Հոդված 2. Օրենքի 46-րդ հոդվածում՝
1) վերնագրի «բավարարումը եւ փոխհատուցման վճարները» բառերը փոխարինել «աշխատավարձը եւ ծախսերի փոխհատուցումը» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Դիվանագետների վարձատրության, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների եւ չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».
3) 2-րդ մասի «դրամական բավարարումից» բառերը փոխարինել «աշխատավարձից» բառով.
4) 5-րդ մասի «հավելավճար» բառը փոխարինել «փոխհատուցում» բառով.
5) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: