ՀՈԴՎԱԾ 1. «Փրկարար ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետում «դրամական բավարարում» բառերը փոխարինել «ծառայության համար համարժեք վարձատրություն» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 40. ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Փրկարարական ծառայության յուրաքանչյուր ծառայող ունի ծառայության համար համարժեք վարձատրության իրավունք:
2. Փրկարարական ծառայության ծառայողի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 41-րդ, 42-րդ, 43-րդ, 44-րդ, 72-րդ, 74-րդ եւ 80-րդ հոդվածները ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասից հանել չորրորդ եւ հինգերորդ նախադասությունները:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 47-րդ հոդվածից հանել «վճարվում է հավելավճար ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի կրկնակի չափից ոչ պակաս չափով, կամ աշխատողի ցանկությամբ» բառերը:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասը «կողմից» բառից հետո լրացնել «՝հաշվի առնելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները» բառերով:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 59-րդ հոդվածում՝
1) 13-րդ մասում «, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նա կվնասի ծառայությանը կամ կխոչընդոտի ծառայողական քննությանը: Այդ դեպքում նրան վճարվում է դրամական բավարարում:» բառերը փոխարինել «՝ վարձատրության պահպանմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը:» բառերով.
2) 14-րդ մասի «դրամական բավարարումը» բառերը փոխարինել «ծառայողին աշխատավարձ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Այն դեպքում, երբ փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվում է ծառայությունից, ապա փրկարար ծառայության ծառայողի վարձատրությունն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան:»:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 8-րդ գլխի վերնագրում, 49-րդ հոդվածի 1-ին մասում, 51-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում, 64-րդ հոդվածի 4-րդ մասում «դրամական բավարարում» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «վարձատրություն» բառով եւ դրա համապատասխան հոլովաձեւերով:
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասում «դրամական բավարարման» բառերը փոխարինել «աշխատավարձի» բառով:
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 73-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ծառայողներին դրամական պարգեւատրումներ վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».
2) 2-րդ եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: