Հոդված 1. «Զինծառայողների նյութական պատասխանատվության մասին» Հայաuտանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-7-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ կետում «դրամական բավարարման վկայական» բառերը փոխարինել «վարձատրության մասին վկայական» բառերով, իսկ «դրամական բավարարումների» բառերը` «վարձատրության» բառով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 1-4-րդ մասերի «ամսական դրամական բավարարման» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափի» բառերով.
2) 5-րդ մասի «դրամական բավարարումից» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափից» բառերով.
3) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում «դրամական բավարարման (աշխատավարձի)» եւ «դրամական բավարարումների (աշխատավարձի)» բառերը փոխարինել համապատասխանաբար «պաշտոնային դրույքաչափի» եւ «պաշտոնային դրույքաչափերի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում «դրամական բավարարումից» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափից» բառերով:
Հոդված 5. Oրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում «դրամական բավարարումից» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափից» բառերով, իսկ «դրամական բավարարման վկայականի» բառերը` «վարձատրության մասին վկայականի» բառերով:
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածում «դրամական բավարարումից» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափից» բառերով, իսկ «ամսական դրամական բավարարման» բառերը` «պաշտոնային դրույքաչափի» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: