Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-336-26.09.2013-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Կանաց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին»  Հայաստանի Հանրապետության 2013թվականի մայիսի 20-իՀՕ-57-Ն  օրենքում օգտագործվող  «գենդեր» բառերը փոխարինել «սեռ» բառով:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն  ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կանաց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջներից մեկն է, որ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերում տերմինները օգտագործվեն հայերեն լեզվով, ինչպես նաեւ հասարակության մոտ  առաջացած «գենդեր» բառի  տարաբնույթ ընկալումները եւ տարաձայնությունները`  անհրաժեշտություն է առաջացել «Կանաց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում «գենդեր» բառը փոխարինել «սեռ» բառով կամ նույնաբովանդակ այլ հայերեն բառով: