Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3585-03.10.2013-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294-Ն օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 21. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Ազգային անվտանգության մարմիններում աշխատողների սոցիալական պաշտպանությունն իրականացվում է «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: