Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-239 Քաղաքացիական օրենսգրքի 1087.1. հոդվածի.
1) 7-րդ մասին 1-ին ենթակեկո ուժը կորցրած ճանաչել:
2) 7-րդ մասի 3-րդ ենթակետի «1000-ապատիկի» բառերը փոխարինել «100-ապատիկի» բառերով:
3) 8-րդ մասի 2-րդ ենթակետի «2000-ապատիկի» բառեր ըփոխարինել «200-ապատիկի» բառերով:
4) լրացնել«9.1.» մասով հետեւյալ բովանդակությամբ.
«Լրատվական գործունեություն իրականացնողը ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար սույն օրենսգրքով նախատեսված պատասխանատվությունից, եթե դատարանում բացահայտում է տեղեկատվության աղբյուրը»:
5) 12-րդ մասի«ողջամիտծախսերը» բառերից հետո ավելացնել «որոնց ընդհանուր չափը չի կարող գերազանցել՝ վիրավորանքի դեպքում սույն հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով նախատեսված չափը, զրպարտության դեպքում սույն հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով նախատեսված չափը»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Անհրաժեշտությունը. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության 2010 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառման արդյունքում ի հայտ եկած խնդիրներով, որոնց վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցները, լրագրողները եւ փորձագետները բազմիցս արտահայտել են իրենց դժգոհությունը: Հայաստանաի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է. «Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն»: Մարդուն ներողություն խնդրելուն հարկադրելը մարդուն կարծիքից հրաժարվելուն հարկադրելու օրինակ է: Եթե անձը վիրավորել է որեւէ մեկին, դրա համար Սահմանադրության տրամաբանությամբ, նրան կարելի է տուգանել, բայց հարկադրվել հրաժարվել կարծիքից, եթե անգամ այդ կարծիքը վիրավորական է, չի կարելի:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրներ. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառումից հետո դատաիրավական պրակտիկան վկայում է, որ վիրավորանքի եւ զրպարտության համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1. հոդվածով սահմանված փոխհատուցման բարձր շեմը առանձին անձանց կողմից օգտագործվում է, որպես մամուլի հետ հաշվեհարդար տեսնելու եւ խոսքի ազատության վրա ազդելու միջոց:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն. Նախագծի ընդունմամբ գործող քաղաքականությունը, փոփոխություն չի կրի, քանի որ վիրավորանքից եւ զրպարտությունից պաշտպանվելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով անձին եւ կազմակերպություններին տրված իրավունքը պահպանվում է:
Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծի նպատակն է վերացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1. հոդվածի ընդունումից հետո դատաիրավական պրակտիկայում ստեղծված այն վիճակը, որտեղ օրենքի նորմը անձանց եւ կազմակերպությունների կողմից կիրառվում է խոսքի ազատությունը ճնշելու եւ լրատվամիջոցների գործունեությունը կաշանդելու նպատակով:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության կողմից: