Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբեր 22-ի ՀՕ-243-Ն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում
1) 1-ին կետում «70 տոկոս» բառերը փոխարինել «100 տոկոս» բառերով,
2) 2-րդ կետում «60 տոկոս» բառերը փոխարինել «80 տոկոս» բառերով,
3) 3-րդ կետում «40 տոկոս» բառերը փոխարինել «60 տոկոս» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հիմնախնդրի լուծումը բարոյական եւ սոցիալական նշանակություն ունի: Այս անձանց տրվող պետական աջակցությունը պետք է կայուն եւ շոշափելի լինի, որին հասնելու լավագույն եւ վստահելի լուծումը գործող օրենքում առաջարկվող փոփոխություններն են:
Ներկայումս մեր հանրապետությունում աշխատունակ եւ համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող անձինք դժվարությամբ են աշխատանք հայթայթում, իսկ հաշմանդամ, սակայն համապատասխան գիտելիքներ, փորձ եւ հմտություններ ունեցողների համար գրեթե բացակայում են աշխատանքային պայմանները եւ աշխատատեղերը, ուստի արդարացված է պետության նկատմամբ իրենց պարտքը կատարած անձանց հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափի ավելացումը: