Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-35811-03.10.2013-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 5-րդ կետում «դրամական բավարարում» բառերը փոխարինել «ծառայության համար համարժեք վարձատրություն» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 25-րդ հոդվածի՝

1. վերնագրում, «դրամական բավարարումը» բառերը փոխարինել «վարձատրությունը» բառով.

2. 1-ին մասում, «դրամական բավարարման» բառերը փոխարինել «վարձատրության» բառով.

3. 2-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«2. Հարկադիր կատարողի վարձատրության, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների եւ չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».

4. 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 34-րդ հոդվածի՝

1. 5-րդ մասում երրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կարող է կիրառել նաեւ գլխավոր հարկադիր կատարողը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:».

2. 7-րդ մասում հանել «2-րդ» բառը, իսկ «հաշվին» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան միջոցների հաշվին:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 36-րդ հոդվածի՝

1. 7-րդ մասը «դադարեցվել» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«՝ վարձատրության պահպանմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը:».

2. 8-րդ մասում «դրամական բավարարումը» բառերը փոխարինել «հարկադիր կատարողին աշխատավարձ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասում «դրամական բավարարման» բառերը փոխարինել «աշխատավարձի» բառով:

ՀՈԴՎԱԾ 6. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 58-րդ հոդվածը:

ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: