ՀՈԴՎԱԾ 1. «Քրեակատարողական ծառայության մասին»Հայաuտանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 08-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 5-րդ կետում «դրամական բավարարում»բառերը փոխարինել «ծառայության համար համարժեք վարձատրություն»բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 29-րդ հոդվածի՝
1. վերնագրում, «դրամական բավարարումը»բառերը փոխարինել «վարձատրությունը»բառով.
2. 1-ին մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«1. Քրեակատարողական յուրաքանչյուր ծառայող ունի ծառայության համար համարժեք վարձատրության, ինչպես նաեւ հանդերձանքի ապահովման իրավունք:ե.
3. 2-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«2. Քրեակատարողական ծառայողի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքով:ե.
4. 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասում հանել երրորդ նախադասությունը:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 35-րդ հոդվածի՝
1. 5-րդ մասում, երրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խրախուսանքները կարող են կիրառել նաեւ քրեակատարողական վարչության պետը եւ քրեակատարողական հիմնարկների ղեկավարները, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:ե.
2. 7-րդ մասում հանել «2-րդ»բառը, իսկ «հաշվին»բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան միջոցների հաշվին:ե:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 37-րդ հոդվածի`
1. 8-րդ մասը «դադարեցվել»բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«՝ վարձատրության պահպանմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նա կխոչընդոտի ծառայողական քննությանը:ե.
2. 9-րդ մասում «դրամական բավարարումը»բառերը փոխարինել «քրեակատարողական ծառայողին աշխատավարձ»բառերով:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 42-րդ հոդվածում «սահմանվում են»բառից հետո լրացնել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքով,»բառերով:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«3. Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Այն դեպքում, երբ քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվում է քրեակատարողական ծառայությունից, ապա քրեակատարողական ծառայողի վարձատրությունն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան:ե:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասում «դրամական բավարարման»բառերը փոխարինել «աշխատավարձի»բառով:
ՀՈԴՎԱԾ 9. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասը:
ՀՈԴՎԱԾ 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: