Հոդված 1. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2010թ. ապրիլի 27-ի Հայաստանի Հանրապետության 2012թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-232-Ն ՀՕ-55-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» /այսուհետ` Օրենք/ ՀՀ օրենքի 1-ին հոդվածի`
1) 14.2-րդ կետի 14.2.1 ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
14.2.1 | Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածքներում` տարեկան | 1 մլրդ. դրամի չափով |
2) 14.3-րդ կետը, 14.3.1 եւ 14.3.2 ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ.
14.3 | յուրաքանչյուր վայրում մինչեւ 30 խաղասեղան շահագործող խաղատան կազմակերպման համար, այդ թվում` | |
14.3.1 | Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածքներում` տարեկան | 3 մլրդ.250 մլն. դրամի չափով |
14.3.2 | Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով մինչեւ 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան | 2 մլրդ. 825 մլն. դրամի չափով |
Հոդված 2. Օրենքի 2 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Յուրաքանչյուր վայրում շահումով խաղերի կազմակերպիչների կողմից 100 եւ ավելի շահումով մեքենայացված խաղերի սարքավորումներ շահագործելու դեպքում նրանց կողմից վճարվող տարեկան պետական տուրքը սահմանվում է ըստ գործունեության իրականացման վայրի` համապատասխանաբար ` սույն հոդվածի 14-րդ բաժնի 14.2.1-ին, 14.2.2-րդ, 14.2.3-րդ եւ 14.2.4-րդ կետերով սահմանված տարեկան պետական տուրքերի 1.2-ապատիկը: Յուրաքանչյուր վայրում խաղատների կողմից 30 եւ ավելի խաղասեղան շահագործելու դեպքում նրանց կողմից վճարվող տարեկան պետական տուրքը սահմանվում է ըստ գործունեության իրականացման վայրի` համապատասխանաբար` սույն հոդվածի 14-րդ բաժնի 14.3.1-ին, 14.3.2-րդ, 14.3.3-րդ եւ 14.3.4-րդ կետերով սահմանված տարեկան պետական տուրքի 1.2-ապատիկը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: