ՀՈԴՎԱԾ 1. «Հանրային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 7-րդ մասում «պետական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների,» բառերից հետո լրացնել «բացառությամբ` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի եւ նրա տեղակալների,» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի`
1. 15-րդ կետում «նախարարները եւ նրանց տեղակալները,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եւ նրա տեղակալները,» բառերը.
2. 18-րդ կետում «նախարարների տեղակալների» բառերից հետո լրացնել «, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի եւ նրա տեղակալների» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ
«2. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամների պաշտոնային դրույքաչափը սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: