ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի 224-րդ հոդվածի «տասնհինգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 240-Ա որոշման հավելվածով հաստատված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2013 թվականի միջոցառումների ծրագրի 2.2 կետով նախատեսված միջոցառման կատարման ապահովման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները.
Ներկայումս գործող դրույթի համաձայն` անձը, որից ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված կարգով կամ տուգանքի, մաքսային վճարների գանձումն ապահովելու նպատակով վերցվել են ապրանքներ` անկախ սեփականության պատկանելությունից, կարող է դրանք ստանալ տուգանքի վճարումից, մաքսային վճարների եւ պարտավորությունների կատարումից հետո` տասնհինգօրյա ժամկետում:
3. Առաջարկվող լուծումները.
Առաջարկվում է օրենսգրքի 224-րդ հոդվածով նախատեսված տասնհինգօրյա ժամկետը փոխարինել մեկ աշխատանքային օրով:
4. Կարգավորման առարկան.
Կարգավորման առարկան մաքսային հսկողության ժամկետների կրճատման եւ մաքսային ընթացակարգերի պարզեցման հետ կապված հարաբերություններն են:
5. Ակնկալվող արդյունքը.
Օրենքի նախագծի ընդունմամբ կկրճատվի ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված կարգով կամ տուգանքի, մաքսային վճարների գանձումն ապահովելու նպատակով վերցված ապրանքների` տուգանքի վճարումից, մաքսային վճարների եւ պարտավորությունների կատարումից հետո ստացման ժամկետը, որը կհանգեցնի մաքսային հսկողության ժամկետների կրճատմանը եւ մաքսային ընթացակարգերի պարզեցմանը: