ՀՈԴՎԱԾ 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 7-րդ մասից հանել 2-րդ, 3-րդ եւ 4-րդ նախադասությունները։
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասում «պահպանվում են» բառը փոխարինել «պահպանվում է» բառով, իսկ «ամսական դրամական բավարարումը եւ այլ լրացուցիչ վճարներ» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 26-րդ հոդվածի`
1. 2-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:»
2. 3-րդ մասում «դրամական բավարարումն» բառերը փոխարինել «վարձատրությունն» բառերով, իսկ «համար» բառից հետո լրացնել «` զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի չափով» բառերը:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում`
1. 6-րդ կետից հանել «դրամական բավարարումը» բառերը.
2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6.1 կետ.
«6.1) ծառայության համար համարժեք վարձատրություն ստանալը.»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 31. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Ազգային անվտանգության մարմինների յուրաքանչյուր ծառայող (սույն օրենքով սահմանված դեպքերում նաեւ կադրերի տրամադրության տակ գտնվողները) ունի վարձատրության իրավունք:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասից հանել վերջին նախադասությունը:
ՀՈԴՎԱԾ 7. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 37-րդ հոդվածում «դրամական բավարարման» բառերը փոխարինել «վարձատրության» բառով:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «երկարամյա ծառայության համար հավելավճար տալու,» բառերը:
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասը «արձակվելու օրը» բառերից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ստանում է վերջնահաշվարկ:»:
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 48-րդ հոդվածը «օրենքներով» բառից հետո լրացնել «, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով:
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 50-րդ հոդվածի`
1. 1-ին մասից հանել «, տոկոսային հավելավճարը հաշվարկելիս» բառերը.
2. 2-րդ մասում «դրամական բավարարման» բառերը փոխարինել «աշխատավարձի» բառով.
3. 3-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«3. Կոչումը կամ պաշտոնն անհիմն կամ անօրինական իջեցված ծառայողներին մինչեւ դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում` նրանց չվճարված աշխատավարձի չափով:»:
ՀՈԴՎԱԾ 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: