Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-35814-03.10.2013-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 38-րդ հոդվածի 2-րդ մասը, «նախարարը:» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հայեցողական պաշտոններ չզբաղեցնող դիվանագետների նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված խրախուսումն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 46-րդ հոդվածի՝

1. վերնագրում, «բավարարումը եւ փոխհատուցման վճարները» բառերը փոխարինել «աշխատավարձը եւ ծախսերի փոխհատուցումը» բառերով.

2. 1-ին մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«1. Դիվանագետների վարձատրության, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների եւ չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».

3. 2-րդ մասում «դրամական բավարարումից» բառերը փոխարինել «աշխատավարձից» բառով.

4. 5-րդ մասում «հավելավճար» բառը փոխարինել «փոխհատուցում» բառով.

5. 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: