Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1) կետից հանել՝ 1.«ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող ոչ առեւտրային կազմակերպությունների եւ» բառերը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները .
Ներկայումս «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքը ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող ոչ առեւտրային կազմակերպություններին հնարավորություն չի տալիս օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված կարգով իր հաշվառման վայրի հարկային մարմնին վերադաu հարկային մարմնի uահմանած ձեւով գրավոր հայտարարություն ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ: Արդյունքում՝ այն ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող ոչ առեւտրային կազմակերպությունները, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են համաձայն՝ ՀՀ կառավարության որոշումների կամ իրենց գործունեությամբ պայմանավորված այլ հիմնավորված պատճառների, սահմանափակված են իրենց գործունեությունը կազմակերպել այնպես, որ մի կողմից չխախտեն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը, մյուս կողմից անհարկի անհարմարություն չառաջացնեն գործարար միջավայրին ծառայություններ մատուցելիս: Մասնավորապես՝ գործող օրենսդրության կիրառմամբ ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող ոչ առեւտրային կազմակերպությունները, մինչեւ ԱԱՀ օրենքով սահմանված շեմը գերազանցելու պահը, ծառայություններ մատուցելիս (աշխատանքներ կատարելիս) գանձում են գումար առանց ԱԱՀի: Մինչդեռ այն դեպքում, երբ ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող ոչ առեւտրային կազմակերպությունները իրենց գործունեությունը իրականացնում են կառավարության որոշումների կամ այլ իրավական ակտերի համաձայն, որոնցում սահմանված գումարը ներառում է նաեւ ԱԱՀ, ապա այդ դեպքում էլ խախտվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերը, որն էլ իր հերթին անհարկի անհարմարություն է առաջացնում հատկապես գործարարների համար ։
Առաջարկվող լուծումները.
Առաջարկվում է փոփոխություն կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում՝ հնարավորություն տալով ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող ոչ առեւտրային կազմակերպություններին «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով եւս համարվելու ԱԱՀ վճարող:
Ակնկալվող արդյունքները.
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունը ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող ոչ առեւտրային կազմակերպություններին, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված իրավունքից օգտվելու արգելքի վերացմամբ, հնարավորություն է տալիս իր հաշվառման վայրի հարկային մարմնին վերադաu հարկային մարմնի uահմանած ձեւով գրավոր հայտարարություն ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ։