Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-271-21.04.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (ՀՕ-185) 66-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Մինչեւ 2004 թվականի հունվարի 1-ը մասնավորեցված ձեռնարկությունների պահպանման եւ սպասարկման համար հողամասերի ուղղակի վաճառքի գինը կարող է ամբողջությամբ վճարվել մասնավորեցման պահին գործող կադաստրային գնով 10 տարվա ընթացքում, եթե պայմանագրով ավելի երկար ժամկետ սահմանված չէ:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: