ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 14-րդ հոդվածի 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 75-րդ հոդվածի`
1. 1-ին մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«1. Դատավորի վարձատրության, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների եւ չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».
2. 2-րդ եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 220-րդ հոդվածի՝
1. 1-ին մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«Յուրաքանչյուր դատական կարգադրիչ ունի ծառայության համար համարժեք վարձատրության, ինչպես նաեւ հանդերձանք ստանալու իրավունք:»:
2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«2. Դատական կարգադրիչների վարձատրության, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների եւ չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: