Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի «14. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում`
1) 14.2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 14.3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«14.3 | շահումներով խաղերի կազմակերպման համար, այդ թվում` | ||
14.3.1 | Ծաղկաձոր քաղաքում` տարեկան | բազային տուրքի 150000-ապատիկի չափով | |
14.3.2 | Սեւան քաղաքում` տարեկան | բազային տուրքի 120000-ապատիկի չափով | |
14.3.3 | Ջերմուկ քաղաքում` տարեկան | բազային տուրքի 80000-ապատիկի չափով | |
14.3.4 | Մեղրի քաղաքում` տարեկան | բազային տուրքի 30000-ապատիկի չափով | |
14.3.5 | այլ վայրում` տարեկան | բազային տուրքի 4500000-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 19-րդ հոդվածի «18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի վերջին պարբերությունը:
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ բաժնի 14.3.1-14.3.5-րդ կետերով սահմանված պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր եռամսյակ` մինչեւ տվյալ եռամսյակի սկզբին նախորդող ամսվա 25-ը ներառյալ, բացառությամբ լիցենզիայի տրման համար վճարվող առաջին պետական տուրքի, որի վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում հետեւյալ չափով` օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ բաժնի 14.3.1-14.3.5-րդ կետերով սահմանված պետական տուրքի տարեկան գումարի մեկ տասներկուերորդի եւ լիցենզիայի տրման ամսվանից մինչեւ տվյալ եռամսյակի վերջին ամիսն ընկած ժամանակահատվածում ներառված, այդ թվում` ոչ ամբողջական, ամիսների թվի արտադրյալով:»:
Հոդված 4. Չեղյալ ճանաչել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-55-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-232-Ն օրենքի 1-3-րդ եւ 9-րդ հոդվածները:
Հոդված 5. Անցումային դրույթներ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում գործունեության տեսակների համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը ենթակա չեն փոփոխության սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ տարվա ընթացքում: