Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-276-23.04.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-501-Ն, 05.03.2003թ.) հոդված 6-ի 3-րդ կետի «կենսաթոշակների եւ այլ համանման վճարումների,» բառերից հետո ավելացնել «մաքսային մարմիններում կատարվող վճարումների» բառերը:

Հոդված 2 . Սույն օրենքը ուժի մեջ է մտնում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հիմնավորում

«Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության մասին

«Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում կատարվող այս լրացումը մաքսային մարմիններում կատարվող կանխիկ մուծումները կազատի գումարի չափի սահմանափակումից, ինչը ներկայումս խոչնդոտում էիրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից մաքսային վճարների իրականացմանը բանկերի ոչ աշխատանքային օրերին: