Հոդված 1. Հայաստանի հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետի վերջին պարբերության ,նախորդող կամ հաջորդող 180 օրերի ընթացքում» բառերը փոխարինել ,հաջորդող 360 օրերի ընթացքում» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ներկայումս գործող դրույթի համաձայն՝ ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը առանց մաքսատուրքի վճարման պետք է ներմուծվի մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու օրվան նախորդող կամ հաջորդող 180 օրերի ընթացքում: Սակայն օրենսգրքում նշվում է նաեւ, որ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք մաքսային մարմիններին են ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթը եւ Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության նպատակով հաշվառվելու օրվան նախորդող 180 օրերի ընթացքում անձնական օգտագործման գույքի ներմուծումը գործնականում չի կիրառվում, իսկ հաշվառման օրվան հաջորդող 180 օրերը, կարծում եմ, բավականին փոքր ժամկետ է մշտական բնակության նպատակով ժամանող ֆիզիկական անձի անձնական օգտագործման գույքը ներմուծելու համար:
Ելնելով վերը նշվածից՝ առաջարկում եմ փոփոխություն կատարել մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածում՝ արդյունավետ ժամանակ տալով Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը ներմուծելու: