Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 27-ի «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող» բառերը, իսկ «օրվա» բառը փոխարինել «օրերի» բառով:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերում եւ 2-րդ մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:
Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածի՝
1) 6-րդ մասից հանել «մայրության» բառը:
2) 10-րդ մասում «Մայրության նպաստը» բառերը փոխարինել «Նպաստը» բառով, իսկ «անցնելը» բառը՝ «անցնելու ամիսը» բառերով:
3) 12-րդ եւ 13-րդ մասերում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:
Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետից հանել «աշխատանքային օրվան հաջորդող» բառերը:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: