Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-334-23.09.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 1997թ. դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի /այսուհետ` Օրենք/ 14 բաժինը շարադրել նոր խմբագրությամբ.

14.1

վիճակախաղերի կազմակերպման համար` տարեկան

բազային տուրքի
100000-ապատիկի չափով

14.2

յուրաքանչյուր վայրում մինչեւ 200 մեքենայացված շահումներով խաղերի սարքավորումների շահագործմամբ շահումներով խաղերի կազմակերպման համար` այդ թվում`

14.2.1

Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածքներում` տարեկան

բազային տուրքի 1 մլրդ. դրամի չափով

14.2.2

Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով մինչեւ 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան

բազային տուրքի
600000-ապատիկի չափով

14.2.3

Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 15 կիլոմետրից մինչեւ 80 կիլոմետր հեռավորության

բազային տուրքի
90000-ապատիկի չափով

14.2.4

Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 80 (ներառյալ) կիլոմետրից ավելի հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան

բազային տուրքի
9 մլն. դրամի չափով

14.3

յուրաքանչյուր վայրում մինչեւ 40 խաղասեղան շահագործող խաղատան կազմակերպման համար, այդ թվում`

14.3.1

Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածքներում` տարեկան

բազային տուրքի 3 մլրդ.250 մլն. դրամի չափով

14.3.2

Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով մինչեւ 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան

բազային տուրքի 2 մլրդ. 825 մլն. դրամի չափով

14.3.3

Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 15 կիլոմետրից մինչեւ 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան

բազային տուրքի
700000-ապատիկի չափով

14.3.4

Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 80 (ներառյալ) կիլոմետրից ավելի հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան

բազային տուրքի
400000-պատիկի չափով

14.4

Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար` տարեկան

բազային տուրքի
100000-ապատիկի չափ

Հոդված 2. Օրենքի 18 բաժնի վերջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր վայրում շահումով խաղերի կազմակերպիչների կողմից 100 եւ ավելի շահումով մեքենայացված խաղերի սարքավորումներ շահագործելու դեպքում նրանց կողմից վճարվող տարեկան պետական տուրքը սահմանվում է ըստ գործունեության իրականացման վայրի` համապատասխանաբար ` սույն հոդվածի 14-րդ բաժնի 14.2.1-ին, 14.2.2-րդ, 14.2.3-րդ եւ 14.2.4-րդ կետերով սահմանված տարեկան պետական տուրքերի 1.2-ապատիկը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

Հ ԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում խաղային բիզնեսի բնագավառի զարգացման, ինչպես նաեւ պետական բյուջեի եկամուտների ավելացման նպատակով: