Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-3004-16.07.2013,27.09.2013-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենս•րքի (այսուհետեւ` Օրենս•իրք) 37-րդ հոդվածում լրացնել 6-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«6. Սույն օրենս•րքի 223-րդ հոդվածով նախատեսված հայցադիմումներով համապատասխան վարչական տույժը նշանակվում է ՀՀ վարչական դատավարության օրենս•րքով սահմանված ժամկետում:»:

Հոդված 2. Օրենս•րքի 305-րդ հոդվածի 4-րդ մասում.
1. «,որը ենթակա է դատական կար•ով բռնա•անձման» բառերը հանել.

2. վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբա•րությամբ.

«Տու•անքը բռնա•անձվում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում եւ կար•ով»:

Հոդված 3. Օրենս•րքի 306-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված վարչական տույժ նշանակելու մասին այն որոշումները, որոնց վերաբերյալ կատարողական թերթ չի տրվել, դատարաններից փոխանցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն` հարկադիր կատարման համար։