Armenian ARMSCII Armenian

Երրորդ ընթերցում
Նախագիծ

Կ-35813 -03.10.2013-ՍՀ-010/3

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Դատախազության մասին» Հայաuտանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-126-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 55-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Դատախազների վարձատրության, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների եւ չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».

2) 2-13-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Դատախազության աշխատակազմում պետական ծառայողների վարձատրությունն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 75-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: