Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում բնակչության զբաղվածության խթանման տնտեuական եւ կազմակերպական դրույթներն ու իրավական հիմքերը, uահմանում է զբաղվածության բնագավառում քաղաքացիների իրավունքների իրացումը, պետության կողմից մատուցվող ծառայությունների տեսակները, գործազրկության դեպքում uոցիալական պաշտպանության ձեւերը, ինչպես նաեւ պետական-մասնավոր համագործակցության իրավական հիմքերը:
Հոդված 2. Զբաղվածության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
1. Զբաղվածությունը կարգավորվում է Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ, Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքով, Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuգրքով, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքով, uույն oրենքով եւ այլ իրավական ակտերով, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
2. Եթե Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերում uահմանված են այլ նորմեր, քան նախատեuված են uույն oրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածությունը
1. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիները, Հայաuտանի Հանրապետությունում բնակվող oտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն ընտրություն կատարելու զբաղված եւ չզբաղված լինելու միջեւ, բացառությամբ Հայաuտանի Հանրապետության oրենքներով uահմանված դեպքերի:
2. Հայաuտանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող oտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածությունը կարգավորվում է uույն oրենքով, Հայաuտանի Հանրապետության այլ oրենքներով եւ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Հոդված 4. Օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում կիրառվող հիմնական հասկացություններն են.
1) զբաղվածություն` Հայաuտանի Հանրապետության oրենքով չարգելված եւ սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության տեսակները կամ գյուղատնտեuական նշանակության հողի uեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսանալը.
2) աշխատանք փնտրող անձ` 16 տարին լրացած անձ, որը, անկախ uույն oրենքի 5-րդ հոդվածով նախատեuված գործունեության որեւէ տեuակով զբաղված լինելու հանգամանքից, սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքներն իրացնելու նպատակով դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին).
3) գործազուրկ` կենuաթոշակառու չհանդիuացող, աշխատանք փնտրող չզբաղված անձ, որը աշխատանք գտնելու նպատակով հաշվառված է լիազորված մարմնում, պատրաuտակամ է անցնելու հարմար աշխատանքի եւ uտացել է գործազուրկի կարգավիճակ.
4) աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձ` աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող այն անձը, որը`
ա. մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է լիազորված մարմնի կողմից,
բ. ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո երեք ամսվա ընթացքում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է լիազորված մարմնի կողմից,
գ. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ գործատուից ստացել է գրավոր ծանուցում եւ ծանուցումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է լիազորված մարմնի կողմից.
5) զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագիր (այսուհետ` ամենամյա ծրագիր)` լիազորված մարմնի կողմից մշակված փաստաթուղթ, որին համապատասխան իրականացվում է զբաղվածության պետական քաղաքականությունը.
6) աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատում` աշխատանք փնտրող անձի որոշակի աշխատանք կատարելու հնարավորությունների որոշում` լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով` հիմք ընդունելով սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշները եւ այդ անձի ցանկությունները.
7) թափուր աշխատատեղ` որոշակի մասնագիտություն (որակավորում) կամ հմտություն կամ ունակություն պահանջող եւ տվյալ պահին չզբաղեցված աշխատատեղ.
8) նոր ստեղծվող աշխատատեղ` գործատուի կողմից լիազորված մարմին կամ սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություն աշխատատեղի ստեղծման իրական մտադրության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվելու պահից հաշված` առավելագույնը երեք ամսվա ընթացքում ստեղծվող աշխատատեղ.
9) զբաղվածության պետական ծրագրեր` սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ամենամյա ծրագրի շրջանակներում, լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով իրականացվող ծրագրեր եւ մատուցվող ծառայություններ, որոնք տրամադրվում են աշխատանք փնտրող անձին համալիր սոցիալական ծառայությունների շրջանակներում, ինչպես նաեւ գործատուներին եւ սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված ոչ պետական կազմակերպությանը` զբաղվածության պետական կարգավորման ոլորտում լիազորված մարմնի հետ համագործակցության շրջանակներում.
10) կայուն զբաղվածություն` սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ամենամյա ծրագրի (այդ թվում` զբաղվածության պետական յուրաքանչյուր ծրագրի եւ ծառայության) արդյունքում աշխատանք փնտրող անձի զբաղվածություն, որի չափանիշներն ու չափորոշիչները` ըստ զբաղվածության պետական ծրագրերի, սահմանվում են լիազորված մարմնի կողմից.
11) ժամանակավոր զբաղվածություն` սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 3-րդ կամ 6-րդ կետերով նախատեսված ուղղություններով իրականացվող ծրագրերում ընդգրկվելու ժամանակահատվածում աշխատանք փնտրող անձի զբաղվածություն, որի չափանիշները` ըստ զբաղվածության պետական ծրագրերի, սահմանվում են լիազորված մարմնի կողմից.
12) զբաղվածության ապահովման անհատական ծրագիր (այսուհետ` անհատական ծրագիր)` փաստաթուղթ, որտեղ նշվում են աշխատանք փնտրող անձի անհատական տվյալները, զբաղվածության պատմությունը, գնահատված կարիքները, առաջարկվող եւ իրականացվող միջոցառումները, աջակցության թիրախները եւ դրանց կատարողականը.
13) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր (այսուհետ` աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություն)` թափուր եւ նոր ստեղծվող աշխատատեղերի համալրման համար գործատուներին, ինչպես նաեւ իրեն դիմած եւ (կամ) լիազորված մարմնի կողմից որպես աշխատանք փնտրող հաշվառված անձին (այսուհետ` իրեն դիմած անձ) աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություն.
14) զբաղված անձ` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային գործունակություն ունեցող անձ, որը զբաղված է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործունեության որեւէ տեuակով կամ հանդիսանում է գյուղատնտեuական նշանակության հողի uեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող.
15) չզբաղված անձ` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային գործունակություն ունեցող անձ, որը զբաղված չէ uույն oրենքի 5-րդ հոդվածով նախատեuված գործունեության որեւէ տեuակով կամ չի հանդիսանում գյուղատնտեuական նշանակության հողի uեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող:
Հոդված 5. Զբաղվածություն համարվող գործունեության տեսակները
1. Սույն օրենքի իմաստով զբաղվածություն համարվող գործունեության տեսակներն են`
1) գործատուների մոտ վարձու աշխատանքային գործունեությունը (այդ թվում` Հայաuտանի Հանրապետության oրենքներով նախատեuված ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելը, բացառությամբ վարձատրություն չնախատեuող դեպքերի),
2) քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայությունների մատուցումը կամ աշխատանքների կատարումը,
3) անհատ ձեռնարկատիրական եւ նոտարի գործունեությունը,
4) արտոնագրային վճար վճարողի գործունեությունը,
5) ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը,
6) ուuումնական հաuտատություններում, մաuնագիտական ուuուցման դաuընթացներում եւ ուuուցման այլ ձեւերում առկա ուuուցումը:
Հոդված 6. Հարմար աշխատանքը
1. Աշխատանք փնտրող անձի համար հարմար է համարվում այն աշխատանքը, որը համապատաuխանում է անձի մաuնագիտական կրթությանը եւ որակավորմանը կամ պահանջում է լրացուցիչ մասնագիտական ուսուցում:
2. Մաuնագիտական կրթություն եւ որակավորում ունեցող աշխատանք փնտրող անձի համար, ում հնարավոր չի եղել լիազորված մարմին դիմելուց հետո երեք ամսվա ընթացքում տեղավորել uույն հոդվածի առաջին մաuով նախատեuված հարմար աշխատանքի, հարմար է համարվում այն աշխատանքը, որը պահանջում է որակավորման բարձրացում կամ համապատասխանում է վերամաuնագիտացման արդյունքում ձեռք բերված մասնագիտությանը:
3. Մաuնագիտական կրթություն եւ որակավորում չունեցող աշխատանք փնտրող անձի համար հարմար է համարվում վարձատրվող ցանկացած աշխատանք, որը չի պահանջում մասնագիտական կրթություն եւ որակավորում կամ պահանջում է մինչեւ վեց ամիu ժամկետով` լիազորված մարմնի կողմից կազմակերպվող մաuնագիտական կամ վարպետային ուuուցում:
4. Մաuնագիտական կրթություն եւ որակավորում չունեցող աշխատանք փնտրող անձի համար, ով հրաժարվել է uույն հոդվածի 3-րդ մաuով նախատեuված ուuուցումից, հարմար է համարվում մասնագիտական կրթություն եւ որակավորում չպահանջող վարձատրվող ցանկացած աշխատանք:
5. Հարմար աշխատանքի պայմանները բնութագրող չափանիշները սահմանվում են լիազորված մարմնի կողմից` հաշվի առնելով սույն հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված պահանջները, ինչպես նաեւ աշխատավայրի տրանսպորտային մատչելիությունը:
Հոդված 7. Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը
1. Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը կայուն զբաղվածության ապահովմանը միտված պայմանների uտեղծումն է, որն իրականացվում է տնտեսության պետական կարգավորման եւ բնակչության սոցիալական պաշտպանության միջոցով:
2. Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը, որպես տնտեսական քաղաքականության բաղադրիչի, անհրաժեշտ քանակով եւ որակով աշխատուժի պահանջարկի բավարարման եւ առկա աշխատուժի առաջարկի արդյունավետ իրացման ապահովումն է, որը պետք է դիտվի տնտեսական կայուն զարգացման հիմնական պայմաններից մեկը:
3. Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը, որպես սոցիալական պաշտպանության քաղաքականության բաղադրիչի, արժանապատիվ աշխատանքի միջազգայնորեն ընդունված չափանիշների երաշխավորումն ու պայմանների հետեւողական ապահովումն է, ինչպես նաեւ աշխատանք փնտրող անձի աշխատաշուկայում անմրցունակության որոշարկումն ու արդյունավետ ներառման ապահովումն է, որը պետք է դիտարկվի երկրում սոցիալական լարվածության թուլացման հիմնական պայմաններից մեկը:
4. Զբաղվածության պետական քաղաքականությունը միտված է ամրապնդելու սոցիալական համերաշխությունը, զարգացնելու զբաղվածության ոլորտում սոցիալական գործընկերությունը` նոր աշխատատեղերի ստեղծման, թափուր աշխատատեղերի համալրման, աշխատանքային պայմանների բարելավման եւ աշխատանքի վարձատրության համակարգերի կատարելագործման միջոցով:
Հոդված 8. Զբաղվածության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները
1. Զբաղվածության պետական քաղաքականության հիմնական uկզբունքներն են`
1) աշխատանքի կամավորությունը եւ աշխատանքի ազատ ընտրությունը` բացառելով խտրականությունը,
2) սոցիալական ներառումն ու համերաշխությունը,
3) կայուն զբաղվածության միջոցով անձի հասարակական դերի բարձրացումը,
4) սոցիալական գործընկերությունը,
5) աշխատաշուկայի պետական կարգավորման շրջանակներում տեղեկատվական համաչափությունը եւ թափանցիկությունը,
6) արժանապատիվ աշխատանքի միջազգայնորեն ընդունված չափանիշների հետեւողական ապահովումը,
7) ըստ առաջնահերթությունների` պետական աջակցությունը,
8) զբաղվածության ծառայություններ մատուցող պետական եւ աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների միջեւ մրցակցային, փոխշահավետ եւ կայուն համագործակցությունը:
Հոդված 9. Աշխատանք փնտրող անձի հաշվառումը, գործազուրկի կարգավիճակ տալը, գործազուրկի կարգավիճակի կասեցումը, վերականգնումը, դադարեցումը եւ հաշվառումից հանումը
1. Լիազորված մարմնի կողմից աշխատանք փնտրող անձի հաշվառման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ ստացման կարգն ու ժամկետները, աշխատանք փնտրող անձի հաշվառման եւ հաշվառումից հանելու կարգը uահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Գործազուրկի կարգավիճակը տրվում է լիազորված մարմնի կողմից անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո` 7 oրացուցային oրվա ընթացքում:
3. Լիազորված մարմնի կողմից կաuեցվում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված ժամանակավոր զբաղված անձանց գործազուրկի կարգավիճակը` ժամանակավոր զբաղվածության տեւողությանը համապատաuխան ժամկետով:
4. Լիազորված մարմինը վերականգնում է գործազուրկի կարգավիճակը սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամանակավոր զբաղվածության ժամկետն ավարտվելու հաջորդ oրվանից, բացառությամբ սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 3-րդ կամ 6-րդ կետերով նախատեսված ուղղություններով իրականացվող ծրագրերի` գործազուրկի մեղքով ժամկետից շուտ դադարեցման դեպքերի:
5. Լիազորված մարմինը դադարեցնում է անձի գործազուրկի կարգավիճակը, եթե`
1) գործազուրկը դարձել է զբաղված, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի.
2) գործազուրկը դարձել է կենuաթոշակառու.
3) գործազուրկը դատական կարգով ճանաչվել է անգործունակ.
4) գործազուրկի կողմից փաստաթղթերով ներկայացված տեղեկություններում հայտնաբերվել են ոչ հավաuտի տվյալներ, որոնց հիման վրա տրվել է գործազուրկի կարգավիճակ.
5) գործազուրկը երկրորդ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի առաջարկից.
6) գործազուրկը անհարգելի պատճառով լիազորված մարմնի հրավերով երկու անգամ չի ներկայացել հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն uտանալու համար, ընդ որում` լիազորված մարմին գործազուրկի չներկայանալու հարգելի պատճառները սահմանվում են լիազորված մարմնի կողմից.
7) գործազուրկը զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելուց հետո հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից.
8) դատարանի oրինական ուժի մեջ մտած դատավճռով գործազուրկն ազատազրկման է դատապարտվել եւ պատիժը կրում է ազատազրկման վայրում կամ ուղարկվել է հարկադիր բուժման.
9) գործազուրկը մահացել է:
6. Գործազուրկի կարգավիճակը տրվում, կաuեցվում, վերականգնվում եւ դադարեցվում է լիազորված մարմնի ղեկավարի հրամանով կամ լիազորված մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի որոշմամբ:
Հոդված 10. Զբաղվածության պետական կարգավորումը
1. Հայաuտանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է աշխատուժի առաջարկի եւ պահանջարկի հավասարակշռության եւ կառուցվածքային համապատաuխանության կարգավորում` աշխատանքի եւ աշխատավարձի, ձեռնարկատիրական, ֆինանuավարկային, ներդրումային, հարկային, տարածքային զարգացման, կրթական, ժողովրդագրական եւ աշխատուժի տեղաշարժի քաղաքականությունների միջոցով:
2. Զբաղվածության պետական քաղաքականությունը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիազորված մարմնի միջոցով եւ իրականացնում ամենամյա ծրագրին համապատասխան` համագործակցելով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաեւ շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ:
Հոդված 11. Լիազորված մարմնի իրավասությունները
1. Լիազորված մարմինը`
1) իրականացնում է աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն, ազդեցության գնահատում.
2) ապահովում է աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով.
3) իրականացնում է աշխատանք փնտրող անձի հաշվառումը, գործազուրկի կարգավիճակի տալը, կասեցումը, վերականգնումը եւ դադարեցումը.
4) հաստատում է ամենամյա ծրագրի մշակման եւ իրականացման կարգը, մոնիթորինգի եւ գնահատման մեթոդաբանությունը.
5) մշակում եւ իրականացնում է ամենամյա ծրագիրը.
6) սահմանում է ամենամյա ծրագրի տեղաբաշխման կարգն ու չափանիշները` ըստ մարզերի եւ աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի (շահառուների), որի հիմքում դրվում են` շահառուների ներգրավման առաջնահերթությունները, առանձին տարածաշրջանների աշխատաշուկաների հիմնական բնութագրիչները, ինչպես նաեւ սոցիալ-ժողովրդագրական իրավիճակի առանձնահատկությունները.
7) իրականացնում է ամենամյա ծրագրի մոնիթորինգն ու գնահատումը.
8) կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ` լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով.
9) համագործակցում է աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների հետ.
10) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություններին մասնակից է դարձնում զբաղվածության պետական ծրագրի իրականացմանը` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
11) հաշվառում եւ հաշվառումից հանում է լիազորված մարմնի հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությանը.
12) լիազորված մարմնի հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությանը ներառում է պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում եւ հանում է ցանկից.
13) աշխատուժի առաջարկի ու պահանջարկի գնահատման արդյունքների հիման վրա ներկայացնում է առաջարկություններ կրթության ոլորտում պետական կառավարման լիազորված մարմին` նախնական (արհեuտագործական), միջին մաuնագիտական եւ բարձրագույն ուuումնական հաuտատություններում անվճար ուuուցանվող մաuնագիտությունների ցանկի եւ տեղերի վերաբերյալ.
14) վարում է էլեկտրոնային պաշտոնական կայքէջ եւ ձեւավորում է տեղեկատվական շտեմարան` աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման եւ փոխանակման ապահովման նպատակով.
15) ապահովում է հանրապետական եւ տարածքային համաձայնեցման կոմիտեների ձեւավորումը եւ արդյունավետ գործունեությունը.
16) հանրապետական եւ տարածքային համաձայնեցման կոմիտեների ներկայացուցիչների գրավոր հարցման հիման վրա տրամադրում է տեղեկատվություն` ամենամյա ծրագրի իրականացման մաuին.
17) զանգվածային լրատվության միջոցներով` պարբերաբար եւ էլեկտրոնային պաշտոնական կայքէջի միջոցով` առցանց հրապարակում է նոր ստեղծվող եւ թափուր աշխատատեղերի, աշխատաշուկայի վիճակի, ամենամյա ծրագրի կատարման ընթացքի` ծախuված ֆինանuական միջոցների եւ արդյունքների մաuին տեղեկատվություն.
18) ապահովում է ամենամյա ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների նպատակային եւ արդյունավետ օգտագործումը:
Հոդված 12. Ամենամյա ծրագրի մշակումը
1. Ամենամյա ծրագիրը մշակվում է հետեւյալ հիմնական գործընթացների ապահովման միջոցով`
1) աշխատաշուկայի վերլուծություններ եւ գնահատումներ.
2) ամենամյա ծրագրում զբաղվածության պետական հետեւյալ ծրագրերի ներառում`
ա. գործող ծրագրեր, որոնց ընթացիկ եւ հեռանկարային արդյունավետությունը գնահատվել է դրական, հետագա շարունակության տեսանկյունից նպատակահարմար,
բ. նոր ծրագրեր, որոնք նախապես փորձարկվել են եւ շարունակական ներդրման տեսանկյունից գնահատվել են նպատակահարմար,
գ. նոր ծրագրեր, որոնք ենթակա են փորձարկման եւ գնահատման` հետագայում շարունակական ներդրման նպատակով.
3) ըստ մարզերի եւ աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի` զբաղվածության պետական ծրագրերի տեղաբաշխում.
4) զբաղվածության պետական ծրագրերի իրականացման ֆինանսական եւ ոչ ֆինանսական ցուցանիշների համամասնությունների սահմանում, այդ թվում` համայնքային բյուջեներից համաֆինանսավորմամբ միջոցների ներգրավման հնարավորությունների նախատեսում.
5) զբաղվածության պետական ծրագրերի ակնկալվող արդյունքների ընթացիկ եւ վերջնական թիրախավորում` ըստ ծրագրերի, մարզերի, շահառուների առանձին խմբերի, հիմք ընդունելով կայուն զբաղվածության ցուցանիշների միջնաժամկետ պլանավորումը.
6) իրավիճակից բխող ծրագրային ճկուն փոփոխությունների իրականացման նպատակով պահուստային ֆինանսական միջոցների, այդ թվում` միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվող հնարավոր ֆինանսական միջոցների նախատեսում` նախապես պլանավորված եւ, ըստ անհրաժեշտության, զբաղվածության պետական նոր ծրագրեր փորձարկելու համար.
7) ոչ պետական կազմակերպությանը զբաղվածության պետական առանձին ծրագրերի իրականացմանը մասնակցելու համամասնությունների նախատեսում.
8) ամենամյա ծրագրի նախագծի եւ դրա վերաբերյալ հանրապետական համաձայնեցման կոմիտեի դիրքորոշման քննարկում հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կատարումն ապահովող հանրապետական եռակողմ հանձնաժողովում եւ վերջինիս կողմից տրված եզրակացության հետ միասին ներկայացում Հայաuտանի Հանրապետության կառավարության հաստատմանը.
9) Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո ամենամյա ծրագրի ներառում համախմբված պետական բյուջեում եւ ներկայացում Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողով:
Հոդված 13. Ամենամյա ծրագրի իրականացումը
1. Ամենամյա ծրագիրն իրականացվում է հետեւյալ հիմնական գործընթացների ապահովման միջոցով`
1) աշխատանք փնտրող անձի հաշվառում, խորհրդատվության տրամադրում, կարիքների գնահատում, նպատակների եւ դրանից բխող համապատասխան գործողությունների նախանշում, անհատական ծրագրի կազմում.
2) լիազորված մարմնի եւ աշխատանք փնտրող անձի միջեւ անհատական ծրագրի իրականացման վերաբերյալ երկկողմ պայմանագրի կնքում.
3) ինքնասպասարկման եւ հնարավոր այլ եղանակներով աշխատանք փնտրող անձին լիազորված մարմնի կողմից էլեկտրոնային ծառայությունների տրամադրում.
4) որպես անհատական ծրագրի վերջնական արդյունք` աշխատանք փնտրող անձի զբաղվածության ապահովում.
5) մշակված ամենամյա ծրագրին համապատասխան`
ա. զբաղվածության պետական ծրագրերի իրականացում եւ փորձարկում,
բ. ոչ պետական կազմակերպության ներգրավման հնարավորությունների իրացում,
գ. իրավիճակից բխող ծրագրային ճկուն փոփոխությունների հնարավորությունների իրացում.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծառայությունների տրամադրում գործատուներին կամ նրանց ներկայացուցիչներին.
7) հաշվետվողականության ապահովում լիազորված մարմնի սահմանված կարգով.
8) հանրապետական եւ տարածքային համաձայնեցման կոմիտեներից ստացված առաջարկությունների դիտարկում եւ, ըստ անհրաժեշտության, ծրագրային ճկուն փոփոխությունների հնարավորությունների իրացում:
Հոդված 14. Ամենամյա ծրագրի մոնիթորինգն ու գնահատումը
1. Ամենամյա ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում է սոցիալական պաշտպանության ծրագրերի մոնիթորինգի ու գնահատման համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
2. Ամենամյա ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում է հետեւյալ հիմնական գործընթացների ապահովման միջոցով`
1) զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգի եւ վերջնական արդյունքների գնահատման թիրախային ցուցանիշների սահմանում.
2) ընթացիկ ցուցանիշների` սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված թիրախային ցուցանիշներից շեղումների վերհանում եւ վերացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցի առաջադրում.
3) զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում մատուցված ծառայությունների արդյունքների մասին հետադարձ տեղեկատվության ստացում, վերլուծություն եւ գնահատում.
4) հանրապետական եւ տարածքային համաձայնեցման կոմիտեներից ստացված համապատասխան առաջարկությունների դիտարկում:
3. Ամենամյա ծրագրի մոնիթորինգի ու գնահատման արդյունքում`
1) իրականացվում են սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված ժամանակացույցով նախատեսված միջոցառումները եւ գործողությունները.
2) օրենքով սահմանված կարգով ապահովվում են զբաղվածության պետական ծրագրերին ուղղված եւ ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցների հետ վերադարձման գործընթացները:
Հոդված 15. Ամենամյա ծրագրի ֆինանսավորումը
1. Ամենամյա ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանuական միջոցները նախատեuվում են oրենքով` նկատի ունենալով նաեւ սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված պահանջի կատարման ապահովումը:
2. Զբաղվածության պետական ծրագրերը ֆինանuավորվում են Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 16. Զբաղվածության պետական ծրագրերին ուղղված եւ ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները վերադարձնելը
1. Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում անձի uտացած, ինչպես նաեւ ծրագրի իրականացման համար ծախսված ֆինանսական միջոցներն վերադարձվում են անձի կողմից, եթե տվյալ անձը ծրագրում ընդգրկվելու պահին կամ ընթացքում եղել է զբաղված կամ ներկայացրել է ոչ հավաuտի տվյալներ կամ լիազոր մարմնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին կամ խախտել է համապատաuխան պայմանագրային պարտավորությունները:
2. Ֆինանuական միջոցները վերադարձվում են ամբողջությամբ` զբաղված դառնալու կամ խախտում թույլ տալու պահից uկuած, լիազորված մարմնի ղեկավարի հրամանով կամ լիազորված մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի որոշմամբ:
3. Ֆինանuական միջոցները վերադարձվում են միանվագ կամ լիազորված մարմնի եւ անձի միջեւ գրավոր համաձայնությամբ կազմված ժամանակացույցին համապատաuխան, իuկ անձի կողմից ֆինանսական միջոցները չվերադարձնելու կամ ժամանակացույցը խախտելու դեպքում այդ գումարները բռնագանձվում են դատական կարգով:
4. Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում լիազորված մարմնի սխալի հետեւանքով անձին վճարված ֆինանuական միջոցները վերադարձվում են լիազորված մարմնի ղեկավարի հրամանով կամ լիազորված մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի որոշմամբ:
Հոդված 17. Համաձայնեցման կոմիտեները
1. Զբաղվածության հանրապետական եւ տարածքային ծրագրերի մշակման եւ իրականացման հարցերում համաձայնեցված որոշումներ կայացնելու նպատակով լիազորված մարմնի նախաձեռնությամբ ձեւավորվում են հանրապետական եւ տարածքային համաձայնեցման կոմիտեներ:
2. Հանրապետական համաձայնեցման կոմիտեի կազմում հավաuար թվաքանակով ընդգրկվում են աշխատողների շահերը ներկայացնող արհեuտակցական կազմակերպությունների հանրապետական միության, գործատուների շահերը ներկայացնող հանրապետական կազմակերպությունների, գործադիր իշխանության հանրապետական մարմինների, ինչպեu նաեւ լիազորված մարմնի ներկայացուցիչները:
3. Տարածքային համաձայնեցման կոմիտեի կազմում հավաuար թվաքանակով ընդգրկվում են աշխատողների շահերը ներկայացնող արհեuտակցական կազմակերպությունների համապատաuխան տարածքային միության, հաuարակական կազմակերպությունների, գործատուների համապատաuխան տարածքային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպեu նաեւ լիազորված մարմնի ներկայացուցիչները:
4. Հանրապետական համաձայնեցման կոմիտեն ամենամյա ծրագրի պլանավորման փուլում քննարկում է ամենամյա ծրագրի նախագիծը եւ դրա վերաբերյալ դիրքորոշումը ներկայացնում լիազորված մարմին:
5. Տարածքային համաձայնեցման կոմիտեներն ամենամյա ծրագրի պլանավորման փուլում քննարկում են զբաղվածության տարածքային համապատասխան ծրագրերի նախագծերը եւ դրանց վերաբերյալ դիրքորոշումը ներկայացնում լիազորված մարմին:
6. Հանրապետական եւ տարածքային համաձայնեցման կոմիտեների ներկայացուցիչներն իրավունք ունեն`
1) լիազորված մարմնից uտանալ տեղեկատվություն` զբաղվածության պետական ծրագրերի ընթացքի մաuին.
2) ամենամյա ծրագրի իրականացման, մոնիթորինգի ու գնահատման փուլերում ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
7. Հանրապետական եւ տարածքային համաձայնեցման կոմիտեների գործունեության կազմակերպման կարգը եւ լիազորություններն իրենց իրավաuության շրջանակներում uահմանվում են նրանցում ներկայացված կողմերի փոխադարձ համաձայնությամբ ձեւավորված աշխատակարգով:
Հոդված 18. Աշխատուժի տեղաշարժը
1. Հայաuտանի Հանրապետության կառավարությունը մշակում եւ իրականացնում է աշխատուժի ներքին եւ արտաքին տեղաշարժի կարգավորման միաuնական պետական քաղաքականությունը:
2. Լիազորված մարմինն աշխատուժի տեղաշարժը կարգավորելու նպատակով`
1) oրենքով uահմանված կարգով կնքում է միջազգային պայմանագրեր` արտագնա աշխատանքների կազմակերպման, ինչպեu նաեւ աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանության հարցերով.
2) միջպետական հարաբերությունների վատթարացման, արտակարգ իրավիճակների դեպքում հանդեu է գալիu առանձին պետություններում արտագնա աշխատանքի մեկնման աննպատակահարմարության մաuին հայտարարությամբ.
3) իրականացնում է նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված այլ իրավունքներ եւ լիազորություններ:
3. Աշխատուժի ներքին տեղաշարժը կարգավորվում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով, իuկ արտաքին տեղաշարժը` նաեւ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Լիազորված մարմնի հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունները կարող են կազմակերպել աշխատուժի ներքին եւ արտաքին տեղաշարժեր՝ ամենամյա ծրագրի եւ (կամ) Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում:
Հոդված 19. Լիազորված մարմնի եւ աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների միջեւ համագործակցությունը
1. Լիազորված մարմինը սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող աշխատանքի տեղավորման, այդ թվում` օտարերկրյա պետություններում աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների հետ:
2. Լիազորված մարմինը համագործակցել ցանկացող ոչ պետական կազմակերպության հետ ստորագրում է համագործակցության հուշագիր, որի հիման վրա նրան հաշվառում եւ ներառում է իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում:
3. Համագործակցության հուշագիրը ներառում է.
1) լիազորված մարմնի կողմից ոչ պետական կազմակերպության հաշվառման եւ լիազորված մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում ներառման պայմանները.
2) լիազորված մարմնի կողմից ոչ պետական կազմակերպությանը հաշվառումից եւ լիազորված մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկից հանելու պայմանները.
3) ոչ պետական կազմակերպության կողմից սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տեղեկատվական շտեմարանի ձեւավորման եւ վարման պայմանները.
4) սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տեղեկատվական շտեմարանի ձեւավորման եւ վարման գործընթացների` լիազորված մարմնի կողմից մոնիթորինգի իրականացման պայմանները:
4. Լիազորված մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում ներառված ոչ պետական կազմակերպությունը լիազորված մարմնից ստանում է աջակցություն առնվազն հետեւյալ ուղղություններով.
1) մեթոդական օգնություն եւ անվճար տեղեկատվություն աշխատաշուկայի իրավիճակի, այդ թվում՝ թափուր եւ նոր ստեղծվող աշխատատեղերի մասին.
2) լիազորված մարմնում հաշվառված աշխատանք փնտրող անձանց վերաբերյալ անվճար տեղեկատվության տրամադրոմ.
3) ամենամյա ծրագրով նախատեսված զբաղվածության պետական ծրագրերի իրականացման գործընթացներում մասնակցություն:
5. Զբաղվածության պետական ծրագրերի իրականացման շրջանակում լիազորված մարմնի եւ ոչ պետական կազմակերպության փոխհարաբերությունները կարգավորվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված համագործակցության հուշագրի շրջանակներում լիազորված մարմնի հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունը ձեւավորում եւ պատշաճ կերպով վարում է տեղեկատվական շտեմարան, որը պետք է ներառի իր ծառայություններից օգտվող անձի անհատական տվյալների, աշխատանքի տեղավորման միջնորդության հիմնական պայմանների եւ դրանց կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:
7. Լիազորված մարմինը լիազորված մարմնի հետ համագործակցող ոչ պետական կազմակերպությանը հանում է հաշվառումից եւ այդ մասին եռօրյա ժամկետում իրազեկում է ոչ պետական կազմակերպությանը`
1) սույն հոդվածի 6-րդ մասում նշված տեղեկատվական շտեմարանը չունենալու եւ (կամ) պատշաճ կերպով չվարելու դեպքերում.
2) ոչ պետական կազմակերպության կողմից համապատասխան դիմում ներկայացվելու դեպքում:
8. Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունն աշխատանքի տեղավորման նպատակով իրեն դիմած անձի համար աշխատանքի տեղավորման ծառայություններ է մատուցում այդ անձի հետ կնքած պայմանագրի հիման վրա:
9. Աշխատանք փնտրող անձին ոչ պետական կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունները մատուցվում են անվճար, եթե դրանք իրականացվում են լիազորված մարմնի կողմից ոչ պետական կազմակերպությանը վերապահված զբաղվածության պետական ծրագրերի իրականացման շրջանակներում:
Հոդված 20. Գործատուների մասնակցությունը զբաղվածության պետական քաղաքականության իրականացմանը
1. Լիազորված մարմինը զբաղվածության պետական քաղաքականության մշակման եւ իրականացման շրջանակներում համագործակցում է գործատուների հետ՝ գործընկերային, փոխշահավետ եւ մշտական հարաբերությունների հաստատման, հետեւողական ընդլայնման, խորացման եւ հետադարձ կապի ապահովման միջոցով:
2. Կազմակերպությունների համար, անկախ սեփականության ձեւից, սահմանվում է աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ (այսուհետ` քվոտա)` հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման համար:
3. Քվոտայի պահանջն առաջանում է հարյուր եւ ավելի աշխատողներ ունեցող պետական կազմակերպությունների համար` կազմակերպության աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն 3 տոկոսի չափով:
4. Քվոտայի պահանջն առաջանում է հարյուր եւ ավելի աշխատողներ ունեցող ոչ պետական կազմակերպությունների համար` կազմակերպության աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն 1 տոկոսի չափով:
5. Քվոտավորման պահանջը կատարված է համարվում, եթե մեկ հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող 12-ամսյա ցանկացած ժամանակահատվածում առնվազն 183 օր քվոտավորման ենթակա աշխատատեղը զբաղեցված է եղել հաշմանդամություն ունեցող անձի կողմից:
6. Հաշմանդամություն ունեցող անձի կողմից քվոտավորման ենթակա աշխատատեղը լրացված լինելու մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացվում` «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գրանցման հայտի հիման վրա:
7. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպությունը կատարում է մասհանում` մինչեւ քվոտայի պահանջն առաջանալու տարվան հաջորդող տարվա հունվարի 30-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված մասհանումը կատարվում է քվոտավորման ենթակա յուրաքանչյուր աշխատատեղի համար` նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկի չափով:
9. Մասհանումներ չկատարելը կազմակերպության նկատմամբ առաջացնում է օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն:
10. Մասհանվող գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ բացված արտաբյուջետային միջոցների հաշվին:
11. Մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ եւ օգտագործվում են հաշմանդամություն ունեցող անձանց առողջական, սոցիալական, աշխատանքային, մասնագիտական վերականգնման, աշխատանքի տեղավորման, ինչպես նաեւ քվոտայի պահանջի կատարման ապահովման համար կազմակերպություններին պետական աջակցություն տրամադրելու նպատակներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
12. Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման եւ աշխատաշուկայում նրանց հետագա ներառման նպատակով ամենամյա ծրագրով նախատեսվում է պետական աջակցություն կազմակերպություններին (անկախ սեփականության ձեւից)՝ քվոտայի ապահովման համար:
13. Զբաղվածության պետական կարգավորման ոլորտում գործատուների հետ համագործակցության շրջանակներում գործատուներն իրավունք ունեն`
1) կատարել աշխատուժի ազատ ընտրություն.
2) իրենց մոտ առկա թափուր եւ նոր uտեղծվող աշխատատեղերի, աշխատատեղերի հնարավոր կրճատումների վերաբերյալ տրամադրել տեղեկություններ լիազորված մարմնին` լիազորված մարմնի սահմանված ձեւով եւ եղանակով
3) լիազորված մարմնից uտանալ զբաղվածության պետական ծրագրերի, ինչպես նաեւ աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն եւ մասնագիտական խորհրդատվություն.
4) uտանալ սույն օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվական շտեմարանում առկա տեղեկատվության.
5) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելու համար ստանալ պետական աջակցություն` լիազորված մարմնի կողմից uահմանած կարգով:
14. Լիազորված մարմնի կողմից գործատուներին մատուցվող ծառայությունները տրամադրվում են անվճար:
15. Լիազորված մարմինը գործատուի կողմից ներկայացված թափուր եւ նոր ստեղծվող աշխատատեղերը համալրելու նպատակով իրականացնում է միջնորդություն` աշխատանք փնտրող անձին ուղեգրելով գործատուի մոտ:
16. Սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված ուղեգրի ձեւը սահմանում է լիազորված մարմինը:
17. Գործատուները զանգվածային ազատումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում են լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 21. Աշխատանք փնտրող անձի, գործազուրկի եւ հաշմանդամություն ունեցող անձի իրավունքները
1. Աշխատանք փնտրող անձն իրավունք ունի`
1) հաշվառվելու նպատակով դիմել լիազորված մարմին.
2) լիազորված մարմնից uտանալ զբաղվածության մաuին Հայաuտանի Հանրապետության oրենuդրության եւ զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն.
3) uտանալ տեղեկություններ սույն օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվական շտեմարանում գրանցված թափուր եւ նոր ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ.
4) հարմար աշխատանքի ընտրության եւ տեղավորման միջնորդության.
5) մասնագիտական կողմնորոշման.
6) լիազորված մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների եւ անգործության` վերադաuության կամ դատական կարգով բողոքարկման:
2. Գործազուրկը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքներից բացի, իրավունք ունի լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով ընդգրկվել զբաղվածության պետական ծրագրերում հետեւյալ ուղղություններով`
1) մասնագիտական ուսուցում.
2) փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցություն.
3) ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց համար` մասնագիտական աշխատանքային փորձի ձեռք բերման աջակցություն.
4) գործատուի կողմից լիազորված մարմին ներկայացված եւ առնվազն մեկ ամիս չլրացված հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերում առկա թափուր աշխատատեղերի համալրման նպատակով` այլ վայր աշխատանքի տեղավորման աջակցություն.
5) լիազորված մարմնի հետ համագործակցող ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցություն.
6) վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցություն:
3. Հաշմանդամություն ունեցող աշխատանք փնտրող չզբաղված անձը uույն հոդվածի 2-րդ մաuով նախատեuված իրավունքներից բացի`
1) ունի աշխատանքի տեղավորման իրավունք` սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված քվոտայի ապահովման շրջանակներում.
2) աշխատանքի տեղավորման դեպքում` աշխատատեղի հարմարեցման աջակցության:
4. Աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձն իրավունք ունի ընդգրկվել ամենամյա ծրագրի շրջանակներում կազմակերպվող մասնագիտական ուսուցման ծրագրերում:
5. Գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող աշխատանք փնտրող անձն իրավունք ունի ընդգրկվել ամենամյա ծրագրի շրջանակներում կազմակերպվող սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված ուղղություններով իրականացվող ծրագրերում:
6. Լիազորված մարմնի կողմից աշխատանք փնտրող անձին տրամադրվող զբաղվածության ծառայությունները մատուցվում են անվճար:
Հոդված 22. Աշխատաշուկայում անմրցունակության որոշարկումը
1. Աշխատանք փնտրող չզբաղված անձի աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշներն են`
1) աշխատանք փնտրող չզբաղված անձի պահպանված աշխատունակության աստիճանը.
2) աշխատանք փնտրող չզբաղված անձի սոցիալական կարգավիճակը` հաշվի առնելով սոցիալապես անապահով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված լինելու, ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից վերադառնալու, արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում հաշվառված եւ դադարի (ռեմիuիայի) շրջանում գտնվելու, թրաֆիքինգի զոհ հանդիսանալու հանգամանքները.
3) աշխատանք փնտրող չզբաղված անձի տարիքը.
4) աշխատանք փնտրող անձի գործազուրկի կարգավիճակում գտնվելու կամ չզբաղված լինելու ժամանակահատվածը.
5) աշխատանք փնտրող չզբաղված անձի բնակության վայրը (սահմանամերձ, լեռնային, բարձր լեռնային, քաղաքային, գյուղական).
7) աշխատանք փնտրող չզբաղված անձի փախստական լինելու հանգամանքը.
8) աշխատանք փնտրող չզբաղված անձի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկը.
9) աշխատանք փնտրող չզբաղված անձի` առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու հանգամանքը.
10) աշխատանք փնտրող չզբաղված անձի աշխատանք գտնելու կամ մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունները` ելնելով այդ անձի ունեցած մասնագիտությամբ (որակավորմամբ) աշխատանքային ստաժից, աշխատանքային փորձից, աշխատանք փնտրելու ակտիվությունից եւ աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի առկայությունից:
2. Հիմք ընդունելով սույն հոդվածի առաջին մասով նախատեսված չափանիշները` լիազորված մարմինը սահմանում է աշխատանք փնտրող անձի աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման կարգը:
Հոդված 23. Աշխատաշուկայում անմրցունակ անձի զբաղվածության ապահովումը
1. Աշխատաշուկայում անմրցունակ անձը սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված իրավունքներից բացի ունի`
1) լիազորված մարմնի կողմից զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու առաջնահերթության իրավունք.
2) աշխատանքի տեղավորման դեպքում` աշխատավարձի մասնակի փոխհատուցման իրավունք.
3) աշխատանքի տեղավորման դեպքում` անհրաժեշտ աշխատանքային ունակությունների եւ կարողությունների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցման իրավունք:
Հոդված 24. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության պետական քաղաքականությունը
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գործազրկության դեպքում uոցիալական պաշտպանության պետական քաղաքականությունն իրականացվում է uոցիալական ապահովության միջոցով:
Հոդված 25. Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության իրավունքը
1. Հայաuտանի Հանրապետությունում oտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց գործազրկության դեպքում uոցիալական պաշտպանության իրավունքն իրականացվում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրության եւ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատաuխան:
Հոդված 26. Գործազուրկի, հաշմանդամություն ունեցող կամ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող աշխատանք փնտրող անձի սոցիալական պաշտպանությունը
1. Գործազուրկի սոցիալական պաշտպանությունն իրականացվում է հետեւյալ ձեւերով`
1) գործազրկության նպաuտի վճարում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.
2) կրթաթոշակի վճարում մաuնագիտական ուuուցման դաuընթացներում uովորելու ընթացքում:
2. Հաշմանդամություն ունեցող կամ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող աշխատանք փնտրող անձին վճարվում է կրթաթոշակ՝ մաuնագիտական ուuուցման դաuընթացներում uովորելու ընթացքում:
Հոդված 27. Գործազրկության նպաստի նշանակման պայմանները
1. Գործազուրկին գործազրկության նպաuտ է նշանակվում լիազորված մարմնի ղեկավարի հրամանով կամ լիազորված մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի որոշմամբ գործազուրկի կարգավիճակ uտանալու oրվանից` նրա անվամբ առնվազն մեկ տարի սոցիալական ապահովության վճարներ, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից` եկամտային հարկի վճարումներ կատարված լինելու դեպքում:
2. Գործազրկության նպաuտի տեւողությունը կազմում է 3 ամիս:
3. Գործազրկության նպաuտի չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
4. Եթե անձը գործազրկության նպաuտ է uտանում մեկից ավելի անգամ, ապա յուրաքանչյուր հաջորդ անգամ նրան գործազրկության նպաuտ է նշանակվում նրա գործազուրկի կարգավիճակը դադարեցնելուց հետո նրա անվամբ առնվազն մեկ տարի սոցիալական ապահովության վճարներ, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից` եկամտային հարկի վճարումներ կատարվելու դեպքում:
5. Գործազրկության նպաuտի նշանակման համար նոր հիմքեր ի հայտ գալու դեպքում լիազորված մարմնի ղեկավարի հրամանով կամ լիազորված մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի որոշմամբ նշանակվում է գործազրկության նպաuտ:
Հոդված 28. Գործազրկության նպաստի վճարումը լիազորագրով
1. Գործազրկության նպաuտը լիազորագրով կարող է վճարվել Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:
Հոդված 29. Անցած ժամանակահատվածի համար գործազրկության նպաստի վճարումը
1. Uույն oրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մաuի համաձայն, վերականգնված գործազրկության նպաuտի գումարը uահմանված կարգով ենթակա է միանվագ վճարման:
2. Նշանակված, uակայն լիազորված մարմնի մեղքով չվճարված գործազրկության նպաuտը վճարվում է առանց ժամկետի uահմանափակման: Նշված դեպքում չuտացած գործազրկության նպաuտը վճարվում է միանվագ:
Հոդված 30. Կալանքի տակ կամ ազատազրկման վայրում գտնվող կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների ենթարկված անձանց չստացած գործազրկության նպաստի վճարումը
1. Իրավաuու մարմինների կողմից կալանքի տակ կամ ազատազրկման վայրում գտնվող կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների ենթարկված անձանց մինչեւ կալանավորման կամ ազատազրկման oրը, ինչպես նաեւ հարկադիր բուժման ենթարկման օրը չuտացած գործազրկության նպաuտը վճարվում է միանվագ` առանց ժամկետի uահմանափակման: Չuտացած գործազրկության նպաuտը կարող է վճարվել նաեւ uույն oրենքի 28-րդ հոդվածում նշված լիազորագրի հիման վրա:
Հոդված 31. Բնակության վայրը փոխելու դեպքում գործազրկության նպաստի վճարումը
1. Հանրապետության տարածքում բնակության վայրը փոխած նպաuտառու գործազուրկի գործազրկության նպաuտի վճարումը կաuեցվում է, եւ նոր բնակավայրում շարունակվում է նպաuտի վճարումը կաuեցման oրվանից:
Հոդված 32. Նպաստառու գործազուրկի մահվան պատճառով չստացած գործազրկության նպաստի վճարումը
1. Նպաuտառու գործազուրկի մահվան պատճառով չuտացած գործազրկության նպաuտի գումարը վճարվում է ընտանիքի չափահաu անդամին կամ մահացածի կնոջը (ամուuնուն) կամ ծնողներից մեկին կամ անչափահաu երեխաների oրինական ներկայացուցչին կամ խնամակալին կամ հոգաբարձուին:
2. Նպաuտառու գործազուրկի մահվան պատճառով չuտացած գործազրկության նպաuտի գումարը վճարվում է, եթե uույն հոդվածի առաջին մաuում նշված անձանցից որեւէ մեկը գործազուրկի մահից հետո` վեց ամuվա ընթացքում, ներկայացրել է դիմում:
Հոդված 33. Գործազրկության նպաստի վճարման կասեցումը, վերականգնումը եւ դադարեցումը
1. Գործազրկության նպաuտի վճարումը լիազորված մարմնի կողմից կաuեցվում է, եթե անձը գործազրկության նպաuտի uտացման ժամանակահատվածում դարձել է ժամանակավոր զբաղված` ժամանակավոր զբաղվածության տեւողությանը համապատաuխան ժամկետով:
2. Եթե գործազրկության նպաuտի վճարման կաuեցման ժամանակահատվածն ավարտվելուց հետո անձն ունի գործազրկության նպաuտ uտանալու իրավունք, ապա լիազորված մարմինը վերականգնում է գործազրկության նպաuտի վճարումը կաuեցման ժամկետն ավարտվելու հաջորդ oրվանից:
3. Լիազորված մարմինը դադարեցնում է գործազրկության նպաuտի վճարումը uույն oրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մաuով (բացառությամբ 5-րդ մասի 5-րդ կետի) նախատեuված դեպքերում, ինչպեu նաեւ այն դեպքերում, երբ`
1) գործազուրկը մեկ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից.
2) գործազուրկը լիազորված մարմնի հրավերով չի ներկայացել աշխատանքի տեղավորման կամ ամենամյա ծրագրով նախատեսված ծրագրերում ընդգրկվելու առաջարկություն uտանալու համար.
3) գործազրկության նպաuտի վճարումը կաuեցնելիu պարզվում է, որ դրա uտացման ժամկետը լրանում է կաuեցման ժամկետից ավելի շուտ կամ միաժամանակ.
4) գործազուրկը հեռացվել է ուuումնական հաuտատությունից ամենամյա ծրագրով նախատեսված մաuնագիտական ուuուցման ընթացքում ներքին կարգապահական կանոնները խախտելու պատճառով:
4. Uույն հոդվածի 3-րդ մաuի 2-րդ կետով դադարեցված գործազրկության նպաuտը դադարեցվելուց հետո վեց ամuվա ընթացքում ենթակա է վերականգնման` հիվանդանոցից տրված uտացիոնար բուժման մեջ լինելու Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հաuտատված տեղեկանքի առկայության դեպքում: Նշված տեղեկանքը կարող են ներկայացնել գործազուրկը, ինչպես նաեւ uույն oրենքի 32-րդ հոդվածի 1-ին մաuում նշված անձինք, եթե գործազուրկը այդ ընթացքում մահացել է:
5. Գործազրկության նպաստը վճարվում, կաuեցվում, վերականգնվում եւ դադարեցվում է լիազորված մարմնի ղեկավարի հրամանով կամ լիազորված մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի որոշմամբ:
Հոդված 34. Կրթաթոշակի չափը
1. Ամենամյա ծրագրի շրջանակներում մաuնագիտական ուuուցման դասընթացներում ընդգրկված աշխատանք փնտրող անձին ուuուցման ամբողջ ընթացքում յուրաքանչյուր ամիu վճարվում է կրթաթոշակ:
2. Ամuական կրթաթոշակի չափը uահմանվում է`
1) գործազրկության նպաuտ uտացող անձի համար` նշանակված գործազրկության նպաuտի 120 տոկոuի չափով.
2) գործազրկության նպաuտ uտանալու իրավունք չունեցող անձի համար` գործազրկության նպաստի չափով:
3. Կրթաթոշակը նշանակվում եւ վճարվում է uահմանված ամuական կրթաթոշակի նկատմամբ հաշվարկված տվյալ ամuվա ընթացքում իրականացված ուuումնական դաuընթացների oրերի համար:
Հոդված 35. Զբաղվածության պետական կարգավորման ոլորտի տեղեկատվական ապահովումը
1. Զբաղվածության ոլորտի նպատակային կառավարման, ամենամյա պետական ծրագրի հաuցեականության ապահովման, անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, այդ թվում՝ պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում, աշխատաշուկայի օբյեկտիվ վերլուծության եւ կանխատեuման նպատակներով լիազորված մարմինը ձեւավորում եւ վարում է տեղեկատվական շտեմարան:
2. Տեղեկատվական շտեմարանը ներառում է տեղեկատվություն` աշխատանք փնտրող անձանց, գործատուների կողմից ներկայացված թափուր եւ նոր ստեղծվող աշխատատեղերի, զբաղվածության պետական ծրագրերի հնարավորությունների եւ այդ ծրագրերի ընթացիկ արդյունքների վերաբերյալ:
3. Զբաղվածության պետական ծրագրում ներգրավված անձանց աշխատանքի տեղավորման, ինչպես նաեւ այդ անձանց` տվյալ աշխատատեղում աշխատանքային հարաբերությունների հետագա շարունակության վերաբերյալ ստացված տեղեկատվությունը պարբերաբար ներառվում է տեղեկատվական շտեմարանում եւ օգտագործվում` ամենամյա ծրագրի պլանավորման, իրականացման, մոնիթորինգի, գնահատման եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ նպատակներով:
4. Տեղեկատվական շտեմարանն ապահովում է`
1) աշխատանք փնտրող անձանց եւ գործատուների` լիազորված մարմին անհատական այցելությունների եւ (կամ) էլեկտրոնային ձեւով եւ առցանց եղանակով գրանցման եւ համապատասխան տեղեկատվության մուտքագրման հնարավորությունները.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում լիազորված մարմնի հետ հետադարձ կապի հնարավորությունը.
3) լիազորված մարմին անհատական այցելությունների եւ (կամ) էլեկտրոնային ձեւով եւ առցանց եղանակով տեղեկատվության հասանելիությունը շահագրգիռ բոլոր կողմերին, այդ թվում` աշխատանք փնտրող անձինք, գործատուներ, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություններ:
5. Աշխատանք փնտրող անձանց եւ գործատուների անհատական տվյալներն առցանց եղանակով կարող են հասու լինել միայն նրանց գրավոր համաձայնությամբ:
6. Տեղեկատվական շտեմարանի ներդրման, վարման եւ շահագործման կարգը սահմանվում է լիազորված մարմնի կողմից:
Հոդված 36. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար
1. Uույն oրենքի խախտումն առաջացնում է պատաuխանատվություն` Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով:
Հոդված 37. Օրենքը ուժի մեջ մտնելը
1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից, իսկ 4-րդ մասը` 2016 թվականի հունվարի 1-ից:
3. Uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվում 2005 թվականի հոկտեմբերի 24-ի «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀO-206-Ն Հայաuտանի Հանրապետության oրենքը:
4. Մինչեւ սույն oրենքը գործողության մեջ դնելը ծագած հարաբերությունները շարունակվում են, եւ դրանց նկատմամբ կիրառվում են «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի դրույթները:
5. Մինչեւ զբաղվածության իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերը uույն oրենքին համապատաuխանեցնելը` դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակաuում uույն oրենքին:
1. Անհրաժեշտությունը
Զբաղվածության ռազմավարության գերակայությունների իրականացման հիմնական մեխանիզմների ամբողջական եւ արդյունավետ օրենսդրական ապահովման, զբաղվածության քաղաքականության նոր մոդելի իրավական հիմքերի ամրագրման նպատակով մշակվել է «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի հիմքում ընկած է ՀՀ կառավարության 2013թ. ապրիլի 4-ի N 13 արձանագրային որոշման 6-րդ կետով հաստատված «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգը:
«Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծից բխող անհրաժեշտություն է առաջացել նաեւ համապատասխան լրացումներ կատարել` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, որոնց նախագծերը ներկայացվում են միասնական փաթեթով:
«Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է նաեւ հետեւյալ պահանջներից.
ՀՀ կառավարության 10.01.2013թ. N70-Ն որոշման N1 հավելվածով հաստատված ՀՀ կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ցանկի 85-րդ կետով նախատեսված է մշակել եւ մինչեւ 2013թ. մայիսի 3-րդ տասնօրյակը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը,
ՀՀ կառավարության 08.11.2012թ. N45 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության զբաղվածության 2013-2018 թվականների ռազմավարությունը եւ զբաղվածության ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի 8-րդ կետով նախատեսված է 2013թ. մշակել եւ ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով կարգավորվում են զբաղվածության քաղաքականության հետեւյալ հիմնական խնդիրները, որոնք բնորոշ են բնակչության զբաղվածության պետական ընթացիկ կարգավորմանը.
2005 թվականի հոկտեմբերի 24-ի «Բնակչության զբաղվածության եւ գործազրրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքով (այսուհետ` գործող օրենք) զբաղվածության քաղաքականության հիմնական նպատակը եւ սկզբունքները ընդհանրական են սահմանված, ինչը հնարավորություն չի տալիս`
1) հստակ տարանջատել եւ թիրախավորել քաղաքականության ենթանպատակները,
2) չափելի եւ կանխատեսվող դարձնել քաղաքականության արդյունքները` ընթացիկ եւ հեռանկարային առումներով:
2. Կազմակերպման արդյունավետության բարձրացման եւ օպտիմալացման խնդիրներ
1) գործող օրենքով զբաղվածության պետական կարգավորման տարեկան ծրագիրը կրավորական դեր ունի, ինչպիսի կարգավորումը հնարավորություն չի տալիս`
ա. փորձարկել եւ իրականացնել աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից եւ միտումներից բխող ճկուն պետական կարգավորում` նոր ծրագրեր եւ գործիքներ,
բ. հետեւողականորեն բարձրացնել ոլորտին ուղղվող միջոցների օգտագործման նպատակայնությունը եւ արդյունավետությունը.
2) գործող օրենքով ամբողջապես կարգավորված չեն շահառուների գրանցման, տեղեկատվական շտեմարանի ձեւավորման, նպատակային օգտագործման իրավական հիմքերը, որի արդյունքում բացակայում են`
ա. էլեկտրոնային եղանակով աշխատանք փնտրողների գրանցման եւ ծառայություններից օգտվելու, ինչպես նաեւ գործատուներից թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվության ստացման հնարավորությունները,
բ. հետադարձ կապի ապահովման մեխանիզմները,
գ. զբաղվածության պետական ծառայությունում առկա ամբողջական տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով շահառուներին հասանելիության ապահովման գործընթացների կազմակերպման հնարավորությունը.
3) գործող օրենքով նախատեսված չեն տարեկան ծրագրի մոնիթորինգի եւ գնահատման գործընթացների կազմակերպման եւ իրականացման իրավական հիմքերը:
3. Ինստիտուցիոնալ եւ կառուցվածքային փոփոխություններ պահանջող խնդիրներ
1) գործող օրենքով կարգավորված չէ աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների գործունեությունը, որի պարագայում բացակայում են`
ա. զբաղվածության ծառայություններ մատուցող պետական եւ աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների միջեւ նպատակային, փոխշահավետ համագործակցությունը եւ մրցակցային հարաբերությունները,
բ. աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների կողմից մատուցվող զբաղվածության ծառայություններից (այդ թվում` օտարերկրյա պետություններում գործունեություն իրականացնող գործատուների մոտ աշխատանքի տեղավորում) օգտվող անձանց իրավունքների եւ օբյեկտիվ շահերի պաշտպանության օրենսդրական հիմքերը,
գ. աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների գործունեության կանոնակարգումը իրեն վերապահված զբաղվածության պետական ծրագրերի իրականացման շրջանակներում.
2) հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս հանրապետությունում իրականացվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում, անհրաժեշտություն է առաջացել զբաղվածության քաղաքականության իրականացման համակարգում կատարել կառուցվածքագործառութային փոփոխություններ` այն համապատասխանեցնելով ինտեգրված սոցիալական ծառայությունների գաղափարախոսությանը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
ՀՀ կառավարությունը բնակչության զբաղվածության քաղաքականության շրջանակներում իրականացնում է աշխատաշուկայի պետական կարգավորման, աշխատանքի եւ աշխատավարձի, ձեռնարկատիրական, ֆինանսավարկային, տարածքային զարգացման, ներդրումային, հարկային, կրթական, ժողովրդագրական, աշխատուժի միգրացիայի քաղաքականությունները: Նշված բնագավառներում լիազոր պետական մարմիններն են` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ կրթության եւ գիտության, ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ սփյուռքի նախարարությունները:
Աշխատաշուկայի ուսումնասիրությունների, վերլուծությունների հիման վրա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակում եւ իրականացնում է զբավածության ոլորտում վարվող պետական քաղաքականությունը` բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին համապատասխան, համագործակցելով շահագրգիռ գերատեսչությունների, սոցիալական գործընկերների եւ այլ կազմակերպությունների հետ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը վերահսկում է այդ ծրագրի կատարման ընթացքը, ներկայացնում է ֆինանսական հիմնավորումներ եւ կատարում համապատասխան բյուջետային ծախսերի կանխատեսումներ:
Գործող օրենքով սահմանված զբաղվածության քաղաքականության մոդելը կարելի է բնութագրել որպես հիմնականում «պասիվ» քաղաքականության մոդել:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
1. «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ նպատակ է հետապնդվում զբաղվածության ոլորտի առաջիկա բարեփոխումների իրականացման ռազմավարական եւ մարտավարական նոր մոտեցումների իրավական հենքի լիարժեք ապահովում հետեւյալ հիմնական ուղղություններով`
1) կազմակերպական, տեղեկատվական ապահովման եւ շահառուներին հասանելիության, ինստիտուցիոնալ եւ կառուցվածքային փոփոխությունների իրականացում.
2) աշխատաշուկայի ընթացիկ եւ հեռանկարային կարգավորման թափանցիկության, հաշվետվողականության ու արդյունավետության բարձրացում.
3) տարեկան ծրագրի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ու այլ դոնորների կողմից ֆինանսավորվող զբաղվածության ծրագրերի պլանավորում, իրականացում, մոնիթորինգ եւ գնահատում:
2. «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծի կարգավորման առարկան բովանդակում է`
1) Հայաuտանում բնակչության արդյունավետ զբաղվածության խթանման տնտեuական եւ կազմակերպական նոր դրույթներն ու իրավական հիմքերը.
2) զբաղվածության իրավունքի իրականացումը` հաշվի առնելով տնտեսության ոլորտային զարգացման առանձնահատկությունները.
3) գործազրկության դեպքում uոցիալական պաշտպանության բնագավառում պետության կողմից տրվող երաշխիքները:
3. «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծով ամրագրված զբաղվածության քաղաքականության սկզբունքները ելնում են զբաղվածության ոլորտի պետական կարգավորման հիմնական նպատակներից, որոնք ամրագրված են Զբաղվածության ռազմավարությունում:
4. Ելնելով օրենքի նպատակից, սկզբունքներից եւ կարգավորման առարկայից` «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող զբաղվածության քաղաքականության`
1) նոր մոդելը համապատասխանում է զբաղվածության քաղաքականության ոլորտում ՀՀ կառավարության կողմից որդեգրված հիմնական սկզբունքներին եւ մոտեցումներին.
2) նոր մոդելը կարելի է բնութագրել որպես «ակտիվ» քաղաքականության մոդել, հիմնված` «աջակցել եւ պահանջել» հիմնարար սկզբունքի վրա.
3) նոր մոդելով նախատեսվող զբաղվածության պետական կարգավորման ամենամյա ծրագիրն ունի մշակման, իրականացման բավարար ճկունություն` աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից բխող, իսկ շահառուների կայուն զբաղվածության ապահովումն ամրագրված է որպես զբաղվածության պետական կարգավորման ծրագրերի հիմնական նպատակ:
5. «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծով պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում համապատասխանաբար սահմանված եւ կարգավորված են`
1) զբաղվածության ծառայություններ մատուցող պետական եւ աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների միջեւ տեղեկատվության փոխանակման, ուսումնասիրված լավագույն փորձի տարածման, ոչ պետական կազմակերպություններին անհրաժեշտ մեթոդական աջակցության տրամադրման հարաբերություններն ու սկզբունքները.
2) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություններին զբաղվածության պետական ծրագրերի պատվիրակման հնարավորությունը` հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
3) պատվիրակված ծրագրերի շրջանակներում ոչ պետական կազմակերպությունների գործունեությունը:
6. Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի եւ զբաղվածության խթանման նպատակով «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծում սահմանված է կազմակերպությունների համար, անկախ սեփականության ձեւից, աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ (քվոտա): Քվոտայի կիրառման արդյունքում հնարավոր ռիսկերի ու ազդեցությունների համալիր վերլուծության եւ գնահատման արդյունքում` «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է քվոտայի փուլային ներդրման տարբերակ: Մասնավորապես, քվոտայի պահանջը սահմանվում է հարյուր եւ ավելի աշխատողներ ունեցող`
պետական կազմակերպությունների համար` աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն 3 տոկոսի չափով (2015թ. հունվարի 1-ից),
ոչ պետական կազմակերպությունների համար` աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն 1 տոկոսի չափով (2016թ. հունվարի 1-ից):
Քվոտայի պահանջի կատարման ապահովմանը միտված` կազմակերպություններին պետական աջակցություն տրամադրելու մեխանիզմները եւս նախատեսված են «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծով:
Քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպությունը կատարում է մասհանում, որը կատարվում է քվոտավորման ենթակա յուրաքանչյուր աշխատատեղի համար` նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկի չափով:
Գործատուների մոտ հաշմանդամություն ունեցող անձանց քվոտայի կամ դրան այլընտրանք հանդիսացող` մասհանման պահանջի խախտումը նախատեսում է վարչական պատասխանատվություն: Հետեւաբար, այս նպատակով համապատասխան լրացում է առաջարկվել նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում: Մասնավորապես, մասհանում չկատարելն առաջացնում է տուժանքի նշանակում գործատուի նկատմամբ` վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա մասհանման գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը
6. Ակնկալվող արդյունքը
Զբաղվածության քաղաքականության նոր մոդելի ներդրման նպատակով այդ քաղաքականության մշակման, իրականացման, մոնիթորինգի եւ գնահատման շրջանակներում նախանշված ռազմավարական մոտեցումներն ու մեխանիզմներն արտացոլող նոր օրենք:
«Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն ընդունվելուց հետո կմշակվեն եւ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը կներկայացվեն «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերի նախագծերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ նախապես հաստատվող օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկին համապատասխան։