Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի /այսուհետ` Օրենք/` 28-րդ հոդվածի` 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է պետական պատվեր՝ ըստ մասնագիտությունների, ուսումնական հաստատությունների, սահմանամերձ, ինչպես նաեւ բարձրլեռնային բնակավայրերի:
Բարձրագույն ուսումնական հաստատությունները Հայաստանի Հանրապետոււթյան կառավարության կողմից իրենց հատկացված անվճար տեղերի 20 տոկոսի չափով, իրենց միջոցների հաշվին, փոխհատուցում են վճարովի համակարգ ընդունվածների ուսման վարձը, համաձայն ՀՀ կառավարության հաստատած մասնագիտությունների եւ տեղերի:
Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը ՀՀ կառավարության հաստատած վճարովի ընդհանուր տեղերի սահմանում բուհերի առաջարկների հիման վրա, ըստ բուհերի եւ մասնագիտություների հաստատում է վճարովի ուսուցման տեղերը:
Բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տաս տոկոսին` ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, իր միջոցների հաշվին` հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում:
Վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են մուծել ըստ կիսամյակների:
Բարձրագույն ուսումնական հաստատությունները կարող են սահմանել նաեւ ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմ:
Հոդված 2. Օրենքի 49-րդ հոդվածի 10-րդ մասում «2012-2013» բառերը փոխարինել «2015-2016» բառերով:
Հոդված 3. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: