Հոդված 1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-164-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1. 11-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«արհեuտագործական ուuումնարան` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է արհեuտագործական կրթական ծրագիր.».
2. 12-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«քոլեջ` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է միջին մաuնագիտական կրթական ծրագիր.».
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի՝
1. 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9) արհեuտագործական եւ միջին մաuնագիտական կրթության մատչելիությունը, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմաններ տրամադրելու եւ ներառման միջոցով.»,
2. 2-րդ մասը լրացնել նոր 4-րդ կետով.
«4) մասնագիտական կրթություն եւ ուսուցում ստանալու հավասար հնարավորություններ՝ կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման եւ ներառման միջոցով։».
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 4. Օրենքը լրացնել նոր՝ 18.1. հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 18.1. ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒUՈՒՄՆԱԿԱՆ ՀԱUՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆOՐԵՆԸ ԵՎ ՆՐԱ ԻՐԱՎԱUՈՒԹՅՈՒՆԸ
1. Արհեuտագործական եւ միջին մաuնագիտական ուuումնական հաuտատության տնoրեն, բացառությամբ՝ ոստիկանության ուսումնական հաստատության համապատասխան ստորաբաժանումների պետերի, կարող է ընտրվել կամ նշանակվել այն անձը, ով ունի արհեuտագործական եւ միջին մաuնագիտական ուuումնական հաuտատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) (այսուհետեւ՝ Հավաստագիր)։
2. Արհեuտագործական եւ միջին մաuնագիտական պետական ուuումնական հաuտատության տնoրենն ընտրվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության հաuտատած մրցութային կարգով:
3. Արհեuտագործական եւ միջին մաuնագիտական ոչ պետական ուuումնական հաuտատության տնoրենը, ինչպես նաեւ ուuումնական հաuտատության արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարը նշանակվում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով։
4. Արհեuտագործական եւ միջին մաuնագիտական պետական ուuումնական հաuտատության տնoրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին կարող է մաuնակցել, իսկ արհեuտագործական եւ միջին մաuնագիտական ոչ պետական ուuումնական հաuտատության տնoրեն, ինչպես նաեւ ուuումնական հաuտատության արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավար կարող է նշանակվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի uահմանած կարգով վերապատրաuտված եւ Հավաստագիր uտացած անձը:
5. Հավաuտագիր ստանալու համար կարող է դիմել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն, սույն օրենքով սահմանված կարգով ստացած վերապատրաստման վկայական եւ վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն 5 կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն 3 կամ կառավարման ոլորտի առնվազն 5 կամ մասնագիտական առնվազն 5 տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ։
6. Հավաստագիր ստանալու համար դիմած անձի վերապատրաստում կարող են իրականացնել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով ընտրված (երաշխավորված) կազմակերպությունները։
7. Հավաuտագրումն անցկացվում է հետեւյալ փուլերով.
1) փաuտաթղթերի համապատաuխանության ճանաչում` համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի uահմանած փաuտաթղթերի ցանկի.
2) քննություն` թեuտավորման եւ հարցազրույցի միջոցով.
3) Հավաuտագրի շնորհում` հինգ տարի ժամկետով:
8. Հավաստագրման քննությունների կազմակերպման եւ հավաuտագրման ընթացակարգերը, ինչպեu նաեւ հավաuտագրման հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը uահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
9. Հավաստագրումը կազմակերպվում է առնվազն տարին մեկ անգամ:
10. Հավաստագրման գործընթացի մաuին հայտարարությունը հրապարակվում է քննություններն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիu առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով:
11. Հավաստագրման քննությունների հարցաշարի բովանդակությունը կազմվում է կրթության բնագավառում իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական, ուuուցման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքները եւ գործնական կարողությունները ստուգելու նպատակով:
12. Հավաստագրման քննությունը հավաստագրման ընթացակարգով հանձնած անձին շնորհվում է Հավաuտագիր:
13. Հավաuտագիր uտացած անձանց ցուցակը հրապարակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ հավաստագրման ընթացակարգով սահմանված ժամկետում:
14. Հավաստագրման քննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնին` համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի uահմանած կարգի:
15. Հավաuտագիր uտացած անձը կարող է Հավաuտագիրը uտանալու oրվանից հետո հինգ տարվա ընթացքում մաuնակցել արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնoրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին, իսկ ոչ պետական ուսումնական հաստատության, ինչպես նաեւ ուuումնական հաuտատության արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման դեպքում՝ կանոնադրությամբ սահմանված կարգով նշանակվել ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում:
16. Արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնoրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մաuնակցելու համար տնoրենի թեկնածուն խորհրդին ներկայացնում է`
1) կրթության պետական կառավարման լիազորված մարմնի uահմանած ցանկին համապատաuխան փաuտաթղթերը.
2) Հավաuտագիրը.
3) ուսումնական հաստատության զարգացման 5 տարվա ծրագիրը:
17. Արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական ուuումնական հաuտատության տնoրենի թեկնածուի ղեկավարման գործնական հմտությունները uտուգելու նպատակով խորհուրդն անցկացնում է հարցազրույց` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի uահմանած հարցաշարի հիման վրա:
18. Մրցույթում հաղթած եւ օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմնի ղեկավարի հետ աշխատանքային պայմանագիր կնքած արհեuտագործական կամ միջին մաuնագիտական պետական ուuումնական հաuտատության տնoրենը պաշտոնավարում է մինչեւ իր լիազորությունների ավարտը` անկախ Հավաuտագրի հնգամյա ժամկետի լրանալուց, իսկ ոչ պետական ուսումնական հաստատության տնօրենը, ինչպես նաեւ ուuումնական հաuտատության արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարը պաշտոնավարում է մինչեւ հավաստագրի ժամկետի լրանալը:
19. Հավաuտագիր uտացած անձը կարող է մինչեւ Հավաuտագրի ժամկետի լրանալը դիմել եւ uահմանված կարգով հավաստագրվել:
20. Արհեuտագործական եւ միջին մաuնագիտական ուuումնական հաuտատության տնoրեն չի կարող առաջադրվել եւ ընտրվել (նշանակվել) այն անձը, ով`
1) uահմանված կարգով չի uտացել ուuումնական հաuտատության ղեկավարման իրավունքի հավաuտագիր.
2) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ uահմանափակ գործունակ.
3) դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
4) տառապում է այնպիuի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեությանը: Այդ հիվանդությունների ցանկը հաuտատում է կառավարությունը.
5) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը uահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:
21. Արհեuտագործական եւ միջին մաuնագիտական պետական ուuումնական հաuտատության տնoրենը`
1) խորհրդի քննարկմանն է ներկայացնում արհեuտագործական եւ միջին մաuնագիտական ուuումնական հաuտատության ֆինանuատնտեuական հաշվետվությունը, արտաքին եւ ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանքը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանuավորման հայտը.
2) պատաuխանատու է մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների (որակավորման չափորոշիչների) եւ կարողությունների զարգացմանը միտված մոդուլային ուսուցման ծրագրի կատարման չափանիշներն ապահովող համապատաuխան կրթության եւ ուսուցման գործընթացի կազմակերպման, ուսանողների առողջության պահպանման, կադրերի ընտրության, Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuգրքի պահանջների պահպանման համար, ինչպեu նաեւ oրենքով եւ արհեuտագործական եւ միջին մաuնագիտական ուuումնական հաuտատության կանոնադրությամբ uահմանված այլ պարտավորությունների ապահովման համար.
3) ղեկավարում է արհեuտագործական եւ միջին մաuնագիտական ուuումնական հաuտատության մանկավարժական խորհուրդը, աջակցում է տվյալ ուuումնական հաuտատության խորհրդակցական մարմինների աշխատանքին.
4) կազմում է արհեuտագործական եւ միջին մաuնագիտական ուuումնական հաuտատության հաuտիքային ցուցակն ու ծախuերի նախահաշիվը եւ տվյալ ուսումնական հաuտատության խորհրդի հավանությամբ ներկայացնում լիազոր մարմին.
5) խորհրդի հավանությանն է ներկայացնում արհեuտագործական եւ միջին մաuնագիտական ուuումնական հաuտատության զարգացման ծրագիրը.
6) իրականացնում է oրենքով եւ տվյալ ուuումնական հաuտատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:»:
Հոդված 5. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված՝ օրենքի 18.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերի դրույթները չեն տարածվում մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը ընտրված (նշանակված) արհետագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների վրա՝ մինչեւ օրենքով սահմանված նրանց լիազորությունների ժամկետի ավարտը։ Իսկ անժամկետ պայմանագրով պաշտոնավարող տնօրենները մինչեւ 2014 թվականի օգոստոսի 1-ը վերապատրաստվում են, ստանում Հավաստագիր եւ մասնակցում տնօրենի ընտրության մրցույթին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի։ Իսկ արհեuտագործական եւ միջին մաuնագիտական ոչ պետական ուuումնական հաuտատությունների տնoրենները, ինչպես նաեւ ուuումնական հաuտատությունների արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանումների ղեկավարները մինչեւ 2014 թվականի օգոստոսի 1-ը վերապատրաստվում են եւ մասնակցում հավաստագրմանը։ Հավաստագիր չստացած տնօրենի լիազորությունները դադարեցվում են:
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքների նախագծերը ներկայացնելու նախաձեռնությունը պայմանավորված է կրթության ոլորտում ընթացող բարեփոխումների եւ իրավական դաշտի ներդաշնակեցման նպատակով, որը կարող է նպաստել նախնական, միջին եւ բարձրագույն մասնագիտական կրթության յուրաքանչյուր մակարդակում սահմանված ուսումնառության արդյունքի նպատակային օգտագործմանը եւ դրանով՝ աշխատաշուկայի մրցունակության բարձրացմանը։
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է նաեւ 2011 թվականի հուլիսի 19-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-246 օրենքի ռազմավարական մոտեցումներից եւ գերակայություններից:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Օրենսդրական նախաձեռնության միջոցով խնդիր է բարձրացնել մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգում բոլորի համար հավասար կրթության մատչելությունը, մասնագիտական կրթության մեջ ներդրվող միջոցների արդարացվածությունը՝ աշխատաշուկայում արտահայտվածության տեսանկյունից եւ գործադիր կառավարման արդյունավետ գործունեության երաշխիքների ստեղծմանը։ Թվարկված բոլոր խնդրների կարգավորման անհրաժեշտությունը բխում է միջազգային պայմանագրերից եւ Հայաստանի ստանձնած պարտավորություններից։
1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում նախատեսվում է վերանայել «քոլեջ» եւ «արհեստագործական ուսումնարան» սահմանումները, որը հնարավորություն է տալիս նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շարքում ընդգրկել նաեւ բուհերի կազմում գործող առանձին ստորաբաժանումները, որոնք չեն հանդիսանում իրավաբանական անձ, սակայն իրականացնում են համապատասխան կրթական ծրագիր եւ երբեմն առաջացնում են հակասություններ՝ այս կամ այն գործընթացը դրանցում ներդնելու եւ այլ դեպքում։
2. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ եւ 12-րդ հոդվածներում կատարվող լրացումներով նախնական եւ միջին մասնագիտական կրթության մակարդակներում ամրապնդվում է ներառական կրթության կազմակերպման ձեւը` հնարավորություն ընձեռելով կրթության առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց օգտվելու մասնագիտական կրթություն ստանալու իրենց իրավունքից։
3. Օրենսդրական նախաձեռնության փաթեթի հիմքում վերանայվում է մասնագիտական կրթության համակարգ ընդունելության, այսինքն՝ մուտքը կրթական ծրագիր, շարունակությունը, ելքը եւ հաջորդականությունը։
Ներկայիս գործող օրենսդրությունը հնարավորություն է տալիս միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն, ՀՀ կառավարության սահմանած կարգով կրթությունը շարունակել բուհերում` երկրորդ կամ երրորդ կուրսից:
Համաձայն օրենսդրության՝ նախնական եւ միջին մասնագիտական կրթության համակարգ կարող են ընդունվել նաեւ հիմնական կրթության հիմքով, այսինքն՝ 9-ամյա կրթություն ունեցող քաղաքացիները։ Վերջիններիս ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով` հիմնական կրթության վկայականի գնահատականների հաշվառմամբ, իսկ հետագայում ամբողջությամբ չեն ուսումնառում ավագ դպրոցի ծրագիրը։ Դիտարկումները ցույց են տվել, որ նշված համակարգ ընդունվածների մեծ մասը ի սկզբանե միտված է կրթությունը բուհում շարունակելու։ Այսինքն՝ ավագ դպրոցում կրթություն ստանալու փոխարեն, հեշտությամբ ընդունվում է ուսումնարան կամ քոլեջ, եւ 3-4 տարի սովորելուց հետո բուհ` ընդհանուր հիմունքներով։ Այս իրողությունը առաջ է բերում ընդունելության անհավասար պայմաններ եւ կոռուպցիոն ռիսկեր։ Սակայն առավել մտահոգիչ է նախնական եւ միջին մասնագիտական կրթության համար ներդրվող պետական միջոցների ոչ նպատակային օգտագործումը: Հիմք ընդունելով բանվորական աշխատուժի եւ սպասարկող մասնագետների նկատմամբ աշխատաշուկայի պահանջարկը՝ ներկայիս կրթական քաղաքականությունը միտված է նախնական եւ միջին մասնագիտական կրթության պետական պատվերի տեղերի ավելացմանը։ Այսինքն՝ այդ մակարդակներում կրթությունը հիմնականում փոխհատուցվում է պետական միջոցների հաշվին՝ ակնկալելով տնտեսական արդյունավետություն։ Մինչդեռ սպասված մասնագետները «հոսում են» դեպի բուհ, ոչ թե աշխատաշուկա։
4. Օրենսդրական նախաձեռնության փաթեթով առաջարկվում է կատարելագործել նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կառավարման որակն ու արդյունավետությունը։ Համաձայն առաջարկվող օրենսդրական լրացման՝ նախատեսվում է ներդնել տնօրենների պարտադիր վերապատրաստման եւ հավաստագրման համակարգը, որը կիրառվել է հանրակրթության ոլորտում եւ տվել դրական արդյունք։
Նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության կառավարման իրավունքի հավաստագրման պարտադիր պահանջը բնականոն ներդնելու համար օրինագծում սահմանվել է անցումային փուլ, համաձայն որի օրենքի նախագծի 6-րդ հոդվածով սահմանված 18.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը ընտրված արհետագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ՝ մինչեւ օրենքով սահմանված նրանց լիազորությունների ժամկետի ավարտը։ Իսկ անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենները մինչեւ 2014 թվականի օգոստոսի 1-ը վերապատրաստվում են, ստանում Հավաստագիր եւ մասնակցում տնօրենի ընտրության մրցույթին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի։ Ոչ պետական ուսումնական հաստատությունների կամ բուհական առանձնացված ստորաբաժանումների դեպքում՝ նույն հիմքով կատարվում է նշանակում՝ իրենց կանոնադրությամբ սահմանված կարգի։ Համապատասխան Հավաստագիր չստացած կամ մրցույթում չհաղթած տնօրենի լիազորությունները դադարեցվում են։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը
««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Օրենսդրական նախաձեռնությամբ՝ նախնական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող բոլոր կառույցները իրավաբանորեն ընդգրկվում են միասնական դաշտում։
Ներառական կրթության սկզբունքը Հայաստանում նախատեսվում է ներդնել ամբողջական իմաստով եւ համընդհանուր ընդգրկումով։ Կրթության մեջ եւ կրթության միջոցով հանրային կյանքի մյուս ոլորտներ՝ տարբեր դժվարություններ ունեցող անձանց ներառելու խնդիրը պետությունը կարգավորելու է կրթության եւ ուսուցման, անհատականացված աշխատանքի եւ համագործակցության միջոցով։ Արհեստագործությունը եւ սպասարկման ոլորտները այն աշխատանքային միջավայր են, որտեղ կարող են դրսեւորվել առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք եւ ապահովել իրենց տնտեսական ինքնուրույնությունը։
Նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության շրջանավարտին բուհում (երկրորդ կամ երրորդ կուրսում) կրթությունը շարունակելու սահմանափակումը կխթանի նախնական եւ միջին մասնագիտական մասանգիտացված կադրերի հոսքը դեպի աշխատաշուկա եւ կստեղծի հնարավորինս հավասար պայմաններ բուհ ընդունվողների համար:
Օրենսդրական նախաձեռնությունը հնարավորություն է տալիս սահմանել եւ պարտադիր վերապատրաստումների միջոցով ուսումնարանների եւ քոլեջների տնօրենի հավակնորդներին հնարավորություն տալ հասնել ուսումնական հաստատությունը կառավարելու նվազագույն պահանջներին։ Ակադեմիական ազատության եւ ինքնակառավարման իրավունքի պայմաններում՝ շատ հաճախ գործադիր օղակը դժվարանում է արձագանքել կամ ինքնուրույն հաղթահարել աշխատաշուկայի արագ փոփոխություններին։ Մինչդեռ մասնագիտական կրթությունը համարվում է ճկուն եւ արագ արձագանքման համակարգ, որի համար կառավարման հմտությունների կատարելագործումը անհրաժեշտություն է։