ՀՈԴՎԱԾ 1. «Փրկարար ծառայության մասին»Հայաuտանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 08-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետում «դրամական բավարարում»բառերը փոխարինել «ծառայության համար համարժեք վարձատրություն»բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 40. ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Փրկարարական ծառայության յուրաքանչյուր ծառայող ունի ծառայության համար համարժեք վարձատրության իրավունք:
2. Փրկարարական ծառայության ծառայողի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքով:ե:
ՀՈԴՎԱԾ 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 41-րդ, 42-րդ, 43-րդ, 44-րդ, 72-րդ, 74-րդ եւ 80-րդ հոդվածները:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասից հանել չորրորդ եւ հինգերորդ նախադասությունները:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 47-րդ հոդվածում հանել «վճարվում է հավելավճար ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի կրկնակի չափից ոչ պակաս չափով, կամ աշխատողի ցանկությամբ»բառերը:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասում, «կողմից»բառից հետո լրացնել «՝հաշվի առնելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները»բառերը:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 59-րդ հոդվածի՝
1. 13-րդ մասը «դադարեցվել»բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«՝ վարձատրության պահպանմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը:ե.
2. 14-րդ մասում «դրամական բավարարումը»բառերը փոխարինել «ծառայողին աշխատավարձ»բառերով:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«3. Փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Այն դեպքում, երբ փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվում է ծառայությունից, ապա փրկարար ծառայության ծառայողի վարձատրությունն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան:ե:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 8-րդ գլխի վերնագրում, 49-րդ հոդվածի 1-ին մասում, 51-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում, 64-րդ հոդվածի 4-րդ մասում «դրամական բավարարում»բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «վարձատրություն»բառով եւ դրա համապատասխան հոլովաձեւերով:
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասում «դրամական բավարարման»բառերը փոխարինել «աշխատավարձի»բառերով:
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 73-րդ հոդվածի՝
1. 1-ին մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«1. Ծառայողներին դրամական պարգեւատրումներ վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքով:ե.
2. 2-րդ եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: