Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3587-03.10.2013-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածում`

1. 6-րդ կետից հանել «դրամական բավարարումը» բառերը.

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6.1 կետ.

«6.1) ծառայության համար համարժեք վարձատրություն ստանալը.»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ`

«ՀՈԴՎԱԾ 21. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Ոստիկանության յուրաքանչյուր ծառայող (սույն օրենքով սահմանված դեպքերում նաեւ ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գտնվողները) ունի վարձատրության իրավունք:

2. Ոստիկանության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 22-րդ հոդվածում`

1. վերնագրում եւ տեքստում «Նպաստները» եւ «նպաստի» բառերը փոխարինել համապատասխանաբար «Դրամական օգնությունը» եւ «դրամական օգնության» բառերով.

2. «սահմանվում են» բառից հետո լրացնել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում հանել երրորդ նախադասությունը:

ՀՈԴՎԱԾ 5. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասում հանել առաջին նախադասությունը:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 32-րդ հոդվածում «դրամական բավարարման» բառերը փոխարինել «վարձատրության» բառով:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասը, «կանոնագրքով» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:».

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 48-րդ հոդվածը «սահմանվում են» բառից հետո լրացնել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերով:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 49-րդ հոդվածում`

1. 3-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«3. Ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Եթե ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ոստիկանության ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից, ապա սույն մասում նշված վճարումն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան: Վեց ամիս եւ ավելի ժամկետով ուսման գործուղված ոստիկանության ծառայողին ոստիկանության կադրերի գործող ռեզերվում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:».

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1. մասով.

«3.1. Գործուղման վայրում վարձատրությունը ավելի ցածր լինելու դեպքում, ծառայողին վճարվում է մինչեւ գործուղվելը զբաղեցրած պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:».

3. 4-րդ մասում «դրամական բավարարումն» բառերը փոխարինել «վարձատրությունն» բառով:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասում հանել «, տոկոսային հավելավճարը հաշվարկելիս» բառերը:

ՀՈԴՎԱԾ 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: