Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3281-18.09.2013-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի /այսուհետ` Օրենք/` 6-րդ հոդվածի`

1. 4-րդ մասից հանել «վճարովի` առանց տարեկետման իրավուքի» բառերը.

2. Լրացնել նոր 41 ., 42 ., 43 ., 44 .  -րդ մասերով` հետեւյալ բովանդակությամբ.

«41. Բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տաս տոկոսին`  ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, իր միջոցների հաշվին` հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը, ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում է հետեւյալ կարգավիճակ ունեցող ուսանողներին.

1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 50%,

2) 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչեւ 23 տարին լրանալը` առնվազն 50%,

3) 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ /միածնող/ ուսանողներին` առնվազն 50%,

4)  մինչեւ մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին` առնվազն 50%,

5) երեք եւ ավելի անչափահաս, կամ երեք եւ ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին` առնվազն 30%,

6) 1-ին կամ 2-րդ խմբերի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնողներ ունեցող ուսանողներին` առնվազն 30%,

7) սահմանային հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին` առնվազն 30%,

8) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 20%,

9) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից կարող է սահմանվել` այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին:

42 . Ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում առնվազն 50%-ի չափով տրամադրվում է ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված երկու կիսամյակ անընդմեջ,  առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, ովքեր ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցման համար անցկացված փոխատեղման մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչեւ 0.1 միավոր տարբերությամբ:

Սույն հոդվածի 41 . մասով, ինչպես նաեւ այլ իրավական ակտերով սահմանված մի քանի արտոնություններին հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի դեպքում կիրառվում է մասնակի փոխհատուցման առավելագույն չափը:

43 . Ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից ուսանողը կարող է օգտվել բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից բակալավրի եւ մագիստորսի համար սահմանված միջին որակական գնահատականի /ՄՈԳ/  շեմը հաղթահարելու դեպքում:

Առաջին կուրսի ուսանողները, ուսման վճարի մասնակի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել միայն ուսումնառության երկրորդ կիսամյակից սկսած:

44 . Բարձրագույն ուսումնական հաստատությունները տվյալ տարվա ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցման տրամադրման վերաբերյալ մինչեւ հաջորդ տարվա մարտի 1-ը ներկայացնում են հաշվետվություն կրթության պետական կառավարման լիազորված մարմնին:

Բարձրագույն ուսումնական հաստատության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցման տրամադրման նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:»:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի`

1. 1-ին մասը լրացնել նոր  14)-րդ կետով` հետեւյալ բովադակությամբ.

«14) ուսման վարձի առավելագույն շեմի սահմանումը` ըստ կրթական աստիճանների, մասնագիտությունների եւ հավատարմագրման արդյունքների, ինչպես նաեւ կառավարության լիազոր մարմնի կողմից հաստատված հատուկ սոցիալական ծրագրերի:

2. 2-րդ մասը լրացնել նոր  12)-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.

12) միջին որակական գնահատականի հաշվարկման մեթոդաբանության մշակումը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի սեպտեմբերի 1-ից: