Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-3003-16.07.2013,27.09.2013-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածում լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն օրենքը սահմանում է նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխին համապատասխան հանրային իրավական դրամական պահանջների կատարման պայմանները եւ կարգը` այնքանով, որքանով դրա նորմերը իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են անբողոքարկելի վարչական ակտի կատարման նկատմամբ:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`

1) վերնագրից հանել «դատական»բառը.

2) 1-ին մասում լրացնել նոր 7-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.

«7) անբողոքարկելի վարչական ակտերը` «Վարչարարության հիմունքերի եւ վարչական վարույթի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 9-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«9) վարչական դատարանը վարույթ է ընդունել կատարման ենթակա դրամական պահանջի վերաբերյալ հայց։»։

Հոդված 4. Oրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 4-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«4) հանրային իրավական դրամական պահանջների կատարումն ապահովելու նպատակով` պատասխանողին պատկանող գույքի վրա արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշումը կատարելու դեպքում.»:

Հոդված 5 . Օրենքի 72.1-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: