Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-278-23.04.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-50, 29.04.00թ,) հոդված 7-ի երկրորդ մասում «25» թիվը փոխարինել «10» թվով:

«Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-50, 29.04.00թ,) հոդված 7-ի երկրորդ մասում «25» թիվը փոխարինել «10» թվով:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում օրենսդրությամբ ՀՀ սահմանված կարգով:

Հիմնավորում

«Հողի հարկի արտոնությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:

«Հողի հարկի արտոնությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 7-ի եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի հոդված 36-ի միջեւ կա հակասություն՝ մի դեպքում ոչ գյուղատնտեսական գործունեությունից ստացված հասույթի 25 տոկոսն է ազատվում շահութահարկից, մյուս դեպքում՝ 10 տոկոսը:

Առաջարկվող փոփոխությամբ վերացվում է այդ հակասությունը: