Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3584-03.10.2013-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Զինծառայողների նյութական պատասխանատվության մասին» Հայաuտանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-7-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ կետում «դրամական բավարարման վկայական» բառերը փոխարինել «վարձատրության մասին վկայական» բառերով, իսկ «դրամական բավարարումների» բառերը փոխարինել «վարձատրության» բառով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի`

1. 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերում «ամսական դրամական բավարարման» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափի» բառերով.

2. 5-րդ մասում «դրամական բավարարումից» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափից» բառերով.

3. 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում «դրամական բավարարման (աշխատավարձի)» եւ «դրամական բավարարումների (աշխատավարձի)» բառերը փոխարինել համապատասխանաբար «պաշտոնային դրույքաչափի» եւ «պաշտոնային դրույքաչափերի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 8-րդ հոդվածում «դրամական բավարարումից» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափից» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Oրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում «դրամական բավարարումից» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափից» բառերով, իսկ «դրամական բավարարման վկայականի» բառերը փոխարինել «վարձատրության մասին վկայականի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 12-րդ հոդվածում «դրամական բավարարումից» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափից» բառերով, իսկ «ամսական դրամական բավարարման» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: