Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 21. Ազգային անվտանգության մարմինների աշխատողների սոցիալական պաշտպանությունը
1. Ազգային անվտանգության մարմիններում աշխատողների սոցիալական պաշտպանությունն իրականացվում է «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: