Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 19. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը
1. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ X ԶԱԳ + ԶՍ X ԶԱ) բանաձեւով, որտեղ`
Կ-ն երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի ամսական գումարն է,
Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,
ԶՍ-ն` զինվորական ծառայության ստաժի տարիները,
ԶԱ-ն` զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը,
ԶԱԳ-ն` զինծառայողի անձնական գործակիցը:
2. Զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք տվող 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող եւ զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողի աշխատավարձին տրվում է հավելում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափերով:
4. Զինծառայողի անձնական գործակիցը զինծառայողի աշխատավարձը հաշվարկելու համար հիմք ընդունվող՝ զինծառայողի զբաղեցրած պաշտոնին, կոչմանը եւ զինվորական ծառայության ստաժի տեւողությանը համապատասխանող գործակիցն է:»:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 21. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը
1. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է`
1) առաջին խմբի հաշմանդամի համար` 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող այն զինծառայողի համար հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 70 տոկոսի չափով, որը զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ զբաղեցրել է զինծառայության նույն պաշտոնը եւ ունեցել է նույն զինվորական կոչումը.
2) երկրորդ խմբի հաշմանդամի համար` 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող այն զինծառայողի համար հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 60 տոկոսի չափով, որը զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ զբաղեցրել է զինծառայության նույն պաշտոնը եւ ունեցել է նույն զինվորական կոչումը.
3) երրորդ խմբի հաշմանդամի համար` 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող այն զինծառայողի համար հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 40 տոկոսի չափով, որը զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ զբաղեցրել է զինծառայության նույն պաշտոնը եւ ունեցել է նույն զինվորական կոչումը:
2. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է հաշմանդամության նվազագույն զինվորական կենսաթոշակի 100 տոկոսի չափով` ըստ հաշմանդամության խմբերի:
3. Եթե սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` հաշմանդամության նվազագույն զինվորական կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է հաշմանդամության նվազագույն զինվորական կենսաթոշակի չափով:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի (եթե նրա համար վարձատրության չափ սահմանված չի եղել) հաշմանդամության զինվորական կենսաթոշակը հաշվարկելիս հիմք է ընդունվում պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի անձնական գործակիցը:»:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 23. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը
1. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է՝
1) յուրաքանչյուր երեխայի համար` մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը ունեցող եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 60 տոկոսի չափով.
2) երկու ծնողին կորցրած մինչեւ 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար` մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը ունեցող եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 80 տոկոսի չափով.
3) ընտանիքի` սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր մյուս անդամի համար` մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը ունեցող եւ 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 40 տոկոսի չափով:
2. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի երեխայի, երկու ծնողին կորցրած երեխայի եւ ընտանիքի այլ անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների չափերը հաշվարկվում են կերակրողին կորցնելու դեպքում նվազագույն զինվորական կենսաթոշակի 100 տոկոսի չափով:
3. Երկու ծնողին կորցրած եւ առկա (ցերեկային) ուuուցմամբ uովորող 18-ից մինչեւ 23 տարեկան զավակի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենuաթոշակի չափը հաշվարկվում է երկու ծնողին կորցրած մինչեւ 18 տարեկան երեխայի կենսաթոշակը հաշվարկելու համար սույն հոդվածով սահմանված կարգով:
4. Եթե սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը պակաս է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կերակրողին կորցնելու դեպքում նվազագույն զինվորական կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում նվազագույն զինվորական կենսաթոշակի չափով:
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի (եթե նրա համար վարձատրության չափ սահմանված չի եղել) ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս հիմք է ընդունվում պայմանագրային ծառայության շարքային կազմի ավագ սերժանտ զինվորական կոչում եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի անձնական գործակիցը»:
Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 24. Զինվորական ծառայության uտաժի մեկ տարվա արժեքը եւ նվազագույն զինվորական կենսաթոշակի չափը
1. Զինվորական ծառայության uտաժի մեկ տարվա արժեքը, հաշմանադամության նվազագույն զինվորական կենսաթոշակների չափերը` ըստ հաշմանդամության խմբերի, կերակրողին կորցնելու դեպքում նվազագույն զինվորական կենսաթոշակների չափերը` ըստ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող` ընտանիքի անդամների, uահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Զինվորական ծառայության uտաժի մեկ տարվա արժեքը եւ նվազագույն զինվորական կենսաթոշակների չափերը չեն կարող պակաu լինել զինվորական ծառայության uտաժի մեկ տարվա արժեքի եւ նվազագույն զինվորական կենսաթոշակների չափերի` նախկինում uահմանված չափերից:»:
Հոդված 5. Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) փոխվել է զինծառայողների բազային աշխատավարձի չափը` տվյալ ամսվա 1?ից.
2) կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվել է սույն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 6?րդ կետով սահմանված կարգով` հաշվի առնելով վերջին զինծառայությունից արձակվելու օրվա դրությամբ զինծառայողի զինվորական ծառայության ստաժը, զինծառայողի անձնական գործակիցը, ինչպես նաեւ զիյծառայողի բազային աշխատավարձի չափը` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու օրվանից:»:
Հոդված 6. Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերությունում «դրամական բավարարման կամ հիմնական կենսաթոշակի չափը» բառերը փոխարինել «զինծառայողի անձնական գործակիցը, հիմնական կենսաթոշակի չափը եւ զինվարական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1?ին:
Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված զինվորական կենսաթոշակները վերահաշվարկվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ սահմանված բանաձեւով: Այս դեպքում կենսաթոշակառուի` զինծառայողի անձնական գործակիցը որոշվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի, կոչման, զինվորական ծառայության ստաժի հիման վրա՝ կենսաթոշակ նշանակող մարմնի ղեկավարի հրամանով:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի (եթե նրա համար վարձատրության չափ սահմանված չի եղել) հաշմանդամության, նրա ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակները վերահաշվարկելիս հիմք է ընդունվում պայմանագրային ծառայության շարքային կազմի ավագ սերժանտ զինվորական կոչում ունեցող, 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի անձնական գործակիցը:
Եթե վերահաշվարկված զինվորական կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով, բայց ոչ պակաս Հայաստանի Հանրապետության սահմանած նվազագույն աշխատանքային կենսաթոշակի չափից:
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը
Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց (այսուհետ՝ զինծառայող) աշխատավարձերի հաշվարկման կարգի փոփոխությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է զինվորական կենսաթոշակները հաշվարկելու կարգը:
Մասնավորապես, համաձայն օրենքի, զինվորական կենսաթոշակը հաշվարկվում է զինծառայողների դրամական բավարարման եւ սննդի փոխհատուցման գումարից (դրամական բավարարման գումարում հաշվարկվում են պաշտոնային դրույքաչափը, զինվորական ծառայության ստաժի եւ կոչման համար տրվող հավելումները):
Նախատեսվում է 2014 թվականի հուլիսի 1-ից ներդնել զինծառայողների վարձատրության չափը հաշվարկելու նոր մեխանիզմներ, որի շրջանակներում աշխատավարձը հաշվարկվելու է հիմնական աշխատավարձից եւ զինծառայողի անձնական գործակցից:
Զինծառայողի անձնական գործակիցը կախված է զինծառայողի զբաղեցրած պաշտոնից, կոչումից եւ զինվորական ծառայության ստաժից:
3. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է վերանայել զինվորական կենսաթոշակները հաշվարկելու պայմաններն ու կարգը՝ համապատասխան փոփոխություններ կատարելով «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
Մասնավորապես, առաջարկվում է՝
1. սահմանել, որ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը հաշվարկվում է հիմնական կենսաթոշակից, զինծառայողի անձնական գործակցից եւ զինվորական ծառայության համար տրվող հավելավճարից՝ Կ=Հ X ԶԱԳ + ԶՍ X ԶԱ) բանաձեւով, որտեղ`
Կ-ն երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի ամսական գումարն է,
Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,
ԶՍ-ն` զինվորական ծառայության ստաժի տարիները,
ԶԱ-ն` զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը,
ԶԱԳ-ն` զինծառայողի անձնական գործակիցը.
2. հաշմանդամության զինվորական կենսաթոշակը հաշվարկվում է հաշմանդամ ճանաչված զինծառայողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի՝
1-ին խմբի դեպքում՝ 70 տոկոսի չափով.
2-րդ խմբի դեպքում՝ 60 տոկոսի չափով.
3-րդ խմբի դեպքում՝ 40 տոկոսի չափով.
3. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը ունեցող եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի՝
յուրաքանչյուր երեխային՝ 60 տոկոսի չափով.
յուրաքանչյուր այլ անդամի՝ 40 տոկոսի չափով.
4. ՀՀ կառավարությանը վերապահել հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների նվազագույն չափեր սահմանելու իրավասություն (նախատեսվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հաշմանդամության զինվորական կենսաթոշակի նվազագույն չափը սահմանել. 1?ին խմբի դեպքում՝ 31500 դրամ, 2-րդ խմբի դեպքում՝ 23100 դրամ, 3-րդ խմբի դեպքում՝ 16100 դրամ, իսկ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի նվազագույն չափը՝ 23800 դրամ).
5. ՀՀ կառավարությանը վերապահել պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության, իսկ նրանց մահվան դեպքում՝ նրանց ընտանիքների անդամների զինվորական կենսաթոշակների չափերը սահմանելու իրավասություն (նախատեսվում է սահմանել նվազագույն չափով),
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի (եթե նրա համար վարձատրության չափ սահմանված չի եղել) հաշմանդամության, իսկ նրա զոհվելու դեպքում՝ նրա ընտանիքի անդամների կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակները հաշվարկելիս հիմք է ընդունվում պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի անձնական գործակիցը:
Միաժամանակ, նախատեսվում է վերահաշվարկել նախկինում նշանակված կենսաթոշակները:
Ընդ որում, կենսաթոշակները վերահաշվարկելու համար նախատեսվում է կենսաթոշակառուի՝ զինծառայողի անձնական գործակիցը որոշել նրա զբաղեցրած վերջին պաշտոնի, կոչման, զինվորական ծառայության ստաժի հիման վրա՝ կենսաթոշակ նշանակող մարմնի ղեկավարի հրամանով:
Զինվորական կենսաթոշակների հաշվարկման բանաձեւի փոփոխության արդյունքում նախատեսվում է ապահովել զինվորական միջին կենսաթոշակի չափի աճ շուրջ 15 տոկոսով:
4. Ակնկալվող արդյունքը
Ներկայացվող նախագիծը ընդունվելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը հնարավորինս կնույնականացվի քաղաքացիական անձանց կենսաթոշակը հաշվարկելու համար սահմանված կարգին՝ ապահովելով կենսաթոշակային ապահովության համակարգի ֆինանսական կայունությունն ու ճկունությունը:
Միաժամանակ, կաճեն զինվորական կենսաթոշակների չափերը:
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունելու դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ: