին որոշման ընդունումից հետո երկամսյա ժամկետում Ընկերությանը գրավոր ծանուցում չի ներկայացնում իր կոտորական բաժնետոմսերը պահպանելու ցանկության մասին» բառերը:

Հոդված 26. Օրենքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 56.1-ին հոդված.

«Հոդված 56.1. Ընկերության բաժնետոմսերի պարտադիր վաճառքի պահանջի իրավունքը եւ պարտադիր գնման պահանջի իրավունքը

1. Ընկերության 95 եւ ավել տոկոս քվեարկելու ձայնի իրավունք տվող հասարակ (սովորական) բաժնետոմսերին ուղղակիորեն տիրապետող բաժնետերն իրավունք ունի պահանջել Ընկերության մյուս բաժնետերերից իրեն վաճառել վերջիններիս պատկանող, քվեարկելու ձայնի իրավունք տվող բաժնետոմսերը, որոնք պետք է հանձնվեն պահանջը ներկայացնող բաժնետիրոջը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծանուցումը ստանալուց հետո ոչ ուշ քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Ընկերության քվեարկելու ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի ոչ ավելի քան 5 տոկոսին տիրապետող բաժնետերն իրավունք ունի պահանջել Ընկերության քվեարկելու ձայնի իրավունք տվող հասարակ (սովորական) բաժնետոմսերի 95 եւ ավելի տոկոսին ուղղակիորեն միանձնյա տիրապետող բաժնետիրոջից գնել իրեն պատկանող Ընկերության քվեարկելու ձայնի իրավունք տվող բաժնետոմսերը, որոնք պետք է գնվեն պահանջը ներկայացնող բաժնետիրոջից սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծանուցումը ստանալուց հետո ոչ ուշ քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված անձինք Ընկերության բաժնետոմսերի պարտադիր վաճառքի կամ պարտադիր գնման պահանջը պետք է ներկայացնեն գրավոր ծանուցմամբ կամ սույն օրենքով նախատեսված ժողովի գումարման մասին ծանուցման այլ ձեւերով:

4. Ընկերության բաժնետոմսերի պարտադիր վաճառքի կամ գնման պահանջը պետք է առնվազն պարունակի հետեւյալ տեղեկությունները.

1) պահանջ ներկայացնող բաժնետիրոջ անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից, պահանջ ներկայացնող ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

2) բաժնետոմսերի ձեռքբերման (օտարման) դիմաց առաջարկվող  գինը, որը չի կարող պակաս լինել անկախ գնահատողի կողմից սահմանված բաժնետոմսերի շուկայական արժեքից.

3) պահանջ ներկայացնող բաժնետիրոջ կողմից առաջարկվող անկախ գնահատողի անունը, հաստատության անվանումը, որում վերջինս աշխատում է (առկայության դեպքում).

4) բաժնետոմսերի գնման (օտարման) եւ վճարման ժամկետները, կարգն ու պայմանները, ընդ որում, բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց վճարման ժամկետը չի կարող գերազանցել ձեռքբերման պահից սկսած երկամսյա ժամկետը:

5. Բաժնետերերը, որոնցից պահանջվել է վաճառել  իրենց բաժնետոմսերը կամ որոնց պահանջվել է գնել բաժնետոմսեր, իրավունք ունեն չհամաձայնել պահանջում նշված գնի, վճարման կարգի կամ անկախ գնահատողի ընտրության վերաբերյալ պայմաններին եւ կատարել դրանց վերանայման վերաբերյալ առաջարկություններ: Առաջարկությունները ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում համաձայնության չգալու դեպքում, բաժնետերերը, որոնցից պահանջվել է վաճառել իրենց բաժնետոմսերը կամ որոնցից պահանջվել է գնել բաժնետոմսեր, իրավունք ունեն դիմել դատարան, պահանջը ստանալուց հետո երկամսյա ժամկետում: Սույն մասով նախատեսված դեպքերում բաժնետոմսերի պարտադիր վաճառքի կամ պարտադիր գնման պահանջ ստացած բաժնետերերը պարտավոր են համապատասխանաբար վաճառել կամ գնել պահանջվող բաժնետոմսերը համաձայնություն կայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված անկախ գնահատողի վարձատրության պարտավորությունը կրում է նրան նշանակած կողմը: Այն դեպքում, երբ կողմում հանդես են գալիս երկու կամ ավելի անձինք, անկախ գնահատողի վարձատրության պարտավորությունը կրում են կողմում առկա բոլոր անձինք համատեղ, եթե նրանց միջեւ առկա չէ տվյալ պարտավորության կատարման այլ կարգի վերաբերյալ համաձայնություն:

7. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ծանուցման ստացման անհնարինության դեպքում սույն հոդվածի 1-ին մասում նշված անձը բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց առաջարկվող գումարը մուծում է նոտարի դեպոզիտ՝ ոչ պակաս քան մեկ ամիս ժամկետով:

8. Եթե սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում դեպոզիտ ստանալու լիազորություն ունեցող անձին հայտնաբերել չի հաջողվում, Ընկերության բաժնետոմսերի պարտադիր վաճառքի պահանջում նշված բաժնետոմսերի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի սեփականության իրավունքը ծագում է բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց առաջարկվող գումարը նոտարի դեպոզիտ մուծելու պահից` մեկ ամիս հետո:»:

Հոդված 27. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «2-րդ» բառը փոխարինել «1-ին» բառով:

Հոդված 28. Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Նշված որոշումների, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված բաժնետոմսերի հետգնման մասին այլ որոշումների ընդունման պահից` 7-օրյա ժամկետում, Ընկերությունը պարտավոր է ծանուցել հետգնման իրավունք ունեցող բաժնետերերին` նրանց մոտ Ընկերությունից բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունքի առաջացման եւ հետգնման կարգի մասին: Հետգնման ենթակա բաժնետոմսերը երրորդ անձանց իրավունքներով ծանրաբեռնված լինելու դեպքում Ընկերության բաժնետերերի ռեեստր վարողը պարտավոր է տվյալ բաժնետոմսերի հետգնման մասին ծանուցել այդ անձանց` օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով եւ ժամկետներում:»:

Հոդված 29. Օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասում՝

1) երկրորդ պարբերությունում «Ընկերության հասարակ (սովորական) բաժնետոմսերի» բառերը փոխարինել «Ընկերության յուրաքանչյուր դասի հասարակ (սովորական) բաժնետոմսերի» բառերով, իսկ «Ընկերության բոլոր տեղաբաշխված հասարակ (սովորական) արժեթղթերի» բառերը փոխարինել «Ընկերության՝ տվյալ դասի բոլոր տեղաբաշխված հասարակ (սովորական) բաժնետոմսերի» բառերով.

2) երրորդ պարբերությունում «Սույն կետով որոշվող» բառերից հետո լրացնել «յուրաքանչյուր դասի» բառերը:

Հոդված 30. Օրենքի 60-րդ հոդվածի`

1) վերնագրում «եւ» բառը փոխարինել «կամ» բառով.

2) 1-ին մասի «ա» եւ «բ» կետերում «25» թիվը փոխարինել «50» թվով:

Հոդված 31. Օրենքի 61-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 61. Ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված խոշոր գործարքների կնքումը

1. Խոշոր գործարք կնքելու մասին որոշումը պետք է ընդունվի ժողովի կողմից` դրան մասնակցող բաժնետերերի (քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի) ձայների 3/4-ով, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ:

2. Սույն հոդվածով սահմանված պահանջները չպահպանելը խոշոր գործարք կնքելիս չի հանգեցնում գործարքի անվավերության, եթե Ընկերության հետ գործարք կնքած անձը գործել է բարեխիղճ` չգիտեր կամ չէր կարող իմանալ նշված պահանջներն Ընկերության կողմից չպահպանելու մասին:»:

Հոդված 32. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ VIII.1 գլխով.

«ԳԼՈՒԽVIII.1

Ընկերության գույքի ձեռբերման կամ օտարման հետ կապված այլ գործարքները

Հոդված 61.1. Ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարքները

1. Սույն գլխի իմաստով Ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարքներ են մեկ կամ մի քանի փոխկապված գործարքները, որոնք, բացառությամբ Ընկերության բնականոն տնտեսական գործունեության շրջանակներում կատարվող գործարքների, ուղղակի կամ անուղղակի կապված են Ընկերության կողմից գույքի ձեռքբերման, օտարման կամ գույքի օտարման հնարավորության հետ, եւ որոնց արժեքը գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու պահի դրությամբ չի գերազանցում Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 50 տոկոսը:

2. Ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը որոշվում է սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 61.2. Ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարքների կնքումը

1. Ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարք կնքելու մասին որոշումը, եթե գույքի արժեքը գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու պահի դրությամբ կազմում է Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի մինչեւ 25 տոկոսը, կայացնում է գործադիր մարմինը, եթե ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

2. Ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարք կնքելու մասին որոշումը, եթե դրանց արժեքը գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու պահի դրությամբ կազմում է Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 25-ից 50 տոկոսը, կայացնում է խորհուրդը, եթե ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

3. Եթե սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու իրավասությունը վերապահված է խորհրդին, ապա այդ որոշումը ընդունվում է խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ: Այն դեպքում, երբ կանոնադրությամբ սահմանված է, որ սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված գործարքը կնքելու մասին որոշումը խորհուրդն ընդունում է միաձայն, խորհրդի դուրս եկած անդամների ձայները հաշվի չեն առնվում:

4. Եթե սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու իրավասությունը վերապահված է խորհրդին, սակայն այդ որոշումը խորհրդի կողմից չի ընդունվում, ապա խորհուրդը պարտավոր է այդ գործարքի կնքման վերաբերյալ որոշում կայացնելու հարցով գումարել արտահերթ ժողով:

5. Սույն հոդվածով սահմանված պահանջները չպահպանելը ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարք կնքելիս չի հանգեցնում գործարքի անվավերության, եթե Ընկերության հետ գործարք կնքած անձը գործել է բարեխիղճ` չգիտեր կամ չէր կարող իմանալ նշված պահանջներն Ընկերության կողմից չպահպանելու մասին:»:

Հոդված 33. Օրենքի 67-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 67. Ժողովի իրավասությունները

1. Ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում`

1) Ընկերության վերակազմակերպումը.

2) Ընկերության լուծարումը.

3) ամփոփ, միջանկյալ եւ լուծարման հաշվեկշիռների հաստատումը, լուծարային հանձնաժողովի նշանակումը.

4) խորհրդի քանակական կազմի հաստատումը, դրա անդամների ընտրությունը, նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը եւ խորհրդի նախագահի եւ անդամների աշխատանքի վարձատրության չափը եւ պայմանները սահմանելը: Խորհրդի քանակական կազմի հաստատման եւ դրա անդամների ընտրության հարցերը քննարկվում են բացառապես տարեկան ժողովներում: Խորհրդի անդամների ընտրության հարցն արտահերթ ժողովում կարող է քննարկվել, եթե վերջինս որոշում է ընդունել խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին.

5) հայտարարված բաժնետոմսերի ծավալի առավելագույն չափի սահմանումը.

6) բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման, բաժնետոմսերի ընդհանուր քանակի կրճատման նպատակով Ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերման, ինչպես նաեւ Ընկերության կողմից ձեռք բերված կամ հետ գնված բաժնետոմսերի մարման ճանապարհով կանոնադրական կապիտալի չափի նվազեցումը.

7) Ընկերության աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի հաստատումը.

8) Ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների եւ վնասների հաշվի, շահույթների եւ վնասների բաշխման հաստատումը, տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը եւ տարեկան շահութաբաժինների չափի հաստատումը: Նշված հարցերը քննարկվում են բացառապես տարեկան ժողովներում: Եթե սահմանված ժամկետում տարեկան ժողովը տեղի չի ունեցել, ապա արտահերթ ժողով կարող է հրավիրվել միայն Ընկերության լուծարման կամ սույն ենթակետում նշված հարցերը քննարկելու համար: Նշված հարցերով հրավիրված արտահերթ ժողովում այլ հարցեր քննարկվել չեն կարող, բացառությամբ սույն ենթակետում նշված հարցերով կայացված որոշումներով պայմանավորված կանոնադրական կապիտալի նվազեցման դեպքերի.

9) սույն օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան Ընկերության բաժնետոմսերի կամ բաժնետոմսերի փոխարկվող Ընկերության այլ արժեթղթերի Ընկերության բաժնետերերի նախապատվության իրավունքը չկիրառելու մասին որոշման ընդունումը.

10) առանձին տեսակների կամ դասերի բաժնետոմսերի դիմաց շահութաբաժիններ չվճարելու կամ արտոնյալ բաժնետոմսերի դիմաց շահութաբաժինները ոչ լրիվ չափով վճարելու մասին որոշումներ ընդունելը.

11) ժողովի վարման կարգը.

12) հաշվիչ հանձնաժողովի ձեւավորումը.

13) բաժնետոմսերի համախմբումը (կոնսոլիդացիան), բաժանումը.

14) գործարքների կնքման մասին որոշման ընդունումը` սույն օրենքի 64-րդ հոդվածով նախատեսված դեպքերում.

15) խոշոր գործարքների կնքման մասին որոշման ընդունումը.

16) «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով որոշումների ընդունումը.

17) կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների եւ լրացումների կատարումը, կանոնադրության հաստատումը նոր խմբագրությամբ.

18) բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով կանոնադրական կապիտալի չափի ավելացումը.

19) Ընկերության գործադիր մարմնի (միանձնյա կամ կոլեգիալ) ձեւավորումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, ինչպես նաեւ Ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձի նշանակումը.

20) Ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի) ընտրությունը եւ նրանց (նրա) լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը: Ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի) ընտրության հարցերը քննարկվում են բացառապես տարեկան ժողովներում: Ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի) ընտրության հարցն արտահերթ ժողովում կարող է քննարկվել, եթե վերջինս որոշում է ընդունել Ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին.

21) Ընկերության աուդիտն իրականացնող անձի հաստատումը.

22) Ընկերության կողմից բաժնետերերին տեղեկությունների եւ նյութերի հաղորդման ձեւի որոշումը, ներառյալ` զանգվածային լրատվության համապատասխան միջոցի ընտրությունը, եթե հաղորդումը պետք է իրականացվի նաեւ հրապարակային հայտարարության ձեւով.

23) Ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերումը եւ հետգնումը` սույն օրենքով նախատեսված դեպքերում.

24) Ընկերության ղեկավար պաշտոնատար անձանց (տնօրենի, գլխավոր տնօրենի կամ վարչության, տնօրինության անդամի) աշխատանքի վարձատրության պայմանների որոշումը.

25) դուստր կամ կախյալ ընկերությունների ստեղծումը.

26) դուստր եւ կախյալ ընկերություններին մասնակցությունը.

27) օրենքով եւ կանոնադրությամբ նախատեսված այլ որոշումների ընդունումը:

2. Կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ սույն հոդվածի 1-ին մասի 17-27-րդ կետերով սահմանված ժողովի իրավասությունները կարող են վերապահվել խորհրդին: Սույն հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով նախատեսված իրավասությունները կարող են վերապահել խորհրդին, եթե դրա իրականացումը բացառապես պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքում Ընկերության գտնվելու վայրի փոփոխությամբ կամ Ընկերության հայտարարված բաժնետոմսերի տեղաբաշխմամբ պայմանավորված կանոնադրության փոփոխություններ կատարելով, ինչպես նաեւ սույն օրենքի 88-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դրույթներ սահմանելով, եթե սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված իրավասությունը վերապահված է խորհրդին:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 22-23-րդ եւ 25-26-րդ կետերով նախատեսված իրավասությունները Ընկերության կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ կարող են վերապահվել ընկերության գործադիր մարմնին:

4. Ժողովն իրավունք չունի քննարկել եւ որոշումներ ընդունել այն հարցերի շուրջ, որոնք օրենքի համաձայն եւ Ընկերության կանոնադրությամբ չեն սահմանվել որպես նրա իրավասություն:»:

Հոդված 34. Օրենքի 68-րդ հոդվածի`

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունում`

ա. երկրորդ նախադասությունում «Եթե» բառից հետո լրացնել «հասարակ (սովորական) կամ» բառերը, իսկ «հաշվարկման ժամանակ նշված» բառերից հետո լրացնել «հասարակ (սովորական) կամ» բառերը.

բ. լրացնել նոր երրորդ նախադասություն.

«Քվեարկող կոտորակային բաժնետոմսերի քանակի հաշվարկման ժամանակ նշված բաժնետոմսերի տրված յուրաքանչյուր ձայն հաշվառվում է տվյալ բաժնետոմսի կոտորակին (մասին) համամասնորեն:».

2) 3-րդ մասում «67-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «ժգ», «ժզ», «ժէ-ի» ենթակետերում» բառերը փոխարինել «67-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 9-րդ,                13-15-րդ եւ 22-23-րդ կետերում» բառերով, իսկ «եւ» բառը փոխարինել «կամ» բառով.

3) 4-րդ մասում «67-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «դ», «զ» եւ «ժթ» ենթակետերում» բառերը փոխարինել «67-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 15-րդ եւ 17-րդ կետերում» բառերով.

4) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերում սահմանված հարցերով որոշումները, ինչպես նաեւ Ընկերության կանոնադրության մեջ այնպիսի փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին որոշումները, որոնցով Ընկերությունում ստեղծվում են հասարակ (սովորական) կամ արտոնյալ բաժնետոմսերի նոր դասեր կամ փոփոխվում են հասարակ (սովորական) կամ արտոնյալ բաժնետոմսերի դասերի պայմանները, ընդունում է ժողովը` դրան մասնակցող` քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ: Հասարակ (սովորական) բաժնետոմսերի դասերի պայմանների փոփոխության հանգեցնող որոշումները, որոնցով սահմանափակվում են այդ բաժնետոմսերով հատկացվող իրավունքները, կարող են ընդունվել, երբ դրանց կողմ են քվեարկել համապատասխան դասի հասարակ (սովորական) բաժնետոմսերի առնվազն 3/4-ի սեփականատերերը կամ անվանատերերը, եթե Ընկերության կանոնադրությամբ սեփականատերերի կամ անվանատերերի առավել մեծ թիվ սահմանված չէ:».

5) 7-րդ մասում «67-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «գ» եւ «ը» ենթակետերում» բառերը փոխարինել «67-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ եւ 6-րդ կետերում» բառերով.

6) 8-րդ մասում «67-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «գ» եւ «ը» ենթակետերում» բառերը փոխարինել «67-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ եւ 6-րդ կետերում» բառերով:

Հոդված 35. Օրենքի 70-րդ հոդվածի`

1) 1-ին մասի «ա» կետում «իրենց պատկանող բաժնետոմսերի» բառերից հետո լրացնել «դասին, » բառը.

2) 1-ին մասի «բ» կետում «Ընկերության» բառից առաջ լրացնել «սույն օրենքով կամ կանոնադրությամբ նախատեսված դեպքերում» բառերը, իսկ «իրենց պատկանող արտոնյալ բաժնետոմսերի» բառերից հետո լրացնել «դասին, » բառը.

3) 5-րդ մասից հանել «որպես սեփականատեր» բառերը, իսկ «բաժնետոմսերի» բառը փոխարինել «բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակի» բառերով:

Հոդված 36. Օրենքի 72-րդ 1-ին մասում «ձայնի իրավունք ունեցող բաժնետոմսերի առնվազն 2 տոկոսի սեփականատեր է (են) հանդիսանում» բառերը փոխարինել «տիրապետում է (են) քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակի առնվազն 2 տոկոսին» բառերով:

Հոդված 37. Օրենքի 74-րդ հոդվածում «Ընկերության՝ առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր» բառերը փոխարինել «Ընկերության քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակի առնվազն 10 տոկոսին տիրապետող» բառերով:

Հոդված 38. Օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում «կիրառելիս» բառից հետո լրացնել «հասարակ (սովորական) կամ» բառերը:

Հոդված 39. Օրենքի 83-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունում «1-ին կետի «բ-դ» ենթակետերով» բառերը փոխարինել «1-ին մասի 11-13-րդ կետերով» բառերով:

Հոդված 40. Օրենքի 84-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 84. Խորհրդի իրավասությունները

1. Խորհրդի իրավասությանն են պատկանում՝

1) բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով կանոնադրական կապիտալի ավելացումը.

2) պարտատոմսերի եւ այլ արժեթղթերի տեղաբաշխումը.

3) գույքի շուկայական արժեքի որոշումը` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով.

4) սույն օրենքով նախատեսված դեպքերում Ընկերության տեղաբաշխված բաժնետոմսերի, պարտատոմսերի եւ այլ արժեթղթերի ձեռքբերումը.

5) Ընկերության գործադիր մարմնի ձեւավորումը, դրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, տնօրենի (գլխավոր տնօրենի), վարչության, տնօրինության անդամների վարձատրության եւ ծախսերի փոխհատուցումների վճարման կարգն ու պայմանները.

6) խորհրդին կից հանձնաժողովների (հանձնախմբերի) ձեւավորումը, այդ թվում՝ աուդիտի.

7) Ընկերության աուդիտն իրականացնող անձի վճարման չափի սահմանումը.

8) Ընկերության պահուստային եւ այլ հիմնադրամների օգտագործումը.

9) սույն օրենքի IX գլխով նախատեսված գործարքների կնքումը.

10) Ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը.

11) տարեկան եւ արտահերթ ժողովների գումարումը, բացառությամբ սույն օրենքի 74-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերի.

12) ժողովների օրակարգի հաստատումը.

13) ժողովներին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարվա, ամսվա, ամսաթվի հաստատումը, ինչպես նաեւ բոլոր այն հարցերի լուծումը, որոնք կապված են ժողովների նախապատրաստման ու գումարման հետ եւ վերապահված են խորհրդի իրավասությանը` սույն օրենքի X գլխի դրույթներին համապատասխան.

14) սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-րդ, 12-14-րդ եւ 22-23-րդ կետերով նախատեսված հարցերի ներկայացումը ժողովների քննարկմանը.

15) Ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) վարձատրության եւ ծախսերի փոխհատուցումների վճարման կարգի եւ պայմանների վերաբերյալ ժողովի համար առաջարկությունների նախապատրաստումը.

16) Ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարվող տարեկան շահութաբաժինների չափի եւ վճարման կարգի վերաբերյալ ժողովին առաջարկությունների նախապատրաստումը.

17) Ընկերության բաժնետոմսերով միջանկյալ (եռամսյակային կամ կիսամյակային) շահութաբաժինների չափի եւ վճարման կարգի սահմանումը.

18) Ընկերության կառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.

19) դուստր եւ կախյալ ընկերությունների ստեղծումը, այդ Ընկերություններին մասնակցությունը, եթե կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ այդ իրավասությունը վերապահված է խորհրդին եւ, եթե այդ մասնակցությունն իրենից խոշոր գործարք չի ներկայացնում.

20) Ընկերության մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների, հիմնարկների ստեղծումը.

21) այլ կազմակերպություններին մասնակցելը, եթե այդ մասնակցությունն իրենից խոշոր գործարք չի ներկայացնում.

22) Ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարքների կնքումը՝ սույն օրենքի VIII.1-ին գլխում նախատեսված դեպքերում.

23) Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքի հաստատումը.

24) ամենամյա ծախսերի նախահաշվի եւ դրա կատարողականի հաստատումը.

25) Ընկերության հաստիքացուցակի հաստատումը.

26) սույն օրենքով եւ կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

2. Սույն օրենքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությամբ նախատեսված դեպքում խորհրդի իրավասությանը պատկանող հարցերը ենթակա են ժողովի իրավասությանը, եթե Ընկերության կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ այդ հարցերը չեն վերապահվել գործադիր մարմնին:

3. Կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավասությունները կարող են վերապահվել ժողովին:

4. Կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ սույն հոդվածի 1-ին մասի 10-26-րդ կետերով սահմանված իրավասությունները կարող են վերապահվել Ընկերության գործադիր մարմնին:»:

Հոդված 41. Օրենքի 85-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Գումարային (կումուլյատիվ) քվեարկության ժամանակ յուրաքանչյուր քվեարկող բաժնետոմսի սեփականատեր ունի իրեն տրամադրված ձայների քանակի եւ խորհրդի ընտրվող (վերընտրվող) անդամների քանակի բազմապատիկին հավասար ձայների քանակ:»:

Հոդված 42. Օրենքի 87-րդ հոդվածի` 3-րդ մասի 1-ին պարբերությունում լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասություն.

«Սույն օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժողովի այն իրավասությունների վերաբերյալ որոշումները, որոնք վերապահվել են խորհրդի իրավասությանը, ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների 3/4-ով, եթե սույն օրենքով, կանոնադրությամբ կամ ժողովի հաստատած խորհրդի կանոնակարգով այլ բան նախատեսված չէ:»:

Հոդված 43. Օրենքի 88-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի՝

ա. 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ընկերության գործադիր մարմնի իրավասությանն են պատկանում Ընկերության ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը, բացառությամբ սույն օրենքով կամ կանոնադրությամբ ժողովի կամ խորհրդի իրավասությանը վերապահված հարցերի:».

բ. 5-րդ պարբերությունում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասություն.

«Խորհրդի բացակայության դեպքում գործադիր մարմնի հետ պայմանագիր կնքում է ժողովի կողմից որոշված անձը: Այն դեպքում, երբ ընկերությունն ունի մեկ բաժնետեր, որը զբաղեցնում է նաեւ գործադիր մարմնի պաշտոնը, գործադիր մարմնի պաշտոնը զբաղեցնող անձի հետ պայմանագիր կնքում է ընկերությունը՝ ի դեմս միակ բաժնետիրոջ կամ վերջինիս կողմից լիազորված անձի:»

2) լրացնել նոր 2.1-2.2-րդ մասեր.

«2.1. Ընկերության միանձնյա գործադիր մարմնի բացակայության, ինչպես նաեւ միանձնյա գործադիր մարմնի կամ կառավարող կազմակերպության կողմից իրենց լիազորությունների իրականացման անհնարինության այլ դեպքերում Ընկերության գործադիր մարմնի լիազորությունները կարող է իրականացնել կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ նախապես որոշված (նշանակված)՝ Ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձը մինչեւ Ընկերության նոր գործադիր մարմնի ձեւավորումը կամ Ընկերության գործող միանձնյա գործադիր մարմնի կամ կառավարող կազմակերպության կողմից իրենց լիազորություների իրականացման անհնարինության հիմքերի վերացումը:

2.2. Ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձի իրավասությանն է պատկանում Ընկերության գործող գործադիր մարմնի բոլոր լիազորությունների իրականացումը, եթե կանոնադրությամբ Ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձի իրավասությունը սահմանափակված չէ:»:

Հոդված 44. Օրենքի 91-րդ հոդվածի 2-րդ մասում «Ընկերության` քվեարկող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսի սեփականատեր» բառերը փոխարինել «Ընկերության քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակի առնվազն 10 տոկոսին տիրապետող» բառերով:

Հոդված 45. Օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «Ընկերության` քվեարկող բաժնետերերի առնվազն հինգ տոկոսի սեփականատեր» բառերը փոխարինել «Ընկերության քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակի առնվազն 5 տոկոսին տիրապետող» բառերով:

Հոդված 46. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը թողարկված եւ տեղաբաշխված փաստաթղթային ձեւիբաժնետոմսերը եւ դրանց հավաստագրերը  սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համարվում են վավեր: