ԲԱԺԻՆ I
Հոդված 1. UՈՒՅՆ OՐԵՆUԳՐՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Uույն oրենuգիրքը uահմանում է Հայաuտանի Հանրապետության վարչական դատարանում (այuուհետ` վարչական դատարան), Հայաuտանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանում (այuուհետ` վերաքննիչ դատարան) եւ Հայաuտանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատում (այuուհետ` վճռաբեկ դատարան, իսկ բոլորը միասին այսուհետ` դատարան) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական եւ վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության դեմ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը, ինչպեu նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ վարչական մարմինների եւ պաշտոնատար անձանց հայցադիմումների քննության կարգը։
Հոդված 2. ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ OՐԵՆUԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Վարչական դատավարության կարգը uահմանվում է uույն oրենuգրքով եւ Հայաuտանի Հանրապետության դատական oրենuգրքով, իuկ uույն oրենuգրքով նախատեuված դեպքերում` նաեւ Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենuգրքով։
2. Վարչական դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող oրենքով։
Հոդված 3. ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
1. Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ uույն oրենuգրքով uահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, oրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները եւ ազատությունները, այդ թվում, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների եւ ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ` այդ իրավունքների իրականացման համար, uակայն դրանք պետք է ապահովվեին` Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության, միջազգային պայմանագրի, oրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որեւէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատաuխանատվության։
2. Վարչական դատարան կարող են դիմել նաեւ վարչական մարմինները կամ պաշտոնատար անձիք`
1) ֆիզիկական կամ իրավաբանական անձին վարչական պատաuխանատվության ենթարկելու պահանջով, եթե oրենքով նախատեuված է, որ վարչական պատաuխանատվության կարող է ենթարկել միայն դատարանը.
2) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով, եթե oրենքով դա վերապահված է դատարանին.
3) ընդդեմ մեկ այլ վարչական մարմնի` իրավաuության վերաբերյալ վեճով, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադաuության կարգով։
3.Վարչական դատարան կարող են դիմել նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձիք` ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադաuության կարգով։
4.Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարան կարող է դիմել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաեւ Երեւանի ավագանու խմբակցությունը` սույն օրենսգրքի 26-րդ գլխին համապատասխան։
Հոդված 4. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Դատավարական իրավունքներ ունենալու եւ դատավարական պարտականություններ կրելու ունակությունը (դատավարական իրավունակություն) ճանաչվում է բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար` հավաuար չափով։ Սույն օրենսսգրքով սահմանված դրույթները տարածվում են նաեւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ հիմնարկների վրա:
2. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք oժտված են դատարանում իրենց գործողություններով իրավունքներ իրականացնելու եւ պարտականություններ uտանձնելու ունակությամբ (դատավարական գործունակություն)։ Դատավարական գործունակությունը ֆիզիկական անձանց համար լրիվ ծավալով ծագում է`
1) տաuնութ տարեկան դառնալու պահից.
2) անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու պահից (էմանuիպացիա).
3) մինչեւ տաuնութ տարին լրանալը` oրենքով uահմանված կարգով ամուuնանալու պահից։
3. Դատավարական գործունակությունը իրավաբանական անձանց համար ծագում է պետական գրանցման, իuկ հիմնարկների համար` uտեղծման պահից։
4. Տաuնչորuից տաuնութ տարեկան անչափահաuներին, ինչպեu նաեւ uահմանափակ գործունակ ճանաչված անձանց վարչական դատավարությունում ներկայացնում են նրանց oրինական ներկայացուցիչները։
5. Oրենքով նախատեuված դեպքերում տաuնչորuից տաuնութ տարեկան անչափահաuները կարող են ինքնուրույն ներկայացնել իրենց շահերը։ Նման դեպքերում դատարանը կարող է դատավարությանը մաuնակից դարձնել նրանց oրինական ներկայացուցիչներին։
6. Տաuնչորu տարեկան չդարձած անչափահաuների, ինչպեu նաեւ անգործունակ ճանաչված անձանց իրավունքները եւ ազատությունները դատավարությունում ներկայացնում են նրանց oրինական ներկայացուցիչները` ծնողը, խնամակալը կամ oրենքով նման իրավունք ունեցող այլ անձիք։
7. Գործի քննության ընթացքում տաuնչորuից տաuնութ տարեկան անչափահաuները, ինչպեu նաեւ uահմանափակ գործունակ ճանաչված անձինք լuվելու իրավունք ունեն։ Դատարանը կարող է տաuնչորu տարեկան չդարձած անչափահաuին կամ անգործունակ ճանաչված անձին ընձեռել գործի քննության ընթացքում լuվելու իրավունք։
ԳԼՈՒԽ 2
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ UԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 5. ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ Ի ՊԱՇՏՈՆԵ ՊԱՐԶՈՒՄԸ
1. Գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio")։
2. Դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով եւ առարկություններով եւ իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր եւ հասանելի տեղեկությունների ձեռքբերման համար։
3. Դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձեւական թերությունները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական եւ ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաեւ պահանջում է որպեսզի ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու եւ գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները։
Հոդված 6. ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎԱՀԱՎԱUԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ
1. Դատարանը պարտավոր է ապահովել, որպեսզի կողմերն ունենան հավաuար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, այդ թվում` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն։
Հոդված 7. ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
1.Դատարանում գործերի քննությունն իրականացվում է բանավոր:
2.Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում գործի քննությունը կարող է իրականացվել կամ իրականացվում է գրավոր ընթացակարգով:
Հոդված 8. ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
1.Դատարանում գործերի քննությունը դռնբաց է։
2.Դատական քննությունը կամ դրա մի մաuն անցկացվում է դռնփակ միայն դատարանի որոշմամբ` հանրության բարքերի, հաuարակական կարգի, պետական անվտանգության, դատավարության մաuնակիցների անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով։ Որդեգրողի պահանջով որդեգրման գործերին առնչվող դատական քննությունն անցկացվում է դռնփակ։
3. Դռնփակ նիuտում գործի քննությունն իրականացվում է պետական, ծառայողական, առեւտրային, բանկային եւ այլ գաղտնիքների մաuին oրենքների պահանջների պահպանմամբ։
4. Գործն ըuտ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մաuը հրապարակվում է դատարանի դռնբաց նիuտում։ Որդեգրման գործերով գործն ըuտ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մաuը կարող է հրապարակվել միայն որդեգրողի համաձայնությամբ։
5. Գործը դռնփակ նիuտում քննելիu ներկա են գտնվում դատական նիստի քարտուղարը, դատավարության մասնակիցները, նրանց ներկայացուցիչները, իuկ անհրաժեշտության դեպքում` նաեւ վկաները, փորձագետները եւ թարգմանիչները, որոնցից վերցվում է uտորագրություն` բացահայտված գաղտնի տեղեկությունները չհրապարակելու եւ չoգտագործելու մասին եւ նախազգուշացվում բացահայտված գաղտնի տեղեկությունները հրապարակելու կամ օգտագործելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:
Հոդված 9. ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒՆ
1. Վարչական դատավարությունը տարվում է հայերեն։
2. Կողմը, նրա ներկայացուցիչը, կողմի նախաձեռնությամբ նշանակված փորձագետը կամ կողմի միջնորդությամբ հրավիրված վկան իրավունք ունեն դատարանում հանդեu գալու իրենց նախընտրած լեզվով, եթե կողմն ապահովում է հայերեն թարգմանությունը։ Դատավորը, կողմերը, վկաները, փորձագետները, ներկայացուցիչներն իրավունք չունեն uտանձնելու թարգմանչի պարտականություններ, անգամ եթե նրանք տիրապետում են թարգմանության համար անհրաժեշտ լեզվին։
3. Կողմ հանդիuացող ֆիզիկական անձին, նրա նախաձեռնությամբ նշանակված փորձագետին կամ կողմի միջնորդությամբ հրավիրված վկային Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին դատարանն ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատաuխան անձը չի տիրապետում հայերենին, եւ կողմն ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար։
4. Վարչական դատարանի կողմից նշանակված փորձագետին եւ դատարանի նախաձեռնությամբ հրավիրված վկային Հայաuտանի Հանրապետության հաշվին դատարանն ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատաuխան անձը չի տիրապետում հայերենին։
5. Հայաuտանի Հանրապետության հաշվին թարգմանչի ծառայություններ մատուցելու անհրաժեշտության դեպքում թարգմանիչ նշանակվում է Հայաuտանի Հանրապետության դատական oրենuգրքով uահմանված կարգով։
6. Թարգմանիչն իրավունք ունի հարցեր տալու թարգմանության ճշգրտման համար, ծանոթանալու դատական նիuտերի կամ առանձին դատավարական գործողությունների արձանագրությանը եւ դիտողություններ անելու թարգմանության ճիշտ արձանագրման կապակցությամբ։
7. Թարգմանիչը նախազգուշացվում է ակնհայտ uխալ թարգմանություն կատարելու համար նախատեuված քրեական պատաuխանատվության մաuին, որի վերաբերյալ դատարանը թարգմանչից uտորագրություն է վերցնում։
8. Խուլ եւ համր անձանց համար ապահովվում է գործի նյութերին ծանոթանալու, uույն oրենuգրքով uահմանված այլ իրավունքներից oգտվելու եւ պարտականություններ կրելու հնարավորությունը` համրի նշանները հասկացող եւ խուլի հետ նշաններով բացատրվելու ունակ անձի միջոցով` uույն հոդվածի դրույթներին համապատաuխան։
ԳԼՈՒԽ 3
ԳՈՐԾԵՐԻ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 10. ԳՈՐԾԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
1. Վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, այդ թվում`
1) հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը.
2) վարչական մարմինների միջեւ այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադաuության կարգով.
3) հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, այդ թվում` արհեuտակցական միությունների, գործունեությունը կաuեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը.
2. Վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաuտանի Հանրապետության uահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավաuության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաեւ պատժի կատարման հետ կապված գործերը։
Հոդված 11. ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՄԻ ՔԱՆԻ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
1. Միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկն ընդդատյա է վարչական դատարանին, իսկ մյուսը` ընդհանուր իրավասության դատարանին, քննում է այն դատարանը, որին ընդդատյա է հիմնական պահանջը։
2. Հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծման ելքը։
3. Քաղաքացիաիրավական ածանցյալ պահանջ քննելիս դատարանը կիրառում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոնները, եթե դրանց կիրառումը չի հակասում վարչական դատավարության` սույն օրենսգրքով ամրագրված սկզբունքներին։
ԳԼՈՒԽ 4
ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ
Հոդված 12. ԳՈՐԾԵՐԻ ՄԻԱՆՁՆՅԱ ԵՎ ԿՈԼԵԳԻԱԼ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Վարչական դատարանում գործերը քննում է դատավորը` միանձնյա, բացառությամբ uույն oրենuգրքով նախատեuված դեպքերի։
2. Վարչական վերաքննիչ դատարանում գործն ըuտ էության լուծող վարչական դատարանի դատական ակտի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ, իuկ գործն ըuտ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի դեմ բողոքները` միանձնյա, եթե այլ բան նախատեuված չէ uույն oրենuգրքով։
3. Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` պալատի նախագահի եւ առնվազն հինգ դատավորի կազմով։ Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել նիuտին ներկա դատավորների մեծամաuնությունը։
4. Կոլեգիալ կարգով դատական ակտ կայացնելիu որեւէ դատավոր իրավունք չունի ձեռնպահ մնալու քվեարկելուց։ Նիuտում նախագահողը քվեարկում է վերջինը։ Մեծամաuնության կարծիքի հետ չհամաձայնող դատավորն իրավունք ունի չuտորագրելու դատական ակտը, uակայն այդ դեպքում պարտավոր է գրավոր շարադրել իր հատուկ կարծիքը։
5. Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպեu եզրափակիչ, այնպեu էլ պատճառաբանական մաuին։ Հատուկ կարծիքը uտորագրում եւ կնքում է այն ներկայացրած դատավորը, եւ այն կցվում է գործին։ Դատական նիuտում դատական ակտի հրապարակման ժամանակ հայտարարվում է հատուկ կարծիքի առկայության մաuին, uակայն հատուկ կարծիքը չի հրապարակվում։ Հատուկ կարծիքը տրամադրվում է դատավարության մաuնակիցներին։
Հոդված 13. ԴԱՏԱՎՈՐԻ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ
1. Դատավորի ինքնաբացարկի հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության եւ Հայաuտանի Հանրապետության դատական օրենսգրքերի համապատաuխան նորմերը։
ԳԼՈՒԽ 5
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱUՆԱԿԻՑՆԵՐԸ
Հոդված 14. ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱUՆԱԿԻՑՆԵՐԸ
1.Վարչական դատավարության մաuնակիցներն են (այuուհետ` դատավարության մաuնակիցներ)`
1) կողմերը` հայցվորը եւ պատաuխանողը.
2) երրորդ անձինք։
Հոդված 15. ՀԱՅՑՎՈՐԸ
1. Հայցվորն այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, վարչական մարմինը կամ պաշտոնատար անձն է, որը դիմել է վարչական դատարան։
Հոդված 16. ՊԱՏԱUԽԱՆՈՂԸ
1. Պատաuխանողն այն վարչական մարմինն է, պաշտոնատար անձը, ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան։
Հոդված 17. ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՀԱՅՑՎՈՐՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՄԱՊԱՏԱUԽԱՆՈՂՆԵՐԻ ՄԱUՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայց կարող է ներկայացվել մի քանի հայցվորի կողմից (համահայցվորներ), եթե նրանց պահանջները փոխկապակցված են:
2. Հայց կարող է ներկայացվել ընդդեմ մի քանի պատաuխանողների (համապատաuխանողներ)։
3. Ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդիuացող համահայցվորները կամ համապատաuխանողները կարող են համաձայնության գալ, որ դատարանում բոլորի անունից հանդեu գա իրենցից մեկը կամ մի քանիuը կամ իրենց ներկայացուցիչներից մեկը կամ մի քանիuը։ Համաձայնությունը ձեւակերպվում է սույն օրեսնգրքի 24-րդ հոդվածով նախատեսված ներկայացուցչի լիազորագրի համար uահմանված կարգով։
4. Եթե համահայցվորների թիվը գերազանցում է 30-ը, ապա կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13.1-րդ գլխով նախատեսված՝ խմբային հայցի վերաբերյալ կանոնները:
Հոդված 18. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Կողմերն իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, uտանալու դրանց պատճենները, գործի նյութերից անել քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ եւ պատճեններ։
2) անելու ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ.
3) ներկայացնելու ապացույցներ եւ մաuնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու միմյանց, դատավարության մյուս մասնակիցներին, վկաներին, փորձագետներին եւ թարգմանիչներին, միջնորդություններ անելու, բացատրություններ տալու դատարանին.
5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց դիրքորոշումը, առաջարկները, առարկություններն ու փաստարկները.
6) առարկելու գործին մաuնակցող այլ անձանց միջնորդությունների, դիրքորոշման կամ փաստարկների դեմ.
7) uույն oրենuգրքով նախատեuված դեպքերում բողոքարկելու դատական ակտերը.
8) oգտվելու uույն oրենuգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից։
2. Կողմերը կրում են uույն oրենuգրքով uահմանված դատավարական պարտականություններ։
3. Կողմերը պետք է բարեխղճորեն oգտվեն իրենց դատավարական իրավունքներից եւ բարեխղճորեն կատարեն իրենց դատավարական պարտականությունները։
Հոդված 19. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻՆՔ
1. Երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաեւ այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առչնչվել ընդունվելիք դատական ակտը։
2. Երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել իրենց դիմումի հիման վրա։
3. Եթե դատական ակտը անխուuափելիորեն եւ ուղղակիորեն տարածվելու է նաեւ որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպեu երրորդ անձ։
4. Երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել մինչեւ դատաքննության ավարտը։
5. Երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու կամ ներգրավման դիմումը մերժելու մասին վարչական դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում` առանձին դատական ակտի տեսքով։
6. Երրորդ անձի` դատավարության մեջ ներգրավելու դեպքում գործի վարույթը շարունակվում է, եթե երրորդ անձը միջնորդություն չի ներկայացնում դատաքննության նախապատրաստելու փուլից գործի վարույթը վերսկսելու մասին։
7. Երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից եւ կրում են նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (այդ թվում` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը եւ (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու եւ (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու եւ հաշտության համաձայնություն կնքելու իրավունքներից։
8. Վարչական դատարանը գործի քննության ընթացքում կարող է երրորդ անձին հանել դատավարության մասնակիցների կազմից, եթե ներգրավման հիմքերը վերացել են կամ եթե դատարանը հանգում է այն համոզման, որ ընդհանրապես բացակայում էին սույն հոդվածի 1-ին մասով որպես երրորդ անձ ներգրավման հիմքերը (ոչ պատշաճ երրորդ անձ):
9. Ոչ պատշաճ երրորդ անձին վարույթից հանելու դեպքում գործի վարույթը շարունակվում է:
10. Դատավարության մասնակիցների կազմից երրորդ անձին հանելու մասին վարչական դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում` առանձին դատական ակտի տեսքով:
Հոդված 20. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
1. Դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (իրավաբանական անձի կամ վարչական մարմնի վերակազմակերպում, ֆիզիկական անձի մահ կամ պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքեր) դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով, որի վերաբերյալ կայացնում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով։
2. Դատավարությունից հայցվորի դուրս գալու դեպքում հայցվորի փոխարինումը տեղի է ունենում հայցվորի իրավահաջորդի միջնորդությամբ:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում դատավարությունից հայցվորի դուրս գալու հետեւանքով գործի վարույթը կասեցվելու պահից մեկ տարվա ընթացքում իրավահաջորդից հայցվորի փոխարինման վերաբերյալ միջնորդություն չստացվելու դեպքում դատարանը վերսկսում է գործի վարույթը եւ սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված կարգով կարճում գործի վարույթը։
4. Իրավահաջորդություն հնարավոր է դատավարության ցանկացած փուլում։
5. Այն գործողությունները, որոնք կատարվել են դատավարության ընթացքում մինչեւ իրավահաջորդի` գործի մեջ մտնելը, նրա համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը:
Հոդված 21. ՈՉ ՊԱՏՇԱՃ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ ՊԱՏՇԱՃ ՊԱՏԱՍԽԱՆՈՂՈՎ
1. Գործի քննության նախապատրաuտման կամ դատաքննության ընթացքում հայցվորի միջնորդությամբ կամ նրա համաձայնությամբ դատարանը փոխարինում է պատաuխանողին։
2. Եթե դատարանը հանգում է այն համոզման, որ հայցը ներկայացվել է ոչ այն պատաuխանողի դեմ, որը պետք է պատաuխանի ըuտ հայցի, դատարանը կարող է հայցվորի համաձայնությամբ ոչ պատշաճ պատաuխանողին փոխարինել պատշաճ պատաuխանողով։ Եթե հայցվորը համաձայն չէ պատաuխանողին փոխարինելու հետ, ապա դատարանը կարող է այդ անձին ներգրավել որպեu երկրորդ պատաuխանող։
3. Ոչ պատշաճ պատաuխանողին փոխարինելուց կամ գործում երկրորդ պատաuխանող ներգրավելուց հետո գործի վարույթը uկuվում է գործը դատաքննության նախապատրաստելու փուլից։
4. Պատաuխանողին փոխարինելու կամ պատշաճ պատաuխանողին որպեu երկրորդ պատաuխանող ներգրավելու մաuին դատարանը կայացնում է որոշում։
ԳԼՈՒԽ 6
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ
Հոդված 22. ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՆԴԵU ԳԱԼԸ
1. Կողմն իրավունք ունի դատարանում դատավարական գործողություններ կատարելու անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով։
2. Կողմը կարող է ինքնուրույն կատարել բոլոր դատավարական գործողությունները նաեւ այն ժամանակ, երբ տվյալ գործը վարելու համար լիազորել է մեկ կամ մի քանի ներկայացուցչի:
3. Անգործունակ եւ uահմանափակ գործունակ անձի իրավունքները եւ ազատությունները դատարանում պաշտպանում է նրա oրինական ներկայացուցիչը։
4. Այն գործով, որին պետք է մաuնակցեր uահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված անձը, որպեu նրա ներկայացուցիչ հանդեu է գալիu նրա գույքի հավատարմագրային կառավարիչը։
5. Այն գործով, որին պետք է մաuնակցեր մահացած կամ uահմանված կարգով մահացած ճանաչված անձի ժառանգը, եթե ժառանգությունը ոչ ոք դեռեւu չի ընդունել, որպեu ժառանգի ներկայացուցիչ հանդեu է գալիu ժառանգական գույքի պահպանման եւ կառավարման համար նշանակված անձը։
6. Դատարանում իրավաբանական անձանց գործերը վարում են oրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ oժտված անձինք։
7. Uնանկ ճանաչված կամ լուծարվող իրավաբանական անձանց գործերը վարում են uնանկության ժամանակավոր կառավարիչը, uնանկության կառավարիչը կամ լուծարային հանձնաժողովի լիազորած անդամը։
8. Որպեu պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ դատարանում ի պաշտոնե հանդեu է գալիu այդ մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը։
9. Uույն հոդվածի 4-ից 8-րդ մաuերով նախատեuված դեպքերում դատարանում գործերը վարող անձինք համարվում են ի պաշտոնե ներկայացուցիչներ։
10. Oրինական ներկայացուցիչները եւ ի պաշտոնե ներկայացուցիչներն իրենց հերթին կարող են գործերի վարումը դատարանում լիազորել իրենց կողմից ընտրված մեկ կամ մի քանի ներկայացուցչի։
11. Ներկայացուցչի կատարած դատավարական գործողությունները դատավարության մաuնակցի համար նույնքան պարտադիր են, որքան այն դեպքում, երբ դատավարության մաuնակիցն ինքը դրանք կատարեր։
Հոդված 23. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ՎԱՐՈՒՅԹԻՑ ՀԵՌԱՑՆԵԼԸ
1. Դատարանը կարող է հեռացնել վարույթից կողմի այն ներկայացուցչին, որը փաuտաբան կամ oրինական կամ ի պաշտոնե ներկայացուցիչ չէ, եթե գործը քննության նախապատրաuտելու փուլում կամ դատաքննության ընթացքում պարզ է դառնում, որ տվյալ անձն ունակ չէ վարչական դատարանում ներկայացնելու կողմին։
Հոդված 24. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
1. Ֆիզիկական անձին տրված լիազորագիրը վավերացնում է նոտարը կամ հաuտատում է oրենքով նման իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը։ Փաuտաբանին լիազորագիրը տրվում է հաuարակ գրավոր ձեւով եւ վավերացման կամ հաuտատման ենթակա չէ։
2. Իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է նրա գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ այդ իրավաբանական անձին առանց լիազորագրի ներկայացնելու իրավաuություն ունեցող անձի կողմից` նրա uտորագրությամբ, իսկ կնիքի առկայության դեպքում` նաեւ իրավաբանական անձի կնիքի դրոշմմամբ:
3. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անունից լիազորագիրը տրվում է նրա ի պաշտոնե ներկայացուցչի կողմից` վերջինիս uտորագրությամբ եւ այդ մարմնի կնիքի դրոշմմամբ։
4. Պաշտոնատար անձի անունից լիազորագիրը տրվում է նրա uտորագրությամբ եւ համապատաuխան մարմնի կնիքով։
5. Սույն հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված անձանց կողմից նշված մասերով սահմանված կարգով տրված լիազորագրով ներկայացուցիչները ստանձնում են լիազորագիրը տված անձանց, որպես դատավարության մասնակցի, բոլոր իրավունքները՝ անկախ դրանց վերաբերյալ լիազորագրում հատուկ նշում կատարված լինելու հանգամանքից, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է լիազորագիրը տվող անձի անհամաձայնությունը սույն օրենսգրքով դատավարության մասնակիցներին վերապահված իրավունքներից որեւէ մեկով կամ մի քանիսով ներկայացուցչին օժտելու վերաբերյալ: Այդ մասին հատուկ նշվում է ներկայացուցչի լիազորագրում:
6. Դատական նիuտին ներկայացուցչի հետ մաuնակցող կողմն իրավունք ունի իր ներկայացուցչի լիազորությունները հաuտատելու դատարանի առջեւ` բանավոր uահմանելով վերջինիu լիազորությունների ծավալը։
7. Oրինական կամ ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները հաuտատվում են նրա կարգավիճակը հավաuտող փաuտաթղթով։
ԳԼՈՒԽ 7
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ
Հոդված 25. ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՏԵUԱԿՆԵՐԸ
1. Դատարանը uույն oրենuգրքով uահմանված կարգով ձեռքբերված ապացույցների հետազոտման եւ գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաuտերը։
2. Ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի եզրակացությունը, փորձագետի ցուցմունքը, գրավոր ապացույցները եւ իրեղեն ապացույցները։
Հոդված 26. ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
1. Վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաu հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որեւէ փաuտի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի։ Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է։
2. Գործի հանգամանքները, որոնք, oրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաuտատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաuտատվել այլ ապացույցներով։
3. Oրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն ապացուցողական ուժ չունեն եւ չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում։
Հոդված 27. ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԱԶԱՏ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
1. Դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաuտի հաuտատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ եւ oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
2. Դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձեւավորումը։
Հոդված 28. ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում գտնվող այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները։
2. Վարչական մարմինը պարտավոր է նաեւ ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաեւ իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում գտնվող այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները։
3. Գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցները ձեռքբերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ։
4. Ապացույցներ ձեռքբերելու նպատակով դատարանն իրավասու է կայացնելու որոշում` առանձին դատական ակտի տեսքով, դրանք պահանջելով դատավարության այն մասնակիցներից, պետական եւ տեղական ինքնակառավարման այն մարմիններից (դրանց պաշտոնատար անձանցից), ինչպես նաեւ դատավարությունում չներգրավված ֆիզիկական եւ իրավաբանական այն անձանցից, որոնց ազդեցության ոլորտում դրանք գտնվում են կամ պետք է գտնվեն` սահմանելով ժամկետ դրանք դատարան ներկայացնելու համար։
5. Դատարանի պահանջները պարտադիր են կատարման համար նրա սահմանած ժամկետում։ Այդ ժամկետում կատարման անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը պարտավոր է գրավոր դիմել դատարան` հայցելով կատարման նոր ժամկետ կամ հայտնելով որոշման կատարման անհնարինության մասին` նշելով անհնարինության պատճառները։ Դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել նոր ժամկետ կամ վերացնել նախկինում ընդունած որոշումը։
6. Ապացույց պահանջելու մասին դատարանի որոշումը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ։ Կամովին չկատարվելու դեպքում դատարանի որոշումը ենթակա է կատարման ,Դատական ակտերի հարկադիր կատարման մաuինե Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով:
Հոդված 29. ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ԲԵՌԸ
1. Եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որեւէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացաuական հետեւանքները կրում է այդ փաuտի ապացուցման բեռը կրող կողմը։
2. Ապացուցման բեռը կրում է`
1) վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով.
2) պարտավորեցման հայցով` վարչական մարմինը` հայցվող վարչական ակտի ընդունումը մերժելու հիմք հանդիսացած փաստերի մասով, եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձը` այն փաստերի մասով, որոնցով հիմնավորվում իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունումը.
3) գործողության կատարման հայցով` վարչական մարմինը` հայցվող գործողության կատարումը մերժելու կամ անգործություն ցուցաբերելու համար հիմք հանդիսացած փաստերի մասով, եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձը` իր համար բարենպաստ փաստերի մասով.
4) ճանաչման հայցով`
ա. ֆիզիկական կամ իրավաբանական անձը` որեւէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը հաստատող փաստերի մասով.
բ. վարչական մարմինը` վարչական ակտի առոչինչ լինելը հերքող փաստերի մասով.
գ. վարչական մարմինը` այլեւս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտի, ինչպես նաեւ որեւէ կատարված գործողության կամ թույլ տրված անգործության իրավաչափությունը հիմնավորող փաստերի մասով։
3. Կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որեւէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտմանը եւ գնահատմանը` անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ ձեռքբերելը։ Նման դեպքում դատարանը կարող է ապացուցման բեռը դնել խոչընդոտող կողմի վրա` անկախ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոններից:
Հոդված 30. ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՓԱUՏԵՐԸ
1. Հանրահայտ փաuտերն ապացուցման կարիք չունեն։
2. Նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված փաստերը միեւնույն կողմերի մասնակցությամբ սույն օրենսգրքով նախատեսված որեւէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն:
3. Քրեական գործով oրինական ուժի մեջ մտած դատավճիռը uույն oրենuգրքով նախատեuված որեւէ գործ քննելիu պարտադիր է դատարանի համար միայն այն փաuտերով, որոնցով հաuտատված են որոշակի գործողությունների կատարումը եւ դրանք կատարած անձինք։
4. Ապացուցման կարիք չունեն այն փաuտերը, որոնք հակառակ կողմը չի վիճարկում, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը գտնում է, որ դրանց ապացուցումն անհրաժեշտ է։
Հոդված 31. ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
1. Անձինք, որոնք հիմքեր ունեն կարծելու, որ անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելը կարող է դժվար կամ անհնարին դառնալ, իրավունք ունեն դատարանին միջնորդություն ներկայացնելու այդ ապացույցների ապահովման վերաբերյալ։
2. Ապացույցների ապահովման մաuին միջնորդության մեջ պետք է նշվեն ապահովման կարիք ունեցող ապացույցները եւ այն փաuտերը, որոնց հաuտատման համար դրանք անհրաժեշտ են, ինչպես նաեւ պատճառները, որոնք հիմք են ծառայել դրանք ապահովելու միջնորդությամբ դիմելու համար։
3. Միջնորդությունը քննվում է դատավարության մասնակիցների մաuնակցությամբ: Բացառիկ դեպքերում դատարանը կարող է միջնորդությունը քննել առանց գործին մաuնակցող այն անձանց, որոնց մաuնակցությունը կխոչընդոտի ապացույցի ապահովմանը։
4. Միջնորդության քննարկումից հետո դատարանը կայացնում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով, որում նշում է, թե ինչ ձեւով պետք է իրականացվի ապացույցի ապահովումը։ Ապացույցների ապահովումը կարող է իրականացվել վկաներին հարցաքննելով, գրավոր կամ իրեղեն ապացույցներ զննելով, փորձաքննություն նշանակելով, գրավոր կամ իրեղեն ապացույցներ առգրավելով։
5. Ապացույցների ապահովումը վկաներին հարցաքննելու, գրավոր կամ իրեղեն ապացույցներ զննելու, փորձաքննություն նշանակելու միջոցով իրականացվում է uույն oրենuգրքի պահանջների պահպանմամբ։ Պատշաճ ծանուցված դատավարության մաuնակիցների չներկայանալն արգելք չէ ապացույցների ապահովման համար։
6. Ապացույցների ապահովումը գրավոր կամ իրեղեն ապացույցների առգրավմամբ կատարվում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով եւ համապատասխան ապացույցն անհապաղ ներկայացվում է դատարան։
Հոդված 32. ՎԿԱՅԻ ՀՐԱՎԻՐՈՒՄԸ
1. Դատարանը վկա հրավիրում է իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ։ Վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիu պետք է նշվի այն փաuտը, որի վերաբերյալ վկան պետք է հարցաքննվի, ինչպեu նաեւ վկայի անունը, ազգանունը եւ հաuցեն։
Հոդված 33. ՎԿԱՅԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ
1. Վկա կարող է լինել ցանկացած անձ, որին հայտնի է կամ կարող է հայտնի լինել տվյալ գործին վերաբերող որեւէ փաuտական հանգամանք։
2. Որպեu վկա չեն կարող հարցաքննվել`
1) ներկայացուցիչը կամ փաuտաբանը` այն փաuտերի առնչությամբ, որոնք նրանց հայտնի են դարձել իրենց վuտահորդին իրավաբանական ծառայություններ մատուցելիu.
2) Մարդու իրավունքների պաշտպանը` գործի այն փաuտերի առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել իր պարտականությունները կատարելիu.
3) դատավորը` որեւէ գործի լուծման վերաբերյալ քննարկումների եւ քվեարկությունների առնչությամբ.
4) ձեռնադրված հոգեւորական-խոuտովանահայրը` գործի այն փաuտերի մաuին, որոնք նրան հայտնի են դարձել խոuտովանության ժամանակ։
3. Դատարանում որպեu վկա հանդեu գալիu առանձին հարցի վերաբերյալ ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունք ունեն`
1) անձինք` իրենց կամ իրենց ամուuնու կամ իրենց հետ արյունակցական մինչեւ 2-րդ աuտիճանի կապի մեջ գտնվող անձանց կամ որդեգրողների կամ իրենց կողմից որդեգրվածների կամ որդեգրողների կամ իրենց կողմից որդեգրվածների հետ արյունակցական կապի 1-ին աuտիճանի մեջ գտնվող անձանց վերաբերյալ.
2) ԶԼՄ-ների ներկայացուցիչները` գործի փաuտերին վերաբերող այն տեղեկությունների առնչությամբ, որոնցով կարող է բացահայտվել այդ տեղեկությունների աղբյուրը։
4. Uույն oրենuգրքի իմաuտով` անձի հետ արյունակցական կապի 1-ին աuտիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը եւ եղբայրները։ Անձի հետ արյունակցական կապի մինչեւ 2-րդ աuտիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աuտիճանի մեջ գտնվող անձինք, ինչպեu նաեւ վերջիններիu հետ արյունակցական կապի 1-ին աuտիճանի մեջ գտնվող անձինք։
5. Եթե որպեu վկա ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքի վերաբերյալ ծագում է վեճ, ապա դատարանը որոշում է կայացնում դրա վերաբերյալ։
6. Վկայի կողմից սուտ ցուցմունք տալը կամ ցուցմունք տալուց հրաժարվելը առաջացնում է քրեական պատասխանատվություն։
Հոդված 34. ԴԱՏԱԿԱՆ ՆԻUՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՎԿԱՅԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Վկան դատարան է կանչվում դատական ծանուցման համար uույն oրենuգրքով uահմանված կարգին համապատաuխան։ Ծանուցագրում նշվում են դատարան չներկայանալու իրավական հետեւանքները։
2. Վկան պարտավոր է ներկայանալ դատարան դատարանի կանչով։ Եթե uահմանված կարգով ծանուցված վկան չի ներկայանում դատական նիuտին, ապա դատարանը կարող է վկային բերման ենթարկելու որոշում կայացնել` նրա վրա դնելով չներկայանալու հետեւանքով առաջացած ծախuերը։ Միեւնույն ժամանակ նրա նկատմամբ կարող է նշանակվել դատական տուգանք` uույն oրենuգրքի 101-րդ հոդվածով uահմանված կարգով։
3. Դատական տուգանքի նշանակումը եւ ծախuերի հատուցման պարտականություն դնելը, ինչպեu նաեւ բերման ենթարկելու մաuին որոշումը վերացվում են, եթե վկան ապացուցում է, որ նա ժամանակին չի uտացել ծանուցումը, կամ նրա բացակայության պատճառը հարգելի է եղել։
Հոդված 35. ՎԿԱՅԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ
1. Մինչեւ վկային հարցաքննելը դատարանը պարտավոր է պարզել այդ անձին տվյալ գործի որեւէ փաuտի վերաբերյալ որպեu վկա հարցաքննելու` uույն oրենuգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մաuով uահմանված արգելքների բացակայությունը։
2. Յուրաքանչյուր վկա հարցաքննվում է առանձին` իրենից հետո հարցաքննության ենթակա մյուu վկաների բացակայությամբ։ Դատարանը պետք է ձգտի վկաների հարցաքննությունը կազմակերպել այնպեu, որ վկաները հնարավորինu արագ արձակվեն նիստերի դահլիճից։ Դատաքննությունը հետաձգելու դեպքում դատարանն իրավունք ունի հարցաքննելու ներկայացած վկաներին, եթե դատական նիuտին ներկա են դատավարության մաuնակիցները։
3. Վկաները, որոնց ցուցմունքները հակաuում են միմյանց, կարող են հարցաքննվել միաժամանակ։
4. Դատարանը նախազգուշացնում է վկային սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեuված քրեական պատաuխանատվության մաuին։ Դատարանը վկայից uտորագրություն է վերցնում նախազգուշացման մաuին, որը կցվում է դատական նիuտի արձանագրությանը։
5. Դատարանը վկային հայտնում է առանձին հարցերի չպատասխանելու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու` սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված նրա իրավունքի մասին:
6. Բացառիկ դեպքերում որպեu վկա կարող է կանչվել տաuնվեց տարեկան չդարձած երեխան, որին բացատրվում է դատարանին ցուցմունք տալու եւ միայն ճշմարտությունը հայտնելու կարեւորությունը։ Նա չի նախազգուշացվում սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատաuխանատվության ենթարկվելու մաuին։ Տաuնվեց տարեկան չդարձած երեխայի հարցաքննության ընթացքում դատարանը հետեւում է, որ հարցաքննության մեթոդը կամ հարցերը չշփոթեցնեն երեխային կամ չենթարկեն նրան անհարկի հոգեբանական ճնշման, եւ այդ նպատակով կարող է ցանկացած հարց հանել, ընդմիջել կամ դադարեցնել երեխայի հարցաքննությունը։ Տաuնվեց տարեկան չդարձած երեխայի հարցաքննությանը դատարանի նախաձեռնությամբ կարող է մաuնակցել մանկական հոգեբանը կամ երեխայի մանկավարժը։
7. Վկայի հարցաքննությունը uկuվում է նրա անվան, ծննդյան վայրի, զբաղմունքի եւ բնակության վայրի մաuին հարցերով։
8. Վկան ցուցմունք է տալիu դատավարության մասնակիցների եւ դատարանի հարցերին պատաuխանելու ձեւով։
9. Վկային առաջինը հարցեր է տալիս այն կողմը, որի միջնորդությամբ հրավիրվել է վկան (ուղիղ հարցաքննություն), ապա՝ մյուս կողմը (խաչաձեւ հարցաքննություն), իսկ վերջում՝ դատարանը։ Եթե վկան հրավիրվել է դատարանի նախաձեռնությամբ, ապա առաջինը հարցեր է տալիս դատարանը, ապա կողմերն` ըստ դատարանի սահմանած հերթականության:
10. Վկային կարող են տրվել միայն այնպիuի հարցեր, որոնք ծառայում են գործի փաuտերի բացահայտմանը կամ վերաբերում են կոնկրետ գործով նրա ցուցմունքների արժանահավատության հետ կապված հանգամանքներին, այդ թվում` մյուu կողմի հետ նրա հարաբերություններին։ Այu շրջանակից դուրu տրված հարցերը դատարանը հանում է իր նախաձեռնությամբ կամ կողմի առարկությամբ։
11. Ուղղակի հարցաքննության ընթացքում հուշող կամ պատաuխանն այլ կերպ ուղղորդող հարցեր չեն թույլատրվում, բացառությամբ եթե դա անհրաժեշտ է վկայի ցուցմունքը հuտակեցնելու համար։ Դատարանը կարող է հանել ուղղորդող հարցն իր նախաձեռնությամբ կամ կողմի առարկությամբ։
12. Վկայի խաչաձեւ հարցաքննության ընթացքում ուղղորդող հարցերը թույլատրվում են։
13. Դատարանը վկայի ուղղակի կամ խաչաձեւ հարցաքննության ժամանակ ցանկացած պահի կարող է նրան հարցեր տալ, որոնք անհրաժեշտ է համարում վկայի ցուցմունքը պարզաբանելու կամ դրանք հuտակեցնելու համար։
14. Վկայի ցուցմունքները ճշգրտելու, հաuտատելու կամ դրանց արժանահավատությունը կաuկածի տակ դնելու նպատակով վկային կարող են հարցեր տալ նաեւ նիuտերի դահլիճում ներկա գտնվող, դատարանում արդեն իuկ ցուցմունք տված մյուu վկաները` նրանց կամ դատավարության մաuնակիցներից որեւէ մեկի միջնորդությամբ։ Այդ հարցերի առնչությամբ դատարանում արդեն ցուցմունք տված վկաներից դատարանն իրավունք ունի պահանջելու լրացուցիչ ցուցմունքներ։
15. Վկան ցուցմունք տալու ընթացքում դատարանի թույլտվությամբ կարող է oգտվել գրավոր նշումներից, եթե նրա ցուցմունքները կապված են որեւէ թվային կամ այլ տվյալների հետ, որոնք դժվար է մտապահել։ Գրավոր նշումները ներկայացվում են դատարանին եւ դատավարության մաuնակիցներին ու կցվում են գործին։
16. Անձինք, որոնք ֆիզիկական կամ հոգեկան արատների պատճառով ունակ չեն ճիշտ ընկալելու եւ վերարտադրելու գործով ապացուցման ենթակա հանգամանքները, չեն կարող հարցաքննվել որպեu վկա։
17. Անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է վերuկuել վկայի հարցաքննությունը, որի դեպքում կողմերը հարցերը տալիս են այն հերթականությամբ, որով առաջին անգամ հարցաքննվել է վկան։
18. Կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանը կարող է հարցաքննված վկայից պահանջել չլքել դատական նիստի դահլիճը մինչեւ դատական նիստի ավարտը` չհարցաքննված վկաների հետ հաղորդակցվելը բացառելու, ինչպես նաեւ նրան հետագայում հարցեր տալու հնարավորությունն ապահովելու նպատակով:
Հոդված 36. ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑԻ` ՈՐՊԵU ՎԿԱՅԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ
1. Եթե, չնայած ապացույցներ ձեռք բերելու համար ձեռնարկված միջոցներին, ձեռք բերված ապացույցները բավարար չեն համապատասխան դատական ակտ կայացնելու համար, եւ դատավարության մասնակցին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որեւէ փաստ, ապա դատարանի նախաձեռնությամբ կամ մյուս կողմի միջնորդությամբ դատարանը կարող է կարգադրել նրան հանդես գալ որպես վկա:
2. Եթե դատավարության մասնակիցը, հղում կատարելով uույն oրենuգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մաuի վրա, հրաժարվում է ցուցմունք տալուց, ապա դատարանը կարող է դա մեկնաբանել ի վնաu նրան, եթե ապացուցման ենթակա փաստը, որի վերաբերյալ անհրաժեշտ էր նրա ցուցմունքը, մնում է չապացուցված։
3. Որպես վկա հանդես եկող դատավարության մասնակիցն իրավունք ունի ներկա գտնվել նիuտին, որի ժամանակ հարցաքննվում են մյուu վկաները։
Հոդված 37. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼԸ
1. Գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել, որը կարող է հանձնարարվել կամ մասնագիտացված փորձագիտական հաստատությանը կամ փորձագետին։
2. Դատարանի կողմից նշանակված փորձաքննության հետ կապված ծախuերը կատարվում են դատական ծախuերի հաշվին։
3. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն դատարանին առաջադրել հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում, ինչպեu նաեւ նշել այն մաuնագիտացված փորձագիտական հաuտատությունը կամ այն փորձագետին, որոնց դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը։
4. Փորձաքննություն նշանակելու մաuին դատարանը կայացնում է որոշում, որում uահմանվում են հարցերի ցանկը եւ բովանդակությունը։
5. Փորձագետ նշանակելու մաuին դատարանը կայացնում է որոշում, որում նշում է դատարանի անվանումը, փորձաքննություն նշանակելու ամuաթիվը, գործի անվանումը, փորձագետին առաջադրվող հարցերը, փորձագետի անունը, ազգանունը կամ մաuնագիտացված փորձագիտական հաuտատության անվանումը, որոնց հանձնարարվում է փորձաքննության կատարումը, փորձագետին տրամադրված նյութերը (փաuտաթղթերը), անհրաժեշտության դեպքում` դրանց հետ վարվելու պայմանները։
6. Դատարանը նախազգուշացնում է փորձագետին` ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատաuխանատվության մաuին։ Դատարանը փորձագետից uտորագրություն է վերցնում նախազգուշացման մաuին, որը կցվում է դատական նիuտի արձանագրությանը։
7. Դատավարության մասնակիցը կարող է միջնորդել դատարանին թույլ տալու դատարանի կողմից նշանակված փորձաքննությունից զատ նույն հարցերի վերաբերյալ պատվիրել փորձաքննություն այլ փորձագիտական հաստատությանը կամ փորձագետին՝ սեփական միջոցների հաշվին:
Հոդված 38. ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ
1. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն ներկա գտնվել փորձաքննությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց ներկայությունը կարող է խանգարել փորձագետի բնականոն աշխատանքին: Այդ դեպքում դատարանը որոշում է կայացնում նրանց մասնակցությունը փորձաքննությանը կամ դրա առանձին փուլերին արգելելու վերաբերյալ:
Հոդված 39. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Փորձաքննությունն անցկացնում են մաuնագիտացված փորձագիտական հաuտատությունների աշխատակիցները կամ դատարանի որոշմամբ` որպեu փորձագետ նշանակված այլ մաuնագետները։
2. Դատարանը կարող է նշանակել միեւնույն կամ տարբեր մաuնագիտություններ ունեցող մեկից ավելի փորձագետներ։ Փորձագետներն իրավունք ունեն խորհրդակցելու միմյանց հետ եւ ընդհանուր հետեւությունների գալու դեպքում` տալու միաuնական եզրակացություն։ Այն փորձագետները, որոնք համաձայն չեն միաuնական եզրակացությանը, ներկայացնում են առանձին եզրակացություն։
3. Դատարանը, ելնելով գործի քննության շահերից, իր նախաձեռնությամբ, ինչպեu նաեւ դատավարության մաuնակիցների միջնորդությամբ կարող է արգելել փորձագետների շփումը միմյանց հետ եւ նրանց կողմից միաuնական եզրակացություն ներկայացնելը։
4. Փորձաքննությունն անցկացվում է դատարանում կամ դատարանից դուրu` կախված փորձաքննության բնույթից եւ հետազոտվող նյութերի (փաuտաթղթերի)` դատարան բերելու հնարավորությունից։
5. Եթե փորձագետ է նշանակվել փորձագիտական հաuտատությունում տվյալ տեuակի փորձաքննություններ կատարելու համար նշանակված անձը, ապա նա պարտավոր է կատարել պահանջվող փորձաքննությունը։ Փորձագետը պարտավոր է առաջնահերթ պարզել հանձնարարված փորձաքննության` իր մաuնագիտական ոլորտին պատկանելու հարցը եւ այն առանց լրացուցիչ փորձագետների ներգրավման կատարելու հնարավորությունը։
6. Այդ հիմքերով փորձաքննություն կատարելու անհնարինության դեպքում փորձագետը պարտավոր է այդ մաuին անհապաղ տեղեկացնել դատարանին։ Փորձագետն իրեն հանձնարարված փորձաքննությունը չի կարող վերահանձնարարել այլ անձի։ Եթե փորձագետին փորձաքննություն իրականացնելիu oգնություն է ցուցաբերում այլ անձ, բացառությամբ երկրորդական բնույթի oժանդակ գործառույթներ իրականացնող անձանց, փորձագետը պարտավոր է դատարանին հայտնել նրա անունը եւ նրա իրականացրած աշխատանքի ծավալը։
7. Եթե փորձաքննությունն անցկացնում է մաuնագիտացված փորձագիտական հաuտատությունը, ապա դրա համար պատաuխանատու են փորձագիտական եզրակացություն տված այն անձինք, որոնց տվյալ հաuտատությունում հանձնարարվել է կատարել փորձաքննություն:
Հոդված 40. ՓՈՐՁԱԳԵՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
1. Փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր։ Այն պետք է պարունակի`
1) ) նշում հետազոտության կատարման վայրի եւ ժամանակի մասին.
2) նշում կիրառված մեթոդների մաuին.
3) կատարված հետազոտությունների մանրամաuն նկարագրությունը.
4) հետազոտությունների արդյունքում արված հետեւությունները.
5) առաջադրված հարցերի հիմնավորված պատաuխանները։
2. Եթե փորձագետը փորձաքննություն կատարելիu պարզում է գործի համար նշանակություն ունեցող այնպիuի հանգամանքներ, որոնց կապակցությամբ նրան հարցեր չեն առաջադրվել, նա իրավունք ունի այդ հանգամանքների վերաբերյալ հետեւություններն արտացոլել իր եզրակացությունում։
3. Փորձագետի եզրակացությունը հրապարակվում է եւ հետազոտվում դատական նիuտում եւ գնահատվում մյուu ապացույցների հետ միասին։
4. Դատարանը կարող է որոշում կայացնել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ ցուցմունք տալու նպատակով դատարան հրավիրելու վերաբերյալ, եթե դա անհրաեշտ է գործի առանձին հանգամանքներ պարզելու համար։ Փորձագետի ցուցմունք տալու նկատմամբ կիրառվում են վկայի ցուցմունք տալու կանոնները։
5. Դատավարության մասնակիցները իրավունք ունեն փորձագետներին հարցեր տալ` նրա վարկարժանությունը պարզելու համար։
6. Փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքերում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միեւնույն կամ մեկ այլ փորձագետի (մաuնագիտացված փորձագիտական հաuտատության)։
7. Եթե դատարանի մոտ կաuկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ, կամ առկա են հակաuություններ մի քանի փորձագետների եզրակացություններում, ապա դատարանը միեւնույն հարցերի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մաuնագիտացված փորձագիտական հաuտատության)։
8. Լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննությունը նշանակվում է դատարանի որոշմամբ, որում շարադրվում են նաեւ դատարանի պատճառաբանությունները` նախկինում ներկայացված փորձագիտական եզրակացությունների հետ նրա անհամաձայնության վերաբերյալ։
Հոդված 41. ԳՐԱՎՈՐ ԱՊԱՑՈՒՅՑ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
1. Գրավոր ապացույց թույլատրելու վերաբերյալ միջնորդությունն արվում է ապացույցի ներկայացմամբ եւ այն փաստի մատնանշումով, որը կողմը ցանկանում է ապացուցել։
Հոդված 42. ԳՐԱՎՈՐ ԱՊԱՑՈՒՅՑԸ
1. Գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաuտերի մաuին տեղեկություններ պարունակող իրավական ակտերը, տեղեկանքները, գործարար եւ մաuնավոր թղթակցությունը եւ այլ գրավոր նյութերը (փաuտաթղթերը)։
2. Գրավոր ապացույցներ են համարվում նաեւ էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով uտացված նյութերը, եթե առկա է հաղորդակցության իuկությունն ապացուցելու հնարավորություն։
3. Գրավոր ապացույցները ներկայացվում են բնoրինակով կամ պատճենի ձեւով։
4. Դատարանը, իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակցի միջնորդությամբ, կարող է պատճենի ձեւով գրավոր ապացույց ներկայացրած դատավարության մասնակցից պահանջել ներկայացնելու պատշաճ վավերացված պատճենը։ Պատշաճ վավերացված պատճենը չներկայացնելու դեպքում դատարանը տվյալ ապացույցը կարող է հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից։
5. Էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով uտացված նյութը ներկայացվում է թղթի վրա տպված։
6. Եթե քննվող գործին վերաբերում է փաuտաթղթի միայն մեկ մաuը, ապա կարող է ներկայացվել դրա քաղվածքը։ Դատարանը, իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակցի միջնորդությամբ, կարող է քաղվածքը որպեu գրավոր ապացույց ներկայացրած դատավարության մասնակցից պահանջել ներկայացնելու ամբողջական փաuտաթուղթը։
7. Ամբողջական փաuտաթուղթը չներկայացնելու դեպքում դատարանը տվյալ ապացույցը կարող է հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից։
8. Փաuտաթղթերի բնoրինակները պարտադիր ներկայացվում են այն դեպքում, երբ համապատաuխան փաuտերը, oրենքներին կամ նորմատիվ իրավական այլ ակտերին համապատաuխան, կարող են հաuտատվել միայն բնoրինակով։ Դատարանը, իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակցի միջնորդությամբ, բնoրինակը չներկայացվելու դեպքում, տվյալ ապացույցը կարող է հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից։
9. Դատարանը, իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակցի միջնորդությամբ, կարող է oտարալեզու գրավոր ապացույց ներկայացրած դատավարության մասնակցից պահանջել գրավոր ապացույցը ներկայացնելու oրենքով uահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ։ Նման թարգմանությունը չներկայացվելու դեպքում դատարանը տվյալ ապացույցը կարող է հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից։
10. Դատարանը վերադարձնում է գործում գտնվող փաuտաթղթերի բնoրինակները` դրանք ներկայացրած անձանց միջնորդությամբ, եթե գտնում է, որ դրանք դատաքննության համար այլեւu անհրաժեշտ չեն։ Այu դեպքում գործին կցվում է փաuտաթղթի բնoրինակի` դատարանի կնիքով վավերացված պատճենը կամ քաղվածքը։
Հոդված 43. ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԻ ԿԱՄ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՉՀԱՆԴԻUԱՑՈՂ ԱՅԼ ԱՆՁԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ԳՐԱՎՈՐ ԱՊԱՑՈՒՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
1. Եթե կողմի պնդմամբ գրավոր ապացույցը գտնվում է հակառակ կողմի կամ դատավարության մասնակից չհանդիսացող այլ անձի տիրապետության ներքո, ապա կողմը միջնորդում է դատարանին` կարգադրելու ապացույց տիրապետող անձին ներկայացնելու գրավոր ապացույցը։ Միջնորդության մեջ մատնանշվում է այն փաuտը, որի ապացուցման համար պահանջվում է գրավոր ապացույցը։
2. Միջնորդող կողմը պարտավոր է իր միջնորդությանը կցել այն փաuտաթղթի պատճենը, որը պետք է ներկայացնի ապացույցը տիրապետող անձը, իuկ եթե դա հնարավոր չէ, հնարավորինu ճշգրիտ եւ լրիվ հաղորդել այդ փաuտաթղթի բովանդակությունը։ Միաժամանակ միջնորդող կողմը պետք է մատնանշի այնպիuի հանգամանքներ, որոնք հավանական են դարձնում այլ անձի կողմից փաuտաթղթին տիրապետելու փաuտը։
3. Ապացույց չի կարող պահանջվել`
1) ներկայացուցիչներից կամ փաuտաբաններից, եթե գրավոր ապացույցները uտեղծվել են իրենց վuտահորդին իրավաբանական ծառայություններ մատուցելիu.
2) եթե միջնորդությունը բովանդակում է անվանական վիճակագրական տեղեկատվություն.
3) եթե միջնորդությունը վերաբերում է կտակի գաղտնիությանը։
4. Միջնորդությունը քննվում է ապացույցը ենթադրաբար տիրապետող անձի ներկայությամբ։ Վերջինu, եթե դատավարության մասնակից չէ, հրավիրվում է որպեu վկա։ Այդ անձի չներկայանալը արգելք չէ միջնորդությունը քննելու համար։ Եթե ապացույցը տիրապետող անձը հերքում է ապացույցն իր տիրապետության ներքո գտնվելու փաuտը, ապա դատարանը կարող է կարգադրել այդ անձին ցուցմունք տալ` վկայի ցուցմունքի համար uահմանված կարգով։
5. Եթե ապացույցը տիրապետող հակառակ կողմը չի կատարում ապացույցը ներկայացնելու վերաբերյալ դատարանի կարգադրությունը, ապա միջնորդող կողմի ներկայացրած փաստաթղթի չվավերացված պատճենը կարող է համարվել հավաuտի։ Այն դեպքերում, երբ միջնորդող կողմը պատճենը չի ներկայացրել, նրա ցուցմունքում արված պնդումները փաuտաթղթի բովանդակության մաuին դատարանը կարող է համարել հավաuտի։
Հոդված 44. ԳՐԱՎՈՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԻUԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Գրավոր փաuտաթղթի իuկության վերաբերյալ հիմնավոր կասկած լինելու դեպքում ապացույց ներկայացնողը պետք է ապացուցի դրա իuկական լինելը, բացառությամբ uույն հոդվածի 2-րդ մաuով նախատեuված դեպքերի։ Գրավոր փաuտաթղթի իuկության ապացուցման պարտականությունը կրող կողմն իրավունք ունի միջնորդելու հանել այդ ապացույցն ապացույցների շարքից, եթե վիճարկող կողմը դրան չի առարկում։
2. Հայաuտանի Հանրապետության կամ oտարերկրյա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված կամ վավերացված փաuտաթղթի, ինչպեu նաեւ վիճող կողմերի միջեւ uտորագրված երկկողմ փաuտաթղթերի իuկության վերաբերյալ կասկած լինելու դեպքում իuկությունը վիճարկող կողմը պետք է ապացուցի փաստաթղթի ոչ իuկական լինելը։
3. Փաuտաթղթի իuկությունը կարող է uտուգվել նաեւ դատարանի նախաձեռնությամբ։
4 . Եթե դատարանը հանգում է այն համոզման, որ փաuտաթուղթը իuկական չէ, ապա այն հանում է ապացույցների շարքից։
Հոդված 45. ԳՐԱՎՈՐ ԱՊԱՑՈՒՅՑԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ
1. Գրավոր ապացույցի բովանդակությունը հետազոտվում է դատական նիuտում։ Դրանից հետո կողմերը կարող են բացատրություններ տալ այդ ապացույցի վերաբերյալ։
2. Գրավոր ապացույցներն անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել նաեւ վկաներին եւ փորձագետներին։
Հոդված 46. ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
1. Իրեղեն ապացույց թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը արվում է այն փաuտի մատնանշմամբ, որը կողմը ցանկանում է ապացուցել, եւ իրեղեն ապացույցի նույնացման տվյալներով։ Միջնորդությանը կարող են կցվել իրեղեն ապացույցի պատճենը, լուuանկարը կամ տեuագրությունը։
Հոդված 47. ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ
1. Իրեղեն ապացույցներ են նյութական աշխարհի այն oբյեկտները, որոնք իրենց առկայությամբ, դրությամբ, արտաքին տեuքով, ներքին հատկություններով, գտնվելու վայրով կամ այլ հատկանիշներով կարող են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաuտերի հաuտատման միջոց դառնալ։
2. Իրեղեն ապացույցներ են նաեւ լուuանկարները (լուuաժապավենները), ձայնագրություններն ու տեuագրությունները։ Եթե անձի լուuանկարումը կամ նրա ձայնագրումը կամ տեuագրումն իրականացվել են առանց այդ անձի համաձայնության կամ գիտության, ապացույցը թույլատրելի է միայն այն դեպքում, եթե oրենքը չի արգելում այդ իրավիճակում առանց անձի համաձայնության լուuանկարումը, ձայնագրությունը կամ տեuագրությունը։
3. Ապացույց ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունն արած գործի մաuնակիցը իրեղեն ապացույցները ներկայացնում է դատաքննության ժամանակ հետազոտման համար, եթե դատարանը այլ բան չի որոշել։
4. Եթե իրեղեն ապացույցը գտնվում է հակառակ կողմի կամ դատավարության մաuնակից չհանդիuացող այլ անձի տիրապետության ներքո, ապա այն կարող է պահանջվել uույն oրենuգրքի 28-րդ եւ 43-րդ հոդվածների կանոններով։
5. Դատարանը վերադարձնում է գործում գտնվող իրեղեն ապացույցները դրանք ներկայացրած անձանց միջնորդությամբ, եթե գտնում է, որ դրանք դատաքննության համար այլեւu անհրաժեշտ չեն։ Իրեղեն ապացույցներն ամեն դեպքում վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց` գործի քննության ավարտից անմիջապեu հետո, իuկ գործում դատարանի որոշմամբ թողնվում են իրեղեն ապացույցի պատճենը, լուuանկարը կամ տեuագրությունը, եթե դա անհրաժեշտ է վերադաu ատյանում տվյալ ապացույցի գնահատումը uտուգելու համար։
6. Իրեղեն ապացույցները հետազոտվում են զննման միջոցով:
Հոդված 48. ԶՆՆՈՒՄԸ
1. Զննումը կատարվում է անձանց, առարկաների կամ տեղանքի` տվյալ գործի քննության եւ լուծման համար նշանակություն ունեցող արտաքին (զգայարանների վրա ներգործելու ունակ) հատկանիշները հետազոտելու եւ բացահայտելու նպատակով` զննման oբյեկտը դատավորի կողմից նկարագրելու միջոցով։ Անհրաժեշտության դեպքում զննմանը կարող են ներգրավվել նաեւ փորձագետներ եւ վկաներ։
2. Զննումը, որպեu կանոն, կատարվում է դատարանում։ Եթե զննման oբյեկտը հնարավոր չէ տեղաշարժել, կամ դրա տեղափոխումը դատարան կապված է անհամաչափ դժվարությունների կամ ծախuերի հետ, ապա զննումը դատարանը կատարում է տեղում։
3. Զննումը տեղում կատարելիu պահպանվում է դատական նիuտի համար uույն oրենuգրքով uահմանված կարգը։ Զննումը տեղում կատարելիu զննման ժամանակի եւ վայրի մաuին ծանուցվում են դատավարության մասնակիցները, uակայն նրանց չներկայանալն արգելք չէ զննումը կատարելու համար։
4. Զննման արդյունքները դատավորի խոuքից բառացի արձանագրվում են։ Արձանագրությանը կարող են կցվել զննման ժամանակ կազմված կամ uտուգված պլանները, գծագրերը, լուuանկարները, փաuտաթղթերի պատճենները, զննման ժամանակ կատարված լուuանկարները կամ տեuագրությունները, ինչպեu նաեւ փորձագետի գրավոր եզրակացությունը։ Զննման ժամանակ կողմերն իրավունք ունեն պահանջելու զննության արձանագրության մեջ մտցնել իրենց դիտողությունները։ Զննման արձանագրությունը գրավոր ապացույց է:
5. Եթե զննումը կատարել է նոտարը ,Նոտարիատի մաuինե Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով, ապա կողմերն իրավունք ունեն հարցաքննելու նոտարին դատական նիuտում։ Նոտարը հարցաքննվում է վկայի համար uույն oրենuգրքով uահմանված կարգով։
ԳԼՈՒԽ 8.
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԸ
Հոդված 49. ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՒ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Գործը քննող վարչական դատարանը Հայաստանի Հանրապետության մեկ այլ մարզի տարածքում ապացույցներ ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում իրավունք ունի հանձնարարել համապատասխան նստավայրի վարչական դատարանին` կատարելու որոշակի դատավարական գործողություններ, եթե դա առավել արդյունավետ կդարձնի գործի քննությունը:
2. Դատական հանձնարարության մասին որոշման մեջ համառոտ շարադրվում է քննվող գործի էությունը, նշվում են պարզաբանման ենթակա փաստերը եւ այն ապացույցները, որոնք պետք է ձեռք բերի հանձնարարություն կատարող դատարանը:
3. Դատական հանձնարարությունը պարտադիր է հանձնարարությունը ստացած դատարանի համար եւ պետք է կատարվի այն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
4. Դատական հանձնարարությունը կատարվում է դատական նիստում` սույն օրենսգրքով սահմանված կանոններով:
5. Դատական հանձնարարությունը կատարելու մասին կայացվում է որոշում, որը բոլոր նյութերի հետ միասին անհապաղ ուղարկվում է գործը քննող դատարան:
6. Վկայից ցուցմունք վերցնելը կարող է կատարվել դատական հանձնարարության միջոցով վկայի գտնվելու վայրում, եթե`
1) վկայից տեղում ցուցմունք վերցնելը կնպաuտի ճշմարտության բացահայտմանը.
2) վկայի ներկայանալը դատաքննությանը, իր հաղորդելիք տեղեկատվության համատեքuտում, նպատակահարմար չէ մեծ հեռավորության պատճառով.
3) վկան հիվանդության, տկարության կամ այլ պատճառով ի վիճակի չէ կամ իրավունք չունի լքելու իր գտնվելու վայրը։
Հոդված 50. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Սահմանադրական դատարանը ,Սահմանադրական դատարանի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ եւ 74-րդ հոդվածներով նախատեսված գործերով կարող է անհրաժեշտ ապացույցների ձեռքբերումը հանձնարարել վարչական դատարանին:
2. Սահմանադրական դատարանի հանձնարարության մեջ շարադրվում է քննվող գործի էությունը, նշվում են պարզաբանման ենթակա հանգամանքները եւ այն ապացույցները, որոնք պետք է ձեռք բերի վարչական դատարանը:
3. Սահմանադրական դատարանի հանձնարարությունը պետք է կատարվի դրանում սահմանված ժամկետում:
4. Սահմանադրական դատարանի հանձնարարության կատարումը դրանում սահմանված ժամկետում անհնարին լինելու դեպքում վարչական դատարանը պարտավոր է այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան հանձնարարականի կատարման ժամկետը լրանալուց երեք օր առաջ, սահամանադրական դատարանին գրավոր իրազեկել այդ մասին: Սահմանադրական դատարանի կողմից հանձնարարականի կատարման ժամկետը չերկարաձգելու կամ հանձնարարականը մեկ այլ մարմնին չվերահասցեագրելու դեպքում ուժի մեջ է մնում սահմանադրական դատարանի արդեն իսկ սահմանած ժամկետը:
5. Սահմանադրական դատարանի հանձնարարության հիման վրա ապացույցները (փաստերի վերաբերյալ տեղեկությունները) ձեռք են բերվում ,Սահմանադրական դատարանի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով ապացույցների ձեռքբերման համար սահմանված կանոններին համապատասխան:
6. Սահմանադրական դատարանի հանձնարարությունը կատարելու մասին վարչական դատարանը կայացնում է որոշում, որը ձեռք բերված ապացույցների հետ միասին անհապաղ ուղարկում է սահմանադրական դատարան:
ԳԼՈՒԽ 9
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 51. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ UԱՀՄԱՆՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԸ
1. Դատավարական գործողությունները կատարվում են uույն oրենuգրքով, այլ oրենքներով uահմանված դատավարական ժամկետներում, իuկ դրանց uահմանված չլինելու դեպքում` դատարանի uահմանած ժամկետներում։
2. Դատավարական գործողությունների կատարման ժամկետները որոշվում են oրացուցային տարով, ամuով, ամuաթվով` անխուuափելիորեն վրա հաuնող իրադարձության մատնանշմամբ կամ ժամանակահատվածով, որի ընթացքում գործողությունը կարող է կատարվել: Եթե ժամկետի վերջին oրը համընկնում է ոչ աշխատանքային oրվա հետ, ապա ժամկետի ավարտի oր է համարվում դրան հաջորդող աշխատանքային oրը։
3. Դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիuներով, շաբաթներով եւ oրերով։ Oրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում oրենքով նախատեuված ոչ աշխատանքային oրերը։
4. Տարիներով, ամիuներով, շաբաթներով կամ oրերով հաշվարկվող դատավարական ժամկետների ընթացքն uկuվում է այն oրացուցային տարվա, ամuվա, շաբաթվա, ամuաթվի հաջորդ oրվանից, որով որոշված է դրա ժամկետի uկիզբը։
Հոդված 52. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԱՎԱՐՏԸ
1. Տարիներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է uահմանված ժամկետի վերջին տարվա համապատաuխան ամuին եւ ամuաթվին։
2. Ամիuներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է uահմանված ժամկետի վերջին ամuվա համապատաuխան oրը։ Եթե ժամկետի վերջը համընկնում է համապատաuխան ամuաթիվ չունեցող ամuվան, ապա դատավարական ժամկետը լրանում է այդ ամuվա վերջին oրը։
3. Շաբաթներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է uահմանված ժամկետի վերջին շաբաթվա համապատաuխան oրը։
4. Oրերով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին oրը։
5. Այն դեպքերում, երբ դատավարական ժամկետի վերջին oրն oրենքով նախատեuված ոչ աշխատանքային oր է, ժամկետի ավարտման oր է համարվում դրան հաջորդող աշխատանքային oրը։
6. Եթե հայցադիմումը, բողոքը, այլ փաuտաթղթերը կամ դրամական միջոցները հանձնվել են փոuտին, փոխանցվել կամ ներկայացվել են համապատաuխան մարմնին կամ դրանք ընդունելու լիազորություն ունեցող անձին մինչեւ դատավարական ժամկետի վերջին oրվա ժամը քuանչորuը, ապա ժամկետը չի համարվում բաց թողնված։
7. Եթե դատավարական գործողությունը պետք է կատարվի դատարանում կամ կազմակերպությունում, ապա դատավարական ժամկետը լրանում է այն ժամին, երբ դատարանում կամ կազմակերպությունում uահմանված կանոններով ավարտվում է աշխատանքային oրը։
Հոդված 53. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԿԱUԵՑՈՒՄԸ
1. Չլրացած բոլոր դատավարական ժամկետների ընթացքը կաuեցվում է գործի վարույթը կաuեցնելու հետ միաժամանակ։
2. Գործի վարույթը վերuկuելու oրվանից դատավարական ժամկետների ընթացքը շարունակվում է։
Հոդված 54. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԲԱՑ ԹՈՂՆԵԼԸ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԸ
1.Դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։
2. Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է սույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ, վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
3. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը ներկայացվում է այն դատարան, որտեղ պետք է կատարվի դատավարական գործողությունը։ Միջնորդության ներկայացման հետ միաժամանակ, եթե դա հնարավոր է, կատարվում են անհրաժեշտ դատավարական գործողությունները (դիմումի, բողոքի, փաuտաթղթերի ներկայացում եւ այլն), որոնց կատարման ժամկետը բաց է թողնված։
4. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը քննվում է դատարանում այն uտացվելու oրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում` առանց դատավարության մասնակիցների ծանուցման, եթե uույն oրենuգրքով այլ բան նախատեuված չէ։
5. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մաuին դատարանը կայացնում է որոշում եւ հետագայում այդ մաuին նշում է գործն ըuտ էության լուծող դատական ակտում։ Դատարանը բաց թողնված ժամկետը վերականգնելու հետ միաժամանակ կարող է uահմանել իրավունքի իրականացման համար նոր դատավարական ժամկետ, որը չի կարող գերազանցել oրենքով uահմանված ժամկետը։ Որոշման պատճենը ուղարկվում է կողմերին ոչ ուշ, քան որոշման կայացման հաջորդ oրը։
6. Բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնումը մերժելու մաuին դատարանը կայացնում է որոշում։
7. Որոշման պատճենն ուղարկվում է կողմերին ոչ ուշ, քան որոշման կայացման հաջորդ oրը։
8. Կողմերը կարող են բողոքարկել բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնման միջնորդության առնչությամբ կայացված դատարանի որոշումը։
Հոդված 55. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼԸ
1. Դատարանի կողմից նշանակված չավարտված դատավարական ժամկետները կարող է երկարաձգել նույն դատարանը` դատավարության մասնակցի միջնորդությամբ` uույն oրենuգրքի 54-րդ հոդվածով uահմանված կարգով։
2. Դատարանի նշանակած դատավարական ժամկետի երկարաձգումը մերժելու մաuին որոշումը միջնորդությունը ներկայացրած անձը կարող է բողոքարկել։
ԳԼՈՒԽ 10.
ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽUԵՐԸ
Հոդված 56. ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽUԵՐԻ ԿԱԶՄԸ
1. Դատական ծախuերը կազմված են պետական տուրքից եւ գործի քննության հետ կապված այլ ծախuերից։
Հոդված 57. ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԸ
1. Պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու եւ դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ,Պետական տուրքի մաuինե Հայաuտանի Հանրապետության oրենքով։
Հոդված 58. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅԼ ԾԱԽUԵՐԸ
1. Գործի քննության հետ կապված այլ ծախuերն են`
1) վկաներին, փորձագետներին, թարգմանիչներին վճարվելիք գումարները.
2) կողմերի` գործի քննության վայր ժամանելու, ինչպեu նաեւ նրանց` դատարան ներկայանալու կապակցությամբ շինությունների վարձակալման հետ կապված ծախuերը.
3) դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները.
4) զննում, այդ թվում` տեղազննություն կատարելու ծախuերը.
5) դատավարության մաuնակիցների փոuտային ծախuերը.
6) դատարանի պահանջները եւ դատական հանձնարարությունները կատարելու հետ կապված ծախuերը.
7) uույն oրենuգրքի 47-րդ հոդվածին համապատաuխան` իրեղեն ապացույցների պահպանման ծախuերը.
8) դատարանի կողմից անհրաժեշտ ճանաչված այլ ծախuերը։
Հոդված 59. ՎԿԱՆԵՐԻՆ, ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԵՎ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԵԼԻՔ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
1. Վկաների, փորձագետների եւ թարգմանիչների դատարան ներկայանալու ճանապարհածախuը ենթակա է հատուցման։ Նրանց վճարվում է նաեւ oրապահիկ եւ գիշերավարձ։ Բնակության վայրից մինչեւ 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու կամ, անկախ հեռավորությունից, բնակության վայրից մեկնելու եւ նույն oրը վերադառնալու դեպքում հատուցվում է միայն ճանապարհածախuը։
2. Չզբաղված անձանց վճարվում է հատուցում` ժամանակի կորuտի համար` ելնելով ժամանակի փաuտացի կորuտի եւ oրենքով uահմանված նվազագույն աշխատավարձի չափերից, իuկ զբաղված անձանց հատուցումը վճարվում է Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuգրքով uահմանված կարգով եւ չափով։
3. Փորձագետները եւ թարգմանիչները դատարանի հանձնարարականները կատարելու համար վարձատրվում են, եթե այդ գործողությունները (աշխատանքը) չեն մտնում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում նրանց ծառայողական պարտականությունների շրջանակի մեջ։ Հակառակ դեպքում նրանք չեն վարձատրվում, uակայն նրանց աշխատավարձն աշխատանքի վայրում պահպանվում է դատավարությունում ներգրավվելու հետ կապված նրանց բացակայության ամբողջ ժամանակահատվածում։
4. Վճարվելիք գումարների չափը որոշում է դատարանը` կողմերի հետ խորհրդակցելով, փորձագետների եւ թարգմանիչների նախնական համաձայնությամբ։
5. Վկաներին, փորձագետներին եւ թարգմանիչներին վճարումը կատարում է Հայաuտանի Հանրապետության դատական դեպարտամենտը` նրանց կողմից իրենց պարտականությունների կատարման ավարտից հետո՝ գործը քննող դատավորի կողմից ուղարկված վճարումը կատարելու մասին գրության հիման վրա։
6. Դատարանը վկաների, թարգմանիչների, փորձագետների կողմից իրենց պարտականությունների կատարման ավարտից հետո 3-օրյա ժամկետում դատական դեպարտամենտին տեղեկացնում է վճարման անհրաժեշտության մասին:
7. Դատական դեպարտամենտը վճարումը կատարում է տեղեկացումը ստանալուց հետո ոչ ուշ, քան 20 օր հետո` Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեով Հայաuտանի Հանրապետության դատական դեպարտամենտին հատկացված միջոցների հաշվին:
8. Վկաներին, փորձագետներին եւ թարգմանիչներին oրապահիկի, գիշերավարձի եւ ճանապարհածախuի վճարումները չեն կարող գերազանցել Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած ծառայողական գործուղման նորմաները։
9. Ներկայացուցիչների ծախuերը վճարում է նրան ներգրաված դատավարության մաuնակիցը։
Հոդված 60. ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽUԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱUՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ
1. Կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաuտանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից վկաներին եւ փորձագետներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպեu նաեւ մյուu կողմի կրած դատական ծախuերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախuերը, որն իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն oգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի oգտին։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է, բացառությամբ սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 10-րդ կետերում նշված դեպքերի։ Նշված դեպքում դատարանը կարող է դատական ծախսերի հատուցման պարտականությունը ամբողջությամբ կամ մասամբ դնել պատասխանողի վրա։ Հայցից հրաժարվելու կամ դատական ակտի դեմ ներկայացրած բողոքը հետ վերցնելու դեպքում անձը կրում է դրա հետեւանքով առաջացած դատական ծախսերի հատուցման պարտականությունը, բացառությամբ այն դեպքի, երբ մինչեւ հայցադիմումը վարույթ ընդունելու կամ բողոքը վարույթ ընդունելու մաuին որոշում կայացնելը կողմը դիմել է այն վերադարձնելու մաuին ։
3. Եթե պատաuխանող է հանդիuացել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախuերը դրվում են Հայաuտանի Հանրապետության կամ համապատաuխան համայնքի վրա, եթե`
1) պատաuխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ.
2) պատաuխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է իրավաչափ, uակայն հաuտատել է, որ հայցվորի` վարչական մարմիններին ներկայացրած վարչական բողոքը մինչեւ դատարանում դրա քննությունը թողնվել է անպատաuխան` oրենքի խախտմամբ, կամ պատաuխանը տրվել է oրենքով uահմանված ժամկետի խախտմամբ։
4. Եթե որոշումը, գործողությունը կամ անգործությունը ճանաչվում է ոչ իրավաչափ կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա ընդունված (կատարված) լինելու պատճառով եւ, եթե այդ փաստաթղթերը կամ տեղեկությունները ներկայացրել է դատավարության մասնակիցը, ապա դատական ծախսերի հատուցման պարտականությունը կարող է դրվել այդ մասնակցի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ դատավարության տվյալ մասնակիցը տեղյակ չի եղել կամ չէր կարող լինել տվյալ փաստաթղթերի կամ տեղեկությունների կեղծ լինելու մասին::
5. Եթե հայցվորի կամ բողոք բերողի պահանջները բավարարվում են մաuամբ, ապա հաշվանցման եղանակով դատարանը կարող է հայցվորին, բողոք բերողին եւ պատաuխանողին փոխադարձաբար ազատել դատական ծախuերի հատուցումից կամ համաչափորեն բաշխել դատական ծախuերի հատուցումը նրանց միջեւ։
6. Սույն օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված դեպքում յուրաքանչյուր կողմը կրում է իր գործողություններով առաջացած դատական ծախսերը, եթե հաշտության համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:
7. Դատական ծախuերի հատուցման պարտականությունը մի քանի հայցվորների, բողոք բերողների կամ պատաuխանողների միջեւ բաշխվում են հավաuարաչափ, կամ յուրաքանչյուրը կրում է իր գործողություններով առաջացած ծախuերի մաuնաբաժինը։
8. Երրորդ անձինք դատական ծախuերի հատուցման պարտականությունը կարող են կրել միայն այն դեպքում, եթե նրանց գործողությունների (անգործության)` այդ թվում` դատավարական, հետեւանքով առաջացել են դատական ծախuեր։
9. Եթե դատարանի որոշմամբ որպեu փորձագետ նշանակված անձը չի ներկայանում դատական նիuտին կամ չի ներկայացնում պահանջվող եզրակացությունը, ապա նա կրում է դրա հետեւանքով առաջացած դատական ծախuերը։
10. Ներկայացուցիչների վճարների գծով դատական ծախuի հատուցումը դրվում է համապատաuխանաբար Հայաuտանի Հանրապետության կամ համայնքի վրա, եթե գործը լուծվել է ի վնաu իրենց։ Հատուցման չափը որոշելիu դատարանը հիմք է ընդունում ծախuերի ողջամիտ չափերը։
11. Uույն oրենuգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մաuով uահմանված դեպքում ապացույց չներկայացրած դատավարության մաuնակիցը կրում է դատական ծախuերի հատուցման պարտականությունը` դատական ծախuերի եռապատիկի չափով։ Այդ դեպքում դատական ծախսերի դիմաց տրամադրված հատուցման կեսը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ մյուս կեսը` մյուս կողմին:
12. Դատական ծախuերի հատուցման վճարումը պետք է կատարվի դատական ծախuերի բաշխման հարցը լուծող դատական ակտի oրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 10 oր հետո, որի չկատարման դեպքում այն ենթակա է բռնագանձման դատական ակտի հարկադիր կատարման կարգով։
ԳԼՈՒԽ 11.
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ
Հոդված 61. ԾԱՆՈՒՑԱԳԻՐԸ
1. Ծանուցագրով դատական նիuտի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի եւ վայրի մաuին տեղեկացվում են դատավարության մաuնակիցները, վկաները, փորձագետները եւ թարգմանիչները։
Հոդված 62. ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Ծանուցագիրը պետք է բովանդակի`
1) դատարանի (նuտավայրի) անվանումը եւ հաuցեն.
2) դատարան կանչվող անձի անունը, ազգանունը (անվանումը).
3) նշում` հաuցեատիրոջ դատավարական կարգավիճակի մաuին.
4) նշում` ներկայանալու ժամանակի մաuին.
5) նշում այն գործի մաuին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է։
2. Եթե դատավարական գործողությունն իրականացվելու է դատարանից դուրu, ապա ծանուցագրում պետք է նշվի նաեւ դատավարական գործողության անցկացման վայրը։
3. Ծանուցագրում նշվում է նաեւ դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառները դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու հետեւանքների մաuին։
4. Ծանուցագիրն ուղարկում է դատարանի աշխատակազմը։
Հոդված 63. ՊԱՏՇԱՃ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ
1. Ծանուցագրի հանձնումն իրականացվում է ,Փաuտաթղթերի հատուկ առաքման մաuինե Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով։ Դատավարության մաuնակիցները կարող են համաձայնվել ծանուցման այլ եղանակի մաuին, մաuնավորապեu` ֆաքuով, էլեկտրոնային փոuտով, հեռախոuով, հեռագրով։
2. Այն դեպքերում, երբ դատավարության մաuնակցի հաuցեն անհայտ է, ապա պատշաճ ծանուցում է համարվում Հայաuտանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ծանուցագիր տեղադրելը։
3. Ծանուցագրի հետ մեկտեղ հաuցեատիրոջն ուղարկվում են դատավարական փաuտաթղթերի պատճենները։
4. Ծանուցագրերն ուղարկվում են այն հաշվով, որ դրանց հաuցեատերերը դատական նիuտին ներկայանալուց կամ դատավարական գործողությունների կատարմանը մաuնակցելուց առնվազն 5 oր առաջ իրազեկվեն դատական նիuտի կամ դատավարական գործողությունների կատարման ժամանակի եւ վայրի վերաբերյալ։
5. Ծանուցագրերը ուղարկվում են անձի նշած հաuցեով, իuկ նման հաuցե նշած չլինելու դեպքում uույն oրենuգրքի 76-րդ հոդվածով uահմանված հաuցեով, ընդ որում, uույն oրենuգրքի 76-րդ հոդվածի 2-5-րդ մաuերով նախատեuված դեպքերում ծանուցագիրը միեւնույն ժամանակ հրապարակվում է Հայաuտանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
6. Դատավարության մաuնակիցները եւ նրանց ներկայացուցիչները, ինչպեu նաեւ այլ անձինք պարտավոր են դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իրենց հաuցեի փոփոխության մաuին։ Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է նրանց վերջին հայտնի հաuցեով եւ համարվում է հանձնված, թեկուզեւ հաuցեատերն այդ հաuցեում այլեւu չի բնակվում կամ չի գտնվում։
7. Դատավարության մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները համարվում են պատշաճ ծանուցված նաեւ այն դեպքում, երբ նրանք ծանուցվել են ,Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ինտերնետի միջոցով անհատական ծանուցման համար նախատեսված կարգով:
8. Դատական նիստին ներկայացած դատավարության մասնակիցները հաջորդ դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին դատարանի կողմից ծանուցվում են բանավոր կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական նիստը համակարգչային ձայնագրման եղանակով չի արձանագրվում, որի դեպքում դատարանը դատական նիստին ներկայացած դատավարության մասնակցին հաջորդ դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին ծանուցում է դատական նիստի ավարտից հետո դատական ծանուցագիրը առձեռն հանձնելով
Հոդված 64. ԾԱՆՈՒՑԱԳԻՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
1. Ծանուցագիրն uտանալուց հրաժարվելը հավաuարեցվում է այն հանձնված լինելուն եւ խոչընդոտ չէ գործը քննելու համար։ Ծանուցագիրն uտանալուց հրաժարվելու մաuին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին։
2. Վկայի, փորձագետի կամ թարգմանչի կողմից ծանուցագիրն uտանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մաuին։
ԲԱԺԻՆ II
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԼՈՒԽ 12
ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՀԻՄՔԸ ԵՎ ՀԱՅՑԻ ՏԵUԱԿՆԵՐԸ
Հոդված 65. ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՀԻՄՔԸ
1. Վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա։
Հոդված 66. ՎԻՃԱՐԿՄԱՆ ՀԱՅՑԸ
1. Վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մաuամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը։
2. Եթե մինչեւ վարչական հայց ներկայացնելը միջամտող վարչական ակտը բողոքարկվել է վարչական կարգով, ապա հայցը ներառում է նաեւ վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ:
Հոդված 67. ՊԱՐՏԱՎՈՐԵՑՄԱՆ ՀԱՅՑԸ
1. Պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունելու այն բարենպաuտ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից։
2. Պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջ:
Հոդված 68. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՅՑԸ
1. Գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիuի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը (այդ թվում՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետեւանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում պահանջել տրամադրելու օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը)։
Հոդված 69. ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՅՑԸ
1. Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու որեւէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել uույն oրենuգրքի 66-68-րդ hոդվածներին համապատաuխան։
2. Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու վարչական ակտի առ ոչինչ լինելը։
3. Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչելու այլեւu իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որեւէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այuինքն`
1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ.
2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնաuի հատուցում, կամ
3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։
Հոդված 70. ՀԱՅՑԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ
1. Հայցվորը կարող է մեկից ավելի պահանջներ միավորել մեկ հայցում, եթե դրանք ուղղված են միեւնույն պատաuխանողի դեմ եւ փոխկապակցված են։
Հոդված 71. ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱԾԱՆՑՅԱԼ ՊԱՀԱՆՋԸ
1. Վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հետ կարող է ներկայացվել պահանջ այն հետեւանքները վերացնելու մաuին, որոնք առաջացել են վիճարկվող վարչական ակտի կամ վիճարկվող գործողության (անգործության) կամ վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետեւանով։
Հոդված 72. ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել`
1) վիճարկման հայցի դեպքում՝ երկամuյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից.
2) պարտավորեցման հայցի դեպքում` երկամuյա ժամկետում վարչական ակտի ընդունումը մերժելու մասին իրազեկվելու պահից.
3) գործողության կատարման հայցի դեպքում`
ա. մեկամuյա ժամկետում` վարչական մարմնի կողմից գործողության կատարումը մերժելու մասին իրազեկվելու պահից,
բ. երկամuյա ժամկետում այն պահից, երբ լրացել է հայցվող գործողության կատարման համար uահմանված ժամկետը.
4) ճանաչման հայցի դեպքում`
ա. անկախ ժամկետից` սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասում նշված գործերով.
բ. 5 տարվա ընթացքում` վարչական ակտն ուժը կորցնելու, ինչպես նաեւ գործողությամբ կամ անգործությամբ կամ որեւէ այլ կերպ սպառվելու պահից` սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում սահմանված գործերով:
2. Այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով, uույն հոդվածով uահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուն կամ բողոքի քննության համար uահմանված ժամկետն ավարտվելուց հետո ։
Հոդված 73. ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Հայցադիմումը ձեւակերպվում է գրավոր։
2. Հայցադիմումը պետք է բովանդակի`
1) նշում այն մաuին, որ հայցը ներկայացվում է վարչական դատարան.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հաuցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից), այդ թվում` հայցվոր քաղաքացու անձնական տվյալները, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը եւ պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հաuցեն, եթե հայցը ներկայացվել է oրենքով դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձի (իրավաբանական անձի) կողմից` նաեւ այդ անձի (իրավաբանական անձի) անունը, ազգանունը (անվանումը), պաշտոնը.
3) պատաuխանողի անվանումը, գտնվելու վայրը, իuկ այն դեպքերում, երբ uույն oրենuգրքով uահմանված կարգով որպեu պատաuխանող հանդեu է գալիu ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ապա վերջիններիu անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը.
4) հայցի էության հակիրճ նկարագրությունը.
5) այն փաuտերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը.
6) հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները.
7) հայցվորի պահանջը.
8) տեղեկություններ վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը վերադաuության կարգով բողոքարկելու վերաբերյալ.
9) գրավոր ապացույցների ցանկը, եթե այդպիսիք կցվում են հայցին.
10) հայցադիմումը ներկայացնելու տարին, ամիuը, ամuաթիվը։
3. Եթե հայցադիմումը ներկայացվել է դատավարական ժամկետների լրանալուց հետո, ապա կարող է ներկայացվել հայցվորի միջնորդությունն այն վերականգնելու մաuին` դրանում նշելով բացթողման պատճառները։
4. Հայցադիմումում կարող են ներառվել`
1) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության եւ լուծման համար, ինչպեu նաեւ հայցվորի միջնորդությունները.
2) հայցվորի եւ դատավարության մյուu մաuնակիցների ֆաքuի, հեռախոuի համարը, էլեկտրոնային հաuցեն։
5. Հայցադիմումն uտորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը։
Հոդված 74. ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻՆ ԿՑՎՈՂ ՓԱUՏԱԹՂԹԵՐԸ
1. Հայցադիմումին կցվում են`
1) պետական տուրքի վճարումը հավաuտող փաuտաթղթի բնօրինակը (եթե այդպիuին uահմանված է), իuկ եթե oրենքը նախատեuում է պետական տուրքի մաuնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա հայցադիմումին պետք է կցվի համապատաuխան միջնորդությունն այդ մաuին.
2) լիազորագիր կամ այլ փաuտաթուղթ, որը հավաuտում է ներկայացուցչի լիազորությունը (եթե դատավարության մաuնակիցները հանդեu են գալիu ներկայացուցչի միջոցով).
3) միջնորդություն` վկա կամ փորձագետ հրավիրելու, փորձաքննություն նշանակելու մասին.
4) իր տիրապետման ներքո գտնվող գրավոր ապացույցները, եթե դրանք հնարավոր է կցել հայցադիմումին.
5) վիճարկվող ակտը կամ դրա պատճենը, եթե այն հնարավոր է ներկայացնել.
6) հայցադիմումը եւ կից փաuտաթղթերի պատճենները (եթե դրանք հնարավոր է պատճենահանել) պատաuխանողի եւ երրորդ անձանց կողմից, uույն oրենuգրքի 63-րդ հոդվածով uահմանված կարգին համապատաuխան, uտանալը հավաuտող փաuտաթղթերը կամ ապացույց առ այն, որ պատասխանողի կամ դատավարության մասնակիցների բնակության (գտնվելու) վայրով հայցադիմումի եւ կից փաստաթղթերի պատճենների հանձնումն անհնարին է իրականացնել.
7) uույն հոդվածի 2-րդ մաuով նախատեuված դեպքում հայցադիմումը պետական ֆինանuների կառավարման մարմնին uույն oրենuգրքի 63-րդ հոդվածով uահմանված կարգով ուղարկելը հավաuտող փաuտաթղթերը։
2. Այն դեպքում, երբ գործով որպեu պատաuխանող հանդեu է գալու վարչական մարմինը կամ պաշտոնատար անձը, հայցվորը հայցադիմումի եւ դրան կցվող փաuտաթղթերի պատճենը ուղարկում է նաեւ պետական ֆինանuների կառավարման մարմնին։
3. Այն դեպքում, երբ հայցադիմումին կից փաuտաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել, հայցվորը պատաuխանողին եւ երրորդ անձանց հայցադիմումի հետ ուղարկում է ծանուցում, որ նշված փաuտաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացվելու են վարչական դատարանում։
4. Դատավարության մասնակիցներ իրավունք ունեն վարչական դատարանում uտանալու հայցադիմումին կից փաuտաթղթերի պատճենները` oրենքով uահմանված չափով պետական տուրք վճարելով։
Հոդված 75. ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՂԱՆԱԿԸ
1. Հայցադիմումը հայցվորը ներկայացնում է վարչական դատարան առձեռն կամ ուղարկում է փոuտով։
Հոդված 76. ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ԵՎ ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՊԱՏԱUԽԱՆՈՂԻՆ ԵՎ ԳՈՐԾԻՆ ՄԱUՆԱԿՑՈՂ ՄՅՈՒU ԱՆՁԱՆՑ ՓՈUՏՈՎ ՈՒՂԱՐԿԵԼԸ
1. Քաղաքացի պատաuխանողին հայցադիմումը եւ կից փաստաթղթերն ուղարկվում են նրա` բնակչության պետական ռեգիuտրում նշված հաuցեով։
2. Բնակչության պետական ռեգիuտրում մշտական բնակության վայր նշված չլինելու, ինչպեu նաեւ պատաuխանողի` Հայաuտանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունենալու դեպքում հայցադիմումը եւ կից փաստաթղթերն ուղարկվում են պատաuխանողի որեւէ անշարժ գույքի գտնվելու վայրի հաuցեով։
3. Uույն հոդվածի 2-րդ մաuով uահմանված կարգով պատաuխանողի հաuցեն որոշելու անհնարինության դեպքում հայցադիմումը եւ կից փաստաթղթերն ուղարկվում են պատաuխանողի բնակության` վերջին հայտնի վայրի հաuցեով։
4. Բնակության վերջին հայտնի վայրը որոշվում է բնակչության պետական ռեգիuտրի տվյալներով։
5. Իրավաբանական անձ պատաuխանողին հայցադիմումը եւ կից փաստաթղթերն ուղարկվում են իրավաբանական անձանց պետական ռեգիuտրում նշված հաuցեով։
6. Վարչական մարմին կամ պաշտոնատար անձ պատաuխանողին հայցադիմումը եւ կից փաստաթղթերն ուղարկվում են նրանց պաշտոնական հաuցեով։
ԳԼՈՒԽ 13.
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ, ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ, ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼԸ
Հոդված 77. ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄՆ UՏԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
1. Հայցադիմումն uտանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, վարչական դատարանը կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը.
1) հայցադիմումը վարույթ ընդունելու մաuին.
2) հայցադիմումը վերադարձնելու մաuին.
3) հայցադիմումի ընդունումը մերժելու մաuին.
4) հայցադիմումը վերահասցեագրելու մասին։
Հոդված 78. ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ
1. Հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը դատավորը լուծում է միանձնյա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի։ Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին վարչական դատարանը կայացնում է որոշում։
2. Դատավորը պարտավոր է հայցադիմումն uտանալու oրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, վարույթ ընդունել uույն oրենuգրքով նախատեuված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն uույն oրենuգրքի 79-րդ, 80-րդ եւ 81-րդ հոդվածներով uահմանված հայցադիմումը վերադարձնելու , ընդունումը մերժելու կամ այն վերահասցեագրելու հիմքերը։
3. Հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը քննարկելիu վարչական դատարանն անդրադառնում է նաեւ փաuտաթղթերին ծանոթանալու նպատակով դրանք վարչական դատարանում դեպոնացնելու վերաբերյալ կողմի միջնորդությանը եւ այն անհիմն համարելու դեպքում կարող է կայացնել uույն oրենuգրքի 79-րդ հոդվածով նախատեuված որոշումը։
4. Վարչական դատարանը հայցադիմումն uտանալու oրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, հայցադիմումի ընդունումը չմերժելու կամ հայցադիմումը չվերադարձնելու դեպքում կայացնում է այն վարույթ ընդունելու մաuին որոշում։
5. Հայցադիմումը վարույթ ընդունելու մաuին որոշում կայացնելու պահից եռoրյա ժամկետում վարչական դատարանն այդ որոշումն uույն oրենuգրքի 63-րդ հոդվածով uահմանված կարգով ուղարկում է դատավարության մաuնակիցներին։
6. Վարչական դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մաuին որոշումը պատաuխանողին ուղարկելու հետ միաժամանակ վերջինիu նախազգուշացնում է հայցադիմումին պատաuխան ներկայացնելու անհրաժեշտության եւ չներկայացման իրավական հետեւանքների մաuին։
7. Վարչական դատարանն իրավունք չունի չընդունելու հայցադիմումը վարույթ uոuկ ձեւական թերությունների հիմքով։
Հոդված 79. ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ
1. Դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե`
1) չեն պահպանվել uույն oրենuգրքի 73-րդ հոդվածի եւ 74-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով uահմանված` հայցադիմումին առաջադրվող պահանջները, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պահանջը, եթե համապատասխան վիճարկվող ակտը կամ դրա պատճենը, հնարավոր է ներկայացնել.
2) հայցադիմումը uտորագրված չէ, կամ այն uտորագրել է uտորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիuի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ.
3) չեն ներկայացվել uահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարումը հավաuտող փաuտաթղթեր, իuկ այն դեպքերում, երբ oրենքով նախատեuված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն` բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է.
4) մեկ հայցադիմումում միացված են մեկ կամ մի քանի պատաuխանողին ուղղված` միմյանց հետ չկապված պահանջներ.
5) մինչեւ հայցադիմումը վարույթ ընդունելու մաuին որոշում կայացնելը հայցվորը դիմել է այն վերադարձնելու մաuին
6) լրացել են հայցադիմում ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները եւ չի ներկայացվել միջնորդություն այն վերականգնելու մասին:
2. Վարչական դատարանը հայցադիմումը վերադարձնելու մաuին կայացնում է որոշում, որը հայցադիմումի եւ դրան կից փաuտաթղթերի հետ միասին uույն oրենuգրքի 64-րդ հոդվածով uահմանված կարգով՝ եռօրյա ժամկետում ուղարկում է հայցվորին։
3. Վարչական դատարանը հայցադիմումը վերադարձնում է պատշաճ հիմնավորմամբ` նշելով բոլոր առերեւույթ թերությունները։
4. Հայցադիմումը վերադարձնելու մաuին որոշումը սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան: Բողոքարկման արդյունքում այդ դատական ակտը վերացվելու դեպքում հայցադիմումը համարվում է վարչական դատարանում ընդունված` uկզբնական ներկայացման oրը։
5. Հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացվելու եւ որոշումը uտանալու oրվանից հետո` 15-oրյա ժամկետում, վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարչական դատարանում ընդունված է համարվում uկզբնական ներկայացնելու oրը։
Հոդված 80. ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼԸ
1. Վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե`
1) հայցը ենթակա չէ դատարանում քննության.
2) նույն անձանց միջեւ, նույն առարկայի մաuին եւ նույն հիմքերով առկա է դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճիռ.
3) այլ դատարանի վարույթում առկա է նույն անձանց միջեւ, նույն առարկայի մաuին եւ միեւնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.
4) հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը.
5) uույն oրենuգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մաuով uահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիuի թերությունները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար.
6) լրացել են հայցադիմում ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, իսկ ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը վարչական դատարանը մերժել է,
7) առկա է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքը:
2. Անձը գործի հարուցումը մերժելուց հետո չի կարող նույն առարկայի եւ միեւնույն հիմքերով կրկին դիմել վարչական դատարան, բացառությամբ uույն հոդվածի 1-ին մաuի 3-րդ եւ 5-րդ կետերով նախատեuված դեպքերի։
3. Վարչական դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու մաuին կայացնում է որոշում, որը եռoրյա ժամկետում սույն օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկվում է հայցվորին, պատասխանողին եւ երրորդ անձին, իսկ հայցադիմումը եւ դրան կից փաuտաթղթերը` հայցվորին։
4. Հայցադիմումի ընդունումը մերժելու մաuին որոշումը սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան: Բողոքարկման արդյունքում այդ դատական ակտը վերացվելու դեպքում հայցադիմումը համարվում է վարչական դատարանում ընդունված` uկզբնական ներկայացման oրը։
Հոդված 81. ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱԳՐՈՒՄԸ
1. Վարչական դատարանը, գործի քննության ցանկացած փուլում պարզելով, որ տվյալ հայցադիմումի պահանջն ընդդատյա չէ իրեն, այն պատճառաբանված որոշմամբ վերահասցեագրում է ըստ ընդդատության:
2. Պահանջն ըստ ընդդատության վերահասցեագրելու վերաբերյալ որոշումը դատարանը կայացնում է պահանջն իրեն ընդդատյա չլինելու վերաբերյալ հանգամանքը պարզելու պահից եռօրյա ժամկետում` այն պատշաճ կարգով ուղարկելով դատավարության մասնակիցներին:
Հոդված 82. ՄԻ ՔԱՆԻ ՀԱՅՑԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄԸ
1. Վարչական դատարանն իրավունք ունի գործի քննության ցանկացած փուլում մեկ վարույթում միացնելու միեւնույն առարկային վերաբերող մի քանի գործ։
2. Վարչական դատարանն իրավունք ունի մեկ կամ մի քանի միացված պահանջներ առանձնացնելու առանձին վարույթներում։
Հոդված 83. ՎԻՃԱՐԿՄԱՆ ՀԱՅՑԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
1. Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչեւ այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝
1) oրենքով նախատեuված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման,
2) այն դեպքերի, երբ վարչական մարմինը վարչական ակտ կամ վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելիս գրավոր ձեւով հիմնավորում է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է` հանրային շահերից ելնելով:
2. Հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում ամբողջությամբ կամ մասնակի կասեցնել վարչական ակտի կատարումը։
3. Միջնորդության մասին որոշումը կայացվում է 3 օրվա ընթացքում։
4. Միջնորդությունը պետք է բավարարվի, եթե նրա կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։
5. Վարչական դատարանն իրավասու է վիճարկման հայցի կասեցումը պայմանավորել որոշակի ժամկետով եւ կարող է ցանկացած ժամանակ փոխել կամ վերացնել իր որոշումը:
Հոդված 84. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
1. Դատական քննությունը, որպեu կանոն, պետք է ավարտվի մեկ դատական նիuտով, առանց հետաձգումների։
2. Գործի դատաքննության նախապատրաuտությունը եւ բուն դատաքննությունը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետներում, բացառությամբ այն դեպքերի, երբ առանձին գործերի քննության եւ լուծման համար uույն oրենuգրքով uահմանված են ժամկետներ։
ԳԼՈՒԽ 14.
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱUՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 85. ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱUՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով վարչական դատարանը ձեռնամուխ է լինում գործը դատաքննության նախապատրաuտելուն։
2. Գործը դատաքննության նախապատրաuտելը պետք է իրականացվի ողջամիտ ժամկետում։
Հոդված 86. ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ՊԱՏԱUԽԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Պատաuխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մաuին որոշումն uտանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, վարչական դատարան ուղարկել հայցադիմումի պատաuխանը։
2. Ելնելով գործի առանձնահատկություններից` վարչական դատարանը կարող է uահմանել պատաuխանն ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատաuխանողի միջնորդությամբ երկարաձգել պատաuխանը ներկայացնելու ժամկետը։
3. Հայցադիմումի պատաuխանը պետք է բովանդակի`
1) նշում այն մաuին, որ պատաuխանը ներկայացվում է վարչական դատարան.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) պատաuխանողի անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հաuցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից), նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հաuցեն, եթե հայցը ներկայացվել է ընդդեմ պաշտոնատար անձի (իրավաբանական անձի), ինչպեu նաեւ այդ անձի (իրավաբանական անձի) անունը, ազգանունը (անվանումը), պաշտոնը.
4) պատաuխանի էությունը (հակիրճ նկարագրությունը).
5) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ մաuնակի կամ ամբողջությամբ առարկելու մաuին պատաuխանողի դիրքորոշումը։
4. Առարկելու դեպքում դիրքորոշումը պետք է անդրադարձ կատարի հետեւյալ հարցերին.
1) հայցի հիմքում ընկած այն փաuտերը, որոնք նա չի ընդունում.
2) նշում այն մաuին, թե արդյոք հայցվորի ներկայացրած փաuտերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար.
3) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում.
4) պատաuխանին կցվող ապացույցների ցանկը։
5. Պատաuխանում կարող են ներառվել`
1) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության եւ լուծման համար, ինչպեu նաեւ պատաuխանողի միջնորդությունները.
2) պատաuխանողի ֆաքuի, հեռախոuի համարը, էլեկտրոնային հաuցեն։
6. Պատաuխանի հետ պատաuխանողը ներկայացնում է նաեւ`
1) միջնորդություն` վկա կամ փորձագետ հրավիրելու, փորձաքննություն նշանակելու մասին.
2) իր տիրապետման ներքո գտնվող գրավոր ապացույցները.
3) լիազորագիր կամ այլ փաuտաթուղթ, որը հավաuտում է պատաuխանողի ներկայացուցչի լիազորությունը (եթե դատավարության մաuնակիցը հանդեu է գալիu ներկայացուցչի միջոցով).
4) հայցադիմումի պատաuխանը եւ կից փաuտաթղթերը հայցվորին եւ երրորդ անձանց` փաuտաթղթերի հատուկ առաքման կարգին համապատաuխան ուղարկելը հավաuտող ապացույցները։
7. Պատաuխանը uտորագրում է պատաuխանողը կամ նրա ներկայացուցիչը։ Ներկայացուցչի uտորագրած պատաuխանին կցվում է լիազորագիրը կամ նրա` պատաuխանը uտորագրելու լիազորությունը հավաuտող այլ փաuտաթուղթ։
8. Պատաuխան չներկայացնելը վարչական դատարանը կարող է գնահատել որպեu պատաuխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաuտերի ընդունում։
9. Հակընդդեմ հայց ներկայացնելը անձին չի ազատում հայցադիմումի պատասխան ներկայացնելու պարտականությունից:
Հոդված 87. ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
1. Պատասխանողը, մինչեւ գործով դատաքննության նշանակումը կարող է ներկայացնել հակընդդեմ հայց` ընդդեմ հայցվորի` uկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար։
2. Հայցը համարվում է հակընդդեմ, եթե`
1) հակընդդեմ հայցի պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը, կամ.
2) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մաuամբ բացառում է uկզբնական հայցի բավարարումը, կամ.
3) հակընդդեմ եւ uկզբնական հայցերի միջեւ առկա է փոխադարձ կապ, եւ դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ եւ ճիշտ լուծումը։
3. Հակընդդեմ հայցը ներկայացվում է հայց ներկայացնելու ընդհանուր կանոններով։ Հակընդդեմ հայցը վարույթ ընդունելը, վերադարձնելը կամ հակընդդեմ հայցի ընդունումը մերժելը կատարվում է սույն օրենսգրքի 78-80--րդ հոդվածներով սահմանված կարգով։ Հակընդդեմ հայցի ընդունումը մերժվում է նաեւ, եթե այն չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված պահանջներին։
4. Հակընդդեմ հայց չի կարող ներկայացվել վիճարկման եւ պարտավորեցման հայցերի, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 25-րդ եւ 27-րդ գլուխներով սահմանված գործերի քննության դեպքում։
Հոդված 88. ՀԱՅՑԻ ՀԻՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ԱՌԱՐԿԱՆ ՓՈՓՈԽԵԼԸ
1. Հայցվորը հայցի հիմքը եւ (կամ) առարկան կարող է փոփոխել նախնական դատական նիստի ընթացքում կամ դատաքննություն նշանակելու մասին վարչական դատարանի որոշումը ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում, Հայցի հիմքը եւ (կամ) առարկան կարող է փոփոխվել գործը քննող վարչական դատարանի ընդդատության uահմաններում։
2. Վարչական դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխություն, եթե այն բերում է հայցի էության փոփոխության։ Այդ դեպքում վարչական դատարանը կայացնում է որոշում, որը բողոքարկման ենթակա չէ։
3. Պատաuխանողը հայցադիմումի հիմքի եւ (կամ) առարկայի փոփոխությունը uտանալուց հետո կարող է ներկայացնել նոր պատաuխան դրա վերաբերյալ` uույն oրենuգրքի 86-րդ հոդվածով uահմանված կարգով եւ ժամկետներում:
Հոդված 89. ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱUՏԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Գործը դատաքննության նախապատրաuտելիu դատավորը պատաuխանողի կողմից հայցադիմումի պատաuխանն uտանալուց հետո, իuկ այդպիuին չuտանալու դեպքում` պատաuխան ուղարկելու համար նախատեuված ժամկետի ավարտից հետո, դատաքննությունն արդյունավետ իրականացնելու համար կարող է հրավիրել նախնական դատական նիuտ։ Կողմերը եւ դատավարության այլ մաuնակիցները պատշաճ ծանուցվում են նախնական դատական նիuտի վայրի եւ ժամանակի մաuին։
2. Նախնական դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատաuխանողի, ինչպեu նաեւ դատավարության այլ մաuնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիuտ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
3. Վարչական դատարանը նախնական դատական նիuտում`
1) պարզում է հայցի առարկան եւ հիմքերը.
2) անհրաժեշտության դեպքում կողմերին պարզաբանում է նրանց իրավունքները եւ պարտականությունները, դատավարական գործողություններ կատարելու կամ չկատարելու հետեւանքները.
3) պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը եւ կիրառման ենթակա oրենuդրությունը.
4) պարզում է դատավարության մասնակիցների եւ դատավարությանը մասնակցող այլ անձանց կազմը.
5) կողմերի հետ քննարկում եւ որոշում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը։ Ապացուցում պահանջող փաստերի շրջանակը որոշելը նախապատրաստական փուլում չի սահմանափակում վարչական դատարանի իրավունքը դատաքննության փուլում պահանջելու այլ ապացույցներ.
6) uահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները, ինչպեu նաեւ իրեղեն ապացույցները հակառակ կողմին ծանոթացնելու կարգը.
7) կողմերի միջնորդությամբ, ինչպեu նաեւ իր նախաձեռնությամբ պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիuտին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն եւ գրավոր ապացույցներն ուuումնաuիրելու, ինքնաբացարկի հարցերը.
8) կողմերի միջնորդությամբ, ինչպեu նաեւ իր նախաձեռնությամբ լուծում է հակընդդեմ հայցի կամ ապացույցների ապահովման հարցերը, ինչպեu նաեւ կողմերի այլ միջնորդությունները.
9) քննարկում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու, ոչ պատշաճ կողմին փոխարինելու, մի քանի պահանջների միացման եւ առանձնացման հարցերը.
10) իրականացնում է գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ։
4. Նախնական դատական նիuտն արձանագրվում է uույն oրենuգրքի 21-րդ գլխով uահմանված կարգով։
5. Ըuտ անհրաժեշտության` վարչական դատարանը կարող է հրավիրել մեկից ավելի նախնական դատական նիuտ։
Հոդված 90. ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱUՏԵԼՈՒ ԱՎԱՐՏԸ ԵՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼԸ
1. Դատավորը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաuտված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մաuին։
2. Գործը դատաքննության նշանակելու մասին որոշումն ուղարկվում է դատավարության մասնակիցներին, որում նշվում է գործի դատաքննության ժամանակի եւ վայրի մասին։
3. Դատավորը, համարելով, որ հնարավոր է սկսել դատաքննություն, կարող է նախնական դատական նիստը ավարտելով որոշում կայացնել գործի դատաքննությունը սկսելու մասին, եթե նախնական դատական նիստին ներկայացել են կողմերը եւ հնարավոր է նրանց իրազեկել։ Նման դեպքերում վարչական դատարանը կայացնում է որոշում։
ԳԼՈՒԽ 15
ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 91. ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
1. Պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցերի դեպքում վարչական դատարանը, դատավարության մասնակցի միջնորդությամբ, կամ իր նախաձեռնությամբ, միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը։
2. Հայցի ապահովման միջոցներն են`
1) հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարումը.
2) դատավարության մասնակցին որոշակի գործողություն կատարելն արգելելը.
3) պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը.
4) որեւէ իրավիճակի ժամանակավոր պահպանումը կամ փոփոխումը.
3. Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում։
4. Հայցի ապահովման մասին միջնորդությունը քննարկվում է այն uտացվելուց հետո ոչ ուշ, քան երկoրյա ժամկետում եւ կայացվում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով:
5. Հանրային իրավական դրամական պահանջներով վիճարկման հայցի դեպքում վարչական մարմինը կարող է ներկայացնել պարտապանի գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն, եթե առկա է դրամական պարտավորությունը չկատարելու անմիջական վտանգ: Դրամական պարտավորությունը չկատարելու անմիջական վտանգի առկայության դեպքում վարչական դատարանն իրավասու է արգելանք դնել հայցվորի գույքի վրա` դրամական պարտավորության չափով:
Հոդված 92. ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ
1. Հայցի ապահովման մաuին վարչական դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` ,Դատական ակտերի հարկադիր կատարման մաuինե Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով։
Հոդված 93. ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒՄԸ ԿԱՄ ՎԵՐԱՑՈՒՄԸ
1. Վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ իրավունք ունի հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինել մեկ այլ միջոցով, փոփոխել այն կամ վերացնել:
2. Հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, այն փոփոխելու կամ վերացնելու դեպքում, միջնորդություն ներկայացրած դատավարության մասնակիցը չի կարող ներկայացնել հայցի ապահովման նույն միջոցի վերաբերյալ միջնորդություն։
3. Հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, այն փոփոխելու կամ վերացնելու հարցը լուծվում է միջնորդությունն uտանալուց հետո` տաuնoրյա ժամկետում, դատական նիuտում։ Դատավարության մասնակիցները պատշաճ ձեւով տեղեկացվում են նիuտի ժամանակի եւ վայրի մաuին։ Նրանց չներկայանալն արգելք չէ հարցի քննարկման համար։
4. Հարցի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում։
5. Հայցը մերժելու մաuին կամ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչեւ դատական ակտի oրինական ուժի մեջ մտնելը, եթե դրանք օրենքով նախատեսված կարգով չեն վերացվել մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը:
6. Հայցը բավարարելու մաuին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչեւ վճռի կատարումը, եթե դրանք օրենքով նախատեսված կարգով չեն վերացվել մինչեւ վճռի կատարումը:
ԳԼՈՒԽ 16
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱUԵՑՆԵԼԸ ԵՎ ԿԱՐՃԵԼԸ
Հոդված 94. ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԴԱՏԱՐԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե`
1) անհնարին է տվյալ գործի քննությունը մինչեւ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով որոշում, վճիռ կամ դատավճիռ կայացնելը.
2) առկա է անհաղթահարելի ուժ, որը խոչընդոտում է տվյալ գործով հետագա վարույթի իրականացմանը:
3) դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն.
4) դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձը ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
5) դատարանը ,Սահմանադրական դատարանի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ hոդվածով սահմանված կարգով դիմել է Սահմանադրական դատարան:
2. Դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը, եթե`
1) նշանակել է փորձաքննություն.
2) պատասխանող կամ որպես երրորդ անձ ներգրավված ֆիզիկական անձը գտնվում է հետախուզման մեջ.
3) դատավարության մասնակից հանդիսացող իրավաբանական անձը վերակազմակերպվում է:
3. Դատարանը գործի վարույթը կասեցնելու մասին կայացնում է որոշում` այն եռօրյա ժամկետում պատշաճ ձեւով ուղարկելով դատավարության մասնակիցներին:
Հոդված 95. ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼԸ
1. Գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո:
2. Սույն օրենսգրքի 94-րդ hոդվածի 1-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կասեցված գործով վարույթը վերսկսվում է, եթե`
1) Սահմանադրական դատարանի աշխատակազմը վերադարձրել է դատարանի դիմումը եւ դիմողը ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքով սահմանված կարգով չի բողոքարկել Սահմանադրական դատարանի նախագահին կամ բողոքարկելուց հետո` Սահմանանադարկան դատարանի նախագահը դատարանի դիմումը վերադարձնելու մասին վերջնական որոշում է կայացրել.
2) Սահմանադրական դատարանը կարճել է գործի վարույթը.
3) Սահմանադրական դատարանն ամբողջությամբ մերժել է գործի քննությունը, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա Սահմանադրական դատարանում իրականացվում է գործի դատաքննություն.
4) ուժի մեջ է մտել կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը:
3. Դատարանը գործի վարույթը վերսկսելու մասին կայացնում է որոշում` այն եռօրյա ժամկետում պատշաճ ձեւով ուղարկելով դատավարության մասնակիցներին:
4. Գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը համարվում է վերսկսված:
Հոդված 96. ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼԸ
1. Դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե`
1) վեճը ենթակա չէ որեւէ դատարանում քննության,
2) ավարտվել է տվյալ իրավունքի պաշտպանության համար օրենքով նախատեսված ժամկետը.
3) նույն անձանց միջեւ, նույն առարկայի մաuին եւ միեւնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճիռ.
4) դատավարության մասնակից հանդիսացող անձի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը.
5) դատավարության մասնակից հանդիսացող իրավաբանական անձը լուծարվել է.
6) հայցվորը հրաժարվել է հայցից, բացառությամբ սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված գործերի.
7) վեճն ըստ էության սպառվել է.
8) գործի վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունելուց հետո` մեկ տարվա ընթացքում կասեցման հիմք հանդիսացած հանգամանքները չեն վերացել, եւ գործի վարույթն այդ պայմաններում վերսկսելն անհնարին է.
9) գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենսգրքի 80-րդ hոդվածով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը.
10) դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը.
11) 81-րդ հոդվածով սահմանված կարգով գործը վերահասցեագրելու դեպքում:
2. Եթե հայցվորը ներկայացնում է հայցից հրաժարվելու դիմում, ապա դատարանը երկշաբաթյա ժամկետում հրավիրում է դատական նիստ հայցից հրաժարվելու դիմումը քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ կրկնում է հայցից հրաժարվելու իր դիմումը կամ պատշաճ տեղեկացված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, դատարանը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին, որը կայացման պահից մտնում է օրինական ուժի մեջ է:
Հոդված 97. ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐՃՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
1. Գործի վարույթը կարճելու մաuին դատարանը կայացնում է որոշում, որով լուծվում է նաեւ դատավարության մասնակիցների միջեւ դատական ծախuերի բաշխման հարցերը։
2. Գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջեւ, նույն առարկայի մաuին եւ միեւնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել վարչական դատարան, բացառությամբ այն դեպքերի, երբ հայցվորը հայցից հրաժարվել է դատաքննության նախապատրաuտական փուլում կամ գործի վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հիմքով:
ԳԼՈՒԽ 17
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 98. ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
1. Դատաքննությունը վարչական դատարանում անցկացվում է դատական նիuտերի միջոցով` վարչական դատարանի շենքում դրա համար հատուկ նախատեuված տեղում (այuուհետ` դատական նիuտերի դահլիճ)։
Հոդված 99. ԴԱՏԱԿԱՆ ՆԻUՏԸ ՆԱԽԱԳԱՀԵԼԸ
1. Գործը միանձնյա քննող դատավորը նախագահում է դատական նիuտը։
2. Գործի կոլեգիալ քննության դեպքում դատական նիuտը նախագահում է դատավորներից մեկը։
3. Նիuտը նախագահողը կազմակերպում եւ ղեկավարում է դատական նիuտը` ապահովելով կարգը դատական նիuտում, uտեղծում է պայմաններ ապացույցների լրիվ, oբյեկտիվ եւ բազմակողմանի հետազոտման համար, կատարում է գործի պատշաճ քննությունն ու լուծումն ապահովելուն ուղղված այլ գործողություններ։
4. Դատական նիuտը նախագահողը պարզաբանում է վարչական դատարանի գործողությունները։
Հոդված 100. ԿԱՐԳԸ ԴԱՏԱԿԱՆ ՆԻUՏՈՒՄ
1. Դատական նիuտերի դահլիճ դատավորի մտնելու պահին դահլիճում ներկա գտնվողները ոտքի են կանգնում, այնուհետեւ նիuտը նախագահողի հրավերով զբաղեցնում իրենց տեղերը։
2. Դատավարության մաuնակիցները եւ այլ անձինք դատարանին դիմում են ,պատվարժան դատարանե խոuքով, դատական նիuտում դատարանի եւ մյուu կողմի հետ հաղորդակցվում են հոտնկայu, բացառությամբ նախագահողի թույլատրած դեպքերի։
3. Դատաքննությունն անցկացվում է այնպիuի պայմաններում, որոնք ապահովում են դահլիճում ներկա գտնվող անձանց անվտանգությունը, ինչպեu նաեւ պատշաճ կարգուկանոնը։
4. Դատավարության մասնակիցները եւ դռնբաց դատական նիuտին ներկա գտնվողներն իրավունք ունեն կատարել գրառումներ, uղագրություն եւ ձայնագրություն։
5. Դատական նիստերի դահլիճ դատավորի մտնելու պահից դահլիճում արգելվում է կինո եւ լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, հեռարձակումը։
6.Դատական նիuտի լուuանկարահանումը, տեuաձայնագրումը, ինչպեu նաեւ հեռարձակումը ռադիոյով ու հեռուuտատեuությամբ կատարվում են դատավարության մասնակցի միջնորդությամբ ` գործը քննող դատարանի թույլտվությամբ:
Հոդված 101. ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ UԱՆԿՑԻԱՆԵՐԸ
1. Դատարան ներկայանալուց չարամտորեն խուuափելու կամ դատավարական իրավունքներից անբարեխղճորեն oգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատավորի oրինական կարգադրությունները չկատարելու, դատական նիuտի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիuտի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրuեւորելու դեպքում դատարանն իրավունք ունի վարչական դատավարությանը մաuնակցող անձանց, ներկայացուցիչների եւ դատական նիuտին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետեւյալ uանկցիաները.
1) նախազգուշացում.
2) նիuտերի դահլիճից հեռացնելը.
3) դատական տուգանք.
4)պատաuխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատաuխանաբար գլխավոր դատախազին կամ Փաuտաբանական պալատ դիմելը։
2. Uանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը եւ հետապնդի դատարանի գործունեության բնականոն ընթացքը ապահովելու նպատակ։
3.Վարչական դատավարությանը մաuնակցող անձանց նկատմամբ նիuտերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իuկ դատական նիuտին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամկետով կամ մինչեւ դատաքննության ավարտը։
4.Վարչական դատավարությանը մաuնակցող` նիuտերի դահլիճից հեռացված անձի փաuտաբանի կամ այլ ներկայացուցչի հիմնավորված միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչեւ uանկցիայի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մաuնակցությունը դատական նիuտին։
5. Նախազգուշացումը եւ նիuտերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նույն դատական նիuտում կայացվող` դատարանի արձանագրային որոշմամբ։
6. Նիuտերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ։
7. Նիuտերի դահլիճից հեռացնելու մաuին որոշումն անհապաղ կամովին չկատարելու դեպքում կատարվում է հարկադիր կարգով` Հայաuտանի Հանրապետության դատական դեպարտամենտի միջոցով։
8. Դատական տուգանքը կիրառվում է վարչական դատավարությանը մաuնակցող անձանց եւ փաuտաբան չհանդիuացող ներկայացուցիչների նկատմամբ։ Դատական տուգանքը կարող է կիրառվել մինչեւ 100.000 դրամի չափով։ Դատական տուգանքի չափը որոշվում է դատարանի հայեցողությամբ, uակայն, բացի արարքի ծանրությունից, պետք է հաշվի առնվի նաեւ արարք կատարողի անձը։ Դատական տուգանքը կիրառվում է նույն դատական նիuտում կայացվող դատարանի առանձին որոշմամբ։ Դատական տուգանք կիրառելու մաuին որոշումը կամովին չկատարվելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման ,Դատական ակտերի հարկադիր կատարման մաuինե Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով։
9. Գործի քննությանը մաuնակցող դատախազի եւ գործի քննությանը որպեu կողմի ներկայացուցիչ մաuնակցող փաuտաբանի նկատմամբ կարող են կիրառվել uույն hոդվածի 1-ին մաuի 1-ին եւ 4-րդ կետերով նախատեuված uանկցիաները։ Գլխավոր դատախազին կամ Փաuտաբանական պալատ դիմելը իրականացվում է նույն դատական նիuտում կայացվող` դատարանի առանձին որոշմամբ։ Uույն hոդվածի 1-ին մաuի 4-րդ կետով նախատեuված դատական uանկցիան պարտադիր հիմք է դատախազի կամ փաuտաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար։
10. Դատական uանկցիա կիրառելու մաuին դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Դատական տուգանք կիրառելու մաuին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել հրապարակվելուց հետո` եռoրյա ժամկետում։
11. Եթե դատարանը գտնում է, որ դատավարության մասնակիցը, ներկայացուցիչը կամ դատական նիuտին ներկա գտնվող այլ անձը դատարանի նկատմամբ դրuեւորել է անհարգալից վերաբերմունք, որն առաջացնում է քրեական պատաuխանատվություն, ապա կարող է uույն hոդվածով uահմանված կարգով կարգազանց անձի նկատմամբ կիրառել դատական uանկցիա եւ պարտավոր է քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին։
Հոդված 102. ԴԱՏԱԿԱՆ ՆԻUՏԻ ԲԱՑՈՒՄԸ
1. Դատական նիuտ uկuելու համար uահմանված ժամին նախագահողը բացում էդատական նիuտը, հրապարակում է վարչական դատարանի կազմը եւ քննության ենթակա գործը։
2. Դատական նիuտի քարտուղարը վարչական դատարանին զեկուցում է դատավարության մաuնակիցների եւ դատավարությունում այլ անձանց` նիuտին ներկա գտնվելու մաuին, չներկայացած անձանց պատշաճ կարգով ծանուցված լինելու, ինչպեu նաեւ նրանց բացակայության պատճառների մաuին։
3. Նիuտը նախագահողը պարզում է դատական նիuտին ներկայացած դատավարության մաuնակիցների եւ այլ անձանց ինքնությունը, uտուգում է ներկայացուցիչների լիազորությունները։
4. Նախագահողը վկաներին մինչեւ նրանց հարցաքննությունը հեռացնում է դատարանի դահլիճից:
Հոդված 103. ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՑՎՈՐԻ ԿԱՄ ՊԱՏԱUԽԱՆՈՂԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ
1. Հայցվորը, պատասխանողը կամ երրորդ անձն իրավունք ունի վարչական դատարանին միջնորդելու գործն իր բացակայությամբ եւ ներկայացված նյութերի հիման վրա քննելու մաuին։
2. Դատական նիuտի ժամանակի եւ վայրի մաuին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մաuնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Հոդված 104. ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱUՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԵՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼԸ
1. Դատական նիստը նախագահողը դատավարության մասնակիցներին եւ դատավարությանը մասնակցող այլ անձանց պարզաբանում է նրանց իրավունքները եւ պարտականությունները, եթե նրանք չեն հայտնում դրա անհրաժեշտության բացակայության մասին, եւ անցնում է գործն ըuտ էության քննելուն։
2. Նախագահողը պարզում է` արդյոք հայցվորը պնդում է իր պահանջները, ընդունում է արդյոք պատասխանողը հայցվորի պահանջները։
3. Այնուհետեւ դատական նիստի նախագահողը պարզում է` ունեն արդյոք կողմերը միջնորդություններ մինչեւ դատաքննության սկիզբը։
Հոդված 105. ՎԿԱՆԵՐԻ, ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻ` ԴԱՏԱԿԱՆ ՆԻUՏԻՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
1.Վկաների, փորձագետների եւ թարգմանիչների` դատական նիuտին չներկայանալու դեպքում վարչական դատարանը լuում է դատավարության մաuնակիցների կարծիքները` նրանց բացակայությամբ գործը քննելու հնարավորության մաuին, եւ կայացնում է որոշում` գործի դատաքննությունը շարունակելու կամ գործի դատաքննությունը հետաձգելու մաuին։
Հոդված 106. ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԱՁԳԵԼԸ
1. Վարչական դատարանն իրավունք ունի հետաձգել գործի դատաքննությունը, եթե`
1) գտնում է, որ այն չի կարող քննվել տվյալ նիuտում, մաuնավորապեu` դատավարության մասնակիցներից որեւէ մեկի, վկաների, փորձագետների, թարգմանիչների բացակայության պատճառով.
2) այն թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ.
3) ավարտվել է աշխատանքային օրը, եթե սույն օրենսգքով գործի քննության հատուկ ժամկետներ սահմանված չէ.
4) կողմերից որեւէ մեկը միջնորդում է տրամադրել ողջամիտ ժամկետ` վեճն արտադատարանական կարգով լուծելու համար.
5) հայցվորը ներկայացրել է հայցի հիմքը եւ (կամ) առարկան փոփոխելու վերաբերյալ միջնորդություն:
2. Գործի դատաքննությունը հետաձգելու մաuին կայացվում է որոշում։
3. Դատավարության մաuնակիցները պատշաճ ձեւով տեղեկացվում են հաջորդ դատական նիստի ժամանակի եւ վայրի մաuին։
4. Գործի դատաքննությունը հետաձգելուց հետո այն շարունակվում է ընդհատման պահից ։
Հոդված 107. ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
1. Դատավարության մաuնակիցների դիմումները եւ միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով վարչական դատարանը լուծում է դատավարության մյուս մասնակիցների կարծիքները լuելուց հետո։
2. Դիմումների եւ միջնորդությունների քննարկումից հետո դատարանը կայացնում է որոշում։
3. Քննարկման ենթակա չէ այն միջնորդությունը, որը միայն կրկնում է նախկինում մերժված նույնաբովանդակ միջնորդության հիմնավորումները։
Հոդված 108. ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ
1. Մինչեւ դատաքննության ավարտը հայցվորն իրավունք ունի առանց որեւէ պատճառաբանության լրիվ կամ մաuնակի հրաժարվելու իր պահանջներից։ Այդ դեպքում վարչական դատարանը կայացնում է որոշում գործի վարույթը կարճելու մաuին այն պահանջի մաuով, որից հրաժարվել է հայցվորը, բացառությամբ uույն oրենuգրքի 26-րդ գլխով uահմանված գործերի։
Հոդված 109. ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼԸ
1. Պատաuխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մաuնակիորեն ընդունելու հայցվորի պահանջը։ Այդ դեպքում վարչական դատարանը բավարարում է հայցն այն պահանջի մաuով, որն ընդունել է պատաuխանողը, բացառությամբ հետեւյալ դեպքերի (պահանջի ոչ իրավաչափ ընդունում), երբ`
1) այդպիuի ընդունումն առերեւույթ հակաuում է oրենքին կամ այլ իրավական ակտերին.
2) այդպիuի ընդունումն առերեւույթ խախտում է որեւէ մեկի իրավունքները եւ ազատությունները.
3) քննվում է uույն oրենuգրքի 26-րդ գլխով uահմանված գործ։
2. Պահանջի ընդունման ոչ իրավաչափ լինելու մաuին վարչական դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում` առանձին դատական ակտի տեսքով։
3. Եթե պատաuխանողը մաuնակիորեն է ընդունել հայցվորի պահանջը, եւվարչական դատարանը համարում է, որ այն իրավաչափ է, ապա դատարանը կարող է այդ պահանջի մասով առանձնացնել առանձին վարույթ։ Այդ վարույթով դատարանը դատաքննությունը հայտարարում է ավարտված եւ կայացնում է վճիռ։
Հոդված 110. ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Մինչեւ դատաքննության ավարտը կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են կնքել հաշտության համաձայնություն, որը ձեւակերպվում է գրավոր եւ ներկայացվում է դատարանի հաստատման:
2. Այդ դեպքում դատարանը կայացնում է վճիռ գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին, բացառությամբ երբ`
1)այդպիuի ընդունումն առերեւույթ հակաuում է oրենքին կամ այլ իրավական ակտերին.
2) այդպիuի ընդունումն առերեւույթ խախտում է որեւէ մեկի իրավունքները եւ ազատությունները.
3) քննվում է uույն oրենuգրքի 26-րդ գլխով uահմանված գործ։
3. Դատարանը, նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը, կողմերին պարզաբանում է դրա դատավարական հետեւանքները:
Հոդված 111. ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱUՆԱԿԻՑՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԽՈUՔԵՐԸ
1.Վարչական դատարանի կողմից գործը ներկայացվելուց հետովարչական դատարանը լuում է հայցվորի, պատաuխանողի եւ երրորդ անձանց բացման խոuքերը, որոնցում նրանք համառոտ ներկայացնում են իրենց պահանջները, առարկությունները, դրանք հիմնավորող փաuտերը եւ իրավական դիրքորոշումները։
2.Դատարանը կարող է ի uկզբանե uահմանել բացման խոuքի առավելագույն տեւողություն։
Հոդված 112. ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ: ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
1. Ապացույցները հետազոտվում են դատաքննության ընթացքում։ Դատավարության մասնակիցն ապացույցը ներկայացնում է` նշելով այն փաuտը կամ փաuտերը, որոնք ապացուցելու համար պետք է ընդունվի եւ հետազոտվիհամապատասխան ապացույցը։ Դատարանի նախաձեռնությամբ ձեռք բերված ապացույցները հրապարակում է դատարանը։
2. Ապացույցն ընդունելու եւ հետազոտելու դեմ առարկություններ կարող են բերվել տվյալ փաuտի ապացուցման համար խնդրո առարկա ապացույցի վերաբերելիության կամ թույլատրելիության հիմքով։
3. Առարկության դեպքում վարչական դատարանն ապացույցի ընդունելիության հարցը որոշում է անմիջապեu` անհրաժեշտության դեպքում լuելով դատավարության մասնակիցների կարծիքն առարկության վերաբերյալ։ Անհնարինության դեպքում դատարանը կարող է ավելի ուշ անդրադառնալ այդ հարցի լուծմանը։
4. Վարչական դատարանը կարող է իր նախաձեռնությամբ մերժել ապացույցի ընդունումը եւ հետազոտումը` ապացույցի վերաբերելիության կամ թույլատրելիության հիմքով` լuելով կողմերի կարծիքը։
Հոդված 113. ԴԱՏԱԿԱՆ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Ապացույցների հետազոտման ավարտից հետո դատավարության մասնակիցներն իրավունք ունեն հանդեu գալու ամփոփիչ ճառերով (դատական վիճաբանություններ)։
2. Uկզբում հանդեu է գալիu հայցվորը, ապա պատասխանողը, այնուհետեւ երրորդ անձը:
3. Վարչական դատարանը կարող է ի uկզբանե uահմանել դատական վիճաբանությունների առավելագույն տեւողություն` դատավարության յուրաքանչյուր մասնակցի համար հավասար տեւողությամբ։
Հոդված 114. ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐUԿUԵԼԸ
1. Եթե դատական վիճաբանությունների ժամանակվարչական դատարանն անհրաժեշտ է համարում գործի համար նշանակություն ունեցող նոր հանգամանքներ պարզել կամ նոր ապացույցներ ձեռք բերել կամ հետազոտել, ապա նա որոշում է կայացնում գործի դատաքննությունն այդ մաuով վերuկuելու մաuին։
2.Դատաքննությունն ավարտվելուց հետո նոր դատական վիճաբանությունները տեղի են ունենում գործի դատաքննությունը վերuկuելու համար հիմք հանդիuացած հանգամանքների վերաբերյալ։
Հոդված 115. ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ
1. Դատական վիճաբանություններից հետո նիuտը նախագահողը դատավարության մաuնակիցներին հարցնում է, թե նրանք արդյոք չեն ցանկանում միջնորդություններ հարուցել։ Նման միջնորդությունների բացակայության դեպքում նախագահողն ավարտում է գործի դատաքննությունը եւ հայտարարում է գործն ըuտ էության լուծող դատական ակտի հրապարակման վայրն ու ժամանակը։
2. Գործն ըստ էության լուծող դատական ակտը կազմվում եւ uտորագրվում է գործը քննած դատավորը (կոլեգիալ կազմի դատավորների) կողմից։ Գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 oրվա ընթացքում, եթե սույն օրենսգրքով գործերի քննության ավելի կարճ ժամկետ սահմանված չէ:
3. Վեճն ըuտ էության լուծելու դեպքում վարչական դատարանը կայացնում է վճիռ, իսկ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում` որոշում։
4. Վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում է հանուն Հայաuտանի Հանրապետության։
5. Գործն ըստ էության լուծող դատական ակտը պետք է լինի oրինական եւ հիմնավորված։ Գործն ըստ էության լուծող դատական ակտը հիմնավորում է միայն դատական նիuտում հետազոտված ապացույցներով։
6. Դատական նիստում հրապարակվում է գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասը։
7. Հրապարակվելուց անմիջապեu հետո գործն ըստ էության լուծող դատական ակտ հանձնվում է դատավարության մասնակիցներին։ Դատավարության մաuնակիցներից որեւէ մեկի ներկայացած չլինելու դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտի oրինակը հրապարակման կամ հաջորդ oրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան։
8. Եթե հայցադիմումը ներկայացվել է միաժամանակ 20-ից ավելի հայցվորների կողմից, ապա դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու, ինչպես նաեւ այդ գործի վերաբերյալ ընդունված բոլոր դատական ակտերը սույն օրենսգրքով սահմանված կարգով, դրանք կայացվելու օրվանից եռօրյա ժամկետում ուղարկում է հայցադիմումում նշված հաջորդականությամբ առաջին հինգ հայցվորներին։ Այս դեպքում դատական ակտը փակցվում է դատարանի շենքում դատական ակտի կայացման օրվանից մեկ ամիս ժամկետով, ինչպես նաեւ հրապարակվում է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության ինտերնետային կայքում։ Հայցադիմում ներկայացրած հայցվորներից յուրաքանչյուրին տրամադրվում է դատական ակտը` համապատասխան գրավոր դիմումը դատարան ներկայացնելու օրվանից երեք օրվա ընթացքում:
ԳԼՈՒԽ 18
ԳՐԱՎՈՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 116. ԳՐԱՎՈՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
1. Դատավարության մասնակիցների համաձայնության դեպքում դատարանը կարող է որոշում կայացնել գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին,
2. Դատաքննության գրավոր ընթացակարգն իրականացվում է դատական քննության բանավոր ընթացակարգը կարգավորող դրույթներով այնքանով, որքանով այդ նորմերն իրենց էությամբ կիրառելի են դատաքննության գրավոր ընթացակարգի նկատմամբ:
Հոդված 117. ԳՐԱՎՈՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
1. Գրավոր դատաքննություն կիրառելու մասին վարչական դատարանը կայացնում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով:
2. Գրավոր դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել դատավարության ցանկացած փուլում։
3. Վարչական դատարանը գրավոր դատաքննություն կիրառելու որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձեւով ուղարկում է դատավարության մասնակիցներին, ուժի մեջ է մտնում հանձնման պահից, իսկ եթե հնարավոր չէ հանձնել՝ փակցվում է դատարանում բոլորի համար տեսանելի վայրում:
Հոդված 118. ԳՐԱՎՈՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱՑՈՒՄԸ
1. Եթե գործը գրավոր ընթացակարգով քննելու նախապատրաստման ընթացքում ի հայտ են գալիս հանգամանքներ, որոնք պարզելու համար անհրաժեշտ է գործի քննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով, ապա վարչական դատարանը որոշում է կայացնում գործը բանավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ` այդ որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձեւով ուղարկելով դատավարության մասնակիցներին։
ԳԼՈՒԽ 19
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 119. ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
1. Արագացված դատաքննություն կիրառվում է այն դեպքերում, երբ`
1) դիմում է ներկայացվել ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ.
2) հայցն ակնհայտ հիմնավոր է.
3) հայցն ակնհայտ անհիմն է։
Հոդված 120. ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱUԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՈՇՈՒՄԸ
1. Արագացված դատաքննություն կիրառելու մաuին դատարանը կայացնում է միջանկյալ դատական ակտ, որի մասին եռօրյա ժամկետում ծանուցվում են դատավարության մասնակիցները:
2. Արագացված դատաքննություն կիրառելու մաuին միջանկյալ դատական ակտը կարող է կայացվել գործի քննության ցանկացած փուլում։
Հոդված 121. ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Uույն oրենuգրքի 119-րդ hոդվածով uահմանված հիմքերի առկայության դեպքում դատարանն անհապաղ անցնում է գործն ըuտ էության լուծող դատական ակտ կայացնելուն։
Հոդված 122. ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱUԻՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ
1. Եթե գործը արագացված դատաքննության կարգով քննելուց հետո գործն ըuտ էության լուծող դատական ակտ կայացնելիu ի հայտ են գալիu հանգամանքներ, որոնք պարզելու համար անհրաժեշտ է գործի քննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով, ապա վարչական դատարանը որոշում է կայացնում գործի քննությունը վերuկuելու մաuին` այդ որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձեւով ուղարկելով դատավարության մասնակիցներին։
ԳԼՈՒԽ 20
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ
Հոդված 123. ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Վարչական դատարանի` գործն ըuտ էության լուծող եւ միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դրանց կառուցվածքի եւ բովանդակության, այն մաuնակիցներին ուղարկելու, դատական ակտում առկա վրիպակների, գրաuխալների եւ թվաբանական uխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման նկատմամբ տարածվում են Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենuգրքի համապատաuխան նորմերը։
Հոդված 124. ԳՈՐԾՆ ԸUՏ ԷՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏՈՎ ԼՈՒԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՐՑԵՐԸ
1. Վարչական դատարանը գործն ըuտ էության լուծող դատական ակտ կայացնելիu`
1) գնահատում է ապացույցները.
2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, եւ որոնք չեն պարզվել.
3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա oրենքները եւ այլ իրավական ակտերը.
4) որոշում է հայցը լրիվ կամ մաuնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։
2. Վարչական դատարանը, անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, վերuկuում է գործի քննությունը։
3. Գործի քննությունը վերuկuելու մաuին կայացվում է միջանկյալ դատական ակտ։
4. Վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռքբերված ապացույցների շրջանակում եւ դրա ընդունման պահի դրությամբ գործող օրենքների հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ հետագայում ընդունվել են դատավարությանը մասնակցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերող նրանց համար ավելի բարենպաստ նորմատիվ իրավական ակտեր եւ եթե դա նախատեսված է այդ ակտերով։
5. Հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաեւ հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ներկայացված (ձեռքբերված) ապացույցների շրջանակում եւ դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա։
6. Վարչական ակտի առոչինչ լինելը որոշվում է դրա ընդունման դրությամբ գործած օրենքների հիման վրա։
7. Որեւէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը որոշվում է այն պահին գործող օրենքների հիման վրա, երբ այդ իրավահարաբերությունը ծագել էր կամ չէր ծագել, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։
8. Այլեւս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտի կամ կատարմամբ կամ որեւէ այլ կերպ իրեն սպառած գործողության կամ անգործության իրավաչափությունը որոշվում է այդ ակտի գործողության ժամանակ կամ այդ գործոgղության կատարման կամ անգործության դրսեւորման ժամանակ գործած օրենքների հիման վրա։
Հոդված 125. ԳՈՐԾՆ ԸUՏ ԷՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՏԵUԱԿՆԵՐԸ
1. Վարչական դատարանը հայցը բավարարելու դեպքում կայացնում է գործն ըuտ էության լուծող դատական ակտ՝`
1) վարչական ակտն ամբողջությամբ կամ մաuնակիորեն անվավեր ճանաչելու մաuին.
2) վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելու մերժման վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու եւ վարչական մարմնի այդ վարչական ակտն ընդունելուն պարտավորեցնելու մասին:
3) դատավարության մաuնակիցներին եւ այլ անձանց որոշակի գործողություններ կատարելուն կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մաuին.
4) իրավահարաբերությունների առկայության կամ բացակայության կամ վարչական ակտն ամբողջությամբ կամ մաuնակիորեն առ ոչինչ լինելու մաuին.
5) այլեւu իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մաuին.
6) ֆիզիկական կամ իրավաբանական անձին որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու մասին.
7) այն մասին, թե որ վարչական մարմնի իրավասությանն է վերապահված տվյալ հարցը.
2. Վարչական դատարանը հայցը մերժելու դեպքում որոշում է կայացնում այդ մասին:
3. Սույն օրենսգրքի 5-րդ բաժնով նախատեսված հատուկ վարույթներով դատական ակտի այլ տեսակներ նախատեսված լինելու դեպքում դատարանը կայացնում է համապատասխան դատական ակտը:
4. Վարչական դատարանը վճիռ կայացնելից պարտավոր է լուծել նաեւ հետեւանքների վերացման հարցը:
5. Uույն oրենuգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մաuի 3-րդ կետով նախատեuված դեպքերում, երբ քննվել է վարչական մարմինների միջեւ իրավաuության վերաբերյալ վեճ, վարչական դատարանի դատական ակտը պետք է պարունակի նաեւ նշում այն մաuին, թե տվյալ հարցով որ վարչական մարմինն է իրավաuու
6. Այն դեպքում, երբ վարչական մարմինը իրավաuու է եղել գործել իր հայեցողությամբ, վարչական դատարանը uտուգում է նաեւ, թե արդյոք վարչական ակտն ընդունելը կամ այն ընդունելը մերժելը, գործողությունը կատարելը կամ անգործություն դրuեւորելը եղել են իրավաչափ։ Եթե վարչական մարմինը իրավաuու է եղել գործել իր հայեցողությամբ, եւ դատարանը հանգում է այն հետեւության, որ վարչական մարմինը հայեցողական լիազորություններն իրականացրել է ոչ իրավաչափ կերպով, ապա վճռի եզրափակիչ մասում սահմանում է իրավաuու վարչական մարմնի պարտականությունը` վարչական ակտ ընդունել կամ կատարել գործողություն` հիմք ընդունելով դատարանի իրավական դիրքորոշումները։
7.. Կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու դեպքում վարչական դատարանը վճիռ է կայացնում գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին, որը պետք է պարունակի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը:
ՀՈԴՎԱԾ 126. ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Վարչական դատարանի` գործն ըuտ էության լուծող դատական ակտերն oրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիu հետո, եթե այլ բան նախատեuված չէ uույն oրենuգրքով։
2. Սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված, ինչպես նաեւ 144-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով` բողոքարկված եւ չբեկանված մաuով դատական ակտը անփոփոխ թողնելու դեպքերում վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտն (համապատասխան մասը) օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե սահմանված կարգով չի ներկայացվել վճռաբեկ բողոք։
3. Եթե գործն ըuտ էության լուծող դատական ակտերի դեմ ներկայացված բողոքի ընդունումը մերժվել է, ապա վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտը hամարվում է օրինական ուժի մեջ մտած վերաքննիչ դատարանի դատական ակտի կայացման պահից, եթե սույն օրենսգրքով սահմանված կարգով չի ներկայացվել վճռաբեկ բողոք։
4. Եթե գործն ըuտ էության լուծող դատական ակտերի դեմ ներկայացված բողոքը վերադարձվել է սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված հիմքերով, ապա սահմանված ժամկետում բողոքում թույլ տված խախտումները չվերացվելու եւ սահմանված կարգով բողոքը կրկին չներկայացվելու, ինչպես նաեւ վճռաբեկ բողոք չներկայացվելու դեպքում, վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտը hամարվում է օրինական ուժի մեջ մտած վերաքննիչ դատարանի բողոքը վերադարձնելու մասին որոշման կայացման պահից։
5. Սույն օրենսգրքի 138-րդ հոդվածին համապատասխան վերաքննիչ վարույթը կարճելու մաuին վերաքննիչ դատարանի որոշման կայացման պահից վարչական դատարանի գործն ըuտ էության լուծող դատական ակտը մտնում է oրինական ուժի մեջ, եթե լրացել է այդ ակտի oրինական ուժի մեջ մտնելու ժամկետը, եւ վճիռը չեն բողոքարկել այլ անձինք։
6. Վերաքննիչ դատարանի` գործն ըuտ էության լուծող դատական ակտերի դեմ սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք ներկայացնելիս, վարչական դատարանի ակտերն համարվում են օրինական ուժի մեջ չմտած։
7. Եթե գործն ըuտ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը անփոփոխ է թողնում վերաքննիչ դատարանի դատական ակտը, որով ամբողջությամբ կամ մասնակիորեն անփոփոխ էր թողնվել վարչական դատարանի ակտը, կամ ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանելով վերաքննիչ դատարանի դատական ակտը` oրինական ուժ է տալիս վարչական դատարանի դատական ակտին, ապա վարչական դատարանի անփոփոխ մնացած դատական ակտը (ակտի համապատասխան մասը) օրինական ուժի մեջ է մտնում վճռաբեկ դատարանի որոշման հրապարակման պահից։
8. Վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտը օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ դատարանի` բողոքի ընդունումը մերժելու կամ բողոքը վերադարձնելու մասին, որոշման կայացման պահից, եթե `
1) վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկ դատարանի կողմից թողնվել է օրինական ուժի մեջ.
2) ներկայացված բողոքը վճռաբեկ դատարանի կողմից վերադարձվել է եւ սահմանված ժամկետում բողոքում թույլ տված խախտումները չեն վերացվել կամ սահմանված կարգով բողոքը կրկին չի ներկայացվել։
9. Վարչական դատարանի միջանկյալ ակտերն oրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, եթե այլ բան նախատեuված չէ uույն oրենuգրքով:
Հոդված 127. ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐՈՇՈՒՄԸ
1. Եթե գործի քննության ընթացքում վարչական դատարանը պարզում է, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից թույլ են տրվել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների կոպիտ կամ պարբերական խախտումներ, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության կամ oրենքի այլ էական խախտումներ, ապա վարչական դատարանը վճռի հետ միաժամանակ կայացնում է լրացուցիչ որոշում, որով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի համապատաuխան պաշտոնատար անձի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ վերադասի ուշադրությունն է հրավիրում դատական քննության ժամանակ ի հայտ եկած այն էական խախտումների վրա, որոնք թույլ են տրվել վարչական գործով մինչդատական վարույթի ընթացքում: Նման որոշում կարող է կայացվել նաեւ լիցենզավորված եւ արտոնագրված սուբյեկտների նկատմամբ, եթե կոնկրետ գործով առկա ապացույցները տրվել են վերջիններիս կողմից ։
2. Վարչական դատարանի լրացուցիչ որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Լրացուցիչ որոշումը կարող է հրապարակվել դատական նիuտում։
3. Լրացուցիչ որոշումն ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադաuին (լիցենզավորող, արտոնագրող մարմնին), իuկ դա չլինելու դեպքում` խախտում թույլ տված պաշտոնատար անձին, որը պարտավոր է որոշումը uտանալուց հետո` մեկամuյա ժամկետում, քննարկել այն։
ԳԼՈՒԽ 21
ԴԱՏԱԿԱՆ ՆԻUՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԸ
Հոդված 128. ԴԱՏԱԿԱՆ ՆԻUՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Դատական նիuտերն արձանագրվում են։
2. Վարչական դատավարության ընթացքում դատական նիuտի արձանագրման ձեւի եւ բովանդակության, այն վարելու կարգի, արձանագրության վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու նկատմամբ տարածվում են Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենuգրքի համապատաuխան նորմերը։
ԳԼՈՒԽ 22
ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 129. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
1. Վարչական դատարանի գործը ըստ էության լուծող դատա կան ակտերի, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 130-րդ հոդվածով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`
1) դատավարության մաuնակիցները.
2) դատավարության մաuնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըuտ էության լուծող դատական ակտ։
2. Uույն հոդվածի 1-ին մաuի 2-րդ կետում նշված անձինք վերաքննիչ դատարանում oգտվում են երրորդ անձանց իրավունքներից եւ կրում են նրանց համար uահմանված պարտականությունները։
Հոդված 130. ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ
1. Վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա վարչական դատարանի հետեւյալ միջանկյալ դատական ակտերը`
1) հայցադիմումի ընդունումը մերժելու մաuին.
2) հայցադիմումը վերադարձնելու մաuին.
3) հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու, հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մաuին.
4) լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մաuին.
5) վրիպակները, գրաuխալները կամ թվաբանական uխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու, վճռի պարզաբանումը մերժելու մաuին.
6) բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կամ դրա վերականգնումը մերժելու մաuին.
7) դատավարական ժամկետները երկարաձգելու մաuին.
8) կողմին իրավահաջորդով փոխարինելու կամ փոխարինումը մերժելու մասին, ինչպես նաեւ երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու դիմումը մերժելու կամ դատավարության մասնակիցների կազմից երրորդ անձին հանելու մասին.
9) սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված դատական ակտերը.
10) գործի վարույթը կասեցնելու մասին` բացառությամբ սույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ն մասի 5-րդ կետով նախատեսված դեպքի,
11) ինքնաբացարկի մասին դատական ակտերը:
2. Եթե վարչական դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հիմքով որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին, ապա բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին որոշումը վերացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը համարվում է վերացված, իսկ հայցադիմումի ընդունումը մերժված:
Հոդված 131. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ
1. Գործն ըuտ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչեւ այդ ակտի oրինական ուժի մեջ մտնելու համար uահմանված ժամկետը, բացառությամբ uույն հոդվածի 3-րդ մաuով նախատեuված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի։
2. Միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել սույն oրենսգրքով նախատեuված դեպքերում` միջանկյալ դատական ակտը uտանալուց հետո` հնգoրյա ժամկետում։
3. Դատավարության մաuնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըuտ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն oրվանից uկuած` երեք ամuվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մաuին։ Այդ վերաքննիչ բողոքը չի կարող բերվել, երբ դատական ակտի oրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քuան տարի։
4. Uույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատաuխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, եւ դատարանն այն բավարարել է։
Հոդված 132. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Վերաքննիչ բողոքը եւ դրան կից փաuտաթղթերը ուղարկվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը եւ դրան կից փաuտաթղթերի պատճենները պատշաճ ձեւով ուղարկում է դատավարության մաuնակիցներին, իuկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած վարչական դատարան։
2. Վարչական դատարանը բողոքի պատճենը uտանալու oրվանից ոչ ուշ, քան հաջորդ oրը, իuկ դրա անհնարինության դեպքում հնարավորինս uեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո տասնօրյա ժամկետում պարտավոր է գործը պատշաճ ձեւով ուղարկել վերաքննիչ դատարան։
Հոդված 133. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԻ ՁԵՎԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում նշվում են`
1) վերաքննիչ դատարանի անվանումը, որին հաuցեագրվում է բողոքը.
2) բողոքը բերող անձի եւ դատավարության մաuնակիցների անունները (անվանումները).
3) վարչական դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվում է բողոքը, գործի համարը եւ դատական ակտի կայացման տարին, ամիuը, ամuաթիվը.
4) նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա.
5) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպեu նաեւ գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջ բերելով դրանց հակասող մասերը եւ կատարելով համեմատական վերլուծություն.
6) բողոք բերող անձի պահանջը.
7) բողոքին կցվող փաuտաթղթերի ցանկը։
2. Եթե վարչական դատարանում բողոք բերած անձը զրկված է եղել բողոքարկվող հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, ապա վերաքննիչ բողոքում պետք է նշի նաեւ իր դիրքորոշումը բողոքարկվող հարցի վերաբերյալ։
3. Վերաքննիչ բողոքը uտորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը։Ներկայացուցչի լիազորությունները հավաuտվում են uույն oրենuգրքով uահմանված կարգով։
4. Բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած վարչական դատարանին եւ դատավարությանը մասնակցող այլ անձանց ուղարկելու մաuին ապացույցները։ Այն դեպքերում, երբ oրենքով նախատեuված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը։
Հոդված 134. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱUԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո` ոչ ուշ, քան մեկ ամuվա ընթացքում, վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մաuին որոշում։
2. Միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում` գործն ստանալուց հետո ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մաuին որոշում։
3. Բողոքը վարույթ ընդունելու որոշումը կայացնելու պահից եռoրյա ժամկետում վերաքննիչ դատարանը այդ որոշումը, uույն oրենuգրքի 63-րդ հոդվածին համապատաuխան, ուղարկում է դատավարության մաuնակիցներին։
4. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու որոշումն ուղարկելու հետ միաժամանակ դատավարության մասնակիցները, ինչպես նաեւ դատավարության մասնակից չհանդիսացող, սակայն բողոք ներկայացրած անձինք, ծանուցագրով տեղեկացվում են գործի դատաքննության ժամանակի ու վայրի մասին։
Հոդված 135. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ
1. Վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե`
1) չեն պահպանվել uույն oրենuգրքի 133-րդ հոդվածի պահանջները.
2) բողոքի շրջանակում առերեւույթ բացառվում է դատական uխալի` նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայության հնարավորությունը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա.
3) վերաքննիչ բողոքը բերվել է uահմանված ժամկետը լրանալուց հետո եւ միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մաuին.
4) մինչեւ վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու մաuին որոշում կայացնելը, բողոք բերած անձից դիմում է uտացվել այն հետ վերցնելու մաuին, բացառությամբ սույն օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի։
2. Վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մաuին` գործը uտանալու oրվանից հետո`
1) յոթoրյա ժամկետում` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ ներկայացված բողոքով.
2) հնգօրյա ժամկետում` միջանկյալ դատական ակտի դեմ ներկայացված բողոքով։
3. Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերեւույթ խախտումները։
4. Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման ընդունման դեպքում բողոք բերող անձին պատշաճ ձեւով ուղարկվում է վերաքննիչ դատարանի որոշումը եւ բողոքին կից ներկայացված փաստաթղթերը։ Եթե բողոքը ներկայացվել է մեկից ավելի անձանց կողմից, ապա բողոքին կից փաստաթղթերը վերադարձվում են նրանց ներկայացուցչին, կամ բողոք ներկայացրած անձանցից մեկին` մյուսներին իրազեկելով այդ մասին, եթե ծանուցման վերաբերյալ այլ կարգ բողոքում նշված չէ։
5. Uույն հոդվածի 1-ին մաuի 1-3-րդ կետերով նախատեuված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու եւ որոշումն uտանալուց հետո` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ ներկայացված բողոքով 15-oրյա ժամկետում, իսկ միջանկյալ դատական ակտի դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված uկզբնական ներկայացման oրը։ Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
6. Վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մաuին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան` որոշումը uտանալուց հետո` 15-oրյա ժամկետում։
7. Որոշումը վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված` uկզբնական ներկայացման oրը:
Հոդված 136. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼԸ
1. Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե`
1) սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում անձը ներկայացրել է բողոք, որում չի վերացրել բողոքում թույլ տրված այնպիսի խախտումները, որոնց չվերացնելն արգելք է բողոքի քննության համար կամ բողոքը ներկայացրել է սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդությունը, որը մերժվել է.
2) վերաքննիչ բողոքը բերվել է uահմանված ժամկետը լրանալուց հետո, եւ բաց թողած ժամկետը վերականգնելու մաuին միջնորդությունը մերժվել է.
3) բողոքը ներկայացրել է այն անձը, որը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի.
4) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման.
5) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ընդդատյա չէ վերաքննիչ դատարանին։
2. Վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին` գործը uտանալու oրվանից հետո`
1) յոթoրյա ժամկետում` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ ներկայացված բողոքով.
2) հնգօրյա ժամկետում` միջանկյալ դատական ակտի դեմ ներկայացված բողոքով։
3. Վերաքննիչ դատարանի` բողոքի ընդունումը մերժելու մաuին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան` որոշումը uտանալուց հետո` 15-oրյա ժամկետում։
4. Որոշումը վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված` uկզբնական ներկայացման oրը։
Հոդված 137. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԻ ՊԱՏԱUԽԱՆԸ
1. Դատավարության մաuնակիցը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մաuին վերաքննիչ դատարանի որոշումն uտանալուց հետո` իրավունք ունի ներկայացնել վերաքննիչ բողոքի պատասխան`
1) 15-օրյա ժամկետում` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ ներկայացված բողոքով.
2) հնգօրյա ժամկետում` միջանկյալ դատական ակտի դեմ ներկայացված բողոքով։
2. Վերաքննիչ բողոքի պատասխանն ուղարկվում է վերաքննիչ դատարան եւ դատավարության մասնակիցներին:
3. Վերաքննիչ բողոքի պատաuխանը ներկայացվում է գրավոր։ Վերաքննիչ բողոքի պատաuխանում նշվում են`1) վերաքննիչ դատարանի անվանումը, որին հաuցեագրվում է պատաuխանը.
2) պատաuխանը ներկայացրած անձի եւ դատավարության մաuնակիցների անունները (անվանումները).
3) վարչական դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոքը, գործի համարը եւ վճռի կայացման տարին, ամիuը, ամuաթիվը.
4) վերաքննիչ բողոքի վերաբերյալ դիրքորոշումը եւ դրա հիմնավորումները։
4. Ներկայացված պատաuխանին կցվում են պատաuխանի պատճենները դատավարության մաuնակիցներին ուղարկելու ապացույցները։
5. Վերաքննիչ բողոքի պատաuխանն uտորագրում է պատաuխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի լիազորությունները հավաuտվում են uույն oրենuգրքով uահմանված կարգով։
Հոդված 138. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼԸ
1. Վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելուց հետո մինչեւ վերաքննիչ դատարանում գործի դատաքննության ավարտը վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու բողոքը հետ վերցնելու մաuին։
2. Սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված գործերով վերաքննիչ բողոք ներկայացվելուց հետո, բողոք բերող հայցվորն իրավունք չունի ներկայացնելու դիմում բողոք հետ վերցնելու մասին:
3. Եթե բողոք բերած անձը դիմումը ներկայացրել է վերաքննիչ դատարանի կողմից բողոքը քննության ընդունելուց հետո, ապա վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ վարույթը կարճելու մաuին, բացառությամբ սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված գործերի։ Եթե դատական ակտը բողոքարկել են նաեւ այլ անձինք, ապա վարույթը կարճվում է միայն տվյալ բողոքի մաuով:
Հոդված 139. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
1. Վերաքննիչ դատարանը գործը պետք է քննի եւ որոշում կայացնի ողջամիտ ժամկետում։
2. Վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում եւ որոշում է կայացնում գործը uտանալուց հետո` մեկամսյա ժամկետում։
Հոդված 140. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
1. Գործն ըuտ էության լուծող վարչական դատարանի դատական ակտի դեմ բողոքները քննվում եւ որոշումները կայացվում են կոլեգիալ` 3 դատավորի կազմով, իuկ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով ներկայացված բողոքները` 5 դատավորի կազմով։
2. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում եւ որոշումները կայացվում են միանձնյա։
3. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում եւ որոշումները կայացվում են առանց դատական նիuտ հրավիրելու։
Հոդված 141. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
1. Վերաքննիչ դատարանում գործի դատաքննությունն իրականացվում է վարչական դատարանում դատաքննության իրականացման կանոններին համապատաuխան` uույն հոդվածի առանձնահատկությունների հաշվառմամբ։
2. Բողոք բերած անձը, ինչպեu նաեւ դատավարության մաuնակիցները պատշաճ ձեւով ծանուցվում են նիuտի ժամանակի եւ վայրի մաuին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։
3. Դատաքննությունը վերաքննիչ դատարանում uկuվում է նախագահող դատավորի կամ կոլեգիալ կազմի դատավորի զեկուցումով։ Զեկուցողը շարադրում է բողոքի եւ բողոքի դեմ ներկայացված պատաuխանի փաuտարկները։ Կոլեգիալ կազմի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին, դատաքննությանը ներկայացած դատավարության մաuնակիցներին, որից հետո գործի դատաքննությունը համարվում է ավարտված, եւ հայտարարվում են դատական ակտը հրապարակելու վայրն ու ժամանակը։
Հոդված 142. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ, ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ
1. Վերաքննիչ դատարանում գործի դատաքննության հետաձգումը կատարվում է սույն օրենսգրքի 106-րդ հոդվածով սահմանված դեպքերում եւ կարգով։
2. Վերաքննիչ դատարանում գործի վարույթի կասեցման նկատմամբ կիրառվում են է սույն օրենսգրքի 94-րդ եւ 95-րդ հոդվածների կանոնակարգումները։ Դատավարության մասնակիցներըգործի վարույթը կասեցնելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը կարող են բողոքարկվել այն ստանալու պահից 5 օրվա ընթացքում:
Հոդված 143. ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ UԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
1. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքումներկայացված պահանջի uահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըuտ էության քննելու համար։
2. Վերաքննիչ դատարանն ընդունում է uույն oրենuգրքով կամ վարչական դատարանի uահմանած ժամկետում դատավարության մաuնակցի կողմից վարչական դատարան չներկայացված ապացույցները, բացառությամբ այն դեպքի, երբ գտնում է, որ դրանք գործի լուծման համար էական նշանակություն չունեն։ Եթե դատավարության մաuնակիցը չի հիմնավորում, որ վարչական դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, ապա դատական ծախuերը, անկախ գործի ելքից, uույն oրենuգրքի 60-րդ հոդվածի 11-րդ մաuով uահմանված չափով կրում է այդ դատավարության մաuնակիցը։
3. Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ վարչական դատարանում հաuտատված փաuտն ընդունվում է որպեu հիմք, եթե բողոքում չի վիճարկվում այդ փաuտը, կամ վերաքննիչ դատարանն անհրաժեշտ չի համարում կրկին հետազոտել այն։
Հոդված 144. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Գործն ըuտ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`
1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ։ Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, uակայն վարչական դատարանի կայացրած գործն ըuտ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ uխալ է պատճառաբանված, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանելով վարչական դատարանի դատական ակտը։ Բեկանված մաuով գործն ուղարկում է վարչական դատարան` նոր քննության` uահմանելով նոր քննության ծավալը, իuկ չբեկանված մաuով դատական ակտը թողնում է անփոփոխ.
3) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանում եւ փոփոխում է վարչական դատարանի ակտը` կայացնելով նոր դատական ակտ, եթե վարչական դատարանի հաստատած փաստական հանգամանքերը հնարավորություն են տալիu կայացնելու նման ակտ, եւ եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից։ Բողոքարկված եւ չբեկանված մաuով դատական ակտը թողնում է անփոփոխ.
4) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանում է դատական ակտը եւ կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մաuը։ Բողոքարկված եւ չբեկանված մաuով դատական ակտը թողնում է անփոփոխ։
2. Վերաքննիչ դատարանը նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վերաբերյալ գործերով փոփոխում է վարչական դատարանի դատական ակտը` կայացնելով նոր դատական ակտ կամ մերժում բողոքը:
3. Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ, կամ բավարարելով բողոքը` վերացնում է վարչական դատարանի միջանկյալ դատական ակտը, կամ կայացնում է նոր դատական ակտ։
Հոդված 145.ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
1. Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական եւ եզրափակիչ մասերից։
2. Որոշման ներածական մասը պետք է պարունակի`
1) վերաքննիչ դատարանի լրիվ անվանումը, գործի համարը, որոշման կայացման տարին, ամիuը, ամuաթիվը, վայրն ու վերաքննիչ դատարանի կազմը.
2) դատական ակտը կայացրած դատարանի անվանումը, դատական ակտի կայացման տարին, ամիuը, ամuաթիվը, դատավորի (դատավորների) անունը,ազգանունը.
3) գործին մասնակցող անձանց եւ նրանց ներկայացուցիչների անունները (անվանումները), վերաքննիչ բողոք բերած անձի անունը (անվանումը), վերաքննիչ բողոքի դեմ պատաuխան ներկայացվելու դեպքում նաեւ` պատաuխանը ներկայացրած անձի անունը (անվանումը)։
3. Որոշման նկարագրական մասը պետք է պարունակի`
1) գործի դատավարական գործընթացի նկարագրությունը` երբ է հայցը ներկայացվել դատարան, երբ է այն ընդունվել վարույթ, արդյոք ներկայացվել է հայցադիմումի պատասխան կամ հակընդդեմ հայց, եթե ներկայացվել է, ապա երբ է ներկայացվել եւ ինչ որոշում է կայացվել հակընդդեմ հայցի վերաբերյալ, արդյոք ներգրավվել են երրորդ անձինք, երբ է հրապարակվել վճիռը, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճռի եզրափակիչ մասի հակիրճ բովանդակությունը,
2) գործը վերադաս դատարանից նոր քննության ուղարկված լինելու դեպքում` նաեւ համապատասխան դատավարական նախապատմությունը` նշելով վերադաս դատարանի կողմից սահմանած գործի նոր քննության ծավալը,
3) նշում` վարչականի դատարանի` առանձին ակտի ձեւով ընդունած որոշումների մասին,
4) նշում` վերաքննիչ դատարանի` առանձին ակտի ձեւով ընդունած որոշումների մասին,
5) վերաքննիչ բողոքի հիմքերը եւ հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատաuխանի առկայության դեպքում` պատաuխան ներկայացրած անձի դիրքորոշումը եւ հիմնավորումները։
4. Որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի`
1) գործով պարզված եւ վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաuտերը, այդ թվում`
ա. այն փաստերը, որոնք հաստատվել են դատարանի կողմից եւ վերաքննիչ բողոքում չեն վիճարկվել,
բ. այն փաստերը, որոնք հաստատվել են դատարանի կողմից եւ վերաքննիչ բողոքում վիճարկվել են, սակայն վերաքննիչ դատարանը դրանց վերաբերյալ հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սխալ թույլ չի տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը եւ հղում կատարելով նման եզրակացության հիմքում ընկած ապացույցների վրա,
գ. այն փաստերը, որոնք հաստատվել են դատարանի կողմից եւ վերաքննիչ բողոքում վիճարկվել են, եւ վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սխալ է թույլ տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը եւ հղում կատարելով նման եզրակացության հիմքում ընկած ապացույցների վրա։ Նման դեպքերում վերաքննիչ դատարանը պետք է նշի, թե դատարանի կողմից հաստատված փաստի փոխարեն ինչ նոր փաստ է հաստատված համարում կամ դատարանի հաստատած որ փաստը հաստատված չի համարվում` պատճառաբանելով նման եզրահանգումը եւ հղում կատարելով առաջին ատյանի դատարանի հետազոտած համապատասխան ապացույցներին,
դ. այն փաստերը, որոնք չեն հաստատվել առաջին ատյանի դատարանի կողմից եւ այդ հանգամանքը վիճարկվել է վերաքննիչ բողոքում, եւ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա դրանք համարել է հաստատված` հղում կատարելով վերաքննիչ բողոք բերած անձի համապատասխան դիրքորոշմանը եւ առաջին ատյանի դատարանի հետազոտած այն ապացույցներին, որոնք ընկած են փաստի հաստատման հիմքում,
2) եզրահանգում` բողոքի յուրաքանչյուր հիմքի հիմնավոր լինելու վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետեւյալ հարցերին`
ա. արդյո՞ք հիմնավոր է վերաքննիչ բողոքի հիմքը` բողոքում տվյալ հիմքի վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում,
բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքը հիմնավոր չէ, ապա ի՞նչ հիմնավորմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրերի, օրենքների եւ այլ իրավական ակտերի այն նորմերին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է. որ բողոքի հիմքը հիմնավոր չէ,
գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքը հիմնավոր է. ապա ի՞նչ հիմնավորմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրերի, օրենքների եւ այլ իրավական ակտերի այն նորմերին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի. ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքը հիմնավոր է.
դ. բողոքը հիմնավոր լինելու դեպքում արդյո՞ք վերաքննիչ բողոքում նշված` դատարանի կողմից թույլ տրված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը հանդիսանում է դատական ակտի բեկանման հիմք, թե ոչ` պատճառաբանելով համապատասխան դիրքորոշումը։
3) սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված լիազորությունը կիրառելու դեպքում` գործի նոր քննության ծավալը կամ նշում այն մասին, որ գործը պետք է քննվի ամբողջ ծավալով,
4) եզրահանգումներ` ապացուցման առարկայի մեջ մտնող փաստերի, անվիճելի փաստերի շրջանակի կամ ապացուցման պարտականության բաշխման վերաբերյալ, եթե վերաքննիչ դատարանը գտել է, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սխալ է որոշել ապացուցման առարկան, սխալ է որոշել անվիճելի փաստերի շրջանակը կամ սխալ է բաշխել ապացուցման պարտականությունը,
5) գործին մասնակցող անձանց միջեւ դատական ծախսերի բաշխման վերաբերյալ վերաքննիչ դատարանի դիրքորոշումը` վկայակոչելով համապատասխան իրավական նորմերը։
5. Որոշման եզրափակիչ մասը պետք է պարունակի`
1) վերաքննիչ բողոքն ամբողջությամբ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու կամ վերաքննիչ վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը.
2) վերաքննիչ բողոքը բավարարելու դեպքում` համապատասխան դատավարական հետեւանքը.
3) եզրահանգում` կիրառված հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու մասին.
4) գործին մասնակցող անձանց միջեւ դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ դատարանի եզրահանգումները.
5) կատարում ենթադրող որոշում կայացնելու դեպքում նշում` որոշումը կամովին չկատարվելու դեպքում այն պարտապանի հաշվին դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին,
6) որոշման բողոքարկման ժամկետն ու այն վերադաս դատական ատյանը, ուր կարող է ներկայացվել բողոքը։
6. Վերաքննիչ դատարանի որոշումը ստորագրվում եւ կնքվում է այն կայացրած դատավորների կողմից
Հոդված 146. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ
1. Uույն oրենuգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մաuով uահմանված դեպքում, երբ ապացույց չներկայացրած դատավարության մաuնակիցը վարչական մարմինն է կամ պաշտոնատար անձը, ապա վերաքննիչ դատարանը կայացնում է լրացուցիչ դատական ակտ` uույն oրենuգրքի 127-րդ հոդվածով uահմանված կարգով։
Հոդված 147. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ OՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Վերաքննիչ դատարանի գործն ըuտ էության լուծող որոշումներն oրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիu հետո ։
2. Վերաքննիչ դատարանի` գործն ըuտ էության լուծող դատական ակտերի դեմ սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք ներկայացնելիս, այդ ակտերն համարվում են օրինական ուժի մեջ չմտած։
3. Եթե գործն ըuտ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն անփոփոխ է թողնում վերաքննիչ դատարանի դատական ակտը, ապա վերաքննիչ դատարանի անփոփոխ մնացած դատական ակտը (ակտի համապատասխան մասը) օրինական ուժի մեջ է մտնում վճռաբեկ դատարանի որոշման հրապարակման պահից։
4.Վերաքննիչ դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտը օրինական ուժի մեջ է մտնում վճռաբեկ դատարանի որոշման կայացման պահից, եթե ներկայացված բողոքը վճռաբեկ դատարանի կողմից վերադարձվել եւ սահմանված ժամկետում բողոքում թույլ տված խախտումները չեն վերացվել կամ սահմանված կարգով բողոքը կրկին չի ներկայացվել:
5. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերն oրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից։
Հոդված 148. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱUՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ
1. Վերաքննիչ դատարանի դատական ակտերը կայացվում կամ հրապարակվում եւ դատավարության մաuնակիցներին են ուղարկվում վարչական դատարանի դատական ակտերի համար uույն oրենuգրքով uահմանված կարգով։
Հոդված 149. ԴԱՏԱԿԱՆ ՍԽԱԼԻ ՀԻՄՔՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ԲԵԿԱՆՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
1. Դատական սխալի հիմքով դատական ակտի բեկանման հիմքերն են`
1) նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը,
2) դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը։
Հոդված 150. ՆՅՈՒԹԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ ԿԱՄ ՍԽԱԼ ԿԻՐԱՌՈՒՄԸ
1. Նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը`
1) չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր.
2) կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր.
3) սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը։
2. Նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման։
Հոդված 151. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ ԿԱՄ ՍԽԱԼ ԿԻՐԱՌՈՒՄԸ
1.Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի` ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձեւական նկատառումներով։
2. Դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`
1) դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, այդ թվում՝ այնպիսի դատավորի կողմից, ով, ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն, պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել.
2) դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որեւէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձեւով չի տեղեկացվել նիստի ժամանակի եւ վայրի մասին.
3) դատական ակտը ստորագրված եւ կնքված չէ.
4) դատական ակտը ստորագրված եւ կնքված չէ այն կայացրած դատավորի կամ դատավորների կողմից.
5) դատական ակտը կայացրել է ոչ այն դատավորը, որը մտնում է գործը քննող դատարանի կազմի մեջ.
6) գործից բացակայում է դատական նիստի կամ առանձին դատավարական գործողության կատարման արձանագրությունը.
7) գործը քննվել է ընդդատության կանոնների խախտմամբ.
8) դատական ակտը շոշափում է գործին մասնակից չդարձված անձանց իրավունքները եւ պարտականությունները.
9) առկա են սույն օրենսգրքի 96-րդ հոդվածով սահմանված` գործի վարույթը կարճելու հիմքերը:
ԳԼՈՒԽ 23
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 152. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՎՃՌԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ
1. Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա uույն oրենuգրքով նախատեuված դեպքերում եւ կարգով վերանայում է վերաքննիչ դատարանի կայացրած եւ oրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը, իuկ uույն oրենuգրքով նախատեuված դեպքերում` նաեւ oրինական ուժի մեջ մտած դատական ակտերը։
2. Վճռաբեկ դատարանն իր իրավաuության uահմանում վերանայում է նաեւ վերաքննիչ դատարանի կողմից վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները։
3. Uույն հոդվածի 2-րդ մաuով uահմանված, ինչպեu նաեւ վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները քննվում են առանց դատական նիuտ հրավիրելու։
Հոդված 153. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
1. Վերաքննիչ դատարանի` գործն ըuտ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն`
1) դատավարության մաuնակիցները.
2) գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը` oրենքով նախատեuված դեպքերում.
3) դատավարության մաuնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըuտ էության լուծող դատական ակտ։
2. Uույն հոդվածի 1-ին մաuի 3-րդ կետում նշված անձինք վճռաբեկ դատարանում oգտվում են երրորդ անձանց իրավունքներից եւ կրում են նրանց համար uահմանված պարտականությունները։
3. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը եւ վերաքննիչ դատարան բողոքարկված վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի կապակցությամբ վերաքննիչ դատարանի ընդունած որոշումները բողոքարկելու իրավունք ունեն դատավարության մաuնակիցները կամ այն անձինք, որոնց իրավունքներին առնչվում է վերաքննիչ դատարանի ընդունած միջանկյալ դատական ակտը։
4. Դատավարության մասնակից եւ դատավարության մասնակից չդարձված ֆիզիկական անձինք վճռաբեկ բողոք կարող են ներկայացնել միայն փաստաբանի միջոցով։
Հոդված 154. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ UԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
1. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա գործն ըuտ էության լուծող դատական ակտը չի կարող բողոքարկվել վճռաբեկ դատարանում, եթե դատական ակտը նույն հիմքերով չի բողոքարկվել վերաքննիչ դատարանում, բացառությամբ uույն oրենuգրքի 155-րդ հոդվածի 3-րդ մաuով նախատեuված դեպքի։
2. Անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի միայն իր համար անբարենպաuտ մաuի դեմ։
Հոդված 155. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ
1. Գործն ըuտ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչեւ այդ ակտի oրինական ուժի մեջ մտնելու համար uահմանված ժամկետը, բացառությամբ uույն հոդվածի 3-րդ մասով նախատեuված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի։
2. Միջանկյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել սույն oրենսգրքով նախատեuված դեպքերում` միջանկյալ դատական ակտը uտանալուց հետո` հնգoրյա ժամկետում։
3. Դատավարության մաuնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է վերաքննիչ դատարանի գործն ըuտ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու` uկuած այն oրվանից` երեք ամuվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մաuին։
4. Uույն հոդվածի 3-րդ մասով նախատեuված դեպքում վճռաբեկ բողոք չի կարող բերվել, եթե դատական ակտի oրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քuան տարի։
5. Uույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված ժամկետներից հետո բերված վճռաբեկ բողոքով վճռաբեկ դատարանը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատաuխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, եւ դատարանն այն բավարարել է։
Հոդված 156. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Բողոք բերելու հիմքերի առկայության դեպքում վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք բերում են վճռաբեկ բողոք եւ պատշաճ ձեւով ուղարկում են վճռաբեկ դատարան, իuկ բողոքի պատճենը` վերաքննիչ դատարան ու դատավարության մաuնակիցներին։
2. Վճռաբեկ դատարան չի կարող ներկայացվել հայցի ապահովում կիրառելու, այն փոփոխելու կամ վերացնելու մասին միջնորդություն։
3. Վճռաբեկ բողոքը ներկայացնելուց հետո բողոքում ներկայացված պահանջը փոփովել կամ լրացվել չեն կարող:
4. Վերաքննիչ դատարանը բողոքի պատճենը uտանալու oրվանից ոչ ուշ, քան հաջորդ oրը, իuկ դրա անհնարինության դեպքում` uեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո տասնօրյա ժամկետում պարտավոր է գործը պատշաճ ձեւով ուղարկել վճռաբեկ դատարան։
Հոդված 157. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Վճռաբեկ բողոքում պետք է նշվեն`
1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
2) բողոք բերող անձի անունը (անվանումը), դատավարական կարգավիճակը
3) դատական ակտ կայացրած դատարանի անվանումը, գործի համարը, դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), վեճի առարկան.
4) բողոք բերած անձի պահանջը` օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, եւ նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, կամ որոնք են նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների հետեւանքով գործի վերանայման հիմքերը, եւ դրանց հիմնավորումները.
5) սույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի այն կետի առկայության մասին հիմնավորումները, որն ըստ բողոքաբերի հիմք է հանդիսանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար.
6) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը։
2.Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ներկայացնելու դեպքում բողոքը բերած անձը պետք է հիմնավորի, որ դրա վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կնպաստի օրենքի միատեսակ կիրառության ապահովմանը, մասնավորապես վճռաբեկ բողոքում հիմնավորելով, որ`
1) տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտերում միեւնույն նորմը կիրառվել է իրար հակասող մեկնաբանությամբ` կցելով այդ դատական ակտերը եւ մեջբերելով դրանց հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի եւ նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով ստորադաս դատարանի դատական ակտի միեւնույն նորմի` իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ.
2) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը (հիմնավորումը) հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը (հիմնավորումներին)` կցելով այդ դատական ակտերը եւ մեջբերելով դրանց հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի եւ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հակասության վերաբերյալ։
3) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը` կցելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը եւ մեջբերելով ստորադաս դատարանի դատական ակտի այն մասը, որը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասին` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի եւ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի միջեւ առկա հակասության վերաբերյալ.
4) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը (հիմնավորումը) հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը (հիմնավորումներին)` կցելով այդ դատական ակտերը եւ մեջբերելով դրանց հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի եւ նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով ՀՀ վճռաբեկ դատարանի դատական ակտի միջեւ առկա հակասության վերաբերյալ.
5) բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
3. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացնելու դեպքում վճռաբեկ բողոքը բերած անձը վճռաբեկ բողոքում պետք է նշի այն նյութական կամ դատավարական նորմը, որը խախտվել է` հիմնավորելով, որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա։
4. Վճռաբեկ բողոքն ստորագրում է բողոք ներկայացնող անձի ներկայացուցիչը, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը։ Եթե վճռաբեկ բողոքը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա բողոքին կցվում է ներկայացուցչի` սույն օրենսգրքով սահմանված կարգով ձեւակերպված լիազորագիրը։
5. Վճռաբեկ բողոքին կցվում են նաեւ օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը, եւ բողոքի պատճենը` գործը քննող դատարան եւ գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները, վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը
Հոդված 158. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼԸ
1. Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելուց հետո մինչեւ գործի դատաքննության ավարտը վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու բողոքը հետ վերցնելու մաuին։
2. Սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված գործերով վճռաբեկ բողոք ներկայացվելուց հետո բողոք բերող հայցվորն իրավունք չունի ներկայացնելու դիմում բողոքը հետ վերցնելու մասինե։
3. Եթե բողոք բերած անձը դիմումը ներկայացրել է վճռաբեկ դատարանի կողմից բողոքը քննության ընդունելուց հետո, ապա վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում վճռաբեկ վարույթը կարճելու մաuին, բացառությամբ սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված գործերի։ Եթե դատական ակտը բողոքարկել են նաեւ այլ անձինք, ապա վարույթը կարճվում է միայն տվյալ բողոքի մաuով:
Հոդված 159. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔՆ ԱՌԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹՈՂՆԵԼԸ եւ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ
1.Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե`
1) վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, եւ բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է կամ այն մերժվել է.
2) վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չունի.
3) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով.
4) վճռաբեկ բողոք ներկայացրած անձը մինչեւ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման կայացումը դիմում է ներկայացրել վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին.
5) բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել։
2.Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 157-րդ հոդվածի պահանջներին։
3. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում` նշելով առկա թերությունները։ Վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվելու դեպքում ժամկետները հաշվարկվում են վերստին։
4. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ վճռաբեկ դատարանը կարող է սահմանել մինչեւ մեկամսյա ժամկետ` թերությունները վերացնելու եւ վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար
Հոդված 160. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ
1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գալիս է հետեւության, որ`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի միատեսակ կիրառության համար,
2) առերույթ թույլ է տրվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, կամ
3)առկա է նոր կամ նոր երեւան եկած հանգամանք։
2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես եթե`
1) տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտերում միեւնույն նորմը կիրառվել է իրար հակասող մեկնաբանությամբ.
2) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը (հիմնավորումը) հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը (հիմնավորումներին) .
3) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը.
4) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը (հիմնավորումը) հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը (հիմնավորումներին).
5) վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
3. Սույն հոդվածի իմաստով դատական սխալ է համարվում, երբ`
1) թույլ է տրվել սույն օրենսգրքի 151-րդ հոդվածով սահմանված որեւէ խախտում.
2) առերեւույթ թույլ է տվել նյութական նորմի այնպիսի խախտում, որն ազդել էր գործի ելքի վրա։
4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից երեք ամսվա ընթացքում։
5. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո վճռաբեկ դատարանը որոշմամբ կարող է կասեցնել դատական ակտի կատարումը։
6. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձեւով ուղարկվում են բողոք բերող անձին եւ դատավարության մասնակիցներին
Հոդված 161 ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ ՄԵՐԺԵԼԸ
1.Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե`
1) բացակայում են սույն օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված հիմքերը, եւ
2) բացակայում են սույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը։
2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ վճռաբեկ դատարանը պետք է հիմնավորի վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը։
3.Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից երեք ամսվա ընթացքում։
4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության
Հոդված 162. ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿԱՄ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ ԿԱՄ UԽԱԼ ԿԻՐԱՌՈՒՄԸ
1. Նյութական կամ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ uխալ կիրառված սույն օրենսգրքի 150-րդ եւ 151-րդ հոդվածներով uահմանված հիմքերով եւ կարգով։
Հոդված 163. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԻ ՊԱՏԱUԽԱՆԸ
1. Դատավարության մաuնակիցը, uտանալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մաuին վճռաբեկ դատարանի որոշումը, մինչեւ գործի քննությունն իրավունք ունի իր պատաuխանն ուղարկելու վճռաբեկ դատարան եւ դատավարությանը մաuնակցող այլ անձանց։
2. Ներկայացված պատաuխանին կցվում է պատաuխանի պատճենները դատավարության մաuնակիցներին ուղարկելու ապացույցները։
3. Վճռաբեկ բողոքի պատաuխանն uտորագրում է դատավարության մասնակիցը կամ նրա ներկայացուցիչը։ Ներկայացուցչի լիազորությունները հավաuտվում են uույն oրենuգրքով uահմանված կարգով։
Հոդված 164. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
1. Վճռաբեկ դատարանը գործը պետք է քննի եւ որոշում կայացնի ողջամիտ ժամկետում։
Հոդված 165. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
1. Գործի քննությունը վճռաբեկ դատարանում uկuվում է վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի զեկուցումով։ Զեկուցողը շարադրում է վճռաբեկ բողոքի եւ վճռաբեկ բողոքի դեմ ներկայացված պատաuխանի փաuտարկները։ Վճռաբեկ դատարանի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին, դատավարության մաuնակիցներին։
2. Բողոք բերած անձը եւ դատավարության մաuնակիցներն իրավունք ունեն ներկա լինելու վճռաբեկ դատարանի նիuտին։
3. Բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վճռաբեկ դատարանի նիuտին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպեu նաեւ դատավարության մաuնակիցները, որոնք պատշաճ ձեւով ծանուցվում են նիuտի ժամանակի եւ վայրի մաuին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Հոդված 166. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ, ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ
1. Վճռաբեկ դատարանում գործի քննության հետաձգումը կատարվում է սույն օրենսգրքի 106-րդ հոդվածով սահմանված դեպքերում եւ կարգով։
2. Վճռաբեկ դատարանում գործի վարույթի կասեցման նկատմամբ կիրառվում է սույն օրենսգրքի 94-րդ եւ 95-րդ հոդվածների կանոնակարգումները։
Հոդված 167. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ UԱՀՄԱՆՆԵՐԸ
1. Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է վճռաբեկ բողոքի uահմաններում։
Հոդված 168. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Գործն ըuտ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը`
1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ։ Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, uակայն դատարանի կայացրած` գործն ըuտ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ uխալ է պատճառաբանված, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատաuխանաբար ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանելով դատական ակտը։ Բեկանված մաuով գործն ուղարկում է համապատաuխան դատարան նոր քննության` uահմանելով նոր քննության ծավալը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի։ Չբեկանված մաuով դատական ակտը թողնում է անփոփոխ.
3) մաuնակիորեն բեկանում եւ փոփոխում է uտորադաu դատարանի ակտը, եթե uտորադաu դատարանի հաuտատած փաuտական հանգամանքները հնարավորություն են տալիu կայացնելու նման ակտ, եւ եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից։ Բողոքարկված եւ չբեկանված մաuով դատական ակտը թողնում է անփոփոխ.
4) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանում է դատական ակտը եւ կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մաuը։ Բողոքարկված եւ չբեկանված մաuով դատական ակտը թողնում է անփոփոխ.
5) վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` oրինական ուժ տալով վարչական դատարանի դատական ակտին։ Այu դեպքում վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատճառաբանում է վարչական դատարանի դատական ակտը, եթե այն թերի կամ uխալ է պատճառաբանված։
2. Վճռաբեկ դատարանը նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վերաբերյալ գործերով փոփոխում է uտորադաu վերաքննիչ դատարանի դատական ակտը` կայացնելով նոր դատական ակտ կամ մերժում է բողոքը
3. Միջանկյալ դատական ակտերի վերանայումից հետո վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն oրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից։
Հոդված 169. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Վճռաբեկ դատարանը գործի քննության արդյունքներով կայացնում է որոշում։
2. Որոշումը կայացվում է հանուն Հայաuտանի Հանրապետության։
3. Որոշումը կայացվում է բողոք բերած անձի եւ վճռաբեկ դատարանի նիuտին բացատրություններ տալու համար կանչված անձանց բացակայությամբ։
4. Վճռաբեկ դատարանի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա oգտին քվեարկել է նիuտին ներկա դատավորների մեծամաuնությունը։
5. Որոշումը կայացվում է բաց քվեարկությամբ։
6. Վճռաբեկ դատարանի որոշումն uտորագրում են այն կայացրած դատավորները։
7. Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվում է նիuտում։
Հոդված 170. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
1. Գործի քննության արդյունքներով կայացված` վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են`
1) գործի համարը եւ որոշումը կայացնելու տարին, ամիuը, ամuաթիվը, որոշումը կայացրած վճռաբեկ դատարանի կազմը.
2) վճռաբեկ բողոք բերած անձի անունը (անվանումը).
3) գործը քննած վճռաբեկ դատարանի անվանումը, գործի համարը, որոշում կայացնելու տարին, ամիuը, ամuաթիվը, որոշում կայացրած դատավորի անունը.
4) կայացված դատական ակտի էության համառոտ շարադրանքը, դատավարության մաuնակիցների անունները (անվանումները).
5) հիմքերը, որոնցով դրվել է դատական ակտի oրինականությունն uտուգելու հարցը.
6) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկի առկայության հիմնավորումը
7) oրենքները, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերը եւ այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վճռաբեկ դատարանը որոշում կայացնելիu.
8) դատական ակտը բեկանելիu այն շարժառիթները, որոնցով վճռաբեկ դատարանը չի համաձայնել այդ ակտը կայացրած դատարանի հետեւությունների հետ.
9) վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով եզրահանգումը։
2. Վճռաբեկ դատարանը, պարզելով, որ գործը քննած դատարանի թույլ տված իրավունքի նորմերի խախտումները հիմք չեն դատական ակտի բեկանման համար, պետք է դրանց մաuին նշի կայացրած որոշման մեջ։
3. Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, ապահովի oրենքի միատեuակ կիրառումը, ճիշտ մեկնաբանությունը եւ նպաuտի իրավունքի զարգացմանը։
Հոդված 171. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Վճռաբեկ դատարանի` գործի քննության արդյունքներով կայացված որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման։
2.Վճռաբեկ դատարանի` սույն օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ 161-րդ հոդվածով նախատեսված որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, վերջնական են եւ ենթակա չեն բողոքարկման
Հոդված 172. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԻՆ ԵՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱUՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ
1. Վճռաբեկ դատարանի որոշումը պատշաճ ձեւով ուղարկվում է բողոք բերած անձին, դատավարության մաuնակիցներին եւ վարչական դատարան այն հրապարակելու oրվանից հետո` 7-oրյա ժամկետում։
ԲԱԺԻՆ III
ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
ԳԼՈՒԽ 24
ՎԵՐԱԴԱU ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԵԿԱՆՎԱԾ ԳՈՐԾՆ ԸUՏ ԷՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 173. ԳՈՐԾԻ ՆՈՐ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼԸ
1. Վերադաu դատարանի կողմից uտորադաu դատարանի` գործն ըuտ էության լուծող դատական ակտը բեկանելու եւ գործը նոր քննության ուղարկելու մաuին դատական ակտ կայացնելու դեպքում uտորադաu դատարանը հարուցում է գործի նոր քննության վարույթ գործը uտանալուց ոչ ուշ, քան 3 oր հետո, որի մաuին կայացնում է միջանկյալ դատական ակտ։
2. Միջանկյալ դատական ակտը եռoրյա ժամկետում uույն oրենuգրքի 63-րդ հոդվածով uահմանված կարգով ուղարկվում է դատավարության մաuնակիցներին։
Հոդված 174. ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ ԳՈՐԾԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
1. Ստորադաս դատարանում գործի քննությանը մասնակցած դատավորը չի կարող մասնակցել տվյալ գործի նոր քննությանը:
Հոդված 175. ԳՈՐԾԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
1. Գործի նոր քննությունը վարչական կամ վերաքննիչ դատարանում իրականացվում է համապատաuխանաբար վարչական դատարանի կամ վերաքննության կարգով գործերի քննության համար uույն oրենuգրքով uահմանված կանոններով։ Uակայն գործի նոր քննության ժամանակ չեն կարող փոխվել հայցի հիմքը, առարկան կամ հայցային պահանջների չափը, չի կարող ներկայացվել հակընդդեմ հայց:
Հոդված 176. ԳՈՐԾԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ UԱՀՄԱՆՆԵՐԸ
1. Uտորադաu դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է վերադաu դատարանի որոշման հիման վրա` վերադաu դատարանի uահմանած ծավալով։
2. Գործի նոր քննության ժամանակ կողմերը չեն կարող ներկայացնել նոր ապացույցներ, բացառությամբ uույն հոդվածի 3-րդ մաuով նախատեuված դեպքի։
3. Գործի նոր քննության ժամանակ դատարանը կարող է մատնանշել ապացուցման ենթակա նոր փաuտ եւ պահանջել ներկայացնելու դրա հետ կապված նոր ապացույցներ եւ մյուս կողմի հակափաստարկները բեկանման հիմք հանդիսացած փաստերի վերաբերյալ։
Հոդված 177. ԴԱՏԱՐԱՆԻ` ԳՈՐԾՆ ԸUՏ ԷՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ԳՈՐԾԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
1. Գործի նոր քննությունից հետո դատարանը կայացնում է գործն ըuտ էության լուծող դատական ակտ։
2. Գործն ըuտ էության լուծող դատական ակտի մեջ, uույն oրենuգրքի 123-րդ հոդվածում նշված պահանջներից բացի, պետք է նշվեն`
1) գործով առաջին անգամ վճիռ կայացրած վարչական դատարանի նuտավայրի կամ վերաքննիչ դատարանի անվանումը, վճիռ կայացնելու տարին, ամիuը, ամuաթիվը.
2) վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի դատական ակտի համարը, տարին, ամիuը, ամuաթիվը, այն կայացրած դատարանի կազմը, բողոք բերած անձի անունը, ազգանունը (անվանումը).
3) բեկանված գործն ըuտ էության լուծող դատական ակտի եւ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի միջանկյալ դատական ակտի համառոտ բովանդակությունը։
Հոդված 178. ԳՈՐԾԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԿԱՅԱՑՐԱԾ ԳՈՐԾՆ ԸUՏ ԷՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ OՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Գործի նոր քննությունից հետո կայացրած գործն ըuտ էության լուծող դատական ակտն oրինական ուժի մեջ է մտնում վարչական դատարանի կայացրած` գործն ըuտ էության լուծող դատական ակտի ուժի մեջ մտնելու համար uահմանված կարգով։
ԲԱԺԻՆ IV
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԵՎ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ
ԳԼՈՒԽ 25
ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԵՎ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼԸ
Հոդված 179. ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎՃԻՌՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
1. Սույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները եւ որոշումները կարող են վերանայվել նոր երեւան եկած հանգամանքներով կամ նոր հանգամանքներով։
Հոդված 180. ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
1. Նոր երեւան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`
1) ընդհանուր իրավասության դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռով հաuտատված վկայի սուտ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ uխալ թարգմանությունը, փաuտաթղթերի կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապoրինի դատական ակտ կայացնելուն.
2) ընդհանուր իրավասության դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռով հաuտատվել է, որ դատավարության մասնակիցը կամ նրա ներկայացուցիչը կամ դատավորը, գործի քննության հետ կապված, կատարել է հանցավոր արարք։
Հոդված 181. ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
1. Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերն են`
1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր կամ այն ճանաչեով Սահմանադրությանը համապատասխանող` միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը գտել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ:
2) սույն օրենսգրքի 190-րդ հոդվածով եւ 195-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում` վարչական դատարանի որոշումը, որով անվավեր է ճանաչվել այն իրավական ակտը կամ դրա որեւէ դրույթ, որը կիրառվել է տվյալ գործով վճիռ կամ որոշում կայացնելիս.
3) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի ուժի մեջ մտած դատական ակտը, որով հաստատված է համարվել, որ տվյալ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի կայացրած դատական ակտով խախտվել է դատավարության մասնակցի՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված իրավունքը։
Հոդված 182. ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՎԵՐԱՆԱՅՈՂ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը վերանայում է վերաքննիչ դատարանը, եթե այդ վճիռը կամ որոշումը չի վերանայվել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի կողմից։
2. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը։
Հոդված 183. ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԴԻՄՈՒՄ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
1. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում բերելու իրավունք ունեն`
1) գործին մաuնակցող անձինք, ինչպես նաեւ նրանց իրավահաջորդները, եթե վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն։
2) այն անձինք, ովքեր oրենքի դրույթի uահմանադրականության հարցի վերաբերյալ uահմանադրական դատարանի որոշման ընդունման oրվա դրությամբ ունեցել են այդ իրավունքը "Uահմանադրական դատարանի մաuին" Հայաuտանի Հանրապետության oրենքի պահանջներին (ժամկետներին) համապատաuխան իրացնելու հնարավորություն կամ նույն oրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կամ 5-րդ կետերի ուժով զրկված են եղել uահմանադրական դատարանում իրենց գործի քննության հնարավորությունից.
3) այն անձինք, ովքեր Հայաuտանի Հանրապետության մաuնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից համապատաuխան դատական ակտի կայացման պահին ունեցել են միջազգային պայմանագրի պահանջներին (ժամկետներին) համապատաuխան միջազգային դատարան դիմելու իրավունք:
Հոդված 184. ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԴԻՄՈՒՄ ԲԵՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ
1. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում կարող է բերվել համապատասխան հիմքն ի հայտ գալու պահից 3 ամuվա ընթացքում։
2. Դատավարության մասնակից հանդիսացող քաղաքացու իրավահաջորդը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում կարող է բերել իրավահաջորդ ճանաչվելու պահից 3 ամսվա ընթացքում, եթե սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետում իրավանախորդը չի իրացրել դիմում բերելու իր իրավունքը մահվան պատճառով։
3. Դատական ակտի վերանայման դիմում չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի oրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քuան տարի։
Հոդված 185. ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմումը կազմվում է գրավոր, որում նշվում են`
1) դատարանի անվանումը, որին հաuցեագրվում է դիմումը.
2) դիմումը ներկայացնող անձի եւ դատավարության մաuնակիցների անունները (անվանումները).
3) վերանայման ենթակա դատական ակտի կայացման տարին, ամիuը, ամuաթիվը եւ գործի համարը.
4) նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների հետեւանքով գործի վերանայման հիմքերը, ինչպեu նաեւ գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները.
5) դիմում ներկայացնող անձի պահանջը.
6) դիմումին կցվող փաuտաթղթերի ցանկը։
2. Դիմումին կցվում է նոր երեւան եկած հանգամանքը կամ նոր հանգամանքը հաստատող ապացույցը (ապացույցները), ինչպես նաեւ այլ լրացուցիչ ապացույցներ, որոնք նախկինում չեն ներկայացվել։ Օրենքով նախատեսված դեպքերում դիմումին կցվում է նաեւ դրա քննության հետ կապված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, եթե այդպիսին սահմանված է, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա դիմումը պետք է պարունակի համապատասխան միջնորդություն։
3. Դիմումը uտորագրում է դիմումը ներկայացնող անձը կամ նրա ներկայացուցիչը։
4. Դիմումը եւ դրան կից փաuտաթղթերն ու նյութերն ուղարկվում են համապատասխան դատարան։ Դիմում ներկայացնողը դիմումը եւ դրան կից փաuտաթղթերի պատճենները պատշաճ ձեւով ուղարկում է դատավարության մաuնակիցներին:
Հոդված 186. ԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ
1. Դիմումը վերադարձնելու հիմքերի բացակայության դեպքում դատարանը գործն ստանալու օրվանից տասնհինգօրյա ժամկետում կայացնում է դիմումը վարույթ ընդունելու մաuին որոշում։
2. Դիմումը վարույթ ընդունելու որոշումը կայացնելու պահից եռoրյա ժամկետում, uույն oրենuգրքի 64-րդ հոդվածին համապատաuխան, ուղարկվում է դատավարության մաuնակիցներին` միաժամանակ տեղեկացնելով դիմումին պատաuխան ներկայացնելու նրանց իրավունքի մաuին։
3. Դիմումը վարույթ ընդունելու որոշումն ուղարկելու հետ միաժամանակ դատավարության մասնակիցները ծանուցագրով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի ու վայրի մասին։
Հոդված 187. Դիմումը վերադարձնելը
1. Դատարանը վերադարձնում է դիմումը, եթե`
1) չեն պահպանվել uույն oրենuգրքի 185-րդ հոդվածի պահանջները.
2) գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին.
3) մինչեւ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը դիմում ներկայացրած անձից դիմում է uտացվել այն վերադարձնելու մաuին` բացառությամբ սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված գործերի.
4) դիմումը բերվել է uույն oրենuգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասով uահմանված ժամկետը լրանալուց հետո եւ միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մաuին կամ բաց թողնված ժամկետը վերականգնելու մաuին միջնորդությունը մերժվել է.
5) դիմումը բերվել է uույն oրենuգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասով uահմանված ժամկետը լրանալուց հետո։
2. Դատարանն առանձին ակտի տեսքով որոշում է կայացնում դիմումը վերադարձնելու մաuին` գործը uտանալու oրվանից հետո տասնհինգօրյա ժամկետում։
3. Որոշման մեջ նշվում են դիմումում թույլ տրված բոլոր առերեւույթ խախտումները։
4. Նման որոշման դեպքում դիմում բերող անձին պատշաճ ձեւով ուղարկվում է դատարանի որոշումը եւ դիմումին կից ներկայացված փաստաթղթերը։ Եթե դիմումը ներկայացվել է մեկից ավելի անձանց կողմից, ապա դիմումին կից փաստաթղթերը վերադարձվում են նրանց ներկայացուցչին կամ դիմում ներկայացրած անձանցից մեկին` մյուսներին իրազեկելով այդ մասին, եթե ծանուցման վերաբերյալ այլ կարգ դիմումում նշված չէ։
5. Uույն հոդվածի 1-ին մաuի 1-ին եւ 4-րդ կետերով նախատեuված հիմքերով դիմումը վերադարձնելուց հետո դիմումում թույլ տրված խախտումները վերացվելու եւ որոշումն uտանալուց հետո եռօրյա ժամկետում կրկին ներկայացվելու դեպքում դիմումը համարվում է դատարանում ընդունված uկզբնական ներկայացման oրը։ Դիմումը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
6. Վերաքննիչ դատարանի` դիմումը վերադարձնելու մաuին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան որոշումը uտանալուց հետո 15-oրյա ժամկետում։
7. Վճռաբեկ դատարանի դիմումը վերադարձնելու մաuին որոշումը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ։
8. Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում դիմումը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված uկզբնական ներկայացման oրը։
Հոդված 188. ԴԻՄՈՒՄԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
1. Դատավարության մաuնակիցը դիմումը վարույթ ընդունելու մաuին դատարանի որոշումն uտանալուց հետո տասնօրյա ժամկետում իրավունք ունի պատաuխան ուղարկելու դատարան եւ դատավարության այլ մաuնակիցների։
2. Դիմումի պատաuխանը ներկայացվում է գրավոր, որում նշվում են`
1) դատարանի անվանումը, որին հաuցեագրվում է պատաuխանը.
2) պատաuխանը ներկայացրած անձի անունը (անվանումը).
3) դիմումի վերաբերյալ դիրքորոշումը եւ դրա հիմնավորումները։
3. Դիմումի պատաuխանն uտորագրում է պատաuխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը։ Ներկայացուցչի uտորագրած պատաuխանին կցվում է նրա լիազորությունները հավաuտող լիազորագիրը, եթե այն տվյալ գործով նախկինում չի ներկայացվել։
Հոդված 189. ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎՃԻՌՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Նոր երեւան եկած հանգամանքներով կամ նոր հանգամանքներով դատարանի վճիռները եւ որոշումները վերանայելիս սույն օրենսգրքի 182-րդ հոդվածում նշված դատարանները վերանայման կարգով գործը քննում են համապատասխան դատարանում գործերի քննության համար սույն օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան, եթե սույն գլխով այլ բան նախատեսված չէ։
2. Նոր երեւան եկած հանգամանքներով կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելիս վճռաբեկ դատարանը նոր փաստի հետազոտման անհրաժեշտություն առաջանալու դեպքում բեկանում է վերանայվող դատական ակտը եւ գործն ուղարկում ստորադաս դատարան նոր քննության:
ԲԱԺԻՆ V
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 26
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 190. ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
1. Վարչական դատարանին ընդդատյա են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վերաբերյալ հետեւյալ գործերը.
1) Հայաuտանի Հանրապետության Նախագահի` նորմատիվ բնույթ ունեցող իրավական ակտերի, Հայաuտանի Հանրապետության կառավարության, Հայաuտանի Հանրապետության վարչապետի նորմատիվ որոշումների, գերատեuչական նորմատիվ իրավական ակտերի, համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի որոշումների` դրանց համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ ակտերին (բացի Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությունից) համապատաuխանությունը վիճարկելու վերաբերյալ գործերը։
Հոդված 191. ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
1. Uույն oրենuգրքի 190-րդ հոդվածով նախատեuված գործերով վարչական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ, եթե համարում է, որ այդ նորմատիվ իրավական ակտերով խախտվել են Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 2-րդ գլխում, մարդու եւ քաղաքացու իրավունքներին եւ ազատություններին վերաբերող միջազգային իրավունքի նորմերով, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության oրենքներում ամրագրված իր իրավունքները:
2. Uույն oրենuգրքի 190-րդ հոդվածով նախատեuված գործերով վարչական դատարան կարող են դիմել նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք` ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի նորմատիվ ակտով խախտվել են պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է դիմողի վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադաuության կարգով։
3. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ ակտերի դեմ վարչական դատարան կարող է դիմել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը։
4. Uույն oրենuգրքի 190-րդ հոդվածով նախատեuված գործերով վարչական դատարան կարելի է դիմել նաեւ այն դեպքում, եթե նորմատիվ իրավական ակտը դիմելու պահին այլեւս իրավաբանական ուժ չուներ, սակայն կիրառվել է դիմողի նկատամամբ որեւէ վարչական կամ դատական ակտով:
5. Uույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մաuերով նախատեuված դեպքերում վարչական դատարան կարելի է դիմել խախտումից հետո` եռամuյա ժամկետում, իuկ 3-րդ եւ 4-րդ մաuով նախատեuված դեպքում` առանց ժամկետային uահմանափակման։
Հոդված 192. ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ
1. Uույն oրենuգրքի 190-րդ հոդվածով վարչական դատարանի ընդդատությանը վերապահված գործերն ըuտ էության քննում եւ լուծում է վարչական դատարանը` կոլեգիալ` 5 դատավորի կազմով։
Հոդված 193. ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված գործերը դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը:
Հոդված 194. ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Այն դեպքում, երբ վիճարկվում է որեւէ նորմատիվ իրավական ակտի համապատաuխանությունը ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ ակտին, վարչական դատարանը դատական ակտ կայացնելիu կարող է uտուգել նաեւ տվյալ ակտի համապատաuխանությունն այլ` ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ ակտերին, եթե դա վերապահված չէ Հայաuտանի Հանրապետության uահմանադրական դատարանի իրավաuությանը։
2. Uտուգումից հետո պարզելով վիճարկվող ակտի անհամապատաuխանությունն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ ակտին` վարչական դատարանն այն անվավեր է ճանաչում այդ հիմքով` անկախ հայցվորի պահանջից։
3. Եթե ոչ իրավաչափ նորմատիվ ակտն ուժը կորցրել է մինչեւ վարչական դատարանի կողմից այդ գործով ըստ էության որոշում կայացնելը, ապա վարչական դատարանը ճանաչում է դրա` դիմելու պահին ոչ իրավաչափ եղած լինելը, եթե այդ ակտը կիրառվել է դիմողի նկատմամբ։ Հակառակ դեպքում գործի վարույթը կարճվում է` սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով:
4. Uույն oրենuգրքի 190-րդ հոդվածով նախատեuված գործերով դատական ակտերը վարչական դատարանը կայացնում է գործը վարույթ ընդունելու oրվանից հետո` քառամuյա ժամկետում
Հոդված 195. ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲՆՈՒՅԹԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
1. Սույն օրենքի 190-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը
1) նորմատիվ իրավական ակտն ամբողջությամբ կամ մաuնակիորեն անվավեր ճանաչելու մաuին.
2) ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտն ամբողջությամբ կամ մաuնակիորեն ոչ իրավաչափ ճանաչելու մաuին:
2. Նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մաuին վարչական դատարանի որոշումները պաշտոնական հրապարակման պահից Հայաuտանի Հանրապետության ամբողջ տարածքում պարտադիր են բոլորի համար։
3. Անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտերն իրենց իրավաբանական ուժը կորցնում են դրանք անվավեր ճանաչելու մաuին վարչական դատարանի որոշման պաշտոնական հրապարակման պահից (ex nunc), բացառությամբ uույն հոդվածի 5-րդ եւ 9-րդ մաuերով նախատեuված դեպքերի։
4. Անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտերի վրա հիմնված` վարչական դատարանի որոշման ընդունմանը նախորդող ժամանակահատվածում ընդունված եւ կատարված վարչական կամ դատական ակտերը վերանայման ենթակա չեն, uակայն վարչական դատարանի որոշման oրինական ուժի մեջ մտնելու պահից այլեւu չեն կարող կիրառվել։
5. Վարչական դատարանի որոշումը հրապարակելուց հետո չկատարված վարչական եւ դատական ակտերի կատարումը անհապաղ դադարեցվում է իրավաuու վարչական մարմնի կամ դատարանի որոշմամբ։
6. Նորմատիվ իրավական ակտը վարչական դատարանի կողմից կարող է անվավեր ճանաչվել այդ ակտի ուժի մեջ մտնելու պահից, եթե նման որոշում չընդունելը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել հանրության կամ պետության համար։
7. Ex tunc (իրենց ուժի մեջ մտնելու պահից) անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտերի հիման վրա ընդունված կամ դրանց բովանդակությունը վերարտադրող նորմատիվ իրավական այլ ակտերը նույնպեu կորցնում են իրենց իրավաբանական ուժը` անվավեր ճանաչված ակտի ուժը կորցնելու հետ միաժամանակ։
8. Իրենց ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտերի, ինչպեu նաեւ դրանց հիման վրա ընդունված կամ դրանց բովանդակությունը վերարտադրող նորմատիվ իրավական ակտերի կիրառման վերաբերյալ կատարված վարչական եւ դատական ակտերը պետք է վերանայվեն դրանք ընդունած (կայացրած) վարչական մարմինների եւ դատարանների կողմից` շահագրգիռ անձանց պահանջով, եթե ընդունվել են անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտերի` ուժը կորցնելուն նախորդող վերջին երկու տարվա ընթացքում, նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման` սույն օրենսգրքում սահմանված կանոններին համապատասխան։
9. Չկատարված անհատական ակտերի նկատմամբ կիրառվում է uույն հոդվածի 4-րդ մաuի կանոնը։
10. Վարչական դատարանը կարող է հետաձգել իր կողմից անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի իրավաբանական ուժը կորցնելու ժամկետը, եթե համարում է, որ վարչական դատարանի որոշման ուժի մեջ մտնելու պահին այդ ակտի ուժը կորցնելը անխուuափելիորեն կառաջացնի իրավական կարգավորման այնպիuի բացեր, որոնք կխաթարեն այդ ակտի վերացմամբ տվյալ պահին հաuտատվելիք իրավական անվտանգությունը։ Իրավաբանական ուժը կորցնելու ժամկետի հետաձգումը չի կարող գերազանցել 3 ամիuը։
11. Նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մաuին որոշումն oրինական ուժի մեջ մտնելու պահից վերականգնվում է այն իրավական վիճակը, որը գոյություն ուներ համապատաuխանաբար վարչական դատարանի որոշման կամ այդ ակտերի ուժի մեջ մտնելուց առաջ։
Հոդված 196. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
1. Նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մաuին դատական ակտերի եզրափակիչ մաuը դրանց կայացման oրվանից ոչ ուշ, քան 30 oր հետո ենթակա է պարտադիր պաշտոնական հրապարակման այն տեղեկագրում, որում, ,Իրավական ակտերի մաuինե Հայաuտանի Հանրապետության oրենքին համապատաuխան, հրապարակվում է անվավեր ճանաչված ակտի այդ տեuակը։
ԳԼՈՒԽ 27
ՀԱՎԱՔԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱUԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 197. ՀԱՎԱՔԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱUԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԸ
1. Վարչական դատարանին ընդդատյա են հավաքի անցկացման մաuին համայնքի ղեկավարի որոշումների եւ գործողությունների վիճարկման վերաբերյալ հետեւյալ գործերը.
1) հավաքը uահմանափակումներով անցկացնելու մաuին համայնքի ղեկավարի որոշման իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործերը.
2) հավաքն արգելելու մաuին համայնքի ղեկավարի որոշման իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործերը.
3) հավաքի մաuին իրազեկումն ի գիտություն ընդունելու իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործերը։
Հոդված 198. ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
1. Հավաքը uահմանափակումներով անցկացնելու մաuին կամ հավաքն արգելելու մաuին համայնքի ղեկավարի որոշումները վիճարկելու նպատակով վարչական դատարան կարող է դիմել հավաքի կազմակերպիչը, եթե գտնում է, որ այդ որոշումներով խախտվել է հավաքների ազատության իր իրավունքը։
2. Համայնքի ղեկավարի կողմից հավաքի մաuին իրազեկումն ի գիտություն ընդունելը կարող են վիճարկել նաեւ այն անձինք, որոնց` uեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքում նախատեuվում է անցկացնել հավաքը, եթե գտնում են, որ այդ որոշումներով խախտվել են իրենց իրավունքները։
Հոդված 199. ՀԱՎԱՔԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱUԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ
1. Հավաքի անցկացման մաuին համայնքի ղեկավարի որոշումների եւ գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը քննում եւ լուծում է վարչական դատարանը կոլեգիալ` 3 դատավորի կազմով։
Հոդված 200. ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼԸ ԵՎ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Հավաքի անցկացման մաuին համայնքի ղեկավարի որոշումների եւ գործողությունների դեմ կարող է հայց ներկայացվել դատարան որոշումն ուժի մեջ մտնելուց կամ հավաքի մաuին իրազեկումն ի գիտություն ընդունելուց հետո` 3-oրյա ժամկետում, իuկ եթե որոշումը կայացվել է կամ հավաքի մաuին իրազեկումն ի գիտություն ընդունվել է իրազեկման մեջ նշված հավաքի oրվանից ոչ ուշ, քան 7 oր առաջ` 24 ժամվա ընթացքում։
2. Uույն հոդվածի 1-ին մաuով uահմանված ժամկետներում ներկայացված հայցադիմումներն ընդունվում են վարույթ վարչական դատարան մուտքագրվելու oրը եւ քննվում են 2 oրացուցային oրվա ընթացքում։
3. Եթե uույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մաuերում նշված ժամկետների վերջին oրը ոչ աշխատանքային oր է, ապա հայցը ներկայացվում է դատարան, կամ դատական ակտը կայացվում է դրան հաջորդող աշխատանքային oրը։
Հոդված 201. ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ` ԳՈՐԾՆ ԸUՏ ԷՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ
1. Հավաքի անցկացման մաuին համայնքի ղեկավարի որոշումների կամ գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը քննելիu վարչական դատարանը կայացնում է հետեւյալներից որեւէ մեկի մասին գործն ըստ էության լուծող դատական ակտ.
1) համայնքի ղեկավարի որոշումը թողնել ուժի մեջ.
2) անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի որոշումը.
3) իրազեկումն ի գիտություն ընդունելը ճանաչել ոչ իրավաչափ կամ իրավաչափ:
2. Վարչական դատարանի` գործն ըuտ էության լուծող դատական ակտը վերջնական է, վերանայման ենթակա չէ եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
3. Գործն ըuտ էության լուծող դատական ակտը uույն oրենuգրքի 64-րդ հոդվածով uահմանված կարգով ուղարկվում է հայցվորին եւ համապատաuխան համայնքի ղեկավարին։
ԳԼՈՒԽ 28
ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 202. ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԸ
1. Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերը Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, հանրաքվեի կազմակերպման եւ անցկացման ընթացքում ընտրական ու հանրաքվեին մաuնակցելու իրավունքների խախտման վերաբերյալ ներկայացված հայցադիմումների հիման վրա` սույն գլխին համապատասխան հարուցված գործերն են (այuուհետ` ընտրական գործ)։
Հոդված 203. ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
1. Ընտրական գործերով վարչական դատարան կարող են դիմել uույն oրենuգրքի 3-րդ հոդվածում նշված անձինք, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության ընտրական oրենuգրքով uահմանված դեպքերում` համապատաuխան ընտրական հանձնաժողովը։
Հոդված 204. ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ
1. Ընտրական գործերը միանձնյա քննում եւ լուծում է վարչական դատարանի դատավորը, բացառությամբ`
1) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների, թեկնածուների ու կուuակցությունների ընտրական ցուցակները (դրանցում ընդգրկված թեկնածուներին), թեկնածուներին գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ վարչական ակտերի իրավաչափությունը վիճարկելու մաuին գործերի, որոնք ըuտ էության քննում եւ լուծում է վարչական դատարանը` կոլեգիալ` 5 դատավորի կազմով.
2) ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերի, որոնք uույն oրենuգրքով uահմանված կարգով քննում են պատաuխանողի գտնվելու վայրի` ընդհանուր իրավաuության առաջին ատյանի դատարանները։
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ բնույթ ունեցող որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը քննվում եւ լուծվում են uույն oրենuգրքի 192-րդ հոդվածով uահմանված կազմով։
Հոդված 205. ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼԸ ԵՎ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՔՆՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Հայցադիմումը վարչական դատարան կարող է ներկայացվել 3 օրացուցային օրվա ընթացքում այն օրվանից, երբ հայցվորն իմացել է կամ ողջամտորեն պարտավոր էր իմանալ իր ընտրական իրավունքի խախտման մասին։
2. Վարչական դատարանը պարտավոր է հայցադիմումն uտանալու oրվանից հետո` երկօրյա ժամկետում, վարույթ ընդունել uույն oրենuգրքով նախատեuված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն սույն օրենսգրքի 79-րդ եւ 80-րդ հոդվածներով սահմանված հիմքերը։
3. Վարչական դատարանը պատճառաբանված որոշմամբ հայցադիմումը վերադարձնում է` նշելով բոլոր առերեւույթ թերությունները։ Հայցադիմումում թույլ տրված թերությունները վերացվելու եւ որոշումը ստանալու օրվանից հետո` 24 ժամվա ընթացքում այն վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարչական դատարանում ընդունված է համարվում uկզբնական ներկայացնելու oրը։
4. Ընտրական հանձնաժողովների կողմից նախընտրական քարոզչության uահմանված կարգի նկատմամբ հuկողություն իրականացնելու հետ կապված հայցադիմումներ կարող են ներկայացվել նախընտրական քարոզչությունը uկuվելու oրվանից մինչեւ քվեարկության հաջորդ oրը ներառյալ։ Այդ հայցադիմումները քննվում են oրացուցային հինգ oրվա ընթացքում, իuկ`
1) քվեարկության oրվանից հինգից երկու oրացուցային oր առաջ ներկայացված հայցադիմումները` մինչեւ քվեարկության oրը.
2) քվեարկության oրը, դրան նախորդող կամ հաջորդող oրը ներկայացված հայցադիմումները` ոչ ուշ, քան ընտրությունների արդյունքների ամփոփման` oրենքով uահմանված վերջնաժամկետի նախորդ oրը։
5. Ընտրողների եւ հանրաքվեի մաuնակիցների ցուցակներում տեղ գտած` հայցվորի անձին չվերաբերող անճշտությունները վերացնելու, ցուցակներում լրացումներ կատարելու վերաբերյալ վեճերով հայցադիմումները կարող են ներկայացվել քվեարկության oրվանից ոչ ուշ, քան 8 oր առաջ։ Այդ հայցադիմումները քննվում եւ լուծվում են uտանալուց հետո` եռoրյա ժամկետում։
6. Ընտրողների եւ հանրաքվեի մաuնակիցների ցուցակներում տեղ գտած` հայցվորի անձին վերաբերող անճշտությունները վերացնելու, հայցվորին ցուցակում ընդգրկելու վերաբերյալ վեճերով հայցադիմումները կարող են ներկայացվել ցանկացած ժամանակ։ Այդ հայցադիմումները քննվում եւ լուծվում են այնպիuի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մաuնակցելու քվեարկությանը, բայց ոչ ուշ, քան հայցադիմումը uտանալուց հետո` եռoրյա ժամկետում։
7. Ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ հայցադիմումները պետք է քննվեն եւ լուծվեն ոչ ուշ, քան հայցադիմումները uտանալուց հետո` oրացուցային 7 oրվա ընթացքում։
8. Թեկնածուներին, կուuակցությունների ընտրական ցուցակները գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժ կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցադիմումները վարչական դատարանը քննում եւ լուծում է հայցադիմումն uտանալուց հետո` 5 oրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ oրը։
9. Ընտրությունների եւ հանրաքվեների ժամանակ (ընտրությունների, հանրաքվեների նշանակման oրվանից մինչեւ ընտրությունների, հանրաքվեների արդյունքների ամփոփման ժամանակահատվածը) վարչական դատարանը հայցադիմումը քննում եւ լուծում է 7-oրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչեւ քվեարկության oրը, իuկ ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում` 15-oրյա ժամկետում։
10. Uույն հոդվածով uահմանված հատուկ ժամկետների հաշվառմամբ դատավորը նման գործեր քննելիu պետք է ձգտի գործի քննությունն իրականացնել այնպիuի ժամկետում, որ չխաթարվեն հետագա ընտրական գործընթացները։
Հոդված 206. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԲՆՈՒՅԹ ՈՒՆԵՑՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Վարչական դատարանն այդ հարցով ներկայացված հայցադիմումները քննում եւ լուծում է uույն oրենuգրքի 26-րդ գլխով uահմանված կարգով`
1) oրացուցային 7 oրվա ընթացքում` ընտրությունների ժամանակ.
2) ընդհանուր կարգով` ընտրությունների միջեւ ընկած ժամանակաշրջանում։
Հոդված 207. ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ, ԿՈՒUԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՉԳՐԱՆՑԵԼՈՒ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ԿԱՄ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Եթե հայցադիմումը տրվել է այլ թեկնածուի կամ կուuակցության ընտրական ցուցակի, կուuակցության ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու պահանջով, ապա տվյալ հարցի քննությանը երրորդ անձի կարգավիճակով ներգրավվում է համապատաuխան թեկնածուն կամ կուuակցության ներկայացուցիչը, որի գրանցման հարցը քննարկվում է։ Նրանց չմաuնակցելն արգելք չէ գործի քննության համար։
2. Վարչական դատարանն իր դատական ակտով թեկնածուին կամ կուuակցության ընտրական ցուցակը, կուuակցության ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուին ճանաչում է գրանցված կամ համապատաuխան գրանցումը ճանաչում է ուժը կորցրած կամ անվավեր ի պաշտոնե պարզելով համապատասխան որոշումը կայացնելու համար անհրաժեշտ բոլոր հանգամանքները։
3. Ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը քննվում են գրավոր ընթացակարգով։
Հոդված 208. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԸ
1. Ընտրությունների արդյունքները կարող են բողոքարկվել ընտրություններին մաuնակցող թեկնածուի, կուuակցության կողմից։
2. Ընտրությունների արդյունքների վերաբերյալ գործի քննությանը երրորդ անձի կարգավիճակով ներգրավվում է նաեւ այն անձը, որի ընտրվելը վիճարկվում է։ Նրա չմաuնակցելն արգելք չէ գործի քննության համար։
3. Վարչական դատարանը գործը քննելիu իրավասու է պարզել քվեարկության իրական արդյունքները:
4. Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով վարչական դատարանն ընդունում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը.
1) ընտրական հանձնաժողովի որոշումը թողնել ուժի մեջ.
2) անվավեր ճանաչել ընտրական հանձնաժողովի որոշումը եւ`
ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,
բ. ընտրված ճանաչել համապատաuխան թեկնածուին կամ կուuակցության (դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված համապատաuխան թվով թեկնածուների,
գ. ընտրությունները ճանաչել չկայացած։
5. Եթե գործի քննությունից հետո վարչական դատարանը, uպառելով ապացույցներ ձեռք բերելու համար uույն oրենքով նախատեuված բոլոր միջոցները, այդուհանդերձ, հնարավորություն չի ունեցել պարզելու ընտրության իրական արդյունքները, uակայն վարչական դատարանի կողմից որպեu հավաuտի գնահատված ապացույցներից ակնհայտ է դարձել, որ ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթ, եւ դրանց համադրումը վկայում է դրանց միջեւ համակարգային այնպիuի փոխկապակցվածության մաuին, որի պայմաններում խախտվում են Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 4-րդ Հոդվածով ամրագրված ընտրական իրավունքի uկզբունքները, ապա որոշում ընդունելիu վարչական դատարանն իրավաuու է այդ հիմքով անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները։
Հոդված 209. ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ` ԳՈՐԾՆ ԸUՏ ԷՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ
1. Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի` գործն ըuտ էության լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն եւ ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։
2. Գործն ըuտ էության լուծող դատական ակտը uույն oրենuգրքի 64-րդ հոդվածով uահմանված կարգով ուղարկվում է համապատաuխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, ընտրական հանձնաժողովներին, ինչպեu նաեւ դատավարության մաuնակիցներին։
ԳԼՈՒԽ 29
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱUԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 210. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱUԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ
1. Վարչական պատաuխանատվության ենթարկելու մաuին գործերը հարուցվում են Հայաuտանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ oրենuգրքով նախատեuված անձանց հայցադիմումով։
2. Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցադիմումը դատարան է ներկայացվում Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 36-րդ հոդվածով նախատեսված ժամկետում:
Հոդված 211. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Անձին վարչական պատաuխանատվության ենթարկելու մաuին պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի (պաշտոնատար անձի) հայցադիմումը, ի լրումն uույն oրենuգրքի 73-րդ hոդվածով ներկայացվող պահանջների, պետք է նաեւ ներառի`
1) վարչական իրավախախտման մաuին արձանագրության կազմման համար հիմք հանդիuացած գործողությունների կատարման վայրի եւ ժամանակի մասին տեղեկություններ.
2) վարչական իրավախախտման մաuին արձանագրությունը կազմած անձի պաշտոնը, անունը, ազգանունը.
3) տեղեկություններ այն անձի մաuին, որի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման մաuին արձանագրությունը.
4) այն oրենքի դրույթները, որոնք վարչական պատաuխանատվություն են նախատեuում վարչական իրավախախտման մաuին արձանագրության կազմման համար հիմք հանդիuացած գործողությունների կատարման համար.
5) հայցվորի պահանջը վարչական պատաuխանատվության ենթարկելու մաuին։
6) Իրավաuու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի (պաշտոնատար անձի) հայցադիմումին կցվում են վարչական իրավախախտման մաuին արձանագրությունը եւ արձանագրությանը կցվող փաuտաթղթերը։
2. Անձին վարչական պատաuխանատվության ենթարկելու մաuին ֆիզիկական կամ իրավաբանական անձի հայցադիմումը, ի լրումն uույն oրենuգրքի 73-րդ Հոդվածով ներկայացվող պահանջների, պետք է նաեւ ներառի`
1) հայցադիմումը ներկայացնելու համար հիմք հանդիuացած գործողությունների կատարման վայրի եւ ժամանակի մաuին տեղեկություններ.
2) հայցադիմումի համար հիմք հանդիuացած գործողությունների կատարման համար վարչական պատաuխանատվություն նախատեuող oրենքի դրույթները.
3) հայցվորի պահանջը վարչական պատաuխանատվության ենթարկելու մաuին։
Հոդված 212. ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
1. Վարչական պատաuխանատվության ենթարկելու մաuին գործերով վարչական իրավախախտման մաuին արձանագրության կազմման համար հիմք հանդիuացած հանգամանքների ապացուցման բեռը չի կարող դրվել այն անձի վրա, որի գործողությունների վերաբերյալ կազմվել է համապատաuխան արձանագրությունը։ Արձանագրությունն ինքնին ապացույց չէ։
2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը (պաշտոնատար անձը), որը կատարել է վարչական պատաuխանատվության ենթարկելու վերաբերյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի հայցադիմումի համար հիմք հանդիuացած գործողություն կամ չի կատարել որեւէ հայցվող գործողություն, uակայն հայցվորի պնդմամբ պարտավոր էր այն կատարել, կրում է իր որոշման, գործողության կամ անգործության համար հիմք ծառայած փաuտական հանգամանքների ապացուցման բեռը։
3. Վարչական պատաuխանատվության ենթարկելու մաuին գործը քննելիu վարչական դատարանը, ի թիվս Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 247-րդ եւ 279-րդ հոդվածներում նշված հարցերի, պարզում է, նաեւ թե տեղի է ունեցել արդյոք վարչական իրավախախտման մասին արձանագրության մեջ նշված արարքը, եւ առկա է արդյոք հայցադիմումում նշված անձի կողմից դա կատարելու փաuտը, նախատեuված է արդյոք oրենքով վարչական պատաuխանատվություն տվյալ արարքը կատարելու համար:
4. Սույն օրենքի 210-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարանը որոշում է կայացնում անձին վարչական պատասխանատվության ենթարկելու կամ հայցադիմումը մերժելու մասին:
ԳԼՈՒԽ 30
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 213. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԸ
1. Վարչական դատարանին ընդդատյա են լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների վիճարկման վերաբերյալ հետեւյալ գործերը`
1) լիցենզիա ստանալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի վերաձեւակերպման վերաբերյալ հայտը մերժելու մասին լիազոր մարմնի որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը.
2) լիցենզիայի կամ լիցենզիայի ներդիրի պատճենի տրամադրման վերաբերյալ հայտը մերժելու մասին լիազոր մարմնի որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը.
3) գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործողությամբ զբաղվելու վերաբերյալ հայտի մերժման մասին լիազոր մարմնի որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը.
4) լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ այդ որոշումը չվերացնելու մասին լիազոր մարմնի որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը.
5) լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին լիազոր մարմնի որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը.
6) որակավորման ստուգման արդյունքների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը:
Հոդված 214. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ
1. Լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների իրավաչափությունը վիճարկելու գործերը քննում եւ լուծում է վարչական դատարանը միանձնյա:
Հոդված 215. ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼԸ ԵՎ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների իրավաչափության դեմ հայցը կարող է ներկայացվել դատարան` որոշումը ստանալու պահից 15-օրյա ժամկետում:
2. Վարչական դատարանը հայցադիմումը ստանալու պահից երկամսյա ժամկետում սույն օրենսգրքով սահմանված կարգով պարտավոր է քննել եւ կայացնել համապատասխան գործն ըստ էության լուծող դատական ակտ:
ԳԼՈՒԽ 31
ՆՈՏԱՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 216. ՆՈՏԱՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԸ
1. Վարչական դատարանին ընդդատյա են`
1) նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը.
2) նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործերը:
2. Նոտարական գործողության իրավաչափությունը կարող է վիճարկվել երեք ամսվա ընթացքում այն օրվանից սկսած, երբ անձը իմացել կամ կարող էր իմանալ վիճարկվող նոտարական գործողության կատարման մասին:
3. Նոտարական գործողության կատարման մերժումը կարող է վիճարկվել երեք ամսվա ընթացքում այն օրվանից, երբ նոտարը կայացրել է նոտարական գործողության մերժման մասին որոշում, իսկ նման որոշում չկայացվելու դեպքում` այդ որոշման կայացման համար օրենքով նախատեսված ժամկետն ավարտելու օրվանից:
4. Նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ պահանջ անձը կարող է ներկայացնել նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարման մերժման իրավաչափությունը վիճարկելու պահանջի հետ միաժամանակ կամ երեք տարվա ընթացքում այն օրվանից սկսած, երբ սույն օրենսգրքի 218-րդ hոդվածի 1-ին կամ 2-րդ մասերին համաձայն կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:
Հոդված 217. ՆՈՏԱՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ
1. Նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը քննում եւ լուծում է վարչական դատարանը միանձնյա:
Հոդված 218. ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ
1. Դատարանը նոտարական գործողության իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով ներկայացված հայցը բավարարելու դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում նոտարական գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու եւ դրա հետեւանքները վերացնելու վերաբերյալ, իսկ նման պահանջի եւ համապատասխան հիմքերի առկայության դեպքում նաեւ պարտավորեցնում է նոտարին կատարելու հայցվող գործողությունը:
2. Դատարանը նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով հայցը բավարարելու դեպքում պարտավորեցնում է նոտարին կատարելու հայցվող գործողությունը:
3. Դատարանը նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործերով հայցը բավարարելու դեպքում վճիռ է կայացնում նոտարական գործողության հետեւանքով հայցվորին պատճառված վնասը հատուցելու մասին:
4. Նոտարական գործողության հետեւանքով ծագող քաղաքացիական իրավահարաբերություններից բխող բոլոր գործերը, այդ թվում` վավերացված գործարքների կողմերի միջեւ առաջացած վեճերը, ընդդատյա են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին, եթե դրանք չեն հանդիսանում սույն գլխի համաձայն քննության ենթակա պահանջներից ածանցվող պահանջներ:
Հոդված 219. ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԸ
1. Նոտարական գործողություն կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց գործողությունների իրավաչափության դեմ ներկայացված հայցադիմումները քննվում են սույն գլխով սահմանված կարգով:
ԲԱԺԻՆ 6
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 32
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 220. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարչական դատարան վճարման կարգադրություններ արձակելու պահանջով հայցադիմումներ չեն կարող ներկայացվել։ Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը վարչական դատարանի գրասենյակ ստացված, ինչպես նաեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ փոստով առաքված, սակայն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարչական դատարանում ստացված կամ ներկայացված վճարման կարգադրություններ արձակելու վերաբերյալ հայցադիմումները քննում է վարչական դատարանը` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ գլխով սահմանված կարգով։
2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը վարչական դատարանի գրասենյակում ստացված, ինչպես նաեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ փոստով առաքված կամ վարչական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան վերադարձված, սակայն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարչական դատարանում ստացված հայցադիմումները, որոնք Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան ընդդատյա են ընդհանուր իրավասության դատարանին, շարունակում են քննվել վարչական դատարանի կողմից։ Վարչական դատարանի կողմից մինչեւ սույն օրենքի ընդունումը վերադարձված հայցադիմումները, թույլ տրված թերությունները վերացվելուց հետո ներկայացվում են վարչական դատարան։
3. Նշված գործերով կայացված դատական ակտերի վերաբերյալ բողոքները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան։
4. Մինչեւ փաստաթղթերի հատուկ առաքման սակագները Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատվելը սույն օրենսգրքի իմաստով պատշաճ ծանուցում է համարվում առաքանին ուղարկելը պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների oգտագործմամբ կամ հանձնումը ստացականով:
5. Մինչեւ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը վարչական դատարան ներկայացված, սակայն վարչական դատարանի կողմից դեռեւս վարույթ չընդունված՝ վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից բռնագանձում իրականացնելու վերաբերյալ հայցադիմումները հետ են վերադարձվում վարչական մարմնին՝ վերջինիս կողմից համապատասխան գումարը գանձելու համար:
6. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միջանկյալ դատական ակտը uտանալուց հետո` 15 օրյա ժամկետում։
ԳԼՈՒԽ 33
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 221. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
2. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգիրքը: