Armenian ARMSCII Armenian
Կ-3004-16.07.2013,27.09.2013-ՊԻ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 37-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Սույն օրենսգրքի 223-րդ հոդվածով նախատեսված հայցադիմումներով համապատասխան վարչական տույժը նշանակվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասում՝

1) «, որը ենթակա է դատական կարգով բռնագանձման» բառերը հանել.

2) վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Տուգանքը բռնագանձվում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով»:

Հոդված 3. Օրենսգրքի 306-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված վարչական տույժ նշանակելու մասին այն որոշումները, որոնց վերաբերյալ կատարողական թերթ չի տրվել, դատարաններից փոխանցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն` հարկադիր կատարման համար։